կային համակարգերը։ Չհաշված Արմ․ Հայաստանը, որ վաղուց էր գտնվում Բյու– զանդիայի տիրապետության տակ Լւ Տա– շիր–Զորագետի ու Սյունիքի թագավորու– թյուննեբը, որոնք պահպանում էին իրենց քաղ․ անկախությունը, նոր գրաված հայկ․ տարածքներում կազմվեցին երեք կուսա– կաւություններ (կատապանություններ)՝ Տարոնի, Վասպուրականի կամ Արևելքի և Անիի, որոնք միաժամանակ և՝ վարչա– քաղ․ միավորներ էին, և՝ զորավարական շրջաններ։ Այդ պատճառով էւ գրականու– թյան մեջ երբեմն դրանք կոչվում են կու– սակալություններ (վւոիւարքայություն– ներ), երբեմն էլ՝ զորավարություններ։ 1071-ի Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկյան թուրքերը գրավեցին ամբողջ Հայաստանը։ Բայց նրանք շատ թե քիչ կայուն վարչակարգ չկարողացան հաստատել։ Մուհամմեդ սուլթանի մա– հից հետո (1118) սելջուկյան պետությունը վերջնականապես մասնատվում է, որի հետևանքով կազմավորվում են մի քանի ամիրայություններ։ Հայաստանում հաս– տատված ամիրայություններից էին՝ Անիի, Դվինի, Կարսի, իսաթի, Կարինի ևն։ Դեռևս պահպանվում էին Սյունիքի և Տա– շիր–Զորագեսփ թագավորությունները, Սասունի իշխանությունը, կազմավորվել էին Մահկանաբերդի (Դուգարքում), Վա– նի, Ամյուկի ու Աղթամարի, Բջնիի, Հա– թերքի կամ Վերին Խաչենի, Խոխանա– բերդի կամ Ներքին Խաչենի իշխանություն– ները։ Զաքարյան իշխանության ներքո XII դ․ վերջերին Հս–Արլ․ Հայաստանը բաժանված էր 2 մասի՝ արմ․ մասը են– թարկվում էր ավագ եղբորը՝ Զաքարեին (նրա մահից հետո անցավ որդուն՝ Շահն– շահին), իսկ արլ–ը Իվանեի գերիշխանու– թյան շրջանն էր, որը նրա մահից հետո ժառանգություն ստացավ որդին՝ Ավագը։ Մոնղոլների տիրապետության ժամանակ (,XIH=XIV դդ․) վարչ․ բաժանումը ելնում էր ածաոփյան ռազմ, և ֆինանս, ու հար– կահանության նպատակներից։ Նրանք Հայաստանի և Վրաստանի տարածքնե– րից կազմեցին 2 ռազմա–վարչ․ միավոր՝ վիլայեթ, որոնցից մեկը կոչվում էր Գյուր– ջիստանի վիլայեթ, մյուսը՝ Մեծ Հայքի վիլայեթ։ Վիլայեթները մասնատված էին թումանների (այսինքն այնպիսի վարչա– տարածքային միավորների, որոնցից յու– րաքանչյուրը կարող էր տալ 10000 զին– վոր)։ Դյուրջիստանի վիլայեթի 9 թուման– ներից 3-ը կազմված էին Հս–Արլ․ Հայաս– տանի տարածքից, բացառյալ Սյունիքը, որն անմիջականորեն մոնղոլական մեծ խաներին ենթակա թուման էր։ Մեծ Հայ– քի վիլայեթը կազմվեց 1242–45-ի ար– շավանքներից հետո։ Այն իր մեջ ընդգըր– կում էր Հվ․ և Արմ․ Հայաստանը՝ բաժան– ված լինելով 5 թումանի՝ կենտրոն ունե– նալով Խլաթ քաղաքը։ Մեծ Հայքի վիլայե– թում թումաններից բացի պահպանվել էին առանձին մանր իշխանություններ, որոնցից ամենանշանավորը Սասունն էր։ Վերջինս իր ներքին ինքնուրույնությունը պահպանեց մինչև Լենկթեմուրի ավերիչ արշավանքները։ Վիլայեթի մոնղոլ կա– ռավարիչը կոչվում էր մեծ բասկակ, թու– մանինը՝ բասկակ։ Լենկթեմուրի ու նրա հաջորդների, կա– րակոյունլու ու ակկոյունլու թուրքմ․ ցե– ղերի տիրապետության շրջանում (XIV դ․ վերջեր –XV դ․ վերջը) Հայաստանում շատ թե քիչ կայուն վարչ․ միավորներ չեն եղել։ XVI դ․ սկզբներին Հայաստանի երկու կողմերում կազմավորվել էին 2 խոշոր պետություններ՝ Սեֆյան Իրանն ու սուլ– թանական Թուրքիան, որոնք ֆեոդ, պե– տություններ էին, և նրանց վարչ․ բաժա– նումներն էլ իրարից էապես չէին տարբեր– վում։ Հայերի ինքնուրույնության վերջին հետքերը ջնջված էին և՝ Արմ․, և՝ Արւ․ Հայաստանում։ Սակայն երկրի երկու հատվածներում էլ կային հայկ․ մի քանի լեռնային շրջաններ (Ղարաբաղ, Սյունիք, Սասուն ևն), որոնք ունեին տեղական որոշ առանձնաշնորհումներ և կառավարվում էին բնիկ իշխանների՝ մելիքների կողմից։ Սեֆյան Իրանը իր տիրապետության տակ անցած տարածքներից, ըստ երկրում գոյություն ունեցող վարչ․ կարգի, կազմել էր մի քանի խանություններ (կամ բեյլեր– բեյություն)։ Դրանք էին՝ Շաքիի, Շիրվա– նի, Գյանջայի, Մակուի, Նախիջևանի և Երևանի խանությունները։ Հետագայում դրանց վրա ավելացան ևս երկու խանու– թյուններ՝ Բաքվի և Ղարաբաղի խանու– թյունները, որոնցից առաջինը կազմվեց Շիրվանի խանության մի մասից, երկ– րորդը՝ Ղարաբաղի հայկ․ Ւոսմսայի մե– լիքությունների (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) տարածքից և Միլիի տափաստանից։ Արլ․ Հայաստա– նի տարածքը հիմնականում ընդգրկված էր Երևանի, Նախիջևանի, Մակուի, Ղա– րաբաղի խանությունների մեջ, որոշ գա– վառներ էլ գտնվում էին Վրաց․ պետության կազմում։ Խանությունները բաժանվում էին մահալների, որոնց կառավարիչներին նշանակում էին խաները և կրում էին սուլ– թան, բեկ, մելիք, նայիք, միրբոլուկ և ար տիտղոսներ։ Արլ․ Հայաստանում, բազմաթիվ մելի– քություններից բացի, XVIII դ․ առաջին քառորդի ազատագրական պատերազմ– ների հետևանքով կազմվել էր Մեծ Ղա– փանի (Դավիթ Բեկի) իշխանությունը, որը գոյատևեց ընդամենը 9 տարի (1722– 1730)։ Օսմանյան Թուրքիայի վարչաձևը Հա– յաստանում էապես չէր տարբերվում պարսկ–ից։ Տարբերությունն այն էր միայն, որ պարսկ․ խաները սովորաբար իշխում էին ժառանգաբար, թուրք, վիլայեթների գերագույն կառավարիչները՝ վւաշանե– րը, սոսկ զինվորական նահանգապետներ էին։ Թուրքիայի զավթած Արմ․ Հայաստանի տարածքի մեծագույն մասից սկզբնական շրջանում կազմվեց էրմենիստան կուսա– կալությունը (էյալեթը), որը շուտով կոչ– վեց կենտրոնի՝ էրզրումի անունով։ Հե– տագայում էրզրումի էյալեթը մասնատվեց մի քանի վիլայեթների՝ Կարսի, Վանի, էրզրումի ևն։ Վիլայեթներն անմիջապես սուլթանին ենթարկվող նահանգներ էին և գտնվում էին նույն սուլթանի կողմից նշանակվող փաշայի կառավարության նեոքո։ XVIII դ․ Արմ․ Հայաստանը բաժանվում էր 5 վիլայեթի՝ Վանի, էրզրումի, Կար– սի, Դիարբեքիրի և Սվազի, իսկ առան– ձին շրջաններ մտնում էին Չըլդըրի, Ադանայի և Տրապիզոնի վիլայեթների մեջ։ Վիլայեթները մասնատված էին սան– ջակների, գավառների, վերջիններս էլ՝ կազաների (գավառակների) ու նահիե– ների (գյուղախմբերի)։ Արլ․ Հայաստանի հիմն, մասը Ռուսաս– տանին միանալուց հետո նախկին Երե– վանի ու Նախիջևանի խանություններից կազմվում է Հայկ․ մարզը՝ Երևան կենտ– րոնով (1828), որը, 1838-ին զգալի փոփո– խություններ կրելուց հետո, 1840-ին, այս– պես կոչված, Դանյան վարչաձևը մտցնելու հետ միասին վերացվում է և, նախկին տա– րածքները կազմելով 2 գավառ՝ Երևանի ու Նախիջևանի, մտնում են Վիրա–Իմերե– թյան, իսկ 1844-ից՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ 1849-ի բարձրագույն հրամանագրով կազմվում է Երևանի նահանգը։ Այդ օրեն– քը ուժի մեջ է մտնում 1850-ի հունվ․ 1-ից։ Նահանգի մեջ մտնում էին նախկին Հայկ․ մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը։ Նորակազմ նահանգն ուներ 5 գավառ՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայագետի, Նախիջևանի և Օրդուբադի։ 1867-ին Օրդուբադի գավառը վերացվում է, և նույն օրենքով կազմվում է էջմիածնի գավառը։ 1874-ին Երևանի նահանգի տա– րածքը 5-ի փոխարեն մասնատվում է 7 գավառի՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, էջ– միածնի, Նախիջևանի, Նոր Բայագետի, Շարուր–Դարալագյազի և Աուրմալուի։ Այդպիսի կազմով Երևանի նահանգը մնաց մինչև առաջին համաշխարհային պատե– րազմն ու դաշնակցության կարճատև տի– րապետության շրջանը, երբ շատ թե քիչ կայուն վարչակարգ չստեղծվեց։ Գավառ– ները բաժանվում էին ոստիկանական շրջանների (կամ տեղամասերի)։ Նահան– գի գերագույն կառավարիչն ու զորքերի պետը գեներալ նահանգապետն էր, որ նշանակվում էր ցարական բարձրաստի– ճան զինվորականներից։ Գավառի գլուխ կանգնած էր գավառապետը, որը նույն– պես բացառապես նշանակվում էր ռուս, աստիճանավորներից։ Արլ․ Հայաստանի մյուս տարածքները՝ Զանգեզուրը, Ղա– րաբաղը, Լոռին, Շամշաւյինը ևն, մտնում էին վարչատարածքային այլ միավորնե– րի՝ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգ– ների մեջ։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցած ըն– դարձակ տարածքից կազմվեց Կարսի մար– գը՝ Կարս կենտրոնով։ Մարզի գլուխ կանգնած էր մարզի կառավարիչն ու ռազմ, պետը։ Կարսի մարզը բաղկացած էր Կարսի, Կաղզվանի, Արդահանի և Օլ– թիի օկրուգներից, որոնք իրենց հերթին մասնատված էին տեղամասերի։ 1921-ին Կարսի պայմանագրով Կարսի մարզն անցավ Թուրքիային։ Գբկ․ Ալպոյաճյան Ա․ Ա․, Պատմական Հայաստանի սահմանները, Կահիրե, 1950։ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշ– խարհ ացոյց>-ի, Ե․, 1963։ Հայկական ՍՍՀ վարչա–տերիտորիալ բաժանումը, 5հրտ․, Ե․, 1976։ Հակոբյան Թ․ Ի–»․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե․, 1984։ Թ․ Հակոբյան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/22
Այս էջը սրբագրված չէ