1ուբ, բիսմութ, թալիում, գերմանիում և ուղեկցող այլ մետաղներ)։ 1986-ին ՀՍՍՀ գունավոր մետալուրգիան ներառում էր պղնձամոլիբդենային, ալյումինի և ոսկու արդյունաբերությունները։ Հանրապետու– թյան հվ–ում գործում են Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Ագարակի պղնձամոլիբդենային հանքա– հարստացուցիչ խոշոր կոմբինատները, որոնք թողարկում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր։ Ղափանի պղնձահանքերի բազայի վրա աշխատում է Ղափանի հա– րըստացուցիչ ֆաբրիկան․ 12-րդ հնգամ– յակի տարիներին հատուկ սեկցիայում կվերամշակվի Շահումյանի ոսկի–բազմա– մետաղային հանքավայրի հանքաքարը և այդ ձեռնարկությունը, բացի պղնձի խտանյութից, կսկսի թողարկել նաև կա– պարի ու ցինկի խտանյութ։ 1977-ին Քա– ջարանի ւղղնձամոլիբդենային և Ղափա– նի պղնձահանքային կոմբինատների հի– ման վրա ստեղծվեց Զանգեգուրի պղնձա– մոլիբդենային կոմբինատը, իսկ 9-րդ հըն– գամյակի տարիներին Շամլուղի պղնձի, Ախթալայի արծաթ–կապարի հանքերն ու հարստացուցիչ ֆաբրիկան ընդգրկվեցին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմ– բինատի կազմի մեջ։ ՀՍՍՀ ալյումինի արդյունա– բերությունը ներկայացնում էր Քանաքեռի ալյումինի գործարանը (<ԿանԱԶ>)։ Իր գոյության առաջին 14 տարիներին այն ՍՍՀՄ–ում միակ ձեռնար– կությունն էր, որտեղ ալյումինի արտա– դրությունը կազմակերպված էր մինչև պատրաստի արտադրանքը։ 1984-ին Երե– վանի օդային ավագանի մաքրությունն Քանաքեոի ալյումինի գործարանի Փայլա– թիթեղի գլանման արտադրամասը ապահովելու նպատակով Փակվեց գոր– ծարանի էլեկտրոլիզի արտադրամասը և «ԿանԱԶ>-ը վերածվեց գունավոր մետաղ– ների մշակման գործարանի։ Արտադրում է ալյումինի, կոնդենսատորային, հատի– կավոր փայլաթիթեղներ (վերջին արտադ– րանքը թողարկող միակ գործարանն է ՍՍՀՄ–ում), մամլած պրոֆիլներ, լայն սպառման ապրանքներ։ ՀՍՍՀ ոսկու արդյունաբերու– թ յ ու ն ը կենտրոնացած է Զոդի ոսկու հանքերի U Արարատի հարստացուցիչ ֆաբրիկայի բազայի հիման վրա 1976-ին կազմակերպված«Հայոսկի* արտադրական միավորումում։ Այն ներառնում է Զոդի հանքավայրը (Վարդենիսի շրջ․), Արարա– տի ոսկու կորզման ֆաբրիկան (Արարա– տի շրջ․) U Սևան–Շորժա–Զոդ երկաթու– ղին (122,4 կմ), որը Արարատի ֆաբրի– կան կապում է Զոդի հանքավայրի հետ։ ՍՍՀՄ տնտ․ և սոցիալ․ զարգացման 1986–90 թթ․ և մինչև 2000 թ․ ընկած ժա– մանակաշրջանի հիմնական ուղղություն– ներում նախատեսված է առաջանցիկ տեմ– պերով զարգացնել գունավոր մետալուր– գիայի հանքաքարային բազան, առավել համալիր ձևով օգտագործել հանքաքարա– յին հումքը։ Նախատեսված է ավելացնել գունավոր մետաղների արտադրանքը՝ ջարդոնների, թափոնների և նախկինում չօգտագործված դժվար մշակվող հումքի վերամշակման հաշվին։ Նախատեսված է նաև նվազեցնել վառելիքաէներգետիկ ռե– սուրսների ծախսը։ Հանրապետությունում գունավոր մե– տալուրգիայի բնագավառում գիտահետա– զոտական և նախագծման աշխատանքներ են տարվում Գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստ–ում [կազմակերպվել է 1971-ին, Երևանում՝ Գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների նախագծման հայ– կական պետ․ ինստ–ի (հիմնադրվել է 1952-ին) և լեռնամետալուրգիական ԳՀԻ–ի (հիմնադրվել է 1957-ին) միավոր– մամբ]։ Ի․ Կաացարովա Անտառանյութի, փայտամշակ– ման և թղթի–թաղանթանյութի արդյունաբերություն Հայաստանում անա․ այս ճյուղը ձևա– վորվել է սովետական իշխանության տարիներին և թողարկում է կահույք, սղոցանյութ, նրբատախտակ, փայտե տա– րա են։ ՀՍՍՀ արդյունաբերության հա– մախառն արտադրանքի ծավալի մեջ դրա տեսակարար կշիռը փոքր է, որը հիմնա– կանում պայմանավորված է արդ․ նշանա– կության անտառների սակավությամբ (ՍՍՀՄ անտառային օրենսդրության հա– մաձայն ՀՍՍՀ անտառների համատա– րած հատումներն արգելված են)։ ճյուղի կազմավորման համար 1924-ին ստեղծվեց Անտառվարչությունը (1925-ին վերանվան– վեց «Հայանտառտրեստ»)-ի, իսկ 1928-ին իջևանում գործարկվեց առաջին Փայտա– սղոցարանը։ 1929–30-ից հանրապետու– «Արաբկիր» կահույքի ֆաբրիկայում թյունում սկսվեց կահույքի արդ․ ձեռնար– կությունների կազմակերպումը, բնավւայ– տի մեքենայացված մշակումը, կահույքի սերիական թողարկումը։ 1934-ին շահա– գործման հանձնվեցին Երևանի, իսկ 1935-ին՝ իջևանի (Փայտասղոցարանի հի– ման վրա) փայտամշակման կոմբինատ– ները։ 1930–40-ական թթ․ փայտասղո– ցարաններ ստեղծվեցին Սևքարում, Շամ– շադինում, Ալավերդիում ևն։ 1945-ին սկը– սեցին արտադրանք տալ Երևանի Ա․ Մյաս– նիկյանի անվ․, 1946-ին՝ «Արաբկիր» և ճկակահույքի, իսկ հետագայում՝ Կամոյի, Ղափանի, Կիրովականի կահույքի ֆաբ– րիկաները։ 1946–60-ին ճյուղի ձեռնարկություննե– րում ներդրվեցին նորագույն սարքավո– րումներ։ Կահույքի ֆաբրիկաներում կի– րառվեցին դետալների սոսնձման, նըր– բատախտակով երեսապատման ժամա– նակակից մեթոդներ։ Միաժամանակ հան– րապետությունում սկսվեց (տարեկան 2,5–3 հզ․ ա ընդհանուր արտադրողակա– նությամբ) թղթի արտադրությունը (թըղ– թաթավւոնի հումքից), որը աստիճանաբար աճեց և 1960-ական թթ․ հասավ 5, իսկ 1970-ական թթ․ Երևանի թաղանթանյութի– թղթի նոր ֆաբրիկայի գործարկմամբ՝ 15 հզ․ տ–ի։ 1965-ին կազմակերպվեց ՀՍՍՀ անտա– ռային և փայտամշակման արդյունաբե– րության մինիստրությունը, իսկ ւ966-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի անտառա– յին տնտեսության պետական կոմիտեն։ Կառուցվեց ու շահագործման հանձնվեց Երևանի JSP 1 կահույքի ֆաբրիկան և վե– րակառուցվեցին Թումանյանի ու Դիլի– ջանի կոմբինատները։ 1970–80-ական թթ․ հանրապետությու– նում շարունակվեց կահույքի արտադրու– թյան զարգացումը, նոր ֆաբրիկաներ կա– ռուցվեցին Կիրովականում (1976-ից՝ ար– տադր․ միավորում) և Հոկտեմբերյանում, սկսեց արտադրանք տալ Մասիսի թեփա– սալերի գործարանը։ 1976-ին Երևանի Ա․ Մյասնիկյանի անվ․, Արտաշատի, Կա– մոյի կահույքի ֆաբրիկաները և Մասիսի թեփասալերի գործարանը միավորվեցին 1940 1945 1950 1955 1960 1965 1970 1975 1980 1985 Ապրանքային արտադրանք 2,5 2,1 7,6 11,2 14,6 21,2 29,6 41,4 66,3 120,4 (մլն ռ․) Կահույք (մլն ռ․) 1,1 0,5 2,9 5,7 9,8 13,3 19,2 28,5 58,4 89,3 Կուլտկենցաղային ապրանք– ներ (մլն ռ․) ՚ ՝15,6 22,4 35,2 62,7 94,3
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/257
Այս էջը սրբագրված չէ