Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/226

Այս էջը սրբագրված չէ

դարյանի և Ռ․ Քաթանյանի միջոցով ծա– նոթանալով Անդրկովկասի արհմիութե– նական շարժմանը, նրանց տալիս է գործ– նական խորհուրդներ։ 1910-ի ամռանից Ռուսաստանում ծավալվեց բանվ․ շարժ– ման նոր ալիք, որը 1912-ից վերելք ապ– րեց։ 1910–1914-ին նկատելիորեն աշ– խուժացավ Անդրկովկասի բոլշևիկների գործունեությունը։ Վերականգնվեցին բոլ– շևիկյան կազմակերպությունները, որոնց ղեկավարությամբ ստեղծվեցին բազմա– թիվ արհմիություններ։ Հեղափոխ․ նոր վերելքի տարիներին բանվ․ զանգվածնե– րի և արհմիությունների շրջանում ուժե– ղացավ բոլշևիկյան խմբերի ազդեցու– թյունը Ալեքսանդրապոլում, Ալավեր– դում, Կարսում, Երևանում, Ղափա– նում։ Մինչև 1917-ը արհմիություններում ակտիվ քաղ․ աշխատանք էին կատարում Մ․ Կասյանը, Դ․ Աթարբեկյանը, Ա․ Մե– լիքյանը, Վ․ Բաղդասարյանը, Գ․ Մոկո– լովսկին, Վ․ Տեր–Հովհաննիսյանը և ուրիշ– ներ։ Բանվ․ շարժման վերելքի տարինե– րին ավելի են ամրապնդվում Կովկասի և Ռուսաստանի պրոլետարիատի կապերը։ Անդրկովկասի բոլշևիկների հետևողական աշխատանքի շնորհիվ արհմիությունների զգալի մասը եղել է նրանց ազդեցության տակ։ ժող․ լայն զանգվածների, այդ թր– վում և արհմիություններում միավորված բանվորների շրջանում, ակտիվ քաղ․ աշ– խատանք էին տանում Ա․ Ւոսնջյանը, Դ․ Հանեսօղլյանը, Բ․ Լոգյանը, Լ․ Հով– հաննիսյանը, Ա․ Վարդանյանը, Ռ․ Մալ– խասյանը, Ա․ Հախվերդյանը և ուրիշներ։ Արհեստակցական շարժումը հատկապես ծավալվեց ՌԱԴԲ(բ)Կ VI համագումարից (1917) հետո։ Համագումարը որոշեց արհ– միությունների խնդիրները ժամանակա– վոր կառավարության դեմ նախապատ– րաստվելիք զինված ապստամբության ժա– մանակ և կենտրոնացրեց բանվոր դասա– կարգի ուժերը սոցիալիստ, հեղափոխու– թյան հաղթանակի համար։ Արհմիությունների դերը մեծացավ սո– ցիալիստ․ շինարարության տարիներին, նրա բոլոր փուլերում։ Այդ մասին են վկա– յում կուսակցության մի շարք կոնֆերանս– ների, համագումարների և Կենտկոմի պլենումների որոշումները, որոնցում ընդ– գծվել են արհմիությունների խնդիրները՝ սոցիալիստ, արտադրության զարգացման, ժող․ լայն զանգվածների հետ նրանց կա– պերի ամրապնդման, աշխատավորների օրենսդրական իրավունքների պաշտպա– նության, արհմիութենական դեմոկրա– տիայի ընդարձակման և քաղ․ դաստիա– րակչական աշխատանքի մակարդակի բարձրացման բնագավառներում։ Վ․ Ի․ Լենինը բազմիցս ընդգծել է արհ– միությունների դերը արտադրության արդ– յունքների նկատմամբ ժող․ վերահսկո– ղություն սահմանելու գործում։ Ելնելով Վ․ Ի․ Լենինի ցուցումից, ՌԿ(բ)Կ VIII հա– մագումարը (1919) սահմանեց արհմիու– թյունների խնդիրները նոր, սոցիալիստ, կարգապահություն ստեղծելու գործում, արհմիությունների վերադաս մարմիննե– րից պահանջեց հրաժարվել շաբլոնից, կի– րառել հաշվետվության, հատուկ ընկե– րական բանվ․ դատարանների առաջ պա– տասխանատվության սահմանման նոր մեթոդներ։ Կուսակցությունն իր երկրորդ ծրագրում (1919) ընդգծեց կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու ժամանակւսշըր– ջանում արհմիությունների դերն ու նշա– նակությունը, նշեց երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելու, արտա– դրող․ ուժերը զարգացնելու, հանրային արդյունաբերություն ստեղծելու կոնկրետ ուղիները։ Կուսակցությունն արհմիու– թյունների առջև լուրջ խնդիրներ էր դնում ոչ միայն տնտեսության կառավարման, այլև արտադրության ոլորտում մասսա– ների պատասխանատվությունը բարձրաց– նելու գործում։ 1920-ի նոյեմբ․ 29-ին Հայաստաէւում հաստատվեց սովետական իշխանություն։ Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը ակտիվ մասնակցություն ունեցան նաև արհմիությունները։ 1920-ի վերջից Հայաստանում սկսվեց նոր, սո– վետական արհմիություններ կազմակեր– պելու աշխատանքը։ Դեկտեմբերի սկըզ– բին ստեղծվեց հանրապետության ար– հեստակցական միությունների կազմա– կերպիչ բյուրո, որը դիմեց Հայաստանի բանվորներին՝ արհմիությունների մեջ միավորվելու կոչով։ 1921-ի փետրվ․ 6-ին արհմիութենական I կոնֆերանսում ըս– տեղծվեց Հայաստանի արհեսակցական միությունների խորհուրդը (ՀԱՄԽ), որը վճռական քայլերի դիմեց արհմիութենա– կան շարժման ծավալման համար։ ՀԿԿ Կենտկոմը արհմիություններում աշխա– տանքի գործուղեց բազմաթիվ փորձված կոմունիստների, որի շնորհիվ արհես– տակցական միություններ ստեղծելու շար– ժումը շուտով ծավալվեց նաև գավառնե– րում։ 1921-ին միայն Երևանում եղել է 14 արհմիություն՝ 7 հզ․ անդամով, իսկ հան– րապետությունում արհմիությունների ան– դամների թիվը հասել է 16 հզ–ի։ Միաժա– մանակ ստեղծվեց արհմիութենական ապարատ, կազմակերպվեցին գավառա– յին արհեստակցական բյուրոներ, արհ– միությունների շրջանային քարտուղարու– թյուններ։ Համալրվեց ՀԱՄխ–ի ապարա– տը, գործում էին կազմհրահանգչական, կուլտ–լուսավորական, աշխատանքի պաշտպանության, տարիֆային և այլ բա– ժիններ։ 1922-ի վերջին հանրապետությու– նում իրենց վարչություններով վերջնա– կանապես ձևավորվեցին լուսաշխի, հո– ղանտառի, ժողկապի, խորհառծառի, կա– շեգործների, մետաղագործների, կոմու– նալնիկների, կառուցողների, սնունդ–մա– տակարարողների, երկաթուղայինների, գրաշարների, կարուձևողների, ջուլհակ– ների, տպագրիչների և բուժաշխատող– ների ճյուղային արհմիությունները։ Արհեստակցական շարժման մեջ հատ– կապես բեկում սկսվեց արհմիությունների համահայաստանյան I համագումարից (1921-ի օգոստոս) հետո, որը փաստորեն կազմակերպորեն ձևավորեց արհմիու– թյունները և սահմանեց նրանց խնդիրնե– րը նէպի պայմաններում։ Մակայն, սո– վետական արհմիությունները ի վիճակի չէին լինի հաջողությամբ կատարելու իրենց խնդիրները, եթե չամրապնդվեր նրանց նկատմամբ կուսակցական ղեկա– վարությունը։ Այդ նպատակով ՀԿԿ Կենտ– կոմը արհմիութենական ապարատը ուժե– ղացրեց կուսակցական փորձված աշխա– տողներով, արհմիություններին կից ըս– տեղծվեցին կոմֆրակցիաներ։ 1921-ի մար– տին հրավիրված ՌԿ(բ)Կ X համագումարը նշեց արհմիությունների աճող դերն ու խնդիրները նէպի պայմաններում։ Երկ– րում ստեղծված իրադրությունը արհմիու– թյուններից պահանջում էր աշխատանքը վերակառուցել նէպի խնդիրներին հա– մապատասխան։ Արհմիությունների ան– դամների շրջանում կազմակերպվեց մաս– սա յական–բաց ատ ր ական աշխատանք։ Երկրում ծավալված այդ շարժումն ստա– ցավ «պրոֆշաբաթ» անունը։ «Պրոֆշա– բաթները» մեծ դեր խաղացին արհմիու– թյունների կյանքում։ Արհմիությունների աշխատանքներում արմատական վերակառուցում տեղի ունե– ցավ հատկապես ՌԿ(բ)Կ Կենտկոմի 1922-ի հունվ․ 12-ի՝ «Արհմիությունների դերի և խնդիրների մասին նոր տնտ․ քա– ղաքականության պայմաններում» որո– շումից հետո։ 1922-ի հունվ․ 17-ին «Պրավ– դա» թերթում հրապարակվեցին արհմիու– թյունների դերի և խնդիրների մասին ՌԿ(բ)Կ Կենտկոմի թեզիսները։ Դա փաս– տորեն արհմիությունների գործունեու– թյան ծրագիր էր նէպի շրջանում։ խոսե– լով արհմիությունների խնդիրների մա– սին, Վ․ Ի․ Լենինը նշել է, որ «․․․ այդ կազ– մակերպությունը պետական կազմակեր– պություն չէ, դա հարկադրանքի կազմա– կերպություն չէ, դա դաստիարակիչ կազ– մակերպություն է, ներգրավման, ուսուց– ման կազմակերպություն է, դա դպրոց է, կառավարման դպրոց, տնտեսավարման դպրոց, կոմունիզմի դպրոց» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 42, էջ 251)։ Կուսակցությունը արհմիությունների շնոր– հիվ իրագործում էր կապը մասսաների հետ․ «Այն, որ արհմիություններն ստեղ– ծում են ավանգարդի կապը մասսաների հետ, արհմիություններն ամենօրյա աշ– խատանքով համոզում են մասսաներին, այն դասակարգի մասսաներին, որը միա– կըն է, որ ի վիճակի է մեզ կապիտալիզմից տանել դեպի կոմունիզմը» (նույն տեղում, էջ 252)։ ՌԿ(բ)Կ X համագումարի որոշումները լայն արձագանք գտան Հայաստանի կու– սակցական կազմակերպություններում, արհմիություններում, ողջ աշխատավո– րության շրջանում։ 1921-ի մայիս–հու– լիսին արհմիությունների ակտիվ մասնակ– ցությամբ Ալեքսանդրապոլում, Ղարա– քիլիսայում (այժմ՝ Կիրովական), էջմիած– նում, Ղամարլուում (այժմ՝ Արտաշատ) և Նոր Բայազետում (այժմ՝ Կամո) տեղի ու– նեցան աշխատավորների գավառային ժո– ղովներ և համագումարներ՝ նվիրված հան– րապետության տնտեսության վերական– գնմանը։ Անդրկովկասի ժող․ տնտեսու– թյան արագ և հաջող վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ էր միա– վորել Անդրկովկասի տնտ․, քաղ․ և կուլ– տուրական ուժերը։ 1922-ի գարնանը ըս– տեղծվեց Անդրֆեդերացիան, իսկ դեկ– տեմբերին՝ Անդրֆեդերացիայի միջոցով Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը մտան ՄՄՀՄ կազմի մեջ։ Անդրֆեդերա– ցիայի ստեղծման կապակցությամբ, արհ– միությունների համառուսաստանյան