Գքւկ * Կարապետյան Հ․ Ն․, "՝Հայաս– տանի կոմերիտմիության ծնունդը, Ե․, 1956։ Ն ու յ ն ի, Ղուկաս Ղուկասյանի կյանքը, Ե․, 1958։ Նույնի, Արմենակ Բուդաղյան, Ե․, 1977։ Ավետիսյան Հ․Ա․, Հայաստա– նի կոմերիտմիությունը սոցիալիստական ին– դուստրացման համար մղված պայքարում (1926-1932), Ե․, 1959։ Պ Ո ղ Ո U J Ш ն Հ․ Մ․, Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմությունից (1927–1933), Ե․, 1961։ Մ ի ր– զախանյան Կ․ ժ․, Սովետական Հայաս– տանի կոմերիտմիությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 – 1945 թթ․), Ե․, 1954։ Ալեքյան Գ․ P․, Հայաստանի երիտասարդությունը Մեծ հայրենականին, Ե․, 1979։ Նույնի, Հայաստանի լենինյան կոմերիտմիության պանծալի ուղին, Ե․, 1981։ Ս U յ ա ն Վ․ Գ․, Հայ երիտասարդական մա– մուլի պատմությունից, Ե․, 1975։ О հ ա ն– շ ա ն յ ա ն Շ․ Բ․, Անդրկովկասի երիտասար– դության հեղաՓոխական շարժումների պատ– մությունից (1905-1907), ե․, 1968։ Օհան– շանյան Շ․ Բ․, Բ ա ր ս և ղ յ ա ն Ա․ խ․,
ՀԼԿԵՄ–ը 50-տարում, Ե․, 1971։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմություն (նոր բարեւիոխ․ և լրց․ հրտ․), Ե․, 1981։
ՊԻՈՆԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Հայաստանի պիոներական կազմակեր– պությունը Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիու– թենական պիոներական կազմակերպու– թյան հնագույն և առաջավոր ջոկատներից է, գործում է նրա կանոնադրությամբ։ Սո– վետական կարգերի հաստատումից հետո ՀԿ(բ)Կ Կենտկոմի հանձնարարությամբ ՀԿԵՄ Կենտկոմը U լուսավորության ժող– կոմատը ձեռնամուխ եղան մանկ, կոմու– նիստական կազմակերպության ստեղծ– մանը։ Հայաստանի պիոներական կազ– մակերպության ծննդյան օրը համարվում է 1921-ի հուլիսի 1-ը։ Մինչե 1924-ը կազ– մակերպությունը կոչվել է պատկոմական (պատանի կոմունարների)։ Պատկոմա– կան (պիոներական) ջոկատներ (կոլեկ– տիվներ) կազմակերպվել են դպրոցնե– րում, մանկատներում, ինչպես նաև հիմ– նարկ–ձեռնարկություններին կից։ 8–11 տարեկանները կոչվել են «ծաղիկներ» (հետագայում4 հոկտեմբերիկներ), 12–16 տարեկանները4 պատկոմներ (պիոներ– ներ)։ 1922-ի մայիսի 19-ին ՌԿԵՄ համառու– սաստանյան II կոնֆերանսը, հավանու– թյուն տալով պիոներական ջոկատներ կազմակերպելու վերաբերյալ Մոսկվայի կոմերիտմիության նախաձեռնությանը, որոշում է ընդունել նման ջոկատներ ստեղ– ծել ամբողջ երկրում։ Մ․ Դորկին և Ռ․ Ռոլանը հայ պիոներների հետ (1928 թ․, Երևան) Մինչև 1923-ի հոկտեմբերը հանրապե– տության պատկոմական կենտր․ շտաբը գործել է լուսժողկոմատին, տեղական շտաբները՝ ժողկրթության գավառային բաժիններին կից։ 1923-ին, ՀԿԵՄ III հա– մագումարի որոշմամբ, պատկոմական կազմակերպության ղեկավարությունը հանձնվել է կոմերիտմիությանը։ 1924-ին պիոներական կազմակերպությանը շնորհ– վել է Վ․ Ի․ Լենինի անունը։ Պիոներական կազմակերպությունն ա– պահովում է պիոներ–դպրոցականների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին, նրանց մեջ պատվաստում բա– րեխիղճ վերաբերմունք դեպի ուսումը, կարգապահություն և աշխատասիրություն, օգնում դառնալու կոմունիստական հա– սարակության բազմակողմանի զարգա– ցած, գիտակից և առողջ քաղաքւսցիներ, պատշաճ ուշադրություն նվիրում երեխա– ների բարոյաքաղ․, գեղագիտ․, ռազմա– ֆիզիկական դաստիարակության խնդիր– ներին։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին պատանի լենինյանները կուսակ– ցության և կոմերիտմիության անձնվեր օգնականներն էին ֆաշիստ, զավթիչնե– րից սովետական հայրենիքի ազատագըր– ման գործում։ Պիոներները ակտիվորեն մասնակցել են բերքահավաքներին, հա– վաքել մեծ քանակությամբ սև ու գունա– վոր մետաղի ջարդոն, դեղաբույսեր, օգ– նել ռազմաճակատայինների ընտանիքնե– րին, նրանց երեխաների համար ստեղծել օգնության ֆոնդ։ Լայն տարածում է ստա– ցել թիմուրական շարժումը։ Մեծ հայրենականի ավարտից հետո, խաղաղ շինարարության տարիներին, հա– տուկ ուշադրություն է նվիրվել պիոներա– կան կազմակերպության կառուցվածքի հետագա կատարելագործմանն ու աշխա– տանքների բարելավմանը։ 50-ական թթ․ Մովետական Հայաստա– նի պիոներները հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ «Լենինի պատ– գամներին հավատարիմ ենք», «Մովորել և աշխատել կոմունիստաբար» ևն։ Պիո– ներիայի գործունեության կարևոր ասպա– րեզն է դարձել հանդիպումները պատե– րազմի հայ ռազմիկների ու հրամանա– տարների, հեղափոխության ու աշխատան– քի վետերանների, գիտության ու մշակույ– թի անվանի մարդկանց հետ։ Կոմերիտմիության, լուսավորության համակարգի, ֆիզիկ, կուլտուրայի ու սպորտի, ԴՕՄԱԱՖ–ի և հասարակական այլ կազմակերպությունների աջակցու– թյամբ հանրապետությունում գործում են պատանի տեխնիկների, բնասերների, մոդելիստների, մարզական, գեղարվես– տական ինքնագործունեության խմբակ– Պիոներական տողան «Հայկական Արտեկ>-ում (Կիրովական) Երեանի մանկական երկաթուղին ներ ու սեկցիաներ, անց են կացվում մըր– ցույթներ, օլիմպիադաներ, արշավներ, էքսկուրսիաներ և այլ միջոցառումներ, որոնք նպաստում են պատանիների գի– տելիքների խորացմանը, ստեղծագործա– կան ունակությունների զարգացմանը։ Պատանի լենինյանները քաղաքներում և գյուղերում հավաքում են մետաղի ջար– դոն և թղթի թափոն, մասնակցում կոլեկ– տիվ ու պետ․ տնտեսությունների աշխա– տանքներին, կանաչապատում բակեր ու փողոցներ, տնկում այգիներ են։ Միայն 1985-ին այդ միջոցառումներին մասնակ– ցել է շուրջ 160 հզ․ դպրոցական։ Հանրապետության քաղաքային և շըր– ջանային պիոներների պալատներում ու տներում, ավելի քան 1500 դպրոցներում պիոներ–դպրոցականները ստեղծել են հե– ղափոխ․ և մարտական փառքի թանգա– րաններ, սենյակներ, ցուցադրություններ։ Պիոներական ակումբները ն․ պատանի հետախույզների ջոկատները կապ են հաստատել ՄՄՀՄ տարբեր քաղաքների պիոներ–դպրոցականների հետ, հայտնա– բերել են անհայտ զինվորների բազմա– թիվ գերեզմաններ, ճշտել նրանց հարա– զատների հասցեները, ստանձնել հանրա– պետության տարբեր վայրերում Հայրե– նական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանների խնամքը։ Պիոներական կազմակերպությունների գործունեության հետաքրքիր բնագավառ է պիոներական ճամբարների և առողջա– պահական հրապարակների կազմակեր– պումը դպրոց, արձակուրդների օրերին։ 1985-ին Մովետական Հայաստանում գոր– ծել է 354 պիոներական ճամբար՝ 118800 տեղով։ 1970-ից Կիրովականում գործում է պիոներական «Հայկական Արտեկ» ճամ– բարը։ Ամեն տարի Հայաստանի ճամբար– ներում և առողջարաններում հանգստա– նում են սփյուռքահայ շուրջ 200 և եղբայ– րական հանրապետությունների ու սո– ցիալիստ․ երկրների հարյուրավոր երե– խաներ։