հավաքումն ու փաթեթավորումը) կատար– վում է հայրենական և ՏՓիյ–ի երկրնե– րի ավտոմատ գծերի ու սարքավորումնե– րի օգնությամբ։ ^տՍՍՏ էլեկարատեխ․ արդյունաբերու– թյան թողարկած արտադրանքն իրացվում է ՍՍՏՄ–ում, առաքվում մոտ 70 արտա– սահմանյան երկիր (ճապոնիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան, ԳԴ^ են)։ Սարքաշինությունը։ Մեքենաշին․ այս ճյուղը թողարկում է չափման, ինֆորմա– ցիայի վերլուծման, մշակման ու հաղորդ– ման միջոցներ, կարգավորող հարմարանք– ներ, կառավարման ավտոմատ և ավտո– մատացված համակարգեր։ Արտադրանքի քանակով ու բազմազանությամբ ՏՍՄտ սարքաշինության մեջ առաջատար տեղ է գրավում չափման տեխնիկայի միջոցնե– րի թողարկումը, որն ընդգրկում է էլեկտր, (հոսանքի լարվածության, հաճախակա– նության, հզորության), ջերմաէներգետի– կական (ջերմաստիճանի, ճնշման, ծախ– սի), մեխ․ (ուժի, զանգվածի, կարծրու– թյան, ամրության) չափման միջոցների արտադրությունը։ Ուրույն տեղ ունի նաև ժամացույցի արդյունաբերությունը։ ՀՍՄ^-ում խոշոր և արագ զարգացող են– թաճյուղ է վերլուծական սարքաշինությու– նը, որը ստեղծում է տարբեր միջավայրե– րում և պայմաններում նյութերի կազմի, բաղադրության, հագեցվածության որոշ– ման սարքեր։ ՏՍՍՀ սարքաշինության մեջ զգալի տեղ է գրավում նաև ինֆորմացիա– յի, ազդանշանների և կառավարման իմ– պուլսների հաղորդման միջոցների, ինչ– պես նաև ժողտնտեսության մեջ օգտա– գործվող բազմատեսակ սարքերի և առար– կաների արտադրությունը։ ^ՍՍՏ սարքա– շինությունը թողարկվող արտադրանքի ծավալով ՍՍՏՄ–ում գրավում է 5-րդ տեղը՝ ШШК-ից, ՈԻՍՍՀ–ից, PUU^s-ից U Լատվ․ ՍՍ^-ից հետո (1985)։ ^տՍՍՏ սարքաշինության արդյունաբե– րության առաջնեկը Երևանի ժամացույցի գործարանն է, որը սկսել է արտադրանք թողարկել 1943-ին։ ժամացույցների ար– տադրության զարգացմանը (1957-ին շարք մտավ գեղ․ ժամացույցների գործարանը, 1968-ին՝ Թալինի շրջ․ Մաստարա և 1971- ին՝ Անիի շրջ․ Սառնաղբյուր (1979-ից Վարդենիսում) գյուղերի մասնաճյուղերը, որոնք 1976-ից ընդգրկված են «Սևանի», այժմ՝ «Սապֆիր», արտադր․ միավորման մեջ) զուգահեռ ՏՍՍ^-ում արագ տեմպերով ստեղծվեցին ու ընդլայնվեցին սարքաշի– նության այլ ձեռնարկություններ՝ Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի, Լենինականի անալիտիկ սարքերի փորձարարական, Կիրովականի «Ավտոմատիկա», Արզնու ճշգրիտ տեխ․ քարերի, Սևանի էլեկտրա– գործադիր մեխանիզմների, Կամոյի սար– քաշինական, Երևանի ձեռքի գեղ․ ժամա– ցույցների և այլ գործարաններ։ 1950-ական թթ․ սկսած ՏՍՍ^ սարքա– շինության զարգացմանը մեծապես նպաս– տեցին քիմ․, գունավոր մետալուրգիայի և էլեկտրատեխ․ (հատկապես կաբեւի) արդ– յունաբերության բուռն աճը։ ^ՍՍՀ–ում ճյուղի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցան նաև Երկրորդային սարքերի և ավտոմատի– կայի տարրերի պետ․ (Երևան) և Ավ– տոմատիկայի հատուկ (Կիրովական) կոնստրուկտորական բյուրոների ստեղ– ծումը։ Օգտագործելով հայրենական սար– քաշինության առաջավոր Փորձը և ար– տասահմանյան ձեռնարկությունների ժա– մանակակից նվաճումները ՀՍՍՀ–ում ըս– տեղծվեցին էլեկտրաչավփչ և անալիտիկ նոր սարքեր՝ գիտ․ հետազոտությունների, արտադրական պրոցեսների ավտոմատ Սարքաշինական արտադրանքի աճի տեմպերը (1950=1) 1950 1955 1960 1965 1970 1975 1985 1 5,4 26,2 85,7 194,5 508,8 2710,7 կառավարման և այլ նպատակների հա– մար։ Այդ աշխատանքների շնորհիվ ՀՍՍՀ սարքաշինության արտադրանքը լայն սպառում գտավ ինչպես ՍՍՀՄ–ում, այն– պես էլ արտասահմանում (օրինակ, երե– վանյան ժամացույցները արտահանվում են աշխարհի ավելի քան 50 երկիր)։ 1973-ից ՀՍՍՀ սարքաշին․ շատ ձեռնար– կությունների բազայի վրա կազմակերպ– վեցին «էլեկտրասարք», «Սասյֆիր» և այլ արտադր․ միավորումները, որոնց մասնաճյուղերն ու ձեռնարկությունները սկսեցին զարգանալ հատկապես գյուղա– կան շրջաններում։ Դրա հետևանքով ընդ– լայնվեց արտադրությունների առարկա– յական և տեխնոլոգիական մասնագիտա– ցումն ու կոոպերացումը, արդյունավետ օգտագործվեցին գյուղ, շրջանների աշխա– տանքային ռեսուրսները։ Ժամացույցների արտադր ու թյան աճը (հզ․ հատ) 1945 1950 1960 1970 1985 Բոլոր տեսակի կենցաղային ժամացույցներ 14 183 1526 3239 4763 Մեծ աշխատանք կատարվեց նաև ար– տադրության կազմակերպման առաջավոր ձևերն ու մեթոդները կիրառելու ուղղու– թյամբ․Երևանի ժամացույցի, ճշգրիտ էլեկ– տրասարքերի, Կիրովականի «Ավտոմա– տիկա» և այլ գործարաններում ստեղծվե– ցին մեծաթիվ հոսքայիի գծեր, որտեղ կի– րառվեցին տարբեր կոնստրուկցիաների անընդհատ գործող փոխակրիչներ, կոն– վեյերներ և տրանսպորտային այլ միջոց– ներ։ Այս միջոցառումների շնորհիվ զգա– լիորեն բարձրացավ արտադրության կուլ– տուրան, բարելավվեց արտադրանքի որակը, տեխնիկատնտ․ ցուցանիշները։ ՏՍՍ^տ սարքաշինության առաջավոր ձեռ– նարկություններից են Երևանի սարքա– շին․, ռելեի, ժամացույցի, Լենինականի վերլուծական սարքերի, Կիրովականի «Ավտոմատիկա», Կամոյի սարքաշին․ գոր– ծարանները, «Սապֆիր» արտադրական միավորումը։ ՀՍՄ^ սարքաշինության մեջ միկրո– էլեկտրոնիկայի տարրերի լայն կիրառու– մը հնարավորություն է տալիս էլեկտրա– չափիչ սարքերի արտադրության մեջ զար– գացնել հաստատուն հոսանքի բազմա– կետային թվային ավտոմատ համակց– ված սարքերի և նոր չափիչ սարքերի թո– ղարկումը։ Նախատեսվում է զարգացնել նաև լուսային ցուցիչներով և փոխարին– վող սեկցիաներով նեղպրոֆիլային հրա– չափական և փոքրածավալ միկրովոլտ– մետրային սարքերի արտադրությունը։ «էլեկտրասարք» արտադր․ միավորման մասնաճյուղերում խորացվում է բարձր լարվածության ցուցիչների և հացահատի– կի ջերմաստիճանի չափման սարքերի, ինչպես նաև ցածր լարվածության ցուցիչ– ների ու դպրոցական սարքերի արտադրու– թյան մասնագիտացումը։ Երևանի ճըշ– գրիտ էլեկտրասարքերի գործարանում նախատեսվում է միկրոէլեկտրոնիկայի կի– րառման հիման վրա զարգացնել նոր տե– սակի էլեկտրոնային ու հաստատուն հո– սանքի թվային սարքերի՝ հատկապես արդ․ տարբեր էլեկտրաչափիչ, ինչպես նաև հաստատուն ու փոփոխական հոսան– քի դեպքում կիրառվող փոքրածավալ ու մանրանուրբ աքցանների արտադրությու– նը։ Սարքաշինության մեջ նախատեսվում է նաև միկրոէլեկտրոնային տեխնիկայի հիման վրա ստեղծել նոր կոնստրուկցիա– յի և համակարգի ավտոմատ սարքեր, մի– ջոցներ, որոնց կիրառումը, կապված մե– տաղահատ հաստոցների և դարբնոցա– մամլիչային սարքավորումների ավտո– մատ կառավարման հետ, էապես կնպաս– տի գիտատեխ․ առաջընթացի արագաց– մանը աշխատանքի արտադրողականու– թյան բարձրացմանն ու մեքենաշինության արտադրանքի մետաղատարության կըր– ճատմանը։ Հաստոցաշինություն ե․ գործիքաշի– նություն։ ճյուղը ժողտնտեսության հա– մար արտադրում է մետաղամշակման ու փայտամշակման հաստոցներ, ավտո– մատ և կիսաավտոմատ գծեր, համալիր– ավտոմատ արտադրություններ, դարբնո– ցամամլիչային, ձուլման ու գլանման սար– Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի գործարա– նի J^C 5 հավաքման արտադրամասը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/253
Այս էջը սրբագրված չէ