Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/222

Այս էջը սրբագրված չէ

քաղաքների, Ղափանի, էջմիածնի, Սի– սիանի, Վարդենիսի, Նաիրիի, Եղեգնաձո– րի և այլ շրջանների աշխատավորները։ Աշխատավորների շրջանում կուսակցա– կան կազմակերպությունների տարվող աշ– խատանքներին մեծապես նպաստեց 1979-ի ապրիլի 26-ին ՍՄԿԿ Կենտկոմի ընդունած «Գաղափարախոսական, քաղ․ դաստիարակչական աշխատանքի հետա– գա բարելավման մասին» որոշումը, որը լայնորեն քննարկվեց կուսակցության քաղկոմ–շրջկոմների պլենումներում, ըս– կըզբնական կուսակցական կազմակեր– պությունների ժողովներում։ Հնգամյակի եզրափակիչ տարում Հայաստանի աշ– խատավորները նոր նվաճումներ ձեռք բերեցին։ Դեռևս 1979-ին գործարկվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը, և այդպիսով ավարտվեց էլեկտրակայանի առաջին հեր– թի շինարարությունը։ Սեպտեմբերին շարք մտավ Արփա–Սևան ջրատարի գլխամա– սային հանգույցը՝ Կեչուտի ջրամբարը, նոյեմբերին՝ Ջողազի ջրամբարը և Մեղ– րի–Քաջարան առաջնակարգ մայրուղին։ Նույն ամսին Երևանի մետրոպոլիտենի ստորգետնյա մայրուղով փորձնական ուղերթ կատարեց առաջին գնացքը։ Պլա– նային առաջադրանքները հաջողությամբ էր կատարում արդյունաբերությունը։ Հատկապես զգալի էին թեթև արդյունաբե– րության հաջողությունները։ Տնտ․ տա– րին բարձր ցուցանիշներով էին փակում նաև գյուղատնտեսության բնագավառի աշխատողները։ 1980-ի նոյեմբերին Հա– յաստանի կոմկուսի և Սովետական Հա– յաստանի 60-ամյակի տոնակատարությու– նը վերածվեց եղբայր ժողովուրդների լե– նինյան բարեկամության վառ ցույցի։ Պայ– քարի և ստեղծագործության հերոսական ուղին, որ 60 տարում անցել էր հայ ժողո– վուրդը սովետական միասնական ընտանի– քում, խոր և բովանդակալից կերպով ընդ– հանրացված էր ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ողջույնի մեջ։ Բարձր գնահատելով Սովետական Հայաստանի նվաճումները տնտ․ և կուլ– տուրական շինարարության ճակատնե– րում, հանրապետության ավանդը սովե– տական բազմազգ պետության տնտ․ ու պաշտպանական հզորության ամրապընդ– ման գործում, կուսակցությունը և կառա– վարությունը նշեցին, որ հանրապետու– թյան աշխատավորների նվաճումներն ան– խզելիորեն կապված են Հայաստանի կո– մունիստական կուսակցության՝ ՍՄԿԿ մարտական և փորձված ջոկատներից մեկի գործունեության հետ, որն աշխատավոր– ներին անդուլ կերպով դաստիարակում է մարքսիզմ–լենինիզմի, սովետական հայ– րենասիրության ու պրոլետարական ին– տերնացիոնալիզմի ոգով։ 1980-ի դեկտեմբերին մամուլում հրա– պարակվեց կուսակցության XXVI համա– գումարին ներկայացվելիք՝ «ՄՍՀՄ տըն– տեսական ու սոցիալական զարգացման 1981 – 1985 թվականների և մինչև 1990 թվականն ընկած ժամանակաշրջանի հիմ– նական ուղղությունները» ՍՄԿԿ Կենտ– կոմի նախագիծը։ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի բյուրոն մշակեց և հաստատեց միջոցառումների պլան։ Սկսվեց նախագծի քննարկումն աշխատավորական կոլեկ– տիվներում, կուսակցական, արհմիութե– նական, կոմերիտական կազմակերպու– թյուններում, այն պրոպագանդվեց մա– մուլում, ռադիոյով, հեռուստատեսու– թյամբ։ «Հիմնական ուղղությունների» նա– խագծի քննարկումը զուգակցվեց ՍՄԿԿ XXVI համագումարն արժանավայել դիմա– վորելու համար ծավալված սոցիալիստ, մրցության լայն թափի հետ։ ՀԿԿ XXVII համագումարը (1981-ի հունվար) նշեց, որ հանրապետության կոմունիստները, բոլոր աշխատավորները հաջողությամբ են կա– տարել տասներորդ հնգամյակի տնտ․ ու սոցիալ․ զարգացման առաջադրանքները, ապահովել ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի զարգացումը, գիտության և մշակույթի հետագա վերելքը, բարձրա– ցել է ժողովրդի բարեկեցությունը։ Համամիութենական սոցիալիստ, մըր– ցության արդյունքներով Հայկ․ ՍՍՀ 5 անգամ արժանացել էր ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿխ–ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ կար– միր դրոշի։ Արդ․ արտադրության ծավա– լը հինգ տարում աճել էր 46,2 տոկոսով՝ նախանշված 43–47-ի դիմաց։ Արագ տեմ– պերով էին զարգացել ժող․ տնտեսության գիտատեխ․ առաջադիմությունը որոշող ճյուղերը՝ ռադիոտեխ․ և էլեկտրոնային արդյունաբերությունը, սարքաշինությունը, հաստոցաշինությունը, մեքենաշինությու– նը ևն։ Առանձնահատուկ ուշադրություն էր նվիրվել ժող․ լայն սպառման ապրանք– ների արտադրության կարողությունների մեծացմանը։ Տասներորդ հնգամյակի տա– րիներին կապիտալ ներդրումների ծավա– լը կազմել էր 5 մլրդ ռուբլի։ Կառուցվել էին ավելի քան 70 նոր և վերակառուցվել բազմաթիվ գործող արդ․ ձեռնարկություն– ներ, շարք էին մտել հարյուրավոր գյուղա– տնտ․ օբյեկտներ։ Ավարտվել էո Սևան– Շորժա–Զոդ երկաթուղագծի, ԱրՓա– Սևան թունելի, Շամբի հիդրոէլեկտրակա– յանի կառուցումը, շարունակվում էր Երե– վանի մետրոպոլիտենի, «Հրազդանի մե– քենաշինարար» խոշոր ձեռնարկության, մի ամբողջ շարք ջրամբարների և ժողո– վըրդատնտ․ այլ կարևոր օբյեկտների շի– նարարությունը։ Համագումարը նշեց, որ հնգամյակում գյուղատնտ․ արտադրու– թյան բոլոր ճյուղերը հանրապետությու– նում հետագա զարգացում են ապրել։ Գյուղատնտ․ մթերքների արտադրության ծավալների ավելացումը ձեռք էր բերվել հիմնականում գյուղատնտ․ կուլտուրանե– րի բերքատվության և անասնապահու– թյան մթերատվության բարձրացման հաշ– վին։ Ազգ․ եկամտի բարձրացման հիման վրա, որը տասներորդ հնգամյակի տարի– ներին աճել էր 43 տոկոսով, հանրապետու– թյունում կենսագործվել էր սոցիալ․ միջո– ցառումների լայն ծրագիր։ ՀԿԿ XXVII համագումարը միաժամա– նակ նշեց, որ դեռևս լրիվ չեն օգտագործ– վում հանրային արտադրության արդյու– նավետությունը բարձրացնելու, ժողովըր– դատնտ․ բնագավառում վերջնական բար– ձըր արդյունքների հասնելու առկա հնա– րավորությունները։ Մի շարք ձեռնարկու– թյուններ չէին կատարում պետ․ առաջա– դրանքները, դեռևս լիովին չէին օգտա– գործվում գյուղատնտ․ արտադրության առկա ռեզերվները, էական թերություն– ներ կային կապիտալ շինարարության բնագավառում։ Հանրապետության աշխա– տավորների առջև ծառացած նոր, մեծ խըն– դիրները պահանջում էին էլ ավելի բարձ– րացնել կուսակցական ղեկավարման մա– կարդակը, անընդհատ կաւոարելագոր– ծել նրա ձևերն ու մեթոդները, հետևողա– կան աշխատանք տանել կադրերի ընտրու– թյան, տեղաբաշխման և դաստիարակու– թյան գործը բարելավելու ուղղությամբ։ Ընդունած բանաձևում համագումարն ար– ձանագրեց, որ կադրերի նկատմամբ վըս– տահությունը և հոգատար վերաբերմունքն անհրաժեշտ է մշտապես զուգակցել սկըզ– բունքային պահանջկոտության հետ։ խըն– դիր դրվեց բարելավել կադրերի ընտրու– թյան ու դաստիարակության գործը, ապա– հովել կոմունիստների ճիշտ տեղաբաշ– խումը արտադրության վճռական տեղա– մասերում և կառավարման ապարատում։ Քննարկելով կուսակցության առաջիկա՝ XXVI համագումարին ներկայացվող «Հիմ– նական ուղղությունների» նախագիծը ՀԿԿ XXVII համագումարը միահամուռ հավա– նություն տվեց դրան և ՀԿԿ Կենտկոմին ու ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին հանձ– նարարեց քննարկել և հաշվի առնել նա– խագծի առթիվ արված դիտողություններն ու առաջարկությունները։ 1981-ի փետրվար–մարտին տեղի ունե– ցավ ՍՄԿԿ XXVI համագումարը, որը լսեց և քննարկեց ՍՄԿԿ Կենտկոմի հաշվետու զեկուցումը, ընդունեց ՍՍՀՄ տնտ․ և սոցիալ․ զարգացման 1981 – 1985 թվա– կանների և մինչև 1990 թվականն ընկած ժամանակաշրջանի հիմնական ուղղու– թյունների, ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրու– թյան նախապատրաստման մասին ևն որոշումներ։ Համագումարը նախանշեց միութենական ргцпл հանրապետություն– ների Ժող․ տնտեսության զարգացման բարձր բնագծեր։ 11-րդ հնգամյակում արդ․ արտադրանքի ծավալը Հայկ․ ՍՍՀ–ում ավելանալու էր 29–31%։ Ըստ որում, զարգացման առավել արագ տեմպեր նա– խատեսեցին ռադիոտեխ․ և էլեկտրոնային արդյունաբերության, սարքաշինության և մեքենաշինության համար։ Պլանավորվեց գործարկել խոշոր կարողություններ Հրազդանի մեքենաշինական գործարա– նում, կառուցել ավտոբեռնիչների արտա– դրության գործարան Չարենցավանում։ Նախատեսվում էր իրականացնել գունա– վոր մետալուրգիայի և քիմ․ արդյունաբե– րության ձեռնարկությունների վերակա– ռուցում, հանքային ջրերի լցարկման կա– րողությունների ընդլայնում։ Հնգամյա– կում ավարտվելու էր Իջևան–Հրազդան երկաթուղագծի կառուցումը, որը խոշոր նշանակություն էր ունենալու հանրապե– տության ժող․ տնտեսության հետագա զարգացման համար։ Հանրապետության գյուղատնտեսության աշխատավորների առջև խնդիր դրվեց՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի տարեկան մի– ջին ծավալը մեծացնել 10– 11%-ով։ Ոռո– գելի հողատարածություններն ընդլայն– վելու էին 30 հզ․ հեկտարով։ Նախատես– վեց արագ տեմպերով շարունակել խոշոր