Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/255

Այս էջը սրբագրված չէ

րանի Երևանի մասնաճյուղը, որը 1973-ին վերանվանվել է Երևաեի փորձնական հաստոցաշին․ գործարանի։ ՄՀՓԻԱՄ–ն ունի ծրագրերի պատրաստման փնջային, ինչպես նաև հաշվողական կենտրոններ, 5 գիտ․ բաժին (մետաղահատ հաստոցների հետազոտման, էլեկտրաքիմ․ մշակման, հավասարակշռման և ախտորոշման, հըղ– կանյութային եղանակներով մշակման, էլեկտրաավտոմատիկայի) և 10 պրոբլեմա– յին լաբորատորիա։ ՄՀՓԻԱՄ–ում մշակ– ված հաստոցները թողարկվում են Կի– րովականի ճշգրիտ հաստոցների, հոկտեմ– բերյանի, Բաքվի հաստոցաշին․ գործա– րաններում։ Երևանի ֆրեզերային հաստոցների գոր– ծարանը հիմնադրվել է 1957-ին, արտա– դրանք թողարկել՝ 1959-ից։ Ունի դետալ– ների մշակման մեխ․ (2), գործիքային ար– տադրամասեր, նախապատրաստական, ջերմամշակման ու դարբնոցային, գալվա– նապատման, վերանորոգման մեխ․, փոր– ձարարական տեղամասեր և լաբորատո– րիաներ։ Արտադրում է բարձր ճշգրտու– թյան ֆրեզերային ունիվերսալ հաստոց– ներ, հաստոցային հարմարանքներ՝ դը– րանք օգտագործվում են ընդհանուր մե– քենաշին․, հաստոցաշին․, սարքաշին․ մեջ, առաքվում են ՍՍՀՄ գրեթե բոլոր տնտ․ շրջաններ, արտահանվում արտա– սահմանյան 22 երկիր։ ՀՍՍՀ–ում արտադրված հաստոցները մեծ համարում ունեն ՍՍՀՄ–ում Ա արտա– սահմանում, Լայպցիգի, Պլովդիվի, Բու– դապեշտի, Մոնրեալի ևն ցուցահանդես– ներում արժանացել են մեդալների ու դիպլոմների, արտահանվում են շուրջ 40 երկիր։ էլեկտրոնային արդյունա թերություն։ ՀՍՍՀ մեքենաշինության համեմատաբար նոր և արագ զարգացող ճյուղ է․ արտա– դրում է էլեկտրոնային (էլեկտրա վա– կուումային, կիսահաղորդչային և պիե– զոքվարցային), քվանտային, կրիոգենա– յին և օպտոէլեկտրոնային սարքեր, ռե– զիստորներ, կոնդենսատորներ, ինչպես նաև տեխնոլոգ, սարքավորումներ, ապա– րատներ ևն։ Որպես մեքենաշինության ինքնուրույն ճյուղ կազմավորվել է 1961-ից՝ առանձնանալով ռադիոարդյունաբերու– թյունից։ ճյուղն ունի բարձր մասնագիտա– ցում (նրա ձեռնարկություններում կենտ– րոնացված է էլեկտրոնային տեխնիկայի արտադրության գրեթե 100%-ը)։ էլեկ– տրոնային արդյունաբերությանը բնորոշ են արտադրության սերիական, զանգվա– ծային և հատային տիպերի առկայությու– նը՝ պայմանավորված ըստ նշանակու– թյան, պատրաստման եղանակի, չափերի, հզորության և պարամետրերի։ Օրինակ, կիսահաղորդչային սարքերում դետալնե– րի և հանգույցների թիվը հասնում է 15– 25, ընդունող ուժեղացնող լամպերում՝ մո– տավորապես 50–60, հզոր գեներատորա– յին լամպերում՝ 200–400 միավորի, իսկ հատուկ կայանքներում և սարքավորում– ներում՝ մինչև մի քանի հազարի։ ճյուղում առանձնահատուկ նշանակություն ունի տեխնոլոգ, պրոցեսների մաքրությունը և էլեկտրոնային տեխնիկայի արտադրատե– սակների պարամետրերի ճշգրտությու– նը։ Ձեռնարկությունների բարձր մասնագի– տացման, ներճյուղային ու միջճյուղային լայն կոոպերացման շնորհիվ ՀՍՍՀ–ում ստեղծվել են բոլոր պայմանները մեքե– նաշինության այս առաջատար ճյուղի հե– տագա զարգացման և ընդլայնման հա– մար։ էլեկտրոնիկայում Ժամանակակից ուղղությունների ու ճյուղերի զարգացումն արմատապես փոխել է էլեկտրասարքերի թողարկման տեէսնոլոգիաները։ ճյուղը բնորոշվում է արտադրության ծավալի աճի բարձր տեմպերով, կիսահաղորդիչ– ների, թողարկվող սարքավորումների տե– սականու ընդլայնմամբ։ Վերջին տարի– ներին արտադրության ծավալն աճել է մի քանի անգամ, ճյուղի գրեթե բոլոր ձեռնարկություններում բարձրացել է աշ– խատանքի արտադրողականությունը։ ՀՍՍՀ էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններում առաջանցիկ տեմ– պերով իրականացվում է աշխատանքա– յին պրոցեսների մեքենայացում ու ավ– տոմատացում, դրանցում ներդրվում են առաջադեմ տեխնոլոգիաներ, բարձր ար– տադրողականություն ունեցող ժամանա– կակից մեքենայական համակարգեր, կի– րառվում՝ գիտության և տեխնիկայի հայ– րենական և համաշխարհային նվաճում– ները։ Հանրապետությունում գործում է միկրոէլեկտրոնիկայի ԳՀԻ։ Ռադիոարդյունաբերությունը։ ՀՍՍՀ արդյունաբերության կարևորագույն ճյու– ղերից է։ Դրա զարգացմանը նպաստել են հանրապետությունում բարձրորակ ին– ժեներատեխ․ աշխատողների առկայու– թյունը, ճյուղի ցածր նյութատարությունը, աշխատատարությունը ևն։ ՀՍՍՀ–ում ռա– դիոա րդյ ունաբ երությունը արագ տեմպե– րով սկսեց զարգանալ 1950-ական թթ․ վերջերից, երբ Երևանում, Հրազդանում, Դիլի ջանում, Ապարանում և այլուր կա– ռուցվեցին ու շահագործման հանձնվեցին ճյուղի մի շարք ձեռնարկություններ (Երե– վանի «էլեկտրոն», Հրազդանի «Մեքե– նաշինարար», Ապարանի ռադիոտեխ․ իրերի և այլ գործարաններ)։ Այս ձեռնար– կությունում արտադրված ռադիոապարատ– ներն ու սարքերը լայնորեն կիրառվում են ժողտնտեսության տարբեր բնագա– վառներում։ ճյուղի ձեռնարկություննե– րում առանձնահատուկ նշանակություն է տրվում գիտափորձարարական, լաբորա– տոր հետազոտություններին։ ՀՍՍՀ ռադիոարդյունաբերության մեջ կարևոր տեղ ունի էլեկտրոնային հաշվո– ղական մեքենաների արտադրությունը, որով ՀՍՍՀ–ն ՍՍՀՄ–ում գրաւիսմ է առա– ջատար տեղ։ Արտադրության այս ճյուղը հանրապետությունում զարգացել է 1956-ին հիմնադրված Երևանի մաթ․ մե– քենաների ԳՀԻ–ի բազայի վրա։ Այստեղ մշակված և 1959-ին Երևանում ստեղծված մաթ․ հաշվողական մեքենաների «էլեկ– տրոն» գործարանում 1961-ից սկսեցին թողարկվել «Հրազդան» մակնիշի ԷՀՄ– ները։ 1964-ին ստեղծվեցին և նույն գոր– ծարանում թողարկվեցին «Նաիրի–1», 1967-ին՝ «Նաիրի–2» կիսահաղորդչային տարրերի, 1970-ին՝ «Նաիրի–3» հիբրիդա– յին միկրոսխեմաների, 1977-ին ինտե– գրալ սխեմաների վրա հիմնված ԷՀՄ–նե– րը։ Երևանի մաթ․ մեքենաների ԴՀԻ–ում ստեղծված «ԵՄ–1030» և «ԵՍ–1045» ԷՀՄ–ները ՏՓ1ս–ի երկրներում ընդունված միասնական սերիայի մեքենաներից են։ 1974-ին «էլեկտրոն» գործարանի բազայի վրա կազմավորվեց «էլեկտրոն» հայկ․ արտադրական միավորումը, որը մասնա– ճյուղեր ունի էջմիածնում, Երևանում և Ղափանում։ ճյուղի ձեռնարկությունների արագ զարգացման շնորհիվ ՀՍՍՀ մե– քենաշին․ արտադրանքի ընդհանուր ծա– վալում շարունակում է աճել ռադիոարդ– յունաբերության տեսակարար կշիռը։ Լ․ Վարդանյան Ավտոմոբիլային արդյունաբերություն։ ճյուղը թողարկում է ավտոմեքենաներ, ավտոբեռնիչներ, պահեստամասեր ևն։ Սկզբնավորվել է 1939-ին, երբ Երևա– նում կազմակերպվեց ավտոնորոգման գործարան, որը 1944-ին վերակառուցվեց ավտոպահեստամասերի, 1977-ին՝ ավտո– ագրեգատների գործարանի։ 1961-ին շարք մտավ Երևանի ավտոբեռնիչների գործա– րանը, որտեղ 1966-ից սկսվեց 4022 տիպի համապիտանի ավտոբեռնիչների արտա– դրությունը։ 1965-ին Երևանում կազմա– կերպվեց փոքրալիտրաժ ավտոմեքենա– ների գործարան (ԵրԱԶ), որն արդեն 1966-ին թողարկեց «ԵրԱԶ–762» տիպի ֆուրգոն–ավտոմոբիլի առաջին փորձնա– կան նմուշները։ ՍՍՀՄ մի շարք ձեռնար– կությունների համագործակցությամբ գոր– ծարանում ստեղծվեցին նոր՝ «ԵրԱԶ–763», «ԵրԱԶ–37304» և այլ կատարելագործված կոնստրուկցիաներ։ ճյուղի արտադրական պրոցեսների զգալի մասը մեքենայաց– ված է։ Հաշվի առնելով ՀՍՍՀ մեքենա– շինության փորձն ու հնարավորություն– ները 1980-ական թթ․ սկզբից Չարենց– ավանում, ծա– վալվել է ավտոբեռնիչների հզոր, մաս– նագիտացված գործարանների շինարա– րությունը։ 1983-ին կազմակերպվեց «Հա– յավտո» արտադր․ միավորումը, որը ներ– առում է Չարենցավանի ավտոբեռնիչների (գլխամասային ձեռնարկություն), Երևա– նի հիդրոապարատուրայի, ավտոագրե– գատների, ավտոբեռնիչների գործարան– ները։ 1986-ին միավորումը թողարկել է մոտ 1000 հանգույց։ Ավտոմոբիլային արդյունաբերության մեջ առանձնապես կարևոր է նախապատ– րաստուկների (ձուլվածք, կռվածք և այլն) ստացումը։ Այս նպատակով Չարենցա– վանում ստեղծված դարբնոցային և ձուլ– վածքային համալիրները գրեթե բավա– րարում են ավտո– և ավտոբեռնիչների գործարանների նախապատրաստուկնե– րի պահանջարկը։ Լ․ Վարդանյան Պատկերազարդումը տես 272-րդ էջից հետո և 304–305-րդ էջերի միջև, աղյու– սակ XI, ներդիրներում։ Գունավոր մետալուրգիա Հայկական ՍՍՀ ծանր ինդուստրիայի առաջատար ճյուղերից է։ Հայկական լեռնաշխարհում գունավոր մետաղնե– րի ձուլումը հայտնի է եղել մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակներում (Մեծամոր), մշակվել են պղնձի, անագի, ոսկու հանքա– վայրեր (մ․ թ․ ա․ IV–III դդ․, Զոդ, Զան– գեզուր)։ Այդ մասին են վկայում Մեծա– մորում հայտնաբերված ձուլարանի հետ–