կական երևույթների հանդեպ։ Ընկերա– կան դատարանները քննում են սոցիա– լիստ․, հասարակական և անձնական սե– փականության հափշտակումների, գոր– ծալքության, աշխատանքային պարտակա– նությունների խախտումների, զրպարտու– թյան,վիրավորանքի և այլ արարքների վե– րաբերյալ գործեր։ Իրավասու են կիրառե– լու հասարակական ներգործության տար– բեր միջոցներ։ ՀՍՍՀ–ում 1987-ին գործել է շուրջ 3600 ընկերական դատարան։ ժողովրդական դրուժինաներ։ Ստեղծ– վել են 1959-ին։ Բարձրագույն ղեկավար մարմինը հանրապետ․ շտաբն է։ Հանցա– վորության, հասարակական կարգի և սո– ցիալիստ․ համակեցության կանոնների խախտումների դեմ պայքարի մարմիններ։ Դաստիարակչական աշխատանք են տա– նում անկայուն տարրերի հետ, մասնակ– ցում հանցագործությունների բացահայտ– մանը։ ՀՍՍՀ–ում ձևավորվել են հասարա– կական կարգի և սոցիալիստ․ սեփականու– թյան պահպանման, հարբեցողության, անչափահասների իրավախախտումների դեմ պայքարի մասնագիտացված դրուժի– նաներ։ 100-ից ավելի անդամ ունեցող խմբերում ստեղծվում են շտաբներ, քա– ղաքներում (շրջաններում)՝ քաղաքային (շրջանային) շտաբներ։ 1986-ին գործել է 3215 ժող․ դրուժինա (110 հզ․ անդամ)։ Խաղաղության պաշտպանության հայ– կական հանրապետական կոմիտե։ Ստեղծ– վել է 1949-ին։ Ղեկավար մարմինը նախա– գահությունն է՝ ընտրված հանրապետու– թյան հասարակայնության ներկայացուցիչ– ներից։ Սերտ կապի մեջ է խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի հետ, մասնակցում է նրա միջոցառումնե– րին, պայքարում հանուն խաղաղության, միջուկային պատերազմի վտանգի վերաց– ման և ընդհանուր զինաթափման։ Խուլերի միավորում։ Հիմնվել է 1930-ին։ Բարձրագույն ղեկավար մարմի– նը համագումարն է (առաջինը՝ 1952-ին), գործադիրը՝ կենտր․ վարչությունդ։ Գտնվում է ՀՍՍՀ սոցիալ․ ապահովրւ– թյան մինիստրության ենթակայության ներքո։ խնդիրն է օգնել լսողությունն ու խոսքի ունակությունը կորցրած անձանց հանրակրթական ու մասնագիտ․ գիտե– լիքներ ձեռք բերելու և աշխատանքի տե– ղավորման հարցերում, աջակցել նրանց գաղափարա–քաղ․ մակարդակի բարձրաց– մանը, կուլտուր–կենցաղային պայմաննե– րի բարելավմանը։ Միավորոս/ն ունի ուսումնաարտադր․ 4 ձեռնարկություն, որտեղ աշխատում է 620 անդւսմ։ Երևա– նում գործում է միավորման մշակույթի և սպորտի հանրապետ․ պայատ, շրջան– ներում՝ 4 ակումբ։ 1986-ին ուներ 1407 անդամ։ Կամավոր մարզական ընկերություն– ներ (ԿՄԸ)։ Միավորում ես ֆիզիկական կուլտուրայով, սպորտով և տուրիզմով զբաղվողներին, աջակցում մարզիկների վարպետության բարձրացմանը, նպաս– տում մասսայական ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացմանը։ ԿՄԸ–ում ընդգրկված են շրջանների, խոշոր կառույցների, ժողտնտեսության տարբեր ճյուղերի, ոււ․ հաստատություն– ների ֆիզկուլտուրային կոլեկտիվները։ Ունեն իրենց կանոնադրությունը, դրոշը, խորհրդանշանը, կրծքանշանը, մարզա– կան հագուստը։ 1986-ին հանրապետու– թյունում գործել են 8 ԿՄԸ՝«Աշխատանք», «Սևան», «Դինամո», «Սպարտակ», «Աշ– խատանքային ռեզերվներ», «Լոկոմոտիվ», «Զենիթ», «Բուրեվեստնիկ»։ «Աշխատանք»- ում ընդգրկված են արտադր․ ձեռնար– կությունների և շինարար, կազմակերպու– թյունների բանվոր–ծառայողները (130 հզ․ մարդ), «Սևան»-ում՝ գյուղ, վայրերի ազ– գաբնակչությունը (160 հզ․), «Դինա– մոյում՝ հանրապետության ներքին գոր– ծերի մինիստրության և պետ․ անվտան– գության կոմիտեի համակարգի անձնա– կազմը, <Սպարտակ»-ում՝ առևտրի, արդ․ կոոպերացիայի, թեթև և սննդի արդյունա– բերության, քաղաքացիական ավիացիայի, ավտոտրանսպորտի աշխատողները (120 հզ․), «Աշխատանքային ռեզերվներ»-ում՝ պրոֆտեխկրթության բնագավառի սովո– րողներն ու աշխատողները (55 հզ․), «Լոկոմոտիվ»-ում՝ երկաթուղային տրանս– պորտի (7,5 հզ․), «Զենիթ»-ում՝ մեքենա– շին․ արդյունաբերության որոշ ճյուղերի աշխատողները, <Բուրեվեստնիկ»-ում՝ բուհերի և միջնակարգ մասնագիտ․ ուս․ հաստատությունների սովորողներն ու աշ– խատողները (40 հզ․)։ Կանանց հանրապետական խորհուրդ։ Ստեղծվել է 1987-ին։ Բարձրագույն ղեկա– վար մարմինը հանրապետ․ կոնֆերանսն է (առաջինը՝ 1987-ին), գործադիրը՝ խոր– հըրդի նախագահությունը։ խնդիրն է նը– պաստել կանանց դերի բարձրպցմանը հասարակության և պետության գործերի կառավարման մեջ, կին բնակչությանը դաստիարակել սովետական ժողովրդի հե– ղաՓոխ․, մարտական և աշխատանքային ավանդույթներով, հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի, սոցիալ․ ակտիվու– թյան ոգով։ Աջակցում է կանանց աշխա– տանքային և սոցիալ–կենցաղային պայ– մանների բարելավմանը, նրանց ստեղծա– գործական ունակությունների զարգացմա– նը, մասնակցում սանիտարա–առողջա– րարական միջոցառումների պլանների մշակմանը, կուլտուր–դաստիարակչական, մարզական–մասսայական աշխատանքնե– րին հատկացվող միջոցների պլանավոր– մանը։ Օգնում է աշխատանքային գործու– նեություն չունեցող կանանց հանրօգուտ աշխատանքի մեջ ներգրավելու։ 1987-ին միավորել է քաղաքային և շրջանային 51 խորհուրդ (ավելի քան 600 մարդ)։ Ն․ ՛Հակոբյան Կարմիր խաչի ընկերություն։ Ստեղծ– վել է 1921-ին։ Ղեկավար մարմինը հա– մագումարն է (առաջինը՝ 1921-ին), գործադիրը՝ կարմիր խաչի հանրապետ․ կենտկոմը։ Նպատակն է աջակցել հան– րապետության առողջապահական մար– միններին կանխարգելիչ, սանիտարա– առողջարարական և հակահամաճարա– կային միջոցառումների անցկացման գործում, պրոպագանդել սանիտարա–հի– գիենիկ գիտելիքներ։ Ընկերության կազ– մում ընդգրկված սանիտար, դրուժիննիկ– ները, հասարակական տեսուչները, սան– կետերի անդամները մասնակցում են գյու– ղերի և քաղաքների սանիտար, բարեկարգ– ման, վարակիչ հիվանդությունների կան– խարգելման միջոցառումներին, բժշկա– սոցիալ․ օգնություն են ցույց տալիս միայ– նակ հիվանդներին, պատերազմի ու աշ– խատանքի հաշմանդամներին, ինչպես նաև տարերային և այլ աղետներից տու– ժածներին, աջակցում դոնորության զար– գացմանը։ Հայաստանի կարմիր խաչի ընկերու– թյունը հրատարակում է ուս․ և սանիտար, լուսավորության գրականություն։ 1986-ին գործել է 4660 սկզբնական կազմակերպու– թյուն (1,2 մլն անդամ)։ Կույրերի միավորում։ Հիմնվել է 1930-ին։ Բարձրագույն ղեկավար մարմի– նը համագումարն է (առաջինը՝ 1932-ին), գործադիրը՝ կենտր․ վարչությունը։ Գտնը– վում է ՀՍՍՀ սոցիալ․ ապահովության մինիստրության ենթակայության ներքո։ խնդիրն է օգնել թույլ տեսողությամբ կամ տեսողությունը կորցրած անձանց հանրա– կրթական ու մասնագիտ․ գիտելիքներ ձեռք բերելու և աշխատանքի տեղավոր– վելու հարցերում, աջակցել նրանց գաղա– փարա–քաղ․ մակարդակի բարձրացմանը, կուլտուր–կենցաղային պայմանների բա– րելավմանը։ Ունի լոաատեխ․, էլեկտրա– տեղակայման և կենցաղային իրերի պատ– րաստման 12 ձեռնարկություն (4-ը՝ Երե– վանում, 1-ական՝ Լենինականում, Կի– րովականում, էջմիածնում, Աշտարակում, Հոկտեմբերյանում, Մ՛անում, Արտաշա– տում, Ղափանում) և ոչ 4րտադր․ 10 հիմ– նարկություն, որոնցում զբաղված են 1460 մարդ (1986)։ Ունի 3 մշակույթի տուն (2-ը՝ Երևանում և մեկը՝ Լենինականում) և 5 ակումբ շրջաններում։ 1958-ից լույս է տեսնում Հայաստանի կույրերի միավոր– ման կենտր․ վարչության օրգան «Բյուլե– տեն»^, 1963-ից՝ «Արձագանք» շաբաթա– թերթը և «Գրական հանդես» ամսագիրը։ 1986-ին ուներ 3553 անդամ։ Հայաստանի երգչախմբային ընկերու– թյուն։ Միավորում է հանրապետության երգչախմբային արվեստի գործիչներին (կոմպոզիտորներ, խմբավարներ, երգիչ– ներ) և ինքնագործ ու մասնագիտ․ երգ– չախմբերի անդամներին։ Հիմնվել է 1958-ին։ Բարձրագույն ղեկավար մարմի– նը համագումարն է (առաջինը՝ 1962-ին), գործադիրը՝ վարչության նախագահու– թյունը։ Նպաստում է սովետահայ խըմբ– երգային արվեստի մասսայականացմա– նը, երգչախմբերի կազմակերպմանն ու կատարելագործմանը, դպրոցներում եր– գեցողության դասավանդման բարելավ– մանը, կազմակերպում երգի տոներ, ստեղծագործական և կատարողական մըր– ցույթներ ևն։ Միավորում է 7 պրոֆեսիո– նալ, 64 ինքնագործ և 300 մանկ, երգչա– խումբ ։ Բաժանմունքներ ունի Լենինակա– նում, Կիրովականում, էջմիածնում, Դիլի– ջանում և այլ վայրերում։ Ընկերությանը կից գործում են մանկ, երգչախումբ, երա– ժըշտ․ ստուդիա և հայ խմբերգային ար– վեստի տունը Երևանում։ 1986-ին ուներ 12․300 անդամ։ Հայաստանի որսորդների և ձկնորս– ների միություն («Հայորսորդմիություն»)։ Ստեղծվել է 1923-ին։ Բաձրագույն ղեկա– վար մարմինը համագումարն է (առաջի– նը՝ 1943- ին), գործադիրը՝ միության նա– խագահությունը։ Համախմբում է հանրա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/237
Այս էջը սրբագրված չէ