Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/239

Այս էջը սրբագրված չէ

Ջրերում խեղդվողների փրկության ընկերություն (Հայջրփրկ)։ Կազմակերպ– վել է 1971-ին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1971-ին), գործադիրը՝ ընկերության նա– խագահությունը։ Խնդիրն է օգնել բնակ– չությանը, առաջին հերթին երեխաներին, լողալ սովորել, կազմակերպել փրկա– րար կայանների և կետերի (1986-ին՝ 40) աշխատանքը, դրանք ապահովել մասնա– գետներով, անհրաժեշտ տեխնիկայով ու հանդերձանքով, մշակել և հրատարակել միասնական կանոններ ու հրահանգներ փրկարար գործի վերաբերյալ ևն։ հան– րապետության 16 շրջաններում և քաղաք– ներում գործում են խորհուրդն եր։ 1986-ին ընկերության անդամ էր 225 հզ․ մարդ և շուրջ հազար կազմակերպություն։ Հայ– ջըրփրկի 74 աշխատողներ պարգևատըր– վել են «Խեղդվողներին փրկելու համար» մեդալով։ ս․ Դանիեսահ Սթափության համար պայքարի հան– րապետական կամավոր ընկերություն։ Ստեղծվել է 1985-ին։ Բարձրագույն ղե– կավար մարմինը՝ հանրապետ․ կոնֆե– րանսն է (առաջինը՝ 1985-ին), գործադի– րը՝ հանրապետ․ խորհուրդը։ Կոչված է նպաստել սթափ ապրելակերպի հաստատ– ման, հարբեցողության և ալկոհոլիզմի վերացման համար պայքարի միջոցառում– ներին, հակաալկոհոլային շարժման ընդ– լայնմանը։ Ստեղծված են քաղաքային և շրջանային խորհուրդներ։ Արդ․ ձեռնար– կություններում, կոլեկտիվ և պետ․ տնտե– սություններում․ ուս․ հաստատություննե– րում, տնային կառավարչություններին և ԲՇԳ–ներին առընթեր գործում են սկզբ– նական կազմակերպություններ։ Սփյուռքահայության հետ մշակութա– յին կապի կոմիտե։ Ստեղծվել է 1964-ին։ համագործակցում է սփյուռքի հայրենասի– րական, մշակութային, բարեսիրական, հայրենակցական, երիտասարդական կազ– մակերպությունների, նշանավոր մտավո– րականների ու հասարակական գործիչնե– րի հետ, նպաստում հայապահպանությա– նը սփյուռքում, հայրենիք–սփյուռք կապե– րի ամրապնդմանը։ Մինչև կոմիտեի ստեղ– ծումը այդ հարցերով զբաղվել են ՀՕԿ–ը (1921–37), Հայկ․ ՍՍՀ ժողկոմխորհի ներ– գաղթի հանձնաժողովը (1931), ներգաղթի կոմիտեն (1931–44) և Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակու– թային կապի հայկ․ ընկերությունը (1944– 1964)։ Կոմիտեն ներկայումս սերտ կա– պերի մեջ է արտասահմանյան շուրջ 80 երկրների ավելի քան 1000 հայկ․ միու– թյունների և ընկերությունների հետ։ Օւնի եվրոպ․, ամեր․, Արևելքի, Ասիայի և Աֆ– րիկայի երկրների, սփյուռքահայ ուսա– նողների և երիտասարդական կազմակեր– պությունների հետ տարվող աշխատանք– ների, մամուլի, առաքման բաժիններ։ Հա– սարակական հիմունքներով գործում են կանանց, հայագիտ․, գրականության, ար– վեստի, մարզական հանձնախմբեր։ Կո– միտեի նախաձեռնությամբ հայրենիքում կազմակերպվում են սփյուռքահայ նկա– րիչների ցուցահանդեսներ, արվեստի գոր– ծիչների ելույթներ, տպագրվում գրողնե– րի ստեղծագործություններ, հայ գաղթա– վայրերը ելույթների են մեկնում սովետա– հայ արվեստի ու գրականության նշանա– վոր ներկայացուցիչները, գեղարվեստա– կան խմբեր ու անհատ կատարողներ։ Կոմիտեն սվւյուռքահայ դպրոցներ է առա– քում մայրենի լեզվով դասագրքեր, դի– դակտիկ նյութեր ու լաբորատոր սարքա– վորումներ։ 1980-ին Երևանում կայացել է սփյուռքահայության ներկայացուցիչների առաջին համաժողովը։ Կոմիտեն հրատա– րակում է «Սովետական Հայաստան» ամ– սագիրը (1945-ից), «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը (1965-ից)։ Ֆիլատելիստների համամիութենական ընկերության հայկական բաժանմունք։ Ստեղծվել է 1961-ին (մինչև 1969-ը՝ Կոլեկցիոներների երևանյան ընկերու– թյուն)։ Խնդիրն է նպաստել անդամների կուլտուրական մտահորիզոնի ընդլայնմա– նը և երիտասարդության կոմունիստական դաստիարակությանը։ Աջակցում է ֆիլա– տելիայի պրոպագանդմանն ու տարած– մանը, կազմակերպում ցուցահանդեսներ ևն։ 1986-ին միավորել է քաղաքային–շըր– ջանային 36 բաժանմունք (400 անդամ), պատանի ֆիլատելիստների 300-ից ավե– լի խումբ և խմբակ (13 հզ․ երեխա)։ Հայ ֆիլատելիստների հավաքածուները ցու– ցադրվել են Ֆրանսիայում, Արմ․ Գերմա– նիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, Շվեյցարիայում, Կանադայում և այլուր։ Հաևրապետ․ բաժանմունքն արժանացել է ֆիլատելիստների համամիութ․ ընկե– րության բարձրագույն պարգևին՝ է․ Կրեն– կելի անվ․ մրցանակին (1984)։ Ս․ Առաքելով

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈԻԹՅՈԻՆՆԵՐ Հայաստանի գրողների միություն։ Ստեղծվել է 1934-ին։ Բարձրագույն ղե– կավար մարմինը համագումարն է (առա– ջինը՝ 1934-ին), գործադիրը՝ վարչությու– նը։ Աջակցում է միության անդամների գաղափարական–ստեղծագործական ա– ճին, նպաստում ՀՍՍՀ և սովետական մյուս հանրապետությունների միջև գրա– կան կապերի ընդլայմանն ու ամրապընդ– մանը։ Ստեղծագործական կապերի մեջ է սփյուռքահայ գրողների հետ։ Միու– թյունն ունի 10 սեկցիա՝ պոեզիայի, ար– ձակի, գրականագիտության և գրա– քննադատության, թարգմանական գրա– կանության, դրամատուրգիայի, ռազմա– հայրենասիրական, մանկ․, քրդական, աղրբեջ․, ռուս գրականությունների։ Միու– թյանը կից գործում են գրական պրոպա– գանդայի բյուրոն, գրողների տունը, ՍՍՀՄ գրական ֆոնդի հայկ․ բաժանմունքը, որը հոգ է տանում միության անդամների նյու– թական–կենցաղային պայմանների բարե– լավման մասին։ Միության վարչության օրգաններն են «Գրական թերթ»~ը (1932- ից), «Սովետական գրականություն» (1934- ից), «Լիտերատուրնայա Արմենիա» («Ли– тературная Армения», 1958-ից), «Գա– րուն» (1967-ից, ՀԼԿԵՄ Կենտկոմի հետ) հանդեսները։ 1986-ին ուներ 343 անդամ։ Հայաստանի թատերական գործիչնե– րի միություն։ ՀՍՍՀ թատրոնի գործիչ– ներին միավորող կազմակերպություն։ Հիմնվել է 1940-ին (մինչև 1987-ը՝ Հայկ․ թատեր․ ընկերություն)։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1949-ին), գործադիրը՝ վար– չության նախագահությունը։ Կուլտու– րայի պետ․ մարմինների հետ մաս– նակցում է թատերարվեստի զարգացմանը նպաստող միջոցառումներին, ուսումնա– սիրում և ընդհանրացնում թատրոնների փորձը, ստեղծագործական կապեր հաս– տատում մյուս հանրապետությունների, սոցիալիստ, երկրների համանման կազ– մակերպությունների հետ, աջակցում թատ– րոնի գործիչների գաղափարական–ստեղ– ծագործական մակարդակի և գեղարվես– տական վարպետության աճին, օգնում ժող․ թատրոններին, թատեր․ ինքնագործ խմբերին ևն։ Միության նախաձեռնու– թյամբ 1966-ին ստեղծվել է «Բարեկամու– թյուն» թատրոնը, 1967-ին՝ ստուդիա–թատ– րոնի հիման վրա՝ Երևանի դրամատիկ, թատրոնը։ Միությունը բաժանմունքներ ունի Լենինականում, Կիրովականում և Ղափանում։ Խմբագրական–հրատարակ– չական բաժինը լույս է ընծայում գրքեր ու գրքույկներ, թատեր․ գործիչների հու– շեր ևն, ինչպես նաև «Թատերական Երե– վան» տեղեկատուն (1953-ից)։ 1986-ին ուներ 1400 անդամ։ Հայաստանի ժուռնալիստների միու– թյան։ Հիմնվել և առաջին համագումարը տձղի է ունեցել 1959-ին։ Բարձրագույն ղե– կավար մարմինը համագումարն է, գոր– ծադիրը՝ վարչությունը։ Մամուլի, հեռուս– տատեսության, ռադիոյի, Արմենպրեսի և հրատարակչությունների պրոֆեսիոնալ աշխատողներին միավորող կազմակերպու– թյուն։ Խնդիրն է նպաստել հանրապետու– թյան ժուռնալիստների մասնագիտ․ վար– պետության և գաղափարական մակարդա– կի բարձրացմանը։ 1986-ին միությունն ու– ներ 109 սկզբնական կազմակերպություն, 20 սեկցիա ու հանձնաժողով։ Հայաստանի ժուռնալիստի տունը պարբերաբար կազ– մակերպում է հանդիպումներ, հեղինա– կային երեկոներ, պրեսկոնֆերանսներ, ցուցահանդեսներ, կինոլեկտորիումներ ևն։ 1986-ին ուներ 1356 անդամ։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն։ Ստեղծվել է 1958-ին։ Բարձրա– գույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1962-ին), գործադիրը՝ վարչու– թյունը։ Կինոյի և հեռուստատեսության գործիչներին (ռեժիսորներ, կինոսցենա– րիստներ, դերասաններ, օպերատորներ, քննադատներ) միավորող կազմակերպու– թյուն։ Աջակցում է միության անդամների գաղափարական–ստեղծագործական աճին, օգնում կինեմատոգրաֆիայի հետագա զարգացմանը հանրապետությունում, կի– նոարտադրության գործի բարելավմանը։ Միության կազմում գործում է ստեղծա– գործական 15 սեկցիա։ ՀՍՍՀ կինեմա– տոգրաֆիայի պետ․ կոմիտեի հետ լույս է ընծայում «էկրան» (1968-ից) և «Ֆիլմ» (1969-ից) տեղեկատու հրատարակություն– ները։ 1986-ին ուներ 184 անդամ։