կոնկրետ ղեկավարությունը սկզբնական արհմիութենական կազմակերպություննե– րի նկատմամբ։ 1931 –1932-ին վերակա– ռուցվեցին բոլոր ֆաբրիկա–գործարանա– յին արհմիութենական կազմակերպու– թյունները։ Արհմիութենական աշխատան– քի կենտրոնը դարձավ արտադրամասը և բրիգադը։ Ստեղծվեցին արտադրամասա– յին, բրիգադային արհխմբեր։ Հայաստա– նի արհմիությունների VII համագումարը (1932-ի մարտ) ամփոՓեց ժող․ տնտեսու– թյան զարգացման առաջին հնգամյակի պլանների կատարման համար հանրա– պետության արհմիությունների աշխա– տանքի արդյունքները։ Համագումարի բացման պահին արհմիություններում կար ավելի քան 100 հզ․ բանվոր–ծառայող։ 1935-ին համաժող․ սոցիալիստ, մրցու– թյունը առաջ բերեց նոր՝ ստախանովյան շարժումը։ ՀԱՄԿխ–ի նախագահությունը 1935-ի նոյեմբերի վերջին լսեց ստախա– նովյան շարժման մասին հարցը և որոշեց այն լայնորեն ծավալել արտադրության մեջ, օգնել բանվորներին՝ տիրապետելու նոր տեխնիկային, ապահովել արհմիու– թյունների ավանգարդային դերը մրցու– թյան մեջ։ Հանրապետությունում արդյու– նաբերության մեջ ստախանովյան շարժ– ման առաջին շարքերում էին Բանաքեռ– հէկի շինարարները, Ալավերդու և Ղա– փանի հանքագործներն ու պղնձագործնե– րը, Երևանի Ս․ Մ․ Կիրովի անվ․ սինթե– տիկ կաուչուկի գործարանի, Անդրերկա– թուղու Լենինականի բաժանմունքի, Լե– նինականի շոգեքարշային դեպոյի և տեքս– տիլ կոմբինատի բանվոր–ծառայողները։ Ստախանովյան շարժումը լայն արձա– գանք գտավ նաև գյուղատնտեսության բնագավառի աշխատողների շրջանում։ 1939-ի ամռանը տեղի ունեցան Հայաս– տանի մի շարք արհմիությունների պլե– նումներ, որոնցում քննարկվեց «Երկրի պաշտպանության գործի ծավալումը և արհմիությունների անելիքը» հարցը։ Արհմիությունների ակտիվ մասնակցու– թյամբ և ղեկավարությամբ ծավալվեց հա– մամիութենական սոցիալիստ, մրցություն։ Մրցության ծավալման շնորհիվ Երևանի, Լենինականի, Կիրովականի, Ալավերդու, Ղափանի արտադր․ ձեռնարկությունները կատարեցին և գերակատարեցին հնգամ– յա պլանով (1938–42) նախատեսված նոր– մերը։ խոշոր է Հայաստանի արհմիություն– ների գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին։ 1941-ի հունիսի 29-ին ՀամԿ(բ)Կ Կենտ– կոմը և ՄՍՀՄ Ժողկոմխորհը դիրեկտիվ նամակով դիմեցին կուսակցական, սովե– տական, արհմիութենական և կոմերիտա– կան կազմակերպություններին՝ նրանցից պահանջելով վերակառուցել աշխատանք– ները ռազմ, պայմաններին համապատաս– խան։ «Պրավդա»-ի 1941-ի սեպտ․ 21-ի՝ «Պատերազմը և արհմիությունները» առաջնորդողում սահմանվեցին արհմիու– թյունների կոնկրետ խնդիրները պատե– րազմական իրադրության պայմաններում։ Պատերազմի առաջին իսկ օրերից հանրա– պետության տարբեր քաղաքներում, շըրջ– կենտրոններում և գյուղերում տեղի ունե– ցան միտինգներ ու ժողովներ։ ՀԱՄԽ–ի ապարատի և արհմիությունների հանրա– պետական կոմիտեների բազմաթիվ ղե– կավար աշխատողներ կամավոր մեկնե– ցին ռազմաճակատ։ Հանրապետության արհմիութենական կազմակերպություննե– րը մասնակցեցին երկրի ռազմապաշտպա– նական աշխատանքներին՝ մեծ օգնություն ցույց տալով ռազմաճակատին։ ՀԱՄԿխ–ի XV պլենումը (1946-ի ապրիլ) հավանություն տվեց չորրորդ հնգամյա պլանին և որոշեց արհմիությունների դերն ու խնդիրները ժող․ տնտեսության վերա– կանգնման ու զարգացման գործում։ Պլե– նումը սովետական արհմիություններին կոչ արեց աջակցել բանվորների կողմից սկսած համաժող․ սոցիալիստ, մրցությա– նը, հոգ տանել բանվոր դասակարգի տեխ․ կրթության և կուլտուր–կենցաղային մա– կարդակի բարձրացմանը, պաշտպանել բանվորների նորարարական առաջարկու– թյունները, օգնել արտադրության ռացիո– նալիզատորներին ու գյուտարարներին։ Հայաստանի բանվոր դասակարգը և գյու– ղացիությունը հերոսական աշխատանք ծավալեցին պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահա– րելու համար։ Անհրաժեշտ էր նաև օգնել գերմ․ օկուպացիայից ազատագրված շըր– ջանների ժող․ տնտեսության վերական– գնմանը։ Հայաստանից Բելոռուսիս!, Ուկ–, րաինա և երկրի այլ շրջաններ ուղարկվե– ցին գործարանային սարքավորումներ, մեքենաներ, անասուններ, սերմացու։ Սե– վաստոպոլի, Ստալինգրադի (Վոլգոգրադ) վերականգնման համար Հայաստանի աշ– խատավորները կազմակերպեցին հա– տուկ ֆոնդեր։ Այսպես, Ստեփանավանի շրջանի աշխատավորները Ստալինգրադի վերականգնման ֆոնդ մուծեցին 1․266 հզ․ ռուբլի։ 1946-ի ապրիլ–մայիսին Հայաս– տանի ճյուղային բոլոր արհմիություննե– րում քննարկման դրվեցին հնգամյակի խնդիրները։ 1949-ին Հայաստանում լայն զարգացում ստացավ «Գերազանց որակի համար» կազմակերպված սոցիալիստ, մրցությու– նը։ 1950-ին հանրապետության արդյունա– բերության մեջ աշխատում էր 1226 «Գե– րազանց որակի բրիգադ», որոնցում ընդ– գրկված էր 15․000 բանվոր։ Ավելի քան 60 բրիգադ սոցիալիստ, մրցության մեջ առաջնություն շահեց։ Հայաստանի ար– հեստակցական միությունները բազմա– կողմանի գործունեություն ծավալեցին ետ– պատերազմյան ժողովրդատնտ․ պլաննե– րի կատարման և գերակատարման հա– մար։ Ետպատերազմյան տարիներին արհ– միություններն աճեցին գաղափարական ու կազմակերպական տեսակետից, ավե– լացավ արհմիութենական կազմակերպու– թյունների և ակտիվիստների թիվը։ Եթե 1949-ի հունվարին հանրապետությունում գործում, էր 2576 սկզբնական արհմիութե– նական կազմակերպություն՝ 161․200 ան– դամով, ապա 1951-ի հունվարին 3191 կազ– մակերպություն՝ 207118 անդամով։ Բազ– մազան է եղել Հայաստանի արհմիություն– ների գործունեությունը սոցիալիզմի կա– ռուցման և կոմունիստական շինարարու– թյան համար պայմաններ նախապատ– րաստելու ժամանակաշրջանում։ 1953-ի սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի քաղաքային արհմիութենական ակտիվի ժողովը պարտավորեցրեց արհմիութենա– կան կազմակերպություններին՝ ավելի կոնկրետ զբաղվել սոցիալիստ, մրցու– թյան, կոլեկտիվ պայմանագրերի կնքման և դրանց արդյունքների ստուգման հար– ցերով։ Հայաստանի արհմիութենական կազ– մակերպությունները ակտիվ պայքար ծա– վալեցին գյուղատնտեսության զարգաց– ման մասին ՍՄԿԿ Կենտկոմի 1953-ի սեպտեմբերյան պլենումի որոշումների կատարման համար։ Հայաստանի արհ– միությունները ջերմորեն արձագանքեցին ՍՍՀՄ արհմիությունների XI համագումա– րի (1954-ի հունիս) որոշումներին։ Երևան քաղաքի արհմիութենական ակտիվի ժո– ղովը (1954-ի օգոստոս) միացավ XI հա– մագումարի որոշումներին և հանրապե– տության բանվոր դասակարգին կոչ արեց մտնելու սոցիալիստ․ մրցության մեջ։ Հինգերորդ հնգամյակի (1951–55) տա– րիներին արհմիութենական կազմակեր– պությունները լուրջ ուշադրություն են դարձրել, հատկապես, գյուտարարական և նորարարական բյուրոների աշխատանք– ների բարելավման գործին։ 1955-ի առա– ջին կիսամյակում Ֆ․ Զերժինսկու անվ․ հաստոցաշինական գործարանում քննար– կած 70 առաջարկություններից 36-ը ներ– դրվեց արտադրության մեջ։ ժող․ տնտեսության անշեղ վերելքի հետ միասին հանրապետությունում ստեղծվե– ցին բազմաթիվ նոր արհմիութենական կազմակերպություններ։ Հանրապետու– թյան բանվոր–ծառայողների 94% –ը 1956-ին ընդգրկված էր արհմիությունների շարքերում։ Կուսակցությունը մեծ կարևո– րություն էր տալիս արհմիութենական աշ– խատանքի հարաբերական վերակառու– ցումներին, որոնք բխում էին սոցիա– լիստ․ շինարարության շահերից։ Արհմիու– թյունների կյանքում մեծ բեկում սկսվեց ՍՄԿԿ XX համագումարից (1956) հետո։ Համագումարը բացահայտեց արհմիու– թյունների աշխատանքում եղած լուրջ թերությունները և նշեց դրանց վերացման ուղիները։ Արհմիությունների խնդիրներն արծարծվեցին և կարևոր որոշումներ ըն– դունվեցին ՍՄԿԿ Կենտկոմի 1956-ի դեկ– տեմբերյան և 1957-ի դեկտեմբերյան պլե– նումներում։ Այդ որոշումներում ցույց էր տրված արհմիությունների աճող դերը արտադրության մեջ, արդյունաբերության պլանավորման, ֆինանս, պլանների մշակ– ման և կատարման, աշխատանքի կազմա– կերպման, աշխատավարձի նորմավորման, անվտանգության տեխնիկայի պահպան– ման, աշխատավորների սոցիալ․ ապահո– վագրման գործի կարգավորման և այլ բնագավառներում։ ՍՄԿԿ Կենտկոմի 1957-ի դեկտեմբերյան պլենումի որոշման համաձայն, 1958-ից սկսած արտադր․ խոր– հըրդակցությունները ձեռնարկություն– ներում ու կառույցներում վերածվեցին մշտական գործող խորհրդակցություննե– րի։ Արհմիությունները սոցիալիզմի կա– ռուցման համար մղված պայքարում դար– ձան հսկայական ուժ և հասան զգալի հաջողությունների։ Սակայն, նրանց աշ– խատանքներում դեռևս կային լուրջ թե– րություններ և շեղումներ։ Անհատի պաշ– տամունքը վնասել էր նաև արհմիութենա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/228
Այս էջը սրբագրված չէ