քերը, պեղումների ընթացքում գտնված տեղական արտադրության իրերը (զեն– քեր, գործիքներ, ամանեղեն, զարդեր, ար– ձանիկներ են)։ Պղնձի, ոսկու, բազմամե– տաղային հանքանյութի մշակումը, եր– բեմն տևական ընդմիջումներով, շարու– նակվել է միջին դարերում և առավել բարձր զարգացման հասել XVIII դ․ 2-րդ կեսին, երբ 1763-ին Ախթալայի արծաթ– կապարի և 1770-ին Ալավերդու պղնձի հանքավայրերի բազայի վրա կառուցվե– ցին Ախթալայի արծաթ–կապարի և Ալա– վերդու, այնուհետև Շամլուղի պղնձաձուլ․ գործարանները։ 1828-ին Արևելյան Հայաստանի Ռու– սաստանի կազմի մեջ մտնելուց հետո սկսվեցին մշակվել նոր հանքավայրեր և վերականգնվել հները։ 1847–67-ին Հա– յաստանում կառուցվեց պղնձաձուլ․ 11 գործարան։ XIX դ․ 60-ական թթ․ Հայաս– տանը պղնձի ձուլումով առաջատար տեղ էր գրավում Անդրկովկասում և տարեկան թողարկում 275–320 ւռ պղինձ։ Անհրա– ժեշտ կապիտալի, տեխ․ գիտելիքների ու միջոցների բացակայության հետևանքով XIX դ․ 90-ական թթ․ Հայաստանում գոր– ծող 18 ձեռնարկությունից 11-ը փակվեց։ Երկրի տնտ․ և քաղ․ հետամնացությունը նպաստեց արտասահմանյան, մասնավո– րապես, ֆրանս․ կապիտալի ներթափանց– մանը։ 1887-ից Հայաստանի գունավոր մետա– լուրգիայում գործում էին ֆրանս․ 3 բաժ– նետիրական ընկերություններ։ Դարա– վերջին դրանցից առավել խոշորին՝ «Կով– կասյան արդյունաբերական մետալուր– գիական ընկերությանը» միացան մյուս երկուսը և արդեն XX դ․ սկզբին Հայաս– տանի պղնձի արդյունահանումը կենտ– րոնացած էր այս բաժնետիրական ընկե– րության և տեղացի երկու կապիտալիստ– ների ձեռքում։ Արտասահմանյան կապի– տալի տեսակարար կշիռը գունավոր մե– աալուրգիայոՆմ 1899-իՆ կազմում էր 4,7% , 1900-ին՝ 27,5%, 1913-ին այն հասավ 53,3%–ի։ 1900–03-ին Հայաստանը թո– ղարկում էր Ռուսաստանում արդյունա– հանվող պղնձի ավելի քան 20%–ը (2,6 հզ․ in), իսկ 1905-ին՝ 28%–ը (3,2 հզ․ ա)։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի գունավոր մետալուրգիան ներկայացված էր բացառապես պղնձի արդյունաբերու– թյամբ, քանի որ Ախթալայի արծաթ–կա– պարի հանքավայրի մշակումը դադարեց– ված էր պաշարների սպառման պատճա– ռով։ 1913-ին Հայաստանի արդյունաբե– րության համախառն արտադրանքում գու– նավոր մետալուրգիայի տեսակարար կը– շիռը կազմում էր 59,2%, իսկ ճյուղում զբաղված էր բանվորների ընդհանուր թվի 80%–ը։ 1915-ին ֆրանսիացի կոնցե– սիոներները ՂաՓանում կառուցեցին պղնձաձուլական նոր գործարան և հա– րըստացման ֆաբրիկա։ 1918–20-ին Հա– յաստանում գործող ձեռնարկությունների գերակշռող մասն ավերվեց։ Սովետական կարգերի հաստատումից հետո, Հայաս– տանի Հեղկոմի 1921-ի հունվ․ 11-ի դեկ– րետով ազգայնացվեցին երկրի հանքա– յին արդյունաբերությունն ու մետալուր– գիական գործարանները։ Չնայած տնտ․ ծանր դրությանը, ֆինանս, սահմանա– փակ հնարավորություններին, սովետա– կան կառավարությունը անհրաժեշտ մի– ջոցներ տրամադրեց գունավոր մետա– լուրգիայի ձեռնարկությունները կարճ ժա– մանակամիջոցում վերականգնելու հա– մար։ Արդեն 1924-ին սկսեցին գործել Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանները, իսկ 1927-ին՝ Շամլուղի, Ալավերդու և Ղափանի հանքերը։ Առաջին երեք հնգամյակի տարիներին (1927–41) հանրապետության գունավոր մետալուրգիայում կատարված նշանակա– լից կապիտալ ներդրումները հնարավո– րություն տվեցին մեծ չավւերով ծավալել երկրաբ ․-հետախուզական աշխատանք– ներ, որի շնորհիվ հայտնաբերվեցին պղնձի և մոլիբդենի խոշոր հանքավայ– րեր։ Կառուցվեցին նոր ձեռնարկություն– ներ, ժամանակակից սարքավորումներով հագեցվեցին գործողները, կատարելա– գործվեց տեխնոլոգիան։ Արմատապես վե– րակառուցվեց Ալավերդու պղնձաձուլա– կան գործարանը, որը հնարավորություն տվեց պղնձի արտադրությունն ավելաց– նել 3 անգամ։ Դրան նպաստեցին նաև Ղափանի պղնձահանքերի վերակառու– ցումը և հարստացման նոր ֆաբրիկայի կառուցումը։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին ՀԱԱՀ գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունները շարունակեցին գոր– ծել և բավարարել ժողովրդական տնտե– սության համապատասխան ճյուղերի պա– հանջները։ 1946–60-ին ՀԱԱՀ գունավոր մետալուր– գիան հարստացավ նոր՝ մոլիբդենի և ալյումինի ենթաճյուղերով․ 1950-ին շարք մտավ Քանաքեռի ալյումինի գործարանը, իսկ 1952-ին սկսեցին արտադրանք տալ Քաջարանի և Դաստակերտի պղնձամո– լիբդենային կոմբինատները։ Երկրաբ․ հետախուզական աշխատանքների ծավա– լի աճի հետևանքով էապես ընդարձակ– վեց հանրապետության հումքի բազան։ Աւավերոու պդնձաքիմ․ կոմբինատում (ըս– տեղծվել է 1957-ին՝ պղնձաձուլական և քիմ․ գործարանների միավորումով) շա– հագործման հանձնվեցին անոդային և վայերբասային արտադրամասեր։ Պղնձի թողարկման աճը պայմաններ ստեղծեց հանրապետությունում կաբելի արտա– դրության ստեղծման համար, որն իր հեր– թին նպաստեց էլեկտրատեխ․ արդյունա– բերության զարգացմանը։ Պղնձի խտա– նյութի թողարկման աճի հետևանքով, 1958-ին հարկ եղավ վերակառուցել և զգալիորեն ընդարձակել Ալավերդու պղըն– ձաքիմ․ կոմբինատը։ 1960–85-ին ՀԱԱՀ գունավոր մետա– լուրգիան մեծ առաջընթաց ապրեց, այն դարձավ ԱԱՀՄ գունավոր մետալուրգիա– յի հիմնական բազաներից մեկը․ 1963-ին սկսեց արտադրանք տալ հանրապետու– թյան թվով 3-րդ՝ Ագարակի պղնձամոլիբ– դենային կոմբինատը, 1967-ին շարք մտավ՝ Ախթալայի, իսկ 1968-ին՝ ավելի հզոր Ղափանի հարստացման ֆաբրիկա– ները։ Հանրապետության հանքավայրերի վե– րակառուցումն ու դրանց հզորություննե– րի աճը, բարձրարտադրողական հանքա– տրանսպորտային սարքավորումների և Աղ․ 1 ՀՍՍՀ գունավոր մետալ ուրգիսս– յիարտադրության ծավալի աճը (%-ներով) Տարիներ Արտադրանք 1958-65 90,0 1966-70 19,6 1971–75 33,5 1976-80 34,3 1981-85 3,96 արդյունահանման աշխատանքներում ժա– մանակակից տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն են տվել 1960–85-ին զգալիորեն ավելացնել հանքաքարի ար– դյունահանումը (աղ․ 2)։ Աղ․ 2 Հանքաքարի արդյունահանման աճը (%-ներով, 1960=100) Տարիներ Հանքաքար 1960 100 1965 237 1970 299 1975 345 1980 409 1985 503 ՀՍՍՀ–ում հանքաքարի արդյունահա– նումը կատարվում է գերազանցապես առաջադեմ՝ բաց եղանակով, որի միջո– ցով ստացված հանքաքարի տեսակարար կշիռը ընդհանուր արդյունահանման մեջ 1975-ին կազմել է 89,3, 1980-ին՝ 93,5, 1985-ին՝ 97%, այն դեպքում, երբ ՍՍՀՄ–ում այդ ճյուղի ձեռնարկություն– ներում նույն ժամանակաշրջանում եղեք է 67%։ Չնայած հանքաքարում հիմնական մե– տաղների պարունակության նվազմանը, հարստացման տեխնոլոգիայի մշակման կատարելագործման շնորհիվ հանրապե– տության հանքահարստացուցիչ ձեռնար– կություններում 1960–85-ին աճել է խտա– նյութերի արտադրությունը։ Աղ․ 3 խտանյութերի արտադրությունը Տ Ս Ս ’’տ–ու մ (%-ներով, 1960=100) 1960 1965 1970 1975 1980 1985 Մոլիբդենի 100 174 199 231 259 354 Պղնձի 100 230 272 271 207 282 Կապարի 100 104 142 102 118 – Ցինկի 100 125 170 126 129 – Ախթալայի հանքավայրում բազմամե– տաղային հանքաքարի պաշարների ըս– պառման հետևանքով 11-րդ հնգամյա– կում ՀԱԱՀ–ում դադարեցվեց կապարի և ցինկի խտանյութերի արտադրությունը։ Այն կվերականգնվի 12-րդ հնգամյակում՝ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործմամբ։ ՀԱԱՀ գունավոր մետալուրգիան ունի արդ․ նշանակություն ունեցող պղնձի, պղինձ–մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի–բազմամետադային և ոսկու հանքա– վայրեր։ Դրանց հանքանյութերը պարու– նակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ մետաղներ (ռենիում, սելեն, թե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/256
Այս էջը սրբագրված չէ