Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/252

Այս էջը սրբագրված չէ

Երևանի կաբելի գործարանի ոլորման բաժան– մունքո Լենինականի էլեկտրատեխնիկական գործա– րանի կոնդենսատորների հավաքման արտա– դրամասը Կամոյի կաբելի գործարանում Ղափանի լուսատեխնիկական գործարանի հա– վաքման արտադրամասը էլեկտրա տեխ․ արտադրանքի կարևորագույն արտադրությունը Տ Ս Ս ^Հ–ու մ տես ակների 1940 1960 1970 1975 1980 1985 Փոֆոխական հոսանքի գեներատորներ, 0,25-ից մինչև 100 կվւո, հզ․ հատ 31,0 34,5 42,8 57,0 66,3 ՓոՓոխական հոսանքի գեներատորներ, 100 կՎա–ից ավելի հզորությամբ, հատ _ 1816 595 1172 1267 1500 ՓոՓոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ, 0,25-ից մինչև 100 կՎա հզորությամբ, հզ․ հատ 218,5 508,2 675,2 892,4 983,6 ՓոՓոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ, 100 կՎւո–ից ավելի հզորությամբ, հզ․ հատ _ 0,7 1,8 2,0 1,9 1,3 Շարժական էլեկտրակայաններ, հզ․ հատ – 19,9 16,4 19,4 21,6 23,3 Ուժային տրանսֆորմատորներ, մլն կՎա – 3,5 4,8 4,8 7,6 7,2 էլեկտրաեռակցման սարքավորումներ, հատ – 8375 3100 155 700 1369 Լուսավորման էլեկտրալամպեր, մլն հատ – 47,4 134,8 145,8 188,5 185,9 այդ թվում՝ նորմալ լուսավորման – 42,2 101,3 96,4 116,1 99,8 Մերկ հաղորդալար՝ ըստ պղնձի զանգվա– – 5,7 13,2 15,4 18,9 20,8 ծի, հզ․ ա Կաբել ուժային ու ճկուն, հզ․ կմ _ 3,9 6,5 9,5 10,2 12,7 Պոմպեր կենտրոնախույս, հզ․ հատ – 40,8 83,6 98,5 115,3 94,0 ճնշակներ (կոմպրեսոր) օդային ու գազա– յին, հատ 2212 3766 4571 5467 5723 ՀՍՍՀ էլեկտրաաեխ․ արդյունաբերու– թյան ամենախոշոր և առաջատար ձեռնար– կությունը՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշանակիր «Հայ– էլեկտրո» գործարանը, թողարկում է ավե– լի քան 200 տարբեր տիպաչափերի փո– ւիոխական հոսանքի գեներատորներ, էլեկտրական խոշոր շարժիչներ, շարժա– կան էլեկտրակայաններ, ուժային տրանս– ֆորմատորներ, բարձր հաճախության կերպափոխիչներ և էլեկտրատեխ․ այլ սարքավորումներ, որոնք կազմում են հանրապետության այդ ճյուղի համախառն արտադրանքի մոտավորապես 38–40% –ը։ Իր մեծությամբ ճյուղի երկրորդ ձեռնար– կությունը՝ Երևանի էլեկտրալամպերի գոր– ծարանը (Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր «Լույս» արտադրական միավորման գլխավորող ձեռնարկությու– նը), թողարկում է ՍՍՀՄ–ում արաադըր– վող էլեկտրալամպերի (բնականոն, լու– սավորման, լյումինեսցենտային, ավտո– մոբիլային ևն) մոտ 10%–ը։ Գործարա– նը ՎԱԶ մարդատար ավտոմեքենայի լամ– պեր արտադրող միակ ձեռնարկությունն է ՍՍՀՄ–ում։ Այն համագործակցում է Ռի– գայի, Ուֆայի էլեկտրալամպերի գործա– րանների, ինչպես նաև ՀԺՀ–ի «Տունգ– սրում» մեքենաշինական ֆիրմայի հետ, որի արտադրած ավտոմատ գծերը և սար– քավորումները ներդրված են ձեռնարկու– թյունում։ «Հայէլեկտրաապարատ» խոշոր ար– տադր․ միավորման գլխամասային ձեռ– նարկությունը4 Երևանի էլեկտրաապարատ– ների գործարանը, թողարկում է ժամա– նակակից բազմատեսակ էլեկտրաապա– րատներ, որոնք լայն կիրառություն ունեն ՀՄՍՀ և ՍՍՀՄ, ինչպես նաև արտասահ– մանյան մի շարք երկրների հաստոցաշի– նության, տրանսպորտային մեքենաշինու– թյան, էլեկտրաարդյունաբերության ձեռ– նարկություններում։ ՀՍՍՀ էլեկտրատեխ․, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության և սար՛քաշինության զարգացման գործում կարևոր դեր է խաղացել Երևանի կաբելի գործարանը, որը ներկայումս «Անդրկով– կասկաբել» արտադրական միավորման գլխավորող ձեռնարկությունն է։ Այդտեղ տեղակայված բարձր արտադրողականու– թյան ժամանակակից սարքավորումների համալիրն ապահովում է պղնձի և ալյու– մինի գլանվածքից մինչև կաբելային բարդ իրերի ստացումը։ Հարյուրավոր տիպա– չափերի կաբելային իրերի, էլեկտրական լարերի արտադրության գիտ․ կազմակեր– պումը զգալիորեն պայմանավորված է ձեռնարկության և Կաբելի արդյունաբե– րության համամիութենական ԳՀԻ ու նրա՝ Երևանի բաժանմունքի համագործակցու– թյամբ։ «Հայէլեկտրաշարժիչ» արտադր․ միավոր– ման գլխավորող ձեռնարկությունը՝ Երևա– նի էլեկտրատեխ․, ինչպես նաև միավոր– ման մեջ մտած Երևանի էլեկտրաշարժիչ– ների, Լենինականի միկրոէլեկտրաշարժիչ– ների և Գորիսի միկրոշարժիչների գործա– րանները թողարկում են մինչև 100 կվւո հզորության էլեկտրաշարժիչներ, որոնք լայն կիրառություն ունեն մեքենաշին․ և ժողտնտեսության տարբեր բնագավառնե– րում։ Երևանի էլեկտրատեխ․ գործարանը հանրապետության մեքենաշին․ ամենա– բարձր մեքենայացված ու ավտոմատաց– ված ձեռնարկությունն է, որտեղ բարդ արտադր․ պրոցեսների մեծ մասը (սկսած դրոշմումից ու մեխ․ մշակումից մինչև «Հայէլեկտրաապարատ» արտադրական միա– վորման գլխամասային ձեռնարկության 1 արտադրամասը