Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/232

Այս էջը սրբագրված չէ

մը պարտավորվեց Ալավերդի և Ղափան մշտական աշխատանքի ուղարկել 650 կոմերիտականների։ Կոմերիտականների նախաձեռնությամբ էլեկտրահաղորդման գիծ անցկացվեց Լենինականից Դուգքենդ և մի շարք այլ ուղիներով։ Ղարաքիլիսայի կոմերիտականները, վերցնելով քաղա– քում քիմ․ կոմբինատի կառուցման շեֆու– թյունը, այնտեղ մշտական աշխատանքի ու– ղարկեցին 175 երիտասարդների։ ՀԼԿԵՄ–ը մեծ ավանդ ունի գյուղատնտեսության կոլեկտիվացման գործում։ Արդեն 1928-ի սկզբին հանրապետության կոմերիտա– կանների կեսից ավելին ընդգրկված էր գյուղկոոպերացիայի, սպառկոոպերա– ցիայի և այլ ընկերությունների ցանցում։ 1932-ին հանրապետության 677 կոլտըն– տեսություններում կային կոմերիտական կազմակերպություններ, որոնցում ընդ– գրկված էր գյուղական կոմերիտականնե– րի 70% –ը։ ՀԼԿԵՄ–ը սկզբունքային պայ– քար է մղել հակալենինյան ամեն տեսա– կի հոսանքների դեմ։ Երկրորդ և երրորդ հնգամյակների (1933–42) տարիներին ՀԼԿԵՄ–ը աշխա– տել է «Տեխնիկայի յուրացումը պետք է դառնա Հայաստանի կոմերիտմիության պատվի գործը, փառքի ու արիության գոր– ծը» նշանաբանով։ Այդ տարիներին Երևա– նի սինթետիկ կաուչուկի կոմբինատի շի– նարարություն են գործուղվել կոմերիտա– կաններ ու երիտասարդներ։ Կոմերիտա– կաններն ակտիվորեն մասնակցել են Երե– վանում տրամվայի գծերի, Կիրովակա– նում քիմ․ կոմբինատի կառուցմանը։

ՀԼԿԵՄ Կենտկոմը, քաղկոմ–շրջկոմները շարունակում էին օգնել գյուղի կոմերիտա– կան կազմակերպություններին։ 1933-ի գարնանը Երևանի կազմակերպությունը գյուղ է գործուղել կոմերիտականներից և երիտասարդներից բաղկացած ավելի քան 300 բրիգադ։ Գյուղի կոմերիտականները ծավալել են երիտասարդ միչուրինական– ների շարժումը, որի նպատակն էր առա– լավէւՀւ ^ւո․Տնասիրումը, ագրո– կանոնների անթերի կիրառումը գյուղա– տնտեսության մեջ։ Հանրապետության գյուղերի բազմաթիվ առաջավոր կոմերի– տականներ արժանանում են համամիու– թենական գյուղատնտեսական ցուցահան– դեսին մասնակցելու իրավունքին։ Աշխա– տավոր և սովորող երիտասարդության կո– մերիտական ղեկավարությունն ուժեղաց– նելու նպատակով 1935-ին ՀԼԿԵՄ Կենտ– կոմում ստեղծվում են գյուղական և բան– վոր երիտասարդության, ուսանող երի– տասարդության և պիոներական աշխա– տանքների բաժիններ։

ՀԼԿԵՄ–ը շեֆական պարտականություն– ներ էր կատարում կարմիր բանակի և ռազմածովային նավատորմի ու ավիա– ցիայի նկատմամբ։ Կոմերիտականները հանձնում էին «Պատրաստ աշխատանքի և ՍՍՀՄ պաշտպանության» կրծքանշանի նորմաներ, միջոցներ էին տրամադրում երկրի ռազմ, հզորության ավելացմանը։ Այդ միջոցներով կառուցվել են մի քանի օդանավեր։ ՀԼԿԵՄ–ը կոնկրետ շեֆական պարտավորություններ է կատարել նաև հանրապետության սահմանապահ ստո– րաբաժանումների նկատմամբ, իսկ լա– վագույն սաներին ուղարկել է ռազմ․ ուսումնարաններ, աշխատանք ծավալել «Վորոշիլու1յան հրաձիգներ», «Պատրաստ սանիտարական պաշտպանության», «Պատրաստ հակաօդային և քիմ․ պաշտ– պանության» նորմաների հանձնման հա– մար։ Կոմերիտականների նախաձեռնու– թյամբ ձեռնարկություններում, կոլտըն– տեսություններում, հիմնարկներում ըս– տեղծվում են ռազմ, տեխնիկայի ուսում– նասիրման խմբակներ։ Լուրջ ուշադրու– թյուն է դարձվել ֆիզկուլտուրայի և սպոր– տի զարգացմանը։ Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945) առաջին իսկ օրերից ՀԼԿԵՄ–ը իր գործունեությունը վերակառուցեց թշնա– մուն ջախջախիչ հարված հասցնելու պա– հանջներին համապատասխան։ ՀԼԿԵՄ Կենտկոմը, քաղկոմներն ու շրջկոմները վերածվեցին երիտասարդության ուժերի հավաքագրման յուրատեսակ շտաբների։ Պատերազմի բոլոր տարիներին ՀԼԿԵՄ շարքերից սովետական բանակ է մեկնել 78․555 երիտասարդ։ Հայ կոմերիտական ռազմիկները, սովետական բոլոր ժոդո– վուրդների զավակների հետ, քաջաբար մարտնչեցին Բրեստի ամրոցում, Մոսկվա– յի ու Լենինգրադի մատույցներում, Մտա– լինգրադում, Հս․ Կովկասում, Մերձբալ– թիկայում, Բելոռուսիայում, Ուկրսփնա– յում և դեպի Գերմանիա տանող հաղթա– նակի ճանապարհի տարբեր հատվածնե– րում, մասնակցեցին Բեռլինի գրավման համար մղված կռիվներին։ Մարտերում տչքի ընկած հազարավոր հայ քաջորդի– ներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Սովետական Միության հե– րոսի կոչման արժանացած 106 հայերից 65-ը կոմերիտականներ էին։ 1941-ի դեկտեմբերին Երևանում ձևա– վորվեց 89-րդ հայկ․ Թամանյան դիվի– զիան, որի սպաների և շարքային զինվոր– ների կազմում մեծ թիվ էին կազմում կո– մերիտականները։ Բազմաթիվ հայ կո– մերիտականներ թշնամու դեմ հերոսա– բար մարտնչսլ են պարտիզանական շո– էսաներում՝ Ուկրաինայով, Բելոոուսիա– յում և այլուր։ Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» կոմերիտական ընդհատակյա կազմակերպության անդամների թվում էին Մ․ Փահլևանյանը (Պեգլիվանովա) և Գ․ (ժորա) Հարությունյանցը։ Ընդհա– տակյա հետախուզական աշխատանքնե– րում իրեն հերոսի փառքով պսակեց կի– րովականցի կոմերիտական Հ․ Զաքար– յանը։ Թիկունքում հազարավոր կոմերիտա– կաններ աշխատեցին ռազմաճակատ մեկ– նած իրենց հայրերի և ավագ եղբայրների Փոխարեն։ Գրեթե բոլոր արտադր․ ձեռ– նարկություններում ստեղծվեցին կոմերի– տական–երիտասարդական բրիգադներ։ Գյուղում կոմերիտականներն աշխատե– ցին բանակ մեկնած տրակտորիստների ու կոմբայնավարների Փոխարեն, դարձան հարվածային ուժ՝ գյուղատնտ․ բոլոր աշ– խատանքներում։ Մտեղծվեցին բարձր բեր– քի կոմերիտական–երիտասարդական բրի– գադներ և օղակներ։ Մոտ 10 հզ․ կոմերի– տական աշխատում էր անասնապահու– թյան բնագավառում։ Աշխատող և սովո– րող երիտասարդներն իրենց սուդ միջոց– ներից բաժին էին հանում «Հայաստանի կոմերիտական» և «Հայաստանի կոլտըն տեսական» տանկային շարասյուների, Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիայի» անվ․ կործանիչների էսկադրիլիայի ֆոնդ ստեղծելու համար։ Ետպատերազմյան առաջին հնգամյա– կի տարիներին (1946–1950) կոմերիտ– միությունն իր ուժերը նվիրեց ժող․ տնտե– սության վերականգնման և հետագա զար– գացման խնդիրներին, մեծ աշխատանք կատարեց աճող սերնդի գաղափարական դաստիարակության ասպարեզում։ 1950-ին հանրապետության արդյունաբե– րության մեջ գործում էր 920 կոմերիտա– կան–երիտասարդական բրիգադ, որոն– ցում ընդգրկված էր ավելի քան 10 հզ․ մարդ։ ՀԼԿԵՄ–ը շեֆական պարտականու– թյուններ էր կատարում Աևանի և Գյումու– շի հիդրոէլեկտրակայանների կառուցման տարիներին, ակտիվորեն մասնակցում գյուղական էլեկտրակայանների շինարա– րությանն ու մոտ 400 գյուղերի էլեկտրի– ֆիկացման աշխատանքներին։ Հանրա– պետության կոմերիտականները կամավոր մեկնում էին թշնամու ավերած քաղաքնե– րը՝ մասնակցելու դրանց շուտափույթ վե– րականգնման աշխատանքներին։ Գյուղի կոմերիտականները շարժում ծավալեցին հնգամյակի յուրաքանչյուր տարին բարձր բերքի տարի դարձնելու համար։ Այդ տարիներին ՀԼԿԵՄ–ը կազմակերպչական և դաստիարակչական լայն աշխատանք– ներ կատարեց հայրենադարձ երիտասար– դության շրջանում։ ՍՄԿԿ Կենտկոմի 1953-ի սեպտեմբեր– յան պլենումի «ՍՍՀՄ գյուղատնտեսու– թյան հետագա զարգացման միջոցառում– ների մասին» որոշումից հետո ՀԼԿԵՄ–ը լուրջ աշխատանքներ կատարեց գյուղա– տնտեսության զարգացման գործին կո– մերիտականների ու երիտասարդների օգ– նությունն էլ ավելի ուժեղացնելու, կոմե– րիտական կազմակերպությունները ամ– Ոասյնդելու, քննադատությունն ու Հնք– նաքննաղատութ]ունը ուժեղացնելու ուղ– ղությամբ։ Հանրապետության կոմերիտա– կանները, ողջ երիտասարդները ջերմո– րեն արձագանքեցին Ղազախստանի, Սի– բիրի, Ուրալի, Պովոլժիեի, Հս․ Կովկասի և Հեռավոր Արևելքի խամ ու խոպան հո– ղերը յուրացնելու մասին ՍՄԿԿ Կենտկո– մի 1954-ի Փետրվար–մարտյան պլենու– մի որոշմանը։ Մինչև 1955-ի վերջը հանրա– պետությունից այդ վայրերը աշխատանքի մեկնեց մոտ 2,5 հզ․ կոմերիտական մաս– նագետ ու բանվոր։ Առանձնապես մեծ աշ– խատանք կատարվեց Ղազախ․ ՍՍՀ Կուս– տանայի մարզում, որտեղ Հայաստանից մեկնած կոմերիտականների ու երիտա– սարդների մասնակցությամբ 1956– 1957-ին պետությանը հանձնվեց 70 մլն փութ հացահատիկ, կառուցվեցին սիլոսի հորեր, սերմացու բերքի պահպանման շտեմարաններ, վերանորոգվեցին գյու– ղատնտեսական մեքենաներ։ Գյուղի և քաղաքի կոմերիտական կազմակերպու– թյունների աշխատանքի մակարդակի բարձրացմանը վճռականորեն նպաստե– ցին կոմերիտմիության կուսակցական ղե– կավարությունըյարելավելու, պետ․, տնտ․ և կուլտուրական շինարարությանը, երկ– րի հասարակական–քաղ․ կյանքին կո–