Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/243

Այս էջը սրբագրված չէ

ման վրա էկոնոմիկայի զարգացման տեմ– պերի արդյունավետության բարձրացումն ու ժողովրդի բարեկեցության հետագա վերելքի ապահովումն է։ Օգտագործելով տնտեսության պլանա– յին սոցիալիստ, համակարգի առավելու– թյունները և աճող հնարավորությունները ՀՍՍՀ հաստատակամորեն կենսագոր– ծում է ՍՄԿԿ տնտ․ ստրատեգիան։ Նախահեղափոխական Հայաստանի տնտեսությունը։ Մինչե սովետական կար– գերի հաստատումը Արլ․ Հայաստանը Ռուս, կայսրության ագր․ հետամնաց ծայ– րամասերից էր։ Գյուղատնտեսությամբ զբաղվում էր ամբողշ ազգաբնակչության 85%-ը, իսկ արդյունաբերության մեջ ընդ– գրկված էր մոտ 3%–ը։ Ազգ․ եկամտի կե– սից ավելին ստեղծվում էր գյուղատնտեսու– թյան մեջ, իսկ արդյունաբերության մեջ՝ մոտ 20%–ը։ XIX դ․ վերջերից, կապիտալիզմի զար– գացումը և ապրանքադրամային հարաբե– րությունների ձևավորումը, ինչպես Ռու– սաստանում, այնպես էլ նրա ծայրամասե– րում առաջ բերեցին որոշակի դրական տե– ղաշարժեր տնտեսության ճյուղերում։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը դրսևորվեց գյուղաց․ տըն– տեսությունների քայքայումով, չքավոր գյուղացիության պրոլետարացումով, ար– տադրության մասնագիտացմամբ ու ապ– րանքայնության բարձրացմամբ։ XX դ․ սկզբին պարզորոշվել էին Հա– յաստանի գյուղատնտեսության մասնա– գիտացման հիմնական ուղղությունները։ Արարատյան դաշտի շրջաններում զար– գանում էին բամբակագործությունն ու խաղողագործությունը, նախալեռնային շրջաններում՝ հացահատիկային տնտե– սությունն ու անասնապահությունը, իսկ լեռնային մասում՝ գերազանցապես անաս– նապահությունը։ 1900–13-ին Հայաստանի գյուղատըն– տեսության համախառն արտադրանքն ավելացել էր ընդամենը 12,5%-ով, տա– րեկան միջին աճը կազմում էր 1%-ից էլ պակաս։ Գյուղատնտ․ արտադրանքի աճի տեմպերը ետ էին մնում բնակչության աճի տեմպերից, որի հետևանքով գյուղատնտ․ մթերքների, հատկապես, հացամթերքի պակասն ավելի զգալի էր դառնում։ Բնակ– չության հացամթերքի պահանջները բա– վարարելու նպատակով առաջին համաշ– խարհային պատերազմի նախօրյակին Ռուսաստանից Հայաստան էր ներմուծ– վում տարեկան 2,5 մլն փութ հացահա– տիկ։ Դաշտավարության ճյուղերից զար– գանում էին բամբակագործությունը և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ռուսաստանի տեքստիլ արդյունաբերության բամբակի մեծ պա– հանջարկը և համեմատական բարձր գնե– րը նպաստում էին բամբակագործության արագ զարգացմանը։ Արագ տեմպերով էր զարգանում նաև խաղողագործությու– նը։ Դա կապված էր գինու և կոնյակի ար– յունաբերության ընդլայնման հետ։ Գյու– ղատնտեսության ճյուղերից համեմատա– բար դանդաղ էր զարգանում իր արտա– դրանքի տեսակարար կշռով երկրորդ տեղը գրավող անասնաբուծությունը։ Չնայած XX դ․ սկզբին Հայաստանի գյուղատնտեսությանը բնորոշ էր բարձր ապրանքայնություն ունեցող ճյուղերի՝՝ բամբակագործության ու այգեգործության արագ զարգացումը, սակայն այն ընդհա– նուր առմամբ ուներ էքստենսիվ բնույթ․ 1909–13-ին հացահատիկային կուլտու– րաների միջին տարեկան բերքատվու– թյունը մեկ դեսյատինից կազմում էր ըն– դամենը 52 փութ, իսկ 1913-ին մեկ ֆուրա– ժային կովի կաթնատվությունը՝ մոտ 40 փութ։ Գյուղատնտեսության բոլոր ճյու– ղերում կիրառվում էր ձեռքի աշխատանքը։ Նախահեղափոխական Հայաստանի արդյունաբերությունը նույնպես զարգաց– ման ցածր մակարդակ ուներ։ Ցարական կառավարությունը խոչընդոտում էր վերա– մշակող արդյունաբերության ճյուղերի զարգացմանը։ Համեմատաբար արագ տեմպերով էին զարգանում արդյունահա– նող արդյունաբերության և գյուղատնտ․ հումքի սկզբնական վերամշակման ճյու– ղերը, որոնց արտադրանքն առաքվում էր Ռուսաստան։ Արդյունաբերության մեջ գե– րակշռում էին մանր ձեռնարկությունները, արհեստանոցները և տնայնագործ արտա– դրությունները։ Արդ․ գլխ․ ճյուղերն էին պղնձի արդյունաբերությունը և կոնյակի ու գինիների արտադրությունը։ 1913-ին Հայաստանի արդյունաբերության համա– խառն արտադրանքը 1900-ի համեմատու– թյամբ աճել էր մոտ 2 անգամ, նույն ժամա– նակամիջոցում պղնձի արդյունաբերու– թյան համախառն արտադրանքն ավելացել էր մոտ 5, կոնյակինը, սպիրտինը և գինի– ներինը՝ 1,7 անգամ։ Համախառն արտա– դրանքի ծավալով երրորդ տեղում էր բամ– բակազտող արդյունաբերությունը։ Մյուս ճյուղերից զարգացման որոշակի մակար– դակի էին հասել օճառի, պահածոների, գԱւրեջրի և պանրի արտադրությունները։ 1913-ին Հայաստանում գործում էին 10 փոքր հիդրոէլեկտրակայաններ՝ 3100 կվ ընդհանուր հզորությամբ։ Պղնձի արդյու– նաբերության մեջ տիրապետում էր ֆրանս․, իսկ կոնյակի և գինու արդյու– նաբերության մեջ՝ ռուս, կապիտալը։ Թույլ էր զարգացած տրանսպորտը։ Գյու– ղատնտ․ բեռները հիմնականում փոխա– դրում էին սայլերով։ Գործում էր միայն Թիֆլիս– Աղստաֆա–Երևան – Նախիջե– վան–Զուլֆա գլխ․ խճուղին։ Հայաստանում երկաթուղիների կառու– ցումը սկսվել է XIX դ․ վերջերից։ 1895– 1899-ին կառուցվեց Թիֆլիս–Ալեքսան– դրապոլ (այժմ՝ Լենինական)– Կարս եր– կաթուղին՝ 279 վերստ երկարությամբ, այնուհետև սկսվեց Ալեքսանդրապոլ– Երևան–Զուլֆա երկաթգծի շինարարու– թյունը, որի Ալեքսանդրապոլ–Երևան հատվածը շահագործման հանձնվեց 1902-ին, իսկ Ուլուխանլու (Մասիս)–Զուլ–* ֆա հատվածը՝ 1908-ին։ 1913-ին Հայաս– տանի երկաթուղիների ընդհանուր եր– կարությունը 405 կմ էր։ Դրանց մեծ մասն անցնում էր Հայաստանի հվ․ և հվ–արմ․ սահմաններով, որը որոշ չափով նվազեց– նում էր երկաթուղու տնտ․ նշանակությու– նը։ Կապիտալիզմի զարգացմանը զուգըն– թաց ընդլայնվեց Հայաստանի ներքին ու արտաքին առևտուրը։ Ինչպես գաղութա– յին բոլոր երկրների, այնպես էլ Հայաս– տանի առևտրում բարձր էր գյուղատնտ․ ապրանքների տեսակարար կշիռը։ Ար– տադրված գյուղատնտ․ հումքն առաքվում էր Ռուսաստան, այնտեղ վերամշակվում և որպես պատրաստի արդ․ արտադրանք վաճառվում Հայաստանում։ Ռուսաստան էր արտահանվում բամբակ, բուրդ, բրինձ, կաշի, շվեյցարական պանիր, պը– տուղներ, ինչպես նաև պղինձ, գինի ու կոնյակ։ Ռուսաստանից ներմուծվում էր չիթ, շաքար, ձեթ, ձուկ, հացահատիկ, պողպատ, չուգուն, անտառանյութ, ցե– մենտ, քարածուխ, ապակի, թուղթ, լուց– կի ևն։ Կապիտալիզմի զարգացման համեմատ Հայաստանում զարգացավ ու ընդարձակ– վեց կապիտ․ վարկը և բանկային գործը։ 1913-ին Երևանում գործում էին Ռուսաս– տանի պետ․ և Ազով–Դոնյան բանկերի բաժանմունքները, Վոլգա–Կամայի ակ– ցիոներական բանկի լիազորությունը, Թիֆլիսի առևտր․ բանկի բաժանմունքը և փոխադարձ վարկի ընկերությունը։ XX դ․ սկզբից կապիտ․ կացութաձևն արդեն տիրապետում էր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։ Արդ․ արտա– դրանքի գերակշռող մասը տալիս էին կապիտ․ ձեռնարկությունները։ Առևտրում և բանկային գործում նույնպես տիրապե– տում էր կապիտ․ կացութաձևը և միայն գյուղատնտեսության մեջ առկա մանր ապ– րանքային արտադրությունը շոշափելի տեսակարար կշիռ ուներ, սակայն այստեղ էլ կուլակային տնտեսությունները տալիս էին գյուղատնտ․ արտադրանքի գերա– կշռող մասը։ Կապիտալիզմի զարգացմա– նը զուգընթաց էական փոփոխություններ էր կատարվում նաև բնակչության սո– ցիալ․ կազմում և տեղաբաշխման մեջ։ Արագ աճում էր քաղաքային բնակչությու– նը, թեև Հայաստանում խոշոր քաղաքներ չկային։ Ամենամեծ քաղաքը Ալեքսանդրա– պոլն էր, որի բնակչությունը 1913-ին կազ– մում էր 51,3 հզ․, իսկ նահանգային կենտ– րոն Երևանի բնակչությունը ընդամենը՝ 30 հզ․։ Կապիտալիզմի զարգացումն ուժեղաց– րեց գյուղացիության քայքայումն ու շեր– տավորումը։ Հսկայական չափերի հասավ արտագնացությունը գյուղից քաղաք։ Առաջին համաշխարհային պատերազմի, ցեղասպանության, քաղաքացիական կը– ռիվների տարիներին հիմնովին քայքայ– վեց Հայաստանի տնտեսությունը, կըր– ճատվեց գյուղատնտ․ արտադրանքի ծա– վալը, արդ․ ձեռնարկությունների մեծ մասը դադարեց գործելուց։ Մ․ Ադոնց Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը։ Սովետական Հայաստանը հին կարգերից ժառանգեց հիմնովին քայ– քայված տնտեսություն։ Անհրաժեշտ էր առաջին հերթին սովից ու տարափոխիկ հիվանդություններից փրկել ազգաբնակ– չությանը և աշխատանքով ու կենսամիջոց– ներով ապահովել հարյուր–հազարավոր գաղթականների։ Այդ իսկ պատճառով հա– մեմատաբար ուշ սկսվեց Մովետական Հա– յաստանի ժողտնտեսության վերականգ– նումը։ Հեղկոմի ընդունած դեկրետներով ազգայնացվեցին հողը, բանկերը, անտառ–