նեկը՝ Քանաքեռի հէկը (102 հզ․ կվա)* 1949-ին շարք մտավ Սևանի՝ ՍՍՀՄ–ում առաջին լեռնային * ստորգետնյա հէկը (34,2 հզ․ կվա), 1956-ին՝ Արզնու (70,5 հզ․ կվւո), 1959-ին՝ Աթարբեկյանի (82 հզ․ կվա) և 1962-ին՝ Երևանի (44 հզ․ կվա) հէկերը։ 1938-ին Լենինականի և Սպիտակի 110 կվ լարման ենթակայանների և հա– մապատասխան էլեկտրահաղորդման գծե– րի գործարկումով ավարտվեց գործող բո– լոր հէկերի միավորումը մեկ միացյալ հա– մակարգում՝ Հայաստանի էներգահամա– կարգում։ 1960-ին այն միացավ Անդր– կովկասի էներգահամակարգին, ուր միա– վորված են նաև Վրաց․ և Ադրբ․ ՍՍՀ–ների էներգահամակարգերը։ Այդ տարիներին ՀՍՍՀ էներգահամակարգն ուներ էլեկտր, բազմաճյուղ ցանց, գործում էին 0,4– 35 կվ լարման 8,9 հզ․ կմ երկարությամբ և 110 կվ լարման մոտ 1000 կմ երկարու– թյամբ բարձրավոլտ գծեր։ Սովետական Հայաստանի էներգետի– կայի զարգացման երրորդ ժամանակա– շրջանն սկսվում է 1963-ից և բնորոշվում առավելապես ջերմային, այդ թվում նաև ատոմային էներգետիկայի զարգացմամբ։ Սևան–Հրազդան կասկադի ավարտից հետո, լճի մակարդակը սկսեց նվազել։ Այն պահպանելու նպատակով 1965-ին ջրի թողքը Սևանա լճից կրճատվեց 2,3–3 անգամ, որը հանգեցրեց էլեկտրաէներ– գիայի արտադրության նվազմանը։ էլեկ– տրաէներգիայի պակասը լրացվում էր Ադրբ․ ՍՍՀ–ից 220–330 կվ լարման էլեկ– տրահաղորդման գծով։ 1963-ին շահա– գործման հանձնվեցին Երևանի (550 հզ․ կվւո), ապա նաև Կիրովականի (99 հզ․ կվա) ջէկերը։ Շարք մտավ Հրազդանի հզոր (1100 հզ․ կվա) պշէկը։ Այս ամենի հետ շարունակվում էր ջրային ռեսուրս– ների օգտագործումը։ 1970–1983-ին շա– հագործման հանձնվեց Որոտանի կասկա– դը՝ 1970-ին շարք մտան Տաթևի (157,2 հզ․ կվա), 1977-ին՝ Շամբի (171 հզ․ կվա), 1983-ին՝ Սպանդարյանի (76 հզ․ կվա) հէկերը։ Վառելիքի սեփական պաշարների բա– ցակայության պայմաններում հանրապե– տությունում հատուկ դեր է խաղում 1979-ին շահագործման հանձնված ատոմային էլեկ– տրակայանը (815 հզ․ կվա)։ Ներկայումս ՀՍՍՀ ամբողջապես էլեկ– տրիֆիկացված է, և էլեկտրաէներգիան մուտք է գործել արտադրության ու կեն– ցաղի բոլոր բնագավառները։ 1985-ին հանրապետությունում էլեկ– տրաէներգիայի արտադրությունը 1960-ի համեմատությամբ աճել է մոտ 6 անգամ, որի 11%-ը բաժին է ընկնում հէկերին, իսկ մնացած 89% –ը՝ ջէկերին ու աէկին (ադ․ 1)։ Հանրապետության ազգաբնակչության մեկ շնչին ընկնող էլեկտրաէներգիայի արտադրանքը 1985-ին 1940-ի համեմա– տությամբ, աճել է մոտ 15 անգամ, իսկ 1913 թ․ համեմատ՝ 439 անգամ (աղ․ 2)։ ՀՍՍՀ–ում մեծ աշխատանքներ են կա– տարվել նաև էլեկտր, ցանցերի և ենթա– կայանների կառուցման ուղղությամբ։ Մինչև 1960 թ․ առավելապես կիրառու– թյուն էին գտել 35 կվ, իսկ 1960-ից՝ 110, էլեկտրակայանների տեղակայված կարողությունն ու տադրանքը Աղ․ 1 ա ր– Տեղակայված կարողություններ, հզ․ էլեկտրաէներգիայի արտադրանքը, կՎէՈ մլն կՎա․ժ/սարի Տարի ընդամենը հէկ |շէկ և պշէկ աէկ ընդամենը հէկ շէկ և պշէկ աէկ 1913 3,1 5,1 1919 1․5 1,7 1928 5,0 20,6 1932 21,3 53,6 1937 7,7 25,3 1940 113 113 t – 395 395 – – 1950 185 185 t – 949 949 – – 1960 112 612 t –– 2747 2747 – – 1965 1016 622 394 – 2855 1584 1271 – 1970 1707 777 930 – 6107 1041 5066 – 1975 2483 773 1710 – 9177 1370 7807 – 1980 3516 941 1760 815 13469 1593 7546 4330 1985 3992 1017 1760 815 15750 1825 8225 5700 Աղ․ 2 Ազգաբնակչության մեկ շնչին ընկնող էլեկտրաէներգիայի արտադրությունը Տարեթիվ 1940 1965 1970 1975 1980 1985 Մեկ շնչին ընկնող էլեկտրաէներգիայի ար– տադրությունը, կՎա․ժ/մաբդ․ inւսրի 295 1295 2425 3248 4382 4710 Նույնը ՍՍՏՄ–ի համար 252 2236 3 65 4103 4400 5564 ՝՝Հանրապետության մեկ օրվա արտադրու– թյունը, մլն կՎա․ժ 11 7,8 16,7 25,1 36,8 43,2 Նույնը ՍՍՏՄ–ի համար 133 1388 2030 2845 3500 4231 220, 330 կվ լարման գծերն ու ենթակայան– ները։ 1971 –1985-ին ՀՄՄՀ էներգահամակար– գում ներդրվել են ավտոմատ սարքավո– րումներ, առաջավոր տեխնիկա և տեխնո– լոգիաներ։ Հրազդանի պշէկի և Երևանի ջէկի ագրեգատների աշխատանքը օպտի– մալացվում է էլեկտրոնային հաշվիչ մե– քենայի օգնությամբ։ Հ․ Գաչֆայան, վ․ Խաչատրյան Պատկերազարդումը տես 288-րդ էջից հետո և 304–305-րդ էջերի միջև, աղյու– սակ IX, ներդիրներում։ Քիմիական արդյունաբեր ւսթյուն Հայաստանում քիմիական արդյունա– բերությունը հիմնականում ձևավորվել և սկսել է զարգանալ սովետական իշխա– նության հաստատումից հետո։ Վերա– կանգնման շրջանի վերջին, 1927-ին սկսեց գործել Երևանի կարբիդի առաջին գործա– րանը։ 1936-ին Երևանում գործարկվեց կարբիդի ավելի մեծ գործարանի առա– ջին, կաթոդային, իսկ 1937-ին՝ մյուս վառարանները, որոնց թողարկած կար– բիդի բազայի վրա կազմակերպվեց բար– ձըրորակ քիմ․ նյութերի արտադրությու– նը։ Վերջինս մեծ ծավալով զարգացավ արդեն ՀՄՄՀ ժողտնտեսության զար– գացման առաջին երկու հնգամյակներում և խոշոր արդյունաբերության ընդհանուր ծավալում ունեցավ մեծ աճ (տես աղ․ JSP 1)։ Նախապատերազմյան հնգամյակների ընթացքում արդեն ամբողջ արդյունաբե– րության համեմատությամբ քիմ․ արդյու– նաբերությունն ունեցել է զգալի աճ (տես աղ․ 2) և այդ բնագավառում ներդրվել է արդ․ շինարարության, այդ թվում նաև էներգետիկայի կապիտալ ներդրումների շուրջ 20 % -ը 1938-ին աշխատանքի արտադրողակա– նությունը 1927/28-ի համեմատությամբ ավելացել է շուրջ 7,1 անգամ։ 1933-ին Ալավերդու կարբիդի արտադրության (1915-ին պրոֆ․ Մ․ Ղամբարյանի օգնու– թյամբ կազմակերպել է ինժեներ Լ․ Մե– լիք–Հայկազյանը) բազայի վրա հիմնա– դրվեց Կիրովականի քիմ․ կոմբինատը, որն արդեն 1934-ին թողարկում էր կիր, 1953-ից՝ կալցիումի ցիանամիդ, 1969-ից՝ կարբամիդ։ 1935-ին շահագործման հանձ– նըվեց Ալավերդու պղնձարջասպի գոր– ծարանը, 1942-ին աշտարակային ծծմբա– կան թթվի, իսկ հետագայում նաև սուպեր– ֆոսֆատի արտադրամասերը, որոնց բա– զայի վրա ստեղծվեց Ալավերդու քիմ․ կոմբինատը (1957-ից այն միավորվել է 1770-ից կազմակերպված պղնձաձուլա– Երևանի քիմիական ռեակտիվների գործարա– նի քիմ․ ռեակտիվների արտադրության ար– տադրամասը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/248
Այս էջը սրբագրված չէ