Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/240

Այս էջը սրբագրված չէ

Հայաստանի կոմպոզիտորների միու– թյուն ։ Կազմակերպվել է 1932-ին։ Բարձրա– գույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1939-ին), գործադիրը՝ վար– չությունը։ Միավորում է կոմպոզիտորնե– րին ու երաժշտագետներին։ Հիմնական խնդիրներն են՝ աջակցել միության անդամ– ների գաղափարական–ստեղծագործական աճին, նպաստել նրանց պրոֆեսիոնալ վարպետության զարգացմանը։ Միության կազմում գործում են սիմֆոնիկ և կա– մերային երաժշտության, երաժշտագիտու– թյան, երիտասարդական, մասսայական ժանրերի, էստրադային ու ջազային երա– ժըշտության , սեկցիաներ։ Հայաստանի կոմպոզիտորների տունը պարբերաբար կազմակերպում է հեղինակային երեկո– ներ, ստեղծագործական հանդիպումներ, համերգներ, երաժշտ․ լեկտորիումներ են։ ՍՍՀՄ երաժշտ․ ֆոնդի հայկ․ բաժանմուն– քը տնօրինում է միության անդամների նյութական–կենցաղային պայմանների բարելավման հարցերը։ 1986-ին ուներ 143 անդամ։ Հայաստանի ճարտարապետների միու– թյուն։ Ստեղծվել է 1932-ին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (ա– ռաջինը՝ 1937-ին), գործադիրը՝ վարչու– թյունը։ Նպաստում է սովետահայ ճարտ– յան առաջընթացին, օգնում ճարտարա– պետների գաղափարական–մասնագիտա– կան ունակությունների կատարելագործ– մանը։ Միության կազմում գործում են 11 սեկցիա, 9 հանձնաժողով և 5 խորհուրդ։ 1986-ին ուներ 636 անդամ։ Հայաստանի նկարիչների միություն։ Ստեղծվել է 1932-ին։ Բարձրագույն ղե– կավար մարմինը համագումարն է (առա– ջինը՝ 1945-ին), գործադիրը՝ վարչությու– նը։ Աջակցում է հայ սովետական նկա– րիչների ստեղծագործական, գաղափա– րական–քաղ․ մակարդակի U պրոֆեսիո– նալ վարպետության աճին։ Միության կազմում գործում են գեղանկարչության, քանդակի, գծանկարի և մոնումենտալ նկարչության, կիրառական նկարչության, թատրոնի և կինոյի նկարիչների, ար– վեստագիտության սեկցիաներ։ ՍՍՀՄ գեղարվեստական ֆոնդի հայկ․ բաժան– մունքի միջոցով իրականացվում են պետ․ և կոոպերատիվ կազմակերպությունների համար գեղարվեստական գործերի, հա– սարակական շենքերի ձևավորման և այլ պատվերներ։ Բաժանմունքը նպաստում է միության անդամների նյութական և կենցաղային պայմանների բարելավմանը։ Միությունը մասնաճյուղեր ունի Լէնինա– կանում և Կիրովական ում։ 1986-ին ուներ 640 անդամ։

ԴԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ Բժշկական գիտական ընկերություններ (ԲԳԸ)։ Հայաստանում առաջինը՝ Երևանի բժշկ․ ընկերությունը, հիմնվել է 1910-ին և գործել մինչև 1920-ը։ Ընկերության մի– ջոցներով Դիլիջանծւմ բացվել է առող– ջարան, Երևանում ստեղծվել սանիտար, բյուրո։ 1920-ին կայացել է բժիշկների հա– մահայաստանյան համագումար։ Սովետական կարգերի հաստատումի ց հետո բժշկ․ ընկերություններ են կազմա– կերպվել Երևանում և Լենինականում (1922), այնուհետև՝ Կիրովականում և Նոր Բայազետում (1937), Դիլիջանում (1946), Հոկտեմբերյանում (1947)։ Երևանի բժշկ․ ընկերության կազմում 1930-ին ստեղծվել են բաժանմունքներ, 1936-ին կազմավոր– վել է Հայաստանի բժիշկների միացյալ ընկերությունը, 1946-ին բաժանմունքնե– րի հիման վրա կազմակերպվել են մաս– նագիտ․ գիտ․ ընկերություններ։ ԲԳԸ խոր– հուրդը (ՀՍՍՀ առողջապահության մինիս– տրության գիտխորհրդին կից) ստեղծվել է 1957-ին։ Բարձրագույն ղեկավար մար– մինը համագումարն է (առաջինը՝ 1957-ին), գործադիրը՝ վարչությունը։ ․Միավորում է (1987) 37 մասնագիտացված գիտ․ ընկե– րություն (ախտաբան անատոմների, ախ– տաբան ֆիզիոլոգների, ակնաբանների, անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգնե– րի, արյունաբանների, բժշկ․ հսկողության և բուժ, ֆիզկուլտուրայի, բժշկապատմա– բանների, դատական բժիշկների, դեղա– բանների, դեղագործների, թերապևտնե– րի, թունաբանների, իմունաբանների, լա– բորանտների, ծերաբանների և ծերաբույժ– ների, կլինիկական գենետիկների, կու– րորտաբանների և ֆիզիոթերապևտների, համաճարակագետների, հիգիենիստնե– րի, մանկաբարձների և գինեկոլոգների, մանկաբույժների, մաշկա–վեներոլոգնե– րի, ներզատաբանների, նեֆրոլոգների, նյարդաախտաբանների և հոգեբույժների, նյարդավիրաբույժների, ռենտգենաբան– ների և ուռուցքաբանների, ստամոքս–աղի– քաբանների, ստոմատոլոգների, սրտա– բանների, վարակագետների, վիրաբույժ– ների, տրավմատոլոգների և օրթոպեդնե– րի, ուրոլոգների, քիթ–կոկորդ–ականջա– բանների, քրոնոկենսաբանների, ֆթի– զիատրների․ ընդամենը՝ 5489 անդամ)։ Բժշկ․ գիտ․ ընկերությունները ընդգրկված են Համամիութենական բժշկ․ ընկերու– թյան կազմում։ Հայկ․ բժշկ․ ընկերություններ են գոր– ծել Կ․ Պոլսում (1912–19, 1919–20-ին՝ նաև ատամնաբուժ․ ընկերություն), Թիֆ– լիսում (1918–20), Փարիզում (1920–39)։ Լ․ ՄկրՀոչյան>է․ Մովսեսրսն Գիտատեխնիկական ընկերություններ (ԳՏԸ)։ Գործունեությունը կոորդինացնում է ԳՏԸ հայկ․ հանրապեա․ խորհուրդը (հիմն․ 1959), որի բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1963-ին), գործադիրը՝ վարչությունը։ Ըն– կերությունների խնդիրն է զարգացնել անդամների ստեղծագործական նախա– ձեռնությունն ու ակտիվությունը գիտու– թյան, տեխնիկայի, տնտեսության, ար– տադրության կազմակերպման և գիտ․ ղե– կավարման հարցերում, պրոպագանդել գիտության ու տեխնիկայի նվաճումները, արտադրության առաջավոր փորձը։ 1987-ին խորհուրդը միավորել է 19 ճյուղա– յին ընկերություն (ալյուր–ձավարեղենի, համակցված կերերի և էլեատորների արդ– յունաբերության, անտառային արդյու– նաբերության և անտառային տնտեսու– թյան, առևտրի, ավտոմոբիլային արդյու– նաբերության և ճանապարհային տնտե– սության, գյուղատնտեսության, գունավոր մետալուրգիայի, էներգետիկայի և էլեկ– տրատեխ․ արդյունաբերության, թեթև արդյունաբերության, թղթի և Փայտա– մշակման արդյունաբերության, լեռնային արդյունաբերության, կոմունալ տնտեսու– թյան և կենցաղսպասարկման, մեքենա– շինական արդյունաբերության, նավթի և գազի արդյունաբերության, շինարար, ին– դուստրիայի, պոլիգրաֆիայի, հրատա– րակչությունների և գրքի առևտրի, ռա– դիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և կապի, սարքաշինական արդյունաբերության, սննդարդյունաբ երության, տնտեսագի– տության) և Դ․ Ի․ Մենդելեևի անվ․ հա– մամիութենական քիմ․ ընկերության եան– րապետ․ վարչությունը։ Ընկերություննե– րի անդամ են ժողտնտեսության ավելի քան 130 հզ․ աշխատող, որոնք ընդգըրկ– ված են 1630 սկզբնական կազմակերպու թյուններում։ ԳՏԸ հանրապետ․ խորհրդի! կից գործում է տեխնիկայի տունը (կազ– մակերպվել է 1959-ին), հասարակական 2 ինստ․, 13 միջճյուղային կոմիտե (այդ թվում՝ հաս․ ասպիրանտուրաների)։ Գյուտարարների և ռացիոնալիզատոր– ների համամիութենական ընկերության հայկական հանրապետական խորհուրդ։ Կազմակերպվել է 1958-ին։ Խնդիրն է աշխատավորությանը ներգրավել գյուտա– րարական և ռացիոնալիզատորական ակ– տիվ գործունեության մեջ, հետևել գյու– տերի ու նորարարությունների մշակ– մանն ու ներդրմանը արտադրության մեջ, իրավական և տեխ․ օգնություն ցույց տալ հանրապետության գյուտարարներին ու ռացիոնալիզատորներին, աջակցել նը– րանց տեխ․ գիտելիքների բարձրացմա– նը։ Խորհրդի անդամները մասնակցում են արդյունաբերության և գյուղատնտ․ արտադրության մեքենայացման ու ավ– տոմատացման միջոցառումներին, նպաս– տում նյութերի և աշխատանքային ռե– սուրսների արդյունավետ և խնայողա– բար օգտագործմանը, արտադրանքի որակի բարձրացմանը։ Պրոպագանդում է գյուտարարների լավագույն աշխատանք– ները, հրատարակում ինֆորմացիոն և մեթոդ, նյութեր։ 1986-ին հանրապետ․ խորհուրդը միավորել է 1000-ից ավելի ստեղծագործական բրիգադ, ավելի քան 300 հասարակական նախագծային բյուրո։ Ի․ Պ․ Պավլովի անվ․ համամիութենա– կան ֆիզիոլոգիական ընկերության հայ– կական բաժանմունք։ Ստեղծվել է 1964- ին։ Գիտ․ կապերի մեջ է հանրապետու– թյան կենսաբ․, բժշկ․ և այլ հիմնարկնե– րի հետ։ Կազմակերպում և անցկացնում է գիտ․ քննարկումներ, պրոպագանդում ֆիզիոլոգիայի նորագույն նվաճումները, աջակցում ֆիզիոլոգ, գիտության զար– գացմանը հանրապետությունում։ Ընկե– րության անդամները մասնակցում են դասագրքերի և ուսումնա–մեթոդ․ ձեռ– նարկների ստեղծմանը, ֆիզիոլոգ, տեր– մինների մշակման ու միասնականացման աշխատանքներին։ Ունի 200 անդամ (1986)։ վ․ Ֆանարջյան