ԲՆԱԿՉՈԻԹՅՈԻՆ Բնակչության թիվը։ Արևելյան Հայաս– տանը Ռուսաստանին միանալու (1828) ժամանակ ՀՍՍՀ ներկայիս տարածքում ապրում էր 161,7 հզ․ մարդ (1831)։ Այդ պատմական ակտով հայ ժողովրդի ազգ․ համախմբման հնարավորություն ստեղծ– վեց՝ կազմակերպվեց Պարսկաստանից և Թուրքիայի տիրապետության տակ գտնը– վող Արմ․ Հայաստանից հայ ժողովրդի մի զգալի հատվածի վերաբնակեցումն Արլ․ Հայաստան։ Հայ ժողովրդի Ռուսաստանի տիրապե– տության տակ անցած հատվածը գրեթե մինչև աոաջին համաշխարհային պատե– րազմը ապրեց խաղաղ ժամանակաշրջան, նրա համար համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ոչ միայն թվա– կան անընդհատ աճի, այլև կուլտուր– լուսավորական, հոգևոր զարգացման հա– մար։ Ֆիզ․ գոյության համեմատաբար ապա– հով վիճակը և XIX դ․ վերջերից կապիտա– լիզմի բուռն զարգացումը Ռուսաստանում, այդ թվում նաև նրա ծայրամասային գա– վառում՝ Արլ․ Հայաստանում պայմաններ ստեղծեցին բնակչության թվի արագ աճի համար։ 1913-ին ՀՍՍՀ ներկայիս տարած– քում բնակչության թիվը կազմել է 1,01 մլն, այսինքն՝ 1831-ի համեմատությամբ՝ ավելացել էր 6,2 անգամ։ Սակայն առաջին համաշխարհային պա– տերազմի և ազգամիջյան կռիվների տա– րիներին (1914–20) հայ ժողովուրդը հըս– կայական կորուստներ կրեց։ Թուրքա– կան իշխանությունները Արմ․ Հայաստա– նի հայերի նկատմամբ իրականացրին ցեղասպանության իրենց ծրագիրը, կոտո– րեցին շուրջ 1,5 մլն հայ, իսկ փրկվածնե– րը ցրվեցին աշխարհով մեկ։ Թուրքիայի կողմից Արմ․ Հայաստանի նվաճված տա– րածքներից (Կարսի մարզ և Սուրմալուի գավառ), ինչպես նաև Անդրկովկասի տար– բեր շրջաններից գաղթականների թիվը ՀՍՍՀ ներկայիս տարածքում 1918-ին կազմել է 301,6 հզ․, բնակչության ընդհա– նուր թիվը (1915–18-ի բնական աճի հաշ– վառմամբ)՝ 1403,7 հզ․ մարդ։ Սակայն 1918–20-ին թուրք, բանակների և բաշի– բոզուկ խմբերի կազմակերպած նոր ջար– դերի, ինչպես նաև սովի ու դեպի Ռուսաս– տան աըտագաղթի հետևանքով ՀՍՍՀ ներկայիս տարածքում բնակչության թիվը նվազել և 1920-ին կազմել է ընդամենը 720 հզ․ մարդ։ Միայն սովետական կարգերի հաղթա– նակը հայ ժողովրդի համար ապահովեց խաղաղ ապրելու, բարգավաճելու և զար– գանալու հնարավորություն։ Դրա վառ ապացույցը նրա թվաքանակի բարձր աճն է։ 1920–87-ին ՀՍՍՀ բնակչության ընդ– հանուր թիվն ավելացել է 4,7 անգամ և կազմել է 3411,9 հզ․ մարդ (տես աղ․ 1)։ Բնական շարժը։ ՀՍՍՀ բնակչության ավելացման հիմնական աղբյուրը եղել է նրա բնական աճը՝ բավականին բարձր ծնելիությունը և մահացության նվազումը։ 1920-ական թթ․ կեսերին ծնելիությունը կազմել է 56–58 °/00։ Ծնելիության և բնական աճի այդ համեմատաբար բարձր ՀՍՍՀ բնակչության թիվը, 1913–87 Ադ․ 1 Ամբողջ Քաղաքային բնակչությունը Գյուղական բնակչությունը Տարիները բնակչությունը /լ․ _ աք (ոգ․ սարդ) հզ․ մարդ % հզ․ մարդ % 1913 1000,1 104,0 10,4 896․1 89,6 1920 720,0 121,7 16,9 598․3 83․1 1926 881,3 167,1 19,0 714,2 8*1․0 1940 1320․3 375,4 28,4 944․9 71,6 1959 1763,1 881,9 50,0 881,2 50,0 1970 2491,9 1481,5 59,5 1010․4 40,5 1979 3030,7 1992,5 65,7 1038,2 34․3 1987 3411,9 2324,0 68․5 1087,9 31․5 մակարդակը պահպանվեց ընդհուպ մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։ Նախապատերազմյան տարիներին ՀՍՍՀ Սովետական Միությունում բնակ– չության ամենաբարձր բնական աճ ունե– ցող հանրապետությունն էր։ 1940-ին ՀՍՍՀ–ում բնակչության բնական աճը կազ– մել է 27,4°/00 (ԱՍՀՄ–ում՝ 13,2°/00)։ Եթե մինչև 1920-ական թթ․ վերջը բնակչության բնական աճը հիմնականում ապահովվում էր բարձր ծնելիության շնորհիվ, ապա 1940-ական թթ․ կեսերից սկսած բնական աճի գործոն է դառնում նաև մահացության նվագումը։ Բնակչության բնական աճը խիստ նվա– զեց Հայրենական մեծ պատերազմի տա– րիներին։ Ինչպես ամբոոօ երկրից, այն– պես էլ ՀՍՍՀ–ից հայրենիքը պաշտպանե– լու համար երիտասարդները մեկնեցին ռազմաճակատ, պակասեցին ամուսնու– թյունները, նվազեց ծնվող Երեխաների թԻՎօ։ Հետպատերազմյան տարիներին, ինչ– պես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ ՀՍՍՀ–ում, տեղի ունեցավ ժողովրդա– գրական բռնկում։ ՀՍՍՀ–ում այն արտա– հայտվեց երկու փուլով։ Առաջին фшщ, որն ընդգրկեց հետպատերազմյան առաջին տասնամյակը, բացատրվում էր պատե– րազմի ավարտով և զորացրումով։ Երկ– րորդ Փուլն սկսվեց 1950-ական թթ․ կե– սերից և տևեց մեկ տասնամյակ։ ժողո– վըրդագրական բռնկման այս փուլին հա– տուկ բնական բարձր աճը պայմանավոր– ված էր ոչ միայն ծնվող երեխաների բա– ցարձակ թվի անընդհատ ավելացման, այլև մահացության, մասնավորապես,ման– կական մահացության խիստ կրճատման փաստով։ Ծնելիությունն ու բնական աճը 1960-ին հասան իրենց ամենաբարձր մա– կարդակին՝ համապատասխանաբար կազ– մելով 40,1 օ/օօ և 33,3 օ/օօ։ Դրանից հետո, թեև ծնելիության մակարդակն սկսեց աս– տիճանաբար իջնել, սակայն մահացության կրճատման շնորհիվ բնակչության բնա– կան համեմատաբար բարձր աճը պահ– պանվեց մինչև 1960-ական թթ․ կեսերը։ 1970-ական թթ․ սկզբներին ծնելիության նկատելի նվազումը, ուստի և բնական աճի դանդաղումը, ինչպես ամբողջ երկ– րում, այնպես էլ ՀՍՍՀ–ում բացատրվում է հիմնականում երկու կարգի գործոննե– րով։ Առաջինը պայմանավորված էր Հայ– րենական մեծ պատերազմով։ 1970-ական թթ․ սկզբներից ամուսնական տարիքի հասան պատերազմի տարիներին ծնված– ները, որոնց թիվը անհամեմատ քիչ էր։ 1970-ին ՀՍՍՀ–ում 20–29 տարեկանների թիվը 17%–ով քիչ էր, քան 1959-ին, ըստ որում, 25–29 տարեկանների թիվը պա– կասել էր 24% –ով, գյուղական վայրերում՝ 50% –ով։ Դրա հետևանքով այդ տարի– ներին իջան ամուսնության և ծնելիության ընդհանուր գործակիցները։ Եթե, օրինակ, 1950-ին 1000 բնակչի հաշվով գրանցվհւ էր 14,8, իսկ 1960-ին՝ 11,3 ամուսնություն, ապա 1970-ին գրանցվեց ընդամենը 7,3 ամուսնություն։ 1970-ական թթ․ կեսերից, երբ ամուսնա– կան տարիքի հասան 1950-ական թթ․ վեր– ջերին և 1960-ական թթ․ սկզբներին ծըն– վածները, աստիճանաբար ավելացավ ամուսնացողների և ծնվող երեխաների բացարձակ թիվը։ 1980-ին բնակչության 1000 շնչի հաշվով ամուսնացողների թիվը ավելացավ և կազմեց 10,4 մարդ։ Եթե 1970-ին ծնվածների թիվը ՀՍՍՀ–ում կազ– մել էր 55,7 հզ․, ապա 1985-ին այն հասավ 80,3 հզ–ի, այսինքն՝ ավելացավ 3,5%–ով՝ բնակչության ընդհանուր թվի 35% աճի պայմաններում։ Ծնելիության վրա որո– շակի ներգործություն է ունենում նաև ամուսնալուծությունների խիստ ցածր մակարդակը։ Միութենական մյուս հան– րապետությունների շարքում, գրանցված ամուսնալուծության ցուցանիշով, Հայկա– կան ՍՍՀ ՛զբաղեցնում է ամենավերջին տեղը (տես աղ․ 2)։ Ընդսմին, հանրապե– տությունում նկատվում է այդ ցուցանիշի աճի միտում։ 1959-ի համեմատությամբ ամուսնալուծությունների բացարձակ թիվը 1984-ին բարձրացել է ավելի քան 6 ան– գամ։ Մարդահամարի տվյալներով 16 և բար– ձըր տարիքի 1000 բնակչից 1939-ին ամուս– նացած էին 725 տղամարդ և 733 կին, 1959-ին՝ համապատասխանաբար 688 և 597, 1970-ին՝ 695 և 643, 1979-ին՝ 654 և 599։ Վիճակն ըստ 1979 թ․ մարդահամարի տվյալների բերված է աղ․ 3-ում։ Բնակչության բնական աճի վրա ազդող գործոնների երկրորդ խումբը սոցիալ– տնտ․ գործոններն են, որոնք հանգեցնում են ընտանիքի Փոքրացմանը, այսինքն՝ ընտանիքում ծնվող երեխաների թվի նվազմանը։ Այդ գործոններից գնալով ավելի որոշիչ են դառնում կյանք մտնող երիտասարդության նկատմամբ հանրային արտադրության հարաճուն պահանջնե– րը, կանանց զբաղվածության աստիճա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/23
Այս էջը սրբագրված չէ