Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/225

Այս էջը սրբագրված չէ

նում կուսակցական աշխատանքի արմա– տական վերակառուցման ապահովումը, յուրաքանչյուր կուսակցական կազմակեր– պությունում ստեղծագործության, սկըգ– բունքային պահանջկոտության և ինք– նաքննադատության մթնոլորտի հաստա– տումը, սոցիալ–տնտ․, գիտատեխ․ և գա– ղափարադաստիարակչական պրոբլեմ– ների նոր գործուն լուծումների որոնումը։ 1986-ի հունիսին ՍՄԿԿ Կենտկոմի հեր– թական պլենումը քննարկեց 1986–90 թթ․ ՍՍՀՄ տնտ․ և սոցիալ․ զարգացման պետ․ պլանի և նրա կատարման հետ կապված կուսակցական կազմակերպությունների խնդիրների մասին հարցը։ Ամփոփելով էկոնոմիկայի վերակառուցման ուղղու– թյամբ կուսակցական կազմակերպություն– ների և կոմիտեների, սովետական ու տնտ․ կազմակերպությունների և աշխա– տավորական կոլեկտիվների առաջին ձեռքբերումները, պլենումը 12-րդ հըն– գամյակը համարեց կուսակցության տնտ․ ստրատեգիայի իրականացման վճռական փուլ։ խնդիր դրվեց արդյունաբերության արմատական վերակառուցման ընթաց– քում հատկապես արագացված տեմպերով զարգացնել մեքենաշինությունը, տնտե– սությունը վարել գիտատեխնիկական բարձր մակարդակով, գործիմացաբար կա– ռավարել արտադրությունը, ակտիվորեն կատարելագործել կուսակցական աշխա– տանքը։ ՀԿԿ բարձրագույն օրգանը հինգ տարին մեկ հրավիրվող համագումարն է, համա– գումարների միջև ընկած ժամանակա– Հայաստանի կոմունիստական կուսակցության թվական կազմը Տարեթվերը 1 ․P в ь 04’5՛ ՀՅ* с* u 51 1 Ք 1 3 3 1P „у Հք в 4 e* frja-g1 SI f &■§ S II ri* & P A ft I «■ § £* с <- £ 3 ff A a 3 & В J=r h с ՝rp‘ & tf* 3 ձ Р в с & %կ Յք & 2а й 1922 1930 1940 19^0 1960 1970 1980 1987 1989 7969 22437 54413 76835 122184 154004 184353 3598 4310 10343 5926 3515 5136 6433 7400 5587 12279 32780 60339 80350 127320 160437 191753 ЮЗ1 615 3125 12378 15956 23473 35040 45545 4742 584 1889 30106 3464 4509 5336 5951 1 1924-ի տվյալ 2 1923-ի տվյալ շրջանում՝ ՀԿԿ Կենտկոմը, որի կազմից ընտրվում է ամենօրյա գործնական աշ– խատանքները ղեկավարող ՀԿԿ Կենտ– կոմի բյուրո և քարտուղարություն։ ՀԿԿ Կենտկոմը ունի մամուլի իր օրգանները՝ «Մովետական Հայաստան» (1920-ից), «Կո– մունիստ» («Коммунист») (1934-ից), «Մո– վետ էրմանիստանի» (ադրբ․, 1921-ից), «Ռյա թագա» (քրդ․, 1930-ից) թերթերը, «Լենինյան ուղիով» (1957-ից) ամսագիրը, «Կուսակցական խոսք» (1980-ից) հանդե– սը։ Ունի թերթերի և ամսագրերի իր հրա– տարակչությունը, կուսպատմության ինստ․ (ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր մարքսիզմ–լենի– նիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղ)։ Պատկերազարդումը տես 160–161-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VIII։ Գքէկ․ Լենին Վ․Ի․, «Հայ սոցիալ–դեմո– կրատների միության» մանիֆեստի մասին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 7։ Ն ու յ ն ի, Հեռագիր Հայաստանի ռազմական հեղափոխական կո– միտեի նախագահին, նույն տեղում, հ․ 42։ Ն ու յ ն ի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաս– տանի, Դաղստանի Լեռնականների հանրա– պետության կոմունիստ ընկերներին, նույն տեղում, հ․ 43։ Նույնի, ճառ բանվորնե– րի և գյուղացիների դեպուտատների Մոսկվա– յի սովետի պլենումի նիստում 1921 թ․ փետըր– վարի 28, նույն տեղում, հ․ 42։ Շահում– յան Ս․ Գ․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1–5, Ե․, 1975-1978։ Մյասնիկյան Ա․ Ֆ․, Երկ․, հ․ 1–4․․․, Ե․, 1984-86․․․։tIйtUI ն £- յան Ա․ Ղ․, Հոդվածներ և ճառեր,Ե․, 1968։ Դեմիրճյան Կ․ Ս․, Սովետական Հա– յաստան, Ե․, 1980։ Հայաստանի կոմունիս– տական կուսակցության պատմության ուրվա– գծեր, Ե․, 1967։ Հայաստանի կոմունիստական կուսակցության XXVIII համագումարի նյու– թերը, Ե․, 1986։ ՍՄԿԿ XXVII համագումարի նյութերը, Ե․, 1986։ 40 лет установления Со– ветской власти в Армении и образования компартии Армении (1920–1960), Е․, 1960; История коммунистической партии Совет– ского Союза, т․ 3, кн․ 2, М․, 1968; Очерки истории коммунистических организаций За– кавказья, ч․ 1, Тб․, 1967, ч․ II, Баку, 1971; Навеки вместе, Е․, 1978․ Հ․ Կարապետյան, Սիմոն յան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈԻԹՅՈՒՆՆԵՌ Կապիտալիզմի զարգացման պայման– ներում, XIX դ․ 80–90-ական թվականնե– րին, որպես Անդրկովկասի և Ռուսաստա– նի պրոլետարիատի անբաժան մաս, սկը– սել է ձևավորվել հայ պրոլետարիատը։ Դրա հիմնական խթանը հանդիսացան երկաթուղիների կառուցումը և լեռնարդ– յունահանության ծավալումը։ Այդպես XX դ․ սկզբում Հայաստանում ծնունդ առան արդ․ կենտրոններ՝ Ալեքսանդրապոլը, Երևանը, Կարսը, Ալավերդին, Ղափանը, ուր ձևավորվում էր հայ բանվոր դասա– կարգը։ Հայ գիտակից բանվորների մի զգալի մասը, որ կենտրոնացած էր Ան– դըրկովկասի և Ռուսաստանի մի շարք արդ․ կենտրոններում, ակտիվ հասարա– կական–քաղ․ դեր խաղաց բանվորական– արհեստակցական շարժման առաջացման և զարգացման գործում։ Հետևելով Ռու– սաստանի պրոլետարիատի օրինակին, Անդրկովկասի բանվոր դասակարգը 1905–07-ի հեղափոխության շրջանում բոլշևիկյան կազմակերպությունների ղե– կավարությամբ, ստեղծեց իր արհմիու– թյունները։ Հայ բանվորությունը Բաք– վում, Թիֆլիսում, Բաթումում ակտիվ մաս– նակցություն ունեցավ ինտերնացիոնալ արհմիությունների կազմակերպմանը։ Հայաստանի առաջին արհմիություննե– րից է Երևանի տնային աշխատողների միությունը, որը կազմակերպվել է 1905-ի ամռանը՝ ՌՍԴԲԿ Երևանի ս–դ․ կազմա– կերպության անմիջական նախաձեռնու– թյամբ։ 1906–07-ին կազմակերպվեցին կաշեգործ բանվորների, պղնձահանքերի բանվորների, տպագրիչների, հացթուխ– ների, փոստ–հեռագրատան ծառայողների արհմիությունները։ Արդեն 1906-ին Երե– վանում գործում էր արհմիութենական 11 բջիջ՝ 300 անդամով։ Դրանք կառուցվում էին ըստ արտ․ սկզբունքի, մեծամասամբ գործում էին կիսալեգալ պայմաններում։ Անդրկովկասի բուրժուազիան առհասա– րակ դեմ էր արհմիությունների, հատկա– պես բազմազգ արհմիությունների ստեղծ– մանը։ Անզիջում պայքար էր գնում բուր– ժուա–ա զգայնական կուսակցությունների և բոլշևիկների միջև արհմիությունները իրենց կողմը գրավելու համար։ Մենշևիկները, դաշնակցականները, մու– սավաթականները, ելակետ ունենալով կուլտուր–ազգային ավտոնոմիայի օպոր– տունիստական ազգայնական տեսությու– նը, Փորձում էին արհմիությունները կա– ռուցել ֆեդերատիվ–ա զգային սկզբունք– ներով։ Նրանց նպատակն էր բանվորա– կան–հեղափոխական շարժումները կտրել դասակարգային հողից, նպաստել արհ– միությունների ազգ․ կազմակերպություն– ների՝ «ազատ ազգային արհեստակցա– կան միությունների» ստեղծմանը։ Հեղա– փոխ․ ս–դ–ները հետևողական աշխատանք էին տանում արհւքիություններում միավոր– ված բանվոր–ծառայողների շրջանում, նը– րանց կոչ անելով միավորվել արհմիու– թյուններում և ակտիվ քաղ․ պայքար մղել շահագործողների դեմ։ Հայաստանի արհ– միությունների մեծ մասը սկզբից ևեթ հանդես է եկել բանվորների դասակար– գային շահերի պաշտպանության դիրքե– րից՝ առաջադրելով ոչ միայն տնտ․, այլև քաղ․ պահանջներ։ 1905–07-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությանը հաջորդեց դաժան ռեակցիան, որը ծավալվեց նաև Անդրկով– կասում։ Մասնավորապես դաժանորեն ճնշվեց Հայաստանի բանվորական–արհ– միութենական շարժումը։ Ռեակցիայի աա րիներին բոլշևիկյան կազմակերպություն– ներին հաջողվեց կապ պահպանել մաս– սաների հետ և ղեկավարել արհմիություն– ների աշխատանքը։ Այդ տարիներին Ա– լեքսանդրապոլում գործում էր երկու արհ– միություն՝ գործակատարների, որը միա– վորում էր մոտ 200 մարդ, և տպագրիչ բանվոր–ծառայողների, որն ընդգրկում էր> մինչև 30 մարդ։ Ռեակցիայի տարիներին Ալեքսանդրապոլի աշխատավորների շըր– ջանում ակտիվ հեղավւոխ․ աշխատանք էին կատարում բոլշևիկներ Ա․ Օահինյանը և Վ․ Խաչատրյանը։ Երևանի, Ղափանի, Ալավերդու արհմիությունների կազմա– կերպման և ամրապնդման գործում մեծ դեր խաղացին Դ․ Սոկոլովսկին, Ա․ Մար– տիրոսյանը և Մ․ Մանուչարյանը։ 1907-ին ստեղծվեցին մի շարք նոր միություններ Երևանում, Ալավերդիում, Ղափանում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ Անդրկովկասի արհմիութենական շարժ– ման հարցերով մշտապես հետաքրքրվել է Վ„ Ի․ Լենինը։ Այսպես, 1907-ի վերջին, գտնվելով Ֆինւանդիայում, նա Ս․ Սպան–