Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/223

Այս էջը սրբագրված չէ

ջրամբարների կառուցումը, Որոտան գե– տի հոսքի մի մասը շրջել Սևանա լիճ, իրականացնել լճի մակարդակի պահպան– ման մի շարք այլ միջոցառումներ։ 1981-ի մարտին կայացած հանրապե– տական կուսակցական ակտիվի ժողովը քննարկեց ՍՄԿԿ XXVI համագումարի որոշումները և հանրապետության կու– սակցական կազմակերպության խնդիր– ները։ Ապրիլին այդ հարցը քննարկվեց նաև ՀԿԿ Կենտկոմի պլենումում։ Հայկոմ– կուսի Կենտկոմը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց կուսակցական կազմակեր– պությունների դերն ու մարտունակությու– նը բարձրացնելու ուղղությամբ։ Կենտկո– մի բյուրոն և քարտուղարությունը կուսակ– ցական կոմիտեներին և կազմակերպու– թյուններին նպատակամղում էին կոնկրետ գործողությունների։ ՀԿԿ Կենտկոմը, կու– սակցության քաղկոմներն ու շրջկոմները, սկզբնական կուսակցական կազմակեր– պությունները ձեռնարկում էին անհրա– ժեշտ միջոցներ, որպեսզի տնտ․ և սոցիալ․ զարգացման խնդիրների լուծումը հմտո– րեն զուգակցվի կագմակերպական–կու– սակցական և մասսայական–քաղ․ աշխա– տանքի հետագա բարելավման, կուսակ– ցության դիրեկտիվների, որոշումների կա– տարման նկատմամբ գործուն վերահսկո– ղության ապահովման հետ։ Հայաստանի աշխատավորների հերոսական սխրագոր– ծությունների տարեգրության մեջ մտան հնգամյակի առաջին տարում Երևանի մետրոպոլիտենի գործարկումը (ոչ ամ– բողջությամբ) և Արփա–Սևան 48 կիլո– մետրանոց հիդրոտեխ․ կառույցի շինա– րարության ավարտումը։ Արփա–Սևան կառույցն ավարտելու առթիվ շինարարու– թյան մասնակիցներին շնորհավորեց ՍՄԿԿ Կենտկոմը։ Հանրապետության հասարակական– քաղ․ կյանքում կարևոր իրադարձություն եղավ ՀամԼԿԵՄ մարտական ջոկատներից մեկի՝ Հայաստանի լենինյան կոմերիտ– միության վաթսունամյակը։ Սոցիալիստ, և կոմունիստական շինարարությանն ակ– տիվորեն մասնակցելու, երիտասարդու– թյան շրջանում բեղմնավոր աշխատանք տանելու համար Հայաստանի լենինյան կոմերիտմիությունը ՍՍՀՄ Գերագույն սո– վետի Նախագահության հրամանագրով պարգևատրվեց Հոկտեմբերյան հեղափո– խության շքանշանով։ Տասնմեկերորդ հնգամյակի խնդիրների կենսագործման համար մղվող պայքարում հանրապետու– թյան կուսակցական կոմիտեները, ձեռ– նարկությունների և կառույցների, կոլ– տնտեսությունների ու սովխոզների սկըգբ– նական կուսակցական կազմակերպու– թյունները լայնորեն օգտագործում էին նախորդ տարիներին կուտակած կուսակ– ցական կազմակերպչական աշխատանքի փորձը, հանդես էին գալիս նոր նախա– ձեռնություններով։ Լայնորեն ծավալվում էր աշխատանքի կազմակերպման բրիգա– դային ձևը։ Հանրապետության շատ շըր– ջանների կոլտնտեսությունների և սով– խոզների աշխատողները պայքարի մեջ մտան գյուղատնտ․ արտադրության հե– տագա վերելքի համար։ Հնգամյակի հե– տագա տարիներին հաջողություններն էլ ավելի մեծ էին։ Եվ ամենուրեք կոլեկտիվ– ների համերաշխ աշխատանքի կազմա– կերպիչը սկզբնական կուսկազմակերպու– թյուններն էին։ 1982-ի մայիսին տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «Մինչև 1990 թվականն ընկած ժամանակաշրջանի ՍՍՀՄ պարենային ծրագրի և նրա իրականացման միջոցա– ռումների մասին» իարցը։ Որոշում ընդուն– վեց՝ գյուղատնտ․ մթերքների արտադրու– թյունն ավելացնելու և բնակչությանը սննդամթերքի բոլոր տեսակներով ապա– հովելու համար գյուղատնտեսության և նրան սպասարկող արդ․ ճյուղերի, տրանս– պորտի և առևտրի աշխատանքը միավորել միասնական ագրոարդյունաբերական կոմպլեքսի մեջ։ Պլենումը նաև մշակեց ագրոարդ․ կոմպլեքսի կառավարման բա– րելավմանը, տնտ․ մեխանիզմի կատարե– լագործմանը նպատակամղված միջոցա– ռումների լայն համակարգ։ Պլենումի արդ– յունքները և դրանցից բխող հանրապետա– կան կուսակցական կազմակերպության խնդիրները հանգամանորեն քննարկվե– ցին ՀԿԿ Կենտկոմի հունիսյան պլենու– մում, որը խոր վերլուծության ենթարկեց հանրապետությունում սննդամթերքների արտադրության աճի առկա ռեզերվները և նշեց դրանց արդյունավետ օգտագործ– ման ուղիները։ Պլենումը հարվածային ճակատ հայտարարեց անասնապահու– թյունը, խնդիր դրեց զգալի չափով ավե– լացնել անասունների գլխաքանակը, բարձրացնել մթերատվությունը, նշանա– կալիորեն ավելացնել բուսաբուծության արտադրանքը, ինչպես նաև գյուղատնտ․ մթերքների վերամշակումների ծավալը։ Նախատեսվեց տասը տարում ոռոգելի հողատարածությունները հանրապետու– թյունում ավելացնել շուրջ 60 հզ․ հեկտա– րով։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց գյուղատնտ․ արտադրության ին– տենսիվացմանը։ Պլենումը նշեց ագրո– արդ․ կոմպլեքսի կառավարման հետագա կատարելագործման կոնկրետ միջոցա– ռումներ։ ՀՍՍՀ բոլոր շրջաններում ստեղծ– վեցին ագրոարդ․ միավորումներ, իսկ հան– րապետությունում՝ ագրոարդ․ հանձնա– ժողով։ Կուսակցության շրջկոմներում ըս– տեղծվեցին գյուղատնտ․ բաժիններ։ 1982-ի նոյեմբ․ 22-ին ՍՄԿԿ Կենտկոմի արտահերթ պլենումը Կենտկոմի Գլխ․ քարտուղար ընտրեց Ցու․ Վ․ Անդրոպո– վին, իսկ 1982-ի նոյեմբ․ 22-ին տեղի ունե– ցած ՍՄԿԿ Կենտկոմի հերթական պլենու– մը տվեց հնգամյակի հերթական տարվա պլանի և բյուջեի բնութագիրը, խոր վեր– լուծության ենթարկեց սովետական էկո– նոմիկայի վիճակը, բացահայտեց ժող– տնտեսության զարգացման գործում եղած դժվարություններն ու թերությունները, ցույց տվեց դրանց հաղթահարման ուղի– ներն ու միջոցները, կարևոր նշանակու– թյուն տվեց արտադրության յուրաքան– չյուր տեղամասում, կառավարման բո– լոր ոլորտներում պետ․, աշխատանքային և կատարողական կարգապահության ամ– րապնդմանը։ Մովետական Հայաստանի քաղաքների և գյուղերի աշխատավորները տասնմեկե– րորդ հնգամյակի երկրորդ տարին փակե– ցին աշխատանքային մեծ հաղթանակնե– րով, որ նվաճել էին ՍՍՀՄ կազմավորման 60-ամյակի պատվին ծավալված համա– միութենական սոցիալիստ, մրցության մեջ։ ՍՍՀՄ կազմավորման 60-ամյակի տո– նակատարությունը երկրում վերածվեց ՍՄԿԿ լենինյան ազգ․ քաղաքականու– թյան հաղթանակի, սոցիալիզմի պատմ․ նվաճումների ցույցի։ Սովետական Հա– յաստանում հոբելյանի լայն նշումը զու– գադիպեց հանրապետության կյանքում տեղի ունեցած երկու ուրիշ կարևոր իրա– դարձությունների։ ՍՍՀՄ Գերագույն սո– վետի Նախագահության 1982-ի նոյեմբ․ 26-ի հրամանագրով Երևան քաղաքը պար– գևատրվեց հայրենիքի բարձր պարգևով՝ Լենինի շքանշանով։ Դրանից մի քանի օր առաջ Հայկ․ ՍՍՀ, հոբելյանական տա– րում համամիութենական սոցիալիստ, մրցության մեջ ձեռք բերած հաջողություն– ների համար արժանացել էր ՍՄԿԿ Կենտ– կոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿխ–ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխան– ցիկ կարմիր դրոշին։ 1982-ի դեկտ․ 17-ին տեղի ունեցավ ՀԿԿ Կ6նտկոմի և ՀՄՍՀ Գերագույն սովետի հանդիսավոր հոբելյանական նիստը՝ նը– վիրված․ ՍՍՀՄ կազմավորման 60-ամյա– կին։ Սովետական Հայաստանի աշխատա– վորները հոբելյանը դիմավորում էին տըն– տեսության, մշակույթի, գիտության բո– լոր բնագավառներում ձեռք բերած բա– ցառիկ հաջողություններով։ Երկրում հո– բելյանական տոնակատարության գա– գաթնակետը հանդիսացավ ՍՄԿԿ Կենտ– կոմի, ՍՍՀՄ Գերագույն սովետի և ՌՍՖՍՀ Գերագույն սովետի հանդիսավոր նիստը, որը տեղի ունեցավ Մոսկվայում, Կրեմլի համագումարների պալատում, 1982 թ․ դեկտ․ 21-ին։ ՍՍՀՄ հոբելյանը վերածվեց սոցիալիզմի, նրա մարդասիրական ազ– նիվ իդեալների հաղթանակի խոշոր ցույ– ցի։ 1983-ի հունիսին տեղի ունեցած ՍՍԿԿ Կենտկոմի պլենումը հատկապես ընդգծեց մասսաների գաղափարական դաստիա– րակության գործում սկզբնական կուսակ– ցական կազմակերպությունների դերի բարձրացման անհրաժեշտությունը։ ՍՄԿԿ Կենտկոմի հունիսյան պլենումի արդյունք– ները քննարկվեցին ՀԿԿ Կենտկոմի 1983-ի հուլիսյան պլենումում, որը նշեց գաղա– փարախոսության բնագավառում հանրա– պետության կուսակցական կազմակերպու– թյան հերթական խնդիրները։ Պլենումը լուրջ թերություններ բացահայտեց մամու– լի, ռադիոյի և հեռուստատեսության, ըս– տեղծագործական միությունների և կո– լեկտիվների, առանձին կուսակցական կո– միտեների և սկզբնական կուսկազմակեր– պությունների գործունեության մեջ, ան– հետաձգելի խնդիր համարեց գաղափարա– խոսական աշխատանքների մակարդակի բարձրացումը։ 1983-ի դեկտեմբերին և 1984-ի հունվա– րին տեղի ունեցած ՀԿԿ Կենտկոմի պլե– նումները քննարկեցին հանրապետության տնտ, և սոցիալ․ զարգացման խնդիրները 11-րդ հնգամյակի չորրորդ տարում։ Լուրջ թերություններ բացահայտվեցին մի շարք մինիստրությունների ու գերատեսչություն– ների, արդ․ ձեռնարկությունների և կա– ռույցների կուսակցական կազմակերպու– թյունների աշխատանքներում։ 1984-ի հոկտեմբերին ՍՄԿԿ Կենտկոմն