1986-ին Հայաստանի լենինյան պիոնե– րական կազմակերպության անդամ էր 284 հզ․ պատանի ու աղջիկ, հոկտեմբե– րիկ՝ շուրջ 100 հզ․ երեխա։ Հանրապետու– թյունում կա 57 պիոներ, պալատ և տուն։ Գործում են Երևանի (1937-ից) և Լենինա– կանի (1951-ից) մանկ, երկաթուղիները։ Հայաստանի պիոներական կազմակեր– պության հրատարակություններն են․ «Պիոներ» (1923-ից, 1923–24-ին՝ «Պատ– կոմ», 1925–28-ին՝ «Պիոներ», 1929-50- ին՝ «Հոկտե?!բերիկ») ամսագիրը, «Պիոներ կանչ» (1925-ից, 1941–45-ին ընդհատվեէ Է) եռօրյա թերթը, «Ծիծեռնակ» (1978-ից, 1965–77-ին՝ «Պիոներ» ամսագրի ամեն– ամսյա հավելված) պատկերազարդ ամ– սագիրը։ Գ․ Աչեքյան
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՋՄԱԿԵՐՊՈԻԹՅՈԻՆՆԵՐ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ
ՄԻՈԻԹՅՈԻՆՆԵՐ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՑՈԻՆՆԵՐ Սոցիալիստ, հասարակարգում հասա– րակական կազմակերպությունները քաղ․ համակարգի անքակտելի մասն են, հա– սարակության գործերի կառավարմանը ՍՍՀՄ քաղաքացիների մասնակցության ձևերից մեկը։ Դրանք նպաստում են աշ– խատավորության քաղ․ ակտիվության բարձրացմանը, ինքնագործունեության զարգացմանը և բազմաբնույթ հետաքըր– քըրությունների բավարարմանը, աջակ– ցում կոմունիստական շինարարությանը, սովետական մշակույթի, գիտության ու տեխնիկայի, սպորտի զարգացմանը։ Հասարակական կազմակերպություննե– րը բազմազան են՝ արհմիություններ, կոոպերատիվ միավորումներ, երիտա– սարդական, մարզական և պաշտպանա– կան կազմակերպություններ, ստեղծագոր– ծական միություններ, մշակութային, գիտ, և տեխ․ ընկերություններ, որոնք մասնակ– ցում են պետ․ և հասարակական գործե– րի կառավարմանը, քաղ․, տնտ․ և սոցիալ– մշակութային հարցերի լուծմանը։ Առա– վել ակտիվ ու գիտակից քաղաքացիները կամավոր միավորվում են ՍՄԿԿ–ի՝ բո– լոր պետ․ և հասարակական կազմակեր– պությունների ղեկավար կորիզի մեջ։ Հա– սարակական կազմակերպությունները կառուցված են ինքնակառավարման հի– մունքով, դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով, դրանց անդամագրվելը կա– մավոր է։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ 6ՈԻՆՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Արտասահմանյան երկրների հետ բա– րեկամության և մշակութային կապի հայկ․ ընկերություն․ Մտեղծվել է 1944-ին։ Աջակցում է ՀՍՍՀ աշխատավորության և արտասահմանյան երկրների ժողովուրդ– ների միջև բարեկամության, փոխըմբըռն– ման և մշակութային համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։ Ունի մշակույթի, գիտության ու տեխնիկայի 7 ճյուղային սեկցիա, հանրապետ․ 20 բա– ժանմունք (1986)։ Մինչև Սփյուռքահայու– թյան հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը (1964) ընկերության գործու– նեության մեջ կարևոր տեղ է գրավել սփյուռքի հետ տարվող աշխատանքը։ Ընկերությունը բարեկամական կապեր ունի շուրջ 70 երկրների մշակութային ու ՆասարակակաՆ կազմակերպ ութ յունների հետ (1986)։ Տարբեր երկրների ազգ․ տո– ների և հիշարժան տարեթվերի առթիվ կազմակերպում է երեկոներ, ցուցահան– դեսներ, կինոֆիլմերի ցուցադրումներ ևն։ 1965-ից ռուս․, անգլ․, ֆրանս․, գերմ․ և իսպաներեն լույս է ընծայում «Հայաս– տանն այսօր» երկամսյա տեղեկատու բյուլետենը։ Բնության պահպանության հայկա– կան ընկերություն։ Ստեղծվել է 1960-ին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համա– գումարն է (առաջինը՝ 1960-ին), գործադի– րը՝ կենտր․ խորհրդի նախագահությունը։ խնդիրն է աջակցել շրջակա միջավայրի և ընդերքի հարստությունների պահպան– ման վերաբերյալ կուսակցության և կա– ռավարության միջոցառումների իրակա– նացմանը։ Պրոպագանդում է գիտելիքներ բնության մասին, պետ․ և հասարակական մարմինների համագործակցությամբ անց– կացնում բնապահպանման միջոցառում– ներ։ Տպագրում է գրքույկներ, բուկլետ– ներ, պլակատներ։ Ընկերության միջոցնե– րով իրականացվում են տեղանքի կանա– չապատման միջոցառումներ։ Կազմակեր– պում է դասախոսություններ, կինոցուցադ– րումներ, անցկացնում ծաղկի տոն, թռչնի օր, անտառի շաբաթ ևն։ Գործում են ըն– կերության շրջանային և քաղաքային 49 խորհուրդներ, որոնցում միավորված են 4680 սկզբնական կազմակերպություն։ Ունի մոտ 1 մլն անհատ, և 4045 կոլեկտիվ անդամ (1986)։ է, Ազնավուրյան «Դիտելիք» ընկերություն։ Ստեղծվել է 1947-ին։ Բարձրագույն ղեկավար մար– մինը համագումարն է (առաջինը՝ 1948- ին), գործադիրը՝ վարչությունը։ Տարա– ծում է քաղ․ և գիտ․ գիտելիքներ, ա– ջակցում աշխատավորության կոմունիս– տական դաստիարակությանը։ Ընկերու– թյունը կազմակերպում է դասախոսու– թյուններ, բանավոր հանդեսներ, գիտ– նականների ստեղծագործական հաշվետ– վություններ, մասնակցում գիտելիքների պրոպագանդմանը մամուլի Էջերում, հե– ռուստատեսությամբ և ոադիոյով; Ունի քաղաքային և շրջանային վարչություն– ներ։ Գործում է «Գիտելիք» հրատարակ– չական կազմակերպությունը, որը լույս է ընծայում գիտության տարբեր ճյուղերին նվիրված գրքույկներ, հանրամատչելի գրքեր, մեթոդ, գրականություն և զննա– կան նյութեր։ Ընկերությունն ունի 1235 սկզբնական կազմակերպություն, շուրջ 20 հզ․ անդամ (1986)։ Գրքասերների ընկերություն։ Ստեղծ– վել է 1974-ին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1974-ին), գործադիրը՝ վարչությունը։ Նպատակն է աշխատավորության շըր– ջանում պրոպագանդել գիրքը՝ որպես կոմունիստական դաստիարակության մի– ջոց, աջակցել քաղ․, գիտ․, տեխ․ գի– տելիքների տարածմանը։ Նպաստում է ընթերցողական ճաշակի ձևավորմանը, հրատարակչական գործի կատարելագործ– մանը, գրքի արդյունավետ օգտագործմա– նը։ Ընկերությունը կազմակերպում Է ստուգատեսներ ու մրցույթներ, գրակա– նության պրոպագանդման ու տարածման տասնօրյակներ, գրական ընթերցումներ ու կոնֆերանսներ, հրատարակում տեղե– կատու գրականություն, մեթոդ, ցուցում– ներ և այլ նյութեր։ Հրատպետկոմի հետ լույս է ընծայում «Գրքերի աշխարհ» պար– բերականը (1968-ից)։ Ձեռնարկություն– ներում, կառույցներում, կոլեկտիվն պետ․ տնտեսություններում, ուս․ հաստատու– թյուններում, հիմնարկություններում գոր– ծում են 1644 սկզբնական կազմակերպու– թյուն, 110 ակումբ, 24 ժող․ գրախանութ։ հւնի ավելի քան 200 հզ․ անհատ, և 699 կոլեկտիվ անդամ (1986)։ Երիտասարդական կազմակերպություն– ների կոմիտե (ԵԿԿ)։ Ստեղծվել է 1957-ին։ Ղեկավար մարմինը պլենումն Է, գործադի– րը՝ նախագահությունը։ Միավորում է հան– րապետության երիտասարդության հասա– րակական, արհմիութենական, մարզա՜կան, մշակութային և այլ կազմակերպություն– ներ։ Նպաստում է երիտասարդության ին– տերնացիոնալ դաստիարակությանը, մաս– նակցում միջազգային երիտասարդական միջոցառումներին։ Մշտական կապի մեջ է արտասահմանյան ավելի քան 100 (այդ թվում սփյուռքահայ) կազմակերպություն– ների հետ, նրանց ծանոթացնում է ՀՍՍՀ կյանքին։ Սփյուռքի հայկ․ կազմակերպու– թյունների հրավերով գաղթավայրեր է ուղարկում պատվիրակություններ, կազ– մակերպում գրականության, մշակույթի և գիտության գործիչների, գեղարվեստա– կան կոլեկտիվների այցելություններ։ Օգ– նում է սփյուռքահայ երիտասարդությանը բարձրագույն կրթություն ստանալու Հա– յաստանի բուհերում։ Ընկերական դատարաններ։ Ընտրվում են (1961-ից) ձեռնարկությունների, հիմ– նարկների, կազմակերպությունների, բարձրագույն և միջնակարգ ուս․ հաս– տատությունների, կոլտնտեսություննե– րի կոլեկտիվների ընդհանուր ժողովում՝ 2 տարի ժամկետով։ Նպաստում են աշխա– տանքի նկատմամբ կոմունիստական վե– րաբերմունքի ձևավորմանը, սոցիալիստ, համակեցության կանոնների պահպան– մանը ևն։ Կանխում են հասարակությանը վնաս պատճառող իրավախախտումներն ու զանցանքները, անհանդուրժողականու– թյան մթնոլորտ ստեղծում հակահասարա–