Կենսաքիմիկոսների համամիութենա– կան ընկերության հայկական մասնա– ճյուղ։ Հիմնվել է 1960-ին։ Միավորում է ՀՍՍՀ կենսաքիմիայի, փորձառական քիմիայի, ռադիոկենսաբանության, նուրբ օրգանական քիմիայի բնագավառների, բժշկ․ ինսա–ի, ինչպես նաև մի շարք պրոբ– լեմային լաբորատորիաների մասնագետ– ներին ու աշխատակիցներին։ Աշխատանք– ները հիմնականում վերաբերում են արդի կենսաքիմիայի պրոբլեմների ուսումնասի– րությանը, բնագավառի գիտ․ գործունեու– թյան կազմակերպման, դիսերտացիանե– րի քննարկման ու հաստատման հարցե– րին։ Ունի 226 անդամ (1986)։ Վ․ Մ խիթար յան Հայկական աշխարհագրական ընկե– րություն։ Հիմնվել է 1935-ին։ Բարձրա– գույն մարմինը համագումարն է, գործա– ԴԻՐՐ՝ ընկերության նախագահությունը։ Գործում է ՀՍՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր (1947-ից)։ Միավորում է աշ– խարհագրագետ գիտնականների, դասա– խոսների, դասատուների, աշխարհագրու– թյամբ զբաղվող անձանց։ Նպաստում է աշխարհագր․ գիտությունների զարգաց– մանը, այդ բնագավառում տարբեր գերա– տեսչությունների ԳՀ աշխատանքների կոորդինացմանը, ուս․ հաստատություն– ներում աշխարհագրության դասավանդ– ման բարելավմանը։ Բնակչության շրջա– նում մասսայականացնում է աշխարհագր․ գիտությունների նորագույն նվաճումնե– րը։ Բաժանմունքներ ունի հանրապետու– թյան շրջաններում և քաղաքներում։ Հրա– տարակում է գրքեր, ատլասներ, ուս․ քար– տեզներ են, կազմակերպում գիտաժողով– ներ, դասախոսություններ, այլ միջոցա– ռումներ։ 1986-ին ունեցել է 2 հզ․ անդամ։ Հայկական բուսաբանական ընկերու– թյուն։ Հիմնվել է 1958-ին։ Ունի 7 սեկ– ցիա՝ ֆլորայի ու բուսականության, ստո– րակարգ բույսերի, ֆիզիոլոգիայի և կեն– սաքիմիայի, անտառագիտության, կուլ– տուրական բույսերի, բնության պահպա– նության և բուհերի։ Խնդիրն է հանրապե– տության ֆլորայի, բուսականության և բուս, հումքի բազմակողմանի ուսումնա– սիրությունը, դրանց պահպանության մի– ջոցների մշակումը, հանրապետության բուսաբանների գործունեության պլանա– վորումը, բնագավառի նորագույն հայտ– նագործությունների պրոպագանդումը։ Անց է կացնում գիտաժողովներ, սեմի– նարներ, կազմակերպում ցուցահանդես– ներ ևն։ Լույս է ընծայում հանրամատ– չելի գրականություն։ Հրատարակել է «Հայաստանի ֆլորան, բուսականությու– նը և բուսական հումքը» ժողովածուն (11 պրակ)։ Ունի 145 անդամ (1986)։ Ա, Բարսեղյան Հայկական երկրաբանական ընկերու– թյուն։ Հիմնվել է 1968-ին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (ա– ռաջինը՝ 1969-ին), գործադիրը՝ հանրա– պետ․ խորհուրդը։ Միավորում է հանրա– պետության երկրաբաններին, երկրաֆի– զիկոսներին, երկրաքիմիկոսներին, ժող․ տնտեսության և գիտության հարակից բնագավառների մասնագետներին ու կազ– մակերպություններին, որոնք զբաղվում են ՀՍՍՀ երկրաբան, դաշտերի, բնության պահպանության հարցերով, ինչպես նաև երկրի ֆիզիկայի, տեկտոնիկայի, քի– միայի ընդհանուր պրոբլեմներով։ Գործու– նեության մեջ կարևոր տեղ են գրավում գիտության նորագույն նվաճումների մաս– սայականացումը, գիտատեխ․ զեկուցում– ների քննարկումը ևն։ Նպաստում է երկ– րաբան․ գիտության գործնական խնդիր– ների լուծմանը, համագործակցում միութե– նական մյուս հանրապետությունների ու արտասահմանյան նմանատիպ կազմա– կերպությունների հետ։ 1986-ին ընկերու– թյունն ուներ ավելի քան 1500 անդամ։ Հայկական մանկավարժական ընկե– րություն։ Ստեղծվել է 1970-ին։ Բարձ– րագույն ղեկավար մարմինը համագու– մարն է (առաջինը՝ 1970-ին), գործադի– րը՝ հանրապետ․ խորհուրդը։ Նպատակն է աջակցել աճող սերնդի ուսման ու կո– մունիստական դաստիարակության վերա– բերյալ կուսակցության և կառավարու– թյան միջոցառումների իրականացմանը։ Պրոպագանդում է սովետական մանկա– վարժության նվաճումները, համագործակ– ցում ժողկրթության մարմինների, ման– կավարժ․ ուս․ հաստատությունների հետ ուսուցման պրոցեսում առաջավոր փորձը ներդնելու համար։ Նպաստում էtընկե– րության անդամների գաղափարաքաղ․, գիտ․ մակարդակի բարձրացմանն ու ման– կավարժամեթոդ․ վարպետության կատա– րելագործմանը։ Մասնակցում է դասա– գրքերի և ուսումնա–մեթոդ, ձեռնարկների պատրաստմանն ու հրատարակմանը, թո– ղարկում գրքույկներ։ 1986-ին ուներ 54 հզ․ անհատ, և 2400 կոլեկտիվ անդամ։ Մ․ Մինասյան ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունք։ Հիմնվել է 1975- ին։ Նպատակն է խթանել փիլիսոփայու– թյան բնագավառում աշխատող մասնա– գետների ստեղծագործական գործունեու– թյունը, աշխատավորների շրջանում տա– րածել մարքս–լենինյան ուսմունքը, կապ հաստատել մյուս հանրապետությունների և արտասահմանի փիլիսոփայական համա– նման կազմակերպությունների հետ։ Միա– վորում է գիտ․ կոլեկտիվների և առանձին գիտնականների։ Բաժանմունքը հրավի– րում է գիտ․ նստաշրջաններ, կոնֆերանս– ներ, տարեկան ժողովներ։ 1982-ից հրա– տարակում է «Տարեգիրք»։ Ունի 275 ան– դամ (1986)։ Սովետական սոցիոլոգիական ասոցիա– ցիայի հայկական բաժանմունք։ Հհմնվել է 1984-ին։ Ղեկավար մարմինը ընդհա– նուր ժողովն է, որն ընտրում է բյուրո։ Բաժանմունքը կոորդինացնում է սոցիոլո– գիական ստորաբաժանումների և ծառա– յությունների գործունեությունը, սոցիոլո– գիայի բնագավառում աշխատող մասնա– գետների գիտահետազոտական աշխա– տանքները, կազմակերպում է սեմինար– ներ, գիտ․ կոնֆերանսներ ևն։ Ունի 20 կոլեկտիվ և 120 անհատ, անդամ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/241
Այս էջը սրբագրված չէ