Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/224

Այս էջը սրբագրված չէ

ընդունեց «Հայաստանի հանրապետական կուսակցական կազմակերպությունում ՍՄԿԿ Կենտկոմի 1983-ի հունիսյան պլե– նումի որոշումների կատարման ընթացքի մասին» որոշումը։ Նրանում վերլուծված էին ՍՄԿԿ XXVI համագումարի, կուսակ– ցության Կենտկոմի հունիսյան (1983) և հետագա պլենումների որոշումների կա– տարման ուղղությամբ Հայաստանի կու– սակցական կազմակերպությունների գոր– ծունեության արդյունքները և նշված հե– տագա անելիքները։ 1985-ի մարտի 11-ին տեղի ունեցած ՍՄԿԿ Կենտկոմի արտա– հերթ պլենումը Գլխավոր քարտուղար ընտրեց Մ․ Մ․ Գորբաչովին։ Այդ պլենու– մում շեշտվեց երկրի սոցիալ–տնտ․ զար– գացումն արագացնելու անհրաժեշտու– թյունը։ 1985-ի ապրիլին տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի հերթական պլենումը, որն առաջ քաշեց U հիմնավորեց սովետական հասարակարգի զարգացման, երկրի հե– տագա առաջընթացի գլխ․ ստրատեգիական գիծը։ Արագացում և վերակառուցում– ահա տնտ․ հետագա զարգացման ուղինե– րը։ Պլենումը վեր հանեց տնտեսության ու գիտության, հասարակական կյանքի տարբեր բնագավառներում տեղ գտած լուրջ թերությունները, որոնք խոչընդոտում էին երկրի հետագա արագացված առաջա– դիմությունը։ Ձեռնարկությունների տեխ․ վերազինում, ռեսուրսների տնտեսում, արտադրանքի որակի կտրուկ բարձրա– ցում–ահա այն ուղին, որով պետք է զար– գանա երկրի էկոնոմիկան։ 1985-ի մայիսի 18-ին տեղի ունեցած ՀԿԿ Կենտկոմի պլենումը քննարկեց ՍՄԿԿ Կենտկոմի ապրիլյան (1985) պլենումի արդյունքները և հանրապետության կու– սակցական կազմակերպության անելիք– ները, նշվեց կատարված դրական աշխա– տանքը, միաժամանակ խիստ քննադատու– թյան ենթարկվեցին հանրապետության բազմաթիվ կուսակցական կոմիտեներ ու կազմակերպություններ, մինիստրություն– ներ ու գերատեսչություններ, ձեռնարկու– թյունների ու կառույցների ղեկավարներ։ Պահանջվեց արագացնել աշխատանքների արմատական վերակառուցումը՝ հասնե– լու հետագա առաջընթացի նոր բնագծերի։ ՄՄԿԿ Կենտկոմի ապրիլյան (1985) և ՀԿԿ Կենտկոմի մայիսյան (1985) պլենում– ներից հետո հանրապետության կուսակ– ցական կազմակերպությունները լայն աշ– խատանք ծավալեցին տնտեսության զար– գացման տեմպերը արագացնելու, կառա– վարման մեթոդները կաւոարելագործելու, կուսակցության առաջադրած պահանջնե– րը կատարելու համար։ 1985-ի մայիսին սո– վետական ժողովուրդը լայնորեն տոնեց Հայրենական մեծ պատերազմում մեր երկրի տարած պանծալի հաղթանակի 40-ամյակը։ Կուսակցությունը նախապատ– րաստվում էր իր հերթական համագու– մարին։ Հանրապետության կուսակցա– կան կազմակերպություններում հաշվետու– ընտրական ժողովներն անցնում էին բուռն քննադատության և ինքնաքննադատու– թյան մթնոլորտում, կոմունիստները հան– դես էին գալիս գործերի վիճակը շուտա– փույթ բարելավելուն ուղղված բազմաթիվ կոնկրետ առաջարկություններով։ Չնա– յած տնտեսության մեջ տեղ գտած զգալի թերություններին, այնուամենայնիվ, Հայ– կական ՍՍՀ–ն հաջողությամբ կատարեց 1985-ի և ամբողջությամբ վերցրած 11-րդ հնգամյակի պլանային առաջադրանքնե– րը։ 1986-ի հունվ․ 24–25-ին տեղի ունեցած ՀԿԿ XXVIII համագումարը քննարկեց ՀԿԿ Կենտկոմի հաշվետվությունը, որի մեջ հանգամանորեն շարադրված էին ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրության և ՍՄԿԿ կանոնադրության փոփոխությունները, ՍՍՀՄ տնտ․ և սոցիալ․ զարգացման 1986– 1990 թթ․ U մինչե 2000 թ․ ընկած ժամանա– կաշրջանի հիմնական ուղղությունների նախագծերի բովանդակությունը, նախա– համագումարյան այդ կարևոր փաստա– թղթերի հիմնական դրույթները։ Համա– գումարն ամփոփեց հաշվետու ժամանա– կաշրջանի տնտ․ արդյունքները։ Նշվեց, որ 11-րդ հնգամյակում զգալիորեն մե– ծացել է հանրապետության տնտ․ պոտեն– ցիալը, խոշոր առաջընթաց քայլ է կատար– վել արտադրողական ուժերի զարգացման գործում, բարձրացել է հանրային արտա– դրության արդյունավետությունը, կատա– րելագործվել է ժող․ տնտեսության ճյու– ղերի կառուցվածքը, իրականացվել է սո– ցիալ․ և կուլտուրական մեծ ծրագիր։ Միա– ժամանակ համագումարը առաջ քաշեց տասներկուերորդ հնգամյակում (1986– 1990 թթ․) իրականացվելիք բարդ ու մաս– շտաբային ծրագիր։ Նոր հնգամյակում նախատեսվեց ազգ․ եկամտի աճ՝ 24– 25%–ով, արդ․ արտադրության ծավալնե– րի մեծացում՝ 24–25%–ով, գյուղատնտե– սության համախառն արտադրանքի մի– ջին տարեկան ծավալի ավելացում՝ 12– 14% –ով։ Մեծ աշխատանք պետք է տարվի պլանավորման ու տնտ․ մեխանիզմների բարելավման, ժող․ տնտեսության ճյու– ղերի կատարելագործման, արտադրու– թյան ինֆրակաոուցվածքի կատարելա– գործման, ռեզերվների արդյունավետ օգ– տագործման, ժողովրդի բարեկեցության բարձրացման ուղղությամբ։ Համագու– մարը կուսակցական կազմակերպություն– ներին պարտավորեցրեց արմատապես բարելավել աշխատավորների կոմունիս– տական դաստիարակության գործը, ակ– տիվացնել մարդկային գործոնը՝ բոլոր վերափոխումների գլխ․ ուժը։ Կարևոր նշանակություն տրվեց բուրժ․ գաղափա– րախոսության բոլոր դրսևորումների դեմ վճռական պայքարի հարցերին։ Համագու– մարը միաժամանակ կուսակցական կազ– մակերպություններից ու կոմիտեներից պահանջեց ըստ ամենայնի բարելավել կազմակերպական–կուսակցական աշխա– տանքը, կաւոարելագործել դրա ոճն ու մեթոդները։ ՍՍՀՄ տնտ․ և սոցիալ․ զարգացման 1986–90 թթ․ և մինչև 2000 թ․ ընկած ժա– մանակաշրջանի հիմնական ուղղություն– ների նախագծի մասին զեկուցման առ– թիվ համագումարն ընդունեց որոշում, որով լիովին հավանություն տվեց ՍՄԿԿ XXVII համագումարին ներկայացվելիք հիմնական ուղղությունների մասին ՄՄԿԿ Կենտկոմի նախագծին։ 1986-ի փետր․ 25-ից մարտի 6-ը կայա– ցած ՍՄԿԿ XXVII համագումարը, քննար– կելով Կենտկոմի քաղաքական զեկուցումը, հավանություն տվեց ԿԿ–ի քաղ․ կուրսին և պրակտիկ գործունեությանը, զեկուցման բովանդակած դրույթներին, հետևություն– ներին ու խնդիրներին և բոլոր կուսակցա– կան կազմակերպություններին հանձնա– րարեց իրենց աշխատանքում առաջնորդ– վել դրանցով։ Համագումարը միաձայն հաստատեց ՍՄԿԿ ծրագրի նոր խմբա– գրությունը և ՍՍԿԿ կանոնադրության տեքստը՝ նրա մեջ մտցված փոփոխու– թյուններով։ Համագումարը հաստատեց նաև ՍՍՀՄ տնտ․ ու սոցիալ․ զարգացման 1986–90 թթ․ և մինչև 2000 թ․ ընկած ժա– մանակաշրջանի հիմնական ուղղություն– ները։ Համագումարի քննարկմանը ներ– կայացրած զեկուցումներում, ընդունված որոշումներում և նյութերում ամփոփվեց կուսակցության վիթխարի փորձը, տեսա– կանորեն հիմնավորվեց երկրի հետագա առաջընթացի ուղին, նշվեցին առաջիկա մեծ ծրագրումների կենսագործման մի– ջոցները։ Համագումարը բազմակողմա– նիորեն հիմնավորեց կուսակցության ներ– քին քաղաքականության ստրատեգիա– կան կուրսը, որի նպատակը երկրի սո– ցիալ–տնտ․ զարգացման արագացումն է՝ առաջընթացի տեմպերի բարձրացմամբ, տեխ․ առաջադիմության հիման վրա ժող․ տնտեսության վերակառուցմամբ, էկոնո– միկայի կառավարման ձևերի ու մեթոդնե– րի կատարելագործմամբ։ Նշվեցին կու– սակցության սոցիալ․ քաղաքականության գլխ․ ուղղությունները՝ ժողովրդի բարեկե– ցության անշեղ բարձրացում, սովետական հասարակարգում սոցիալ․ արդարության հետևողական հաստատում, սոցիալ–դա– սակարգային և ազգ․ հարաբերություննե– րի կատարելագործում։ Համագումարը բազմակողմանիորեն քննարկեց սոցիա– լիստ․ հասարակարգի հետագա դեմոկրա– տացման և ժողովրդի սոցիալիստ, ինքնա– վարության խորացման հարցերը, ամբողջ սրությամբ դրվեց ներկուսակցական կյան– քի հետագա բարելավման, կուսկազմա– կերպությունների դերի ու պատասխա– նատվության բարձրացման խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ Համագու– մարը տվեց երկրի միջազգային դրության խոր վերլուծությունը, նշեց պետություննե– րի և ժողովուրդների փոխգործողություն– ների կարգավորման անհրաժեշտությունը ամբողջ աշխարհի մասշտաբով։ Համագու– մարի որոշումները առաջ բերեցին քաղ․ և աշխատանքային ակտիվության հզոր վերելք, ինչպես ամենուրեք, այնպես էլ Հայաստանում։ 1986-ի ապրիլի 5-ին տեղի ունեցած ՀԿԿ Կենտկոմի պլենումը քննար– կեց ՍՄԿԿ XXVII համագումարի արդյունք– ները և համագումարի որոշումների կա– տարման ուղղությամբ հանրապետական կուսակցական կազմակերպության խըն– դիրներն ու կոնկրետ միջոցներ առաջա– դրեց 12-րդ հնգամյակի նախագծումները անթերի կատարելու համար։ Պլենումը նշեց, որ արդի պայմաններում, երբ լուծ– վելիք խնդիրների մասշտաբները, նորու– թյունն ու բարդությունը բարձր պահանջ– ներ են ներկայացնում կուսակցության ամբողջ քաղ․, գաղափարախոսական և կազմակերպչական գործունեությանը, առաջնակարգ կարևորություն են ստա–