յին ujuiuinum, ավտոմոբիլային ճանա– պարհներ են) շինարարության, նորոգ– ման և պահպանման համար։ Ոչ հանքային շինանյութերը ստացվում են բացահանքերում արդյունահանվող ժայթվածքային (գրանիտ, գրանոդիորիտ, դիորիտ, բազալտ են) և նստվածքային (դոլոմիտ, ավազաքար նն) ապարների մեխանիկական մշակումից։ 1986-ին ՀՍՍՀ–ում կային շինաքարի 92, ավազա– խճի խառնուրդի 15 և բետոնի ու սիլիկա– տային շինվածքների համար օգտագործ– վող ավազի 2 մեքենայացված հանքա– վայր։ ՀՍՍՀ ոչ հանքային շինանյութերի արդ– յունաբերությունը միավորում է 14 ձեռ– նարկություն, որոնցից ամենախոշորներն են ՀՍՍՀ արդյունաբերական շինարարու– թյան մինիստրության Քարային շինա– նյութերի տրեստը («Հայներուդ»), Սպան– դարյանի ջարդման և տեսակավորման գործարանը (Երևանի Շահումյանի շըր– ջանում), Երևանի տեղական շինանյութե– րի կոմբինատը (1986)։ «Հայներուդը» հրաբխային խարամնե– րից, քարանման պեմզայից և տուֆաքարի արդյունահանման մնացուկներից արտա– դրում է բետոնե թեթև լցանյութեր։ Նրա արտադրանքը կազմում է ենթաճյուղի համախառն արտադրանքի մոտ 85% –ը, հիմնական արտադրական ֆոնդերի ար– ժեքի 31%–ը և արդ․ արտադր․ անձնակազ– մի թվի 39%–ը։ ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերու– թյան մինիստրության Սպանդարյանի ջարդման և տեսակավորման գործարանը խճի արտադրության մասնագիտացված խոշոր ձեռնարկություն է և տարեկան ար– տադրում է մոտ 400 հզ․ մ3 բազալտի խիճ։ Այն տալիս է ենթաճյուղի համախառն ար– տադրանքի 8,4%–ը, նրան բաժին է ընկ– նում հիմնական արտադր․ ֆոնդերի ար– ժեքի 20,7%–ը, արդ․ արտադր․ անձնա– կազմի թվի 6,2%–ը։ Երևանի տեղական շինանյութերի կոմ– բինատի հիմնական արտադրանքներն են բազալտի խիճը, բազալտե եզրաքարերը և սանդղաքարերը։ Այն տալիս է ենթա– ճյուղի համախառն արտադրանքի 7,3%–ը, նրան բաժին է ընկնում հիմնական ար– տադր․ ֆոնդերի արժեքի 5,9%–ը, արդ․ արտադր․ անձնակազմի թվի 6,3%–ը։ ՀՍՍՀ–ում ոչ հանքային շինանյութերի արտադրության ձեռնարկությունների մեծ մասն ստեղծվել է 1960–1970-ական թթ․, արտադրությունը կազմել է․ 1960-ին՝ 1826 հզ․ t/3, 1965-ին՝ 3257 հզ․ է/3, 1970-ին՝ 6139 հզ․ է/3, 1975-ին՝ 7100 հզ․ է/3, 1980-ին՝ 9059 հզ․ է/3, 1985-ին՝ 10085 հզ․ է/3։ Գ․ Նիկողոսյան Երեսպատման նյութերի եվ շինվածք– ների արդյունաբերություն։ Երեսպատ– ման նյութեր ու շինվածքներ ՀՍՍՀ–ում ստանում են տուֆից, մարմարից, գրա– նիտից, բազալտից, թողարկվում են թեր– թերի, սալերի ու սալիկների ձևով։ ՀՍՍՀ–ն տալիս է ՍՍՀՄ–ում բնական քա– րից և ոչ ամուր ապարներից ււտացվող երեսպատման նյութերի և շինվածքների, համապատասխանաբար, 20 և 30%-ը։ Հանրապետությունում գործում են բնա– կան քարի արդյունահանման և մշակման 11 արդ․ ձեռնարկություն՝ «Արթիկտուֆ» արտադրական միավորումը, Հոկտեմբեր– յանի, Էջմիածնի, Վեդու, Ախուրյանի, Մա– րալիկի շինանյութերի և շին․ առարկանե– րի, Կիրովականի ոչ հանքային շինա– նյութերի, Երևանի քարաբլոկների կոմ– բինատները, Թալինի, Աշտարակի և Պեմ– զաշենի բացահանքերը։ Քարային շինանյութերի խոշոր պաշար– ները, նրբերանգների և տեքստուրայի բազմազանությունը մեծ հնարավորու– թյուն են տալիս ՀՍՍՀ–ում զարգացնելու երեսպատման շինանյութերի արդյունա– բերությունը։ Այն հանրապետության շի– նանյութերի արդյունաբերության ամենա– արպգ աճի տեմպեր ունեցող ենթաճյուղն է․ 1965-ին բնական քարից ստացվող ար– տադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 22, 1970-ին՝ 207, 1975-ին՝ 700, 1980-ին՝ 956, 1985-ին՝ 1179 հզ․ г/3։ ՀՍՍՀ–ում այս ենթաճյուղին բաժին է ընկնում շինանյու– թերի արդյունաբերության ձեռնարկու– թյունների 16, արդ․ արտադր․ անձնա– կազմի 24 և հիմնական ֆոնդերի 12%–ը։ Երեսպատման նյութերի արդյունաբերու– թյան ձեռնարկություններում գործում են 150 սղոցահատման, 220 ֆրեզերային և 25 հղկման հաստոց։ ՀՍՍՀ հարուստ է երեսպատման բնա– կան քարային շինանյութերի պաշարնե– րով։ 1985-ին հանրապետությունում հաշվ– վում էր 42 հանքավայր (269,6 մլն г/3 ընդ– հանուր պաշարով), որից 16-ը՝ տուֆի, 15-ը՝ մարմարի, 2-ը՝ բազալտի և 2-ը՝ տրա– վերտինի։ 1985-ին մշակվում էր 23 հան– քավայր, որից 10-ը՝ տուֆի, 6-ը՝ մարմա– րի, 2-ը բազալտի, 1-ը՝ տրավերտինի։ 1985-ին ՀՍՍՀ հանքավայրերում արդյու– նահանվել են 1,6 մլն г/3 հանքազանգված, որից 1,4 մլն ւ/3՝ տուֆի, 58 հզ․ t/3՝ բազալ– տի, 102 հզ․ t/3՝ մարմարի։ Ենթաճյուղի առաջնեկը «Արթիկտուֆ» արտադր․ միավորումն է (հիմնադրվել է 1928)։ Այն 1985-ին թողարկել է 420 հզ․ մձ երեսպատման սալիկ։ Առավել մասնագի– տացված ձեռնարկություններն են Էջ– միածնի շինանյութերի և Կիրովականի ոչ հանքային շինանյութերի կոմբինատները։ ՀՍՍՀ–ում երեսպատման առավել հե– ռանկարային շինանյութը տուֆն Է։ Հան– րապետությունը միակն է ՍՍՀՍ–ում, որը առաքում է տուֆե երեսպատման շինա– նյութեր։ 1985-ին առաքված է 1179 հզ․ մՂ քարե երեսպատման սալից 906 հզ․ մ2 տուֆն Էր։ Գ․ Նիկողոսյան Խեցեգործական արդյունաբերություն։ Ձևավորվել է 1930-ական թթ․ վերջե– րին։ 1938–40-ին գործարկվեցին Երե– վանի խեցեգործ, առարկաների կոմբի– նատը (աղյուսի գործարանի հիմքի վրա), Երևանի և Կիրովականի աղյուսի–կղմին– դրի գործարանները։ ճյուղն սկսեց բուռն զարգանալ 60-ական թթ․։ 1965-ից Երևանի խեցեգործ, առարկաների կոմբինատն ըս– կըսեց թողարկել (375 հզ․ էՐ հատակա– պատման և 400 հզ․ մ2 երեսպատման) խեցե սալիկներ, իսկ 1970-ից՝ սանիտա– րատեխ․ և շին․ իրեր։ 1986-ին կոմբինատն ուներ սալիկների, սանիտարատեխ․ և շին․ իրերի, խեցե խողովակների արտադրա– մասեր։ 10-րդ հնգամյակում կոմբինատի համախառն արտադրանքի ծավալը կազ– մել է 5 մլն ռ․, իսկ 11-րդ հնգամյակի վեր– ջին՝ մոտ 7 մլն ռ․։ 1980-ական թթ․ սկզբից խեցեգործ, առարկաների արտադրության ներմուծվող հումքը տեղականով փոխա– րինելու նպատակով ուսումնասիրվում և արտադրության մեջ ներդրվում են ՀՍՍՀ տարբեր շրջանների կավահումքը, քվար– ցա–դաշտասպաթային ապարները, ինչ– պես նաև քարի արդյունահանման ու մշակման թափոնները։ Հեռանկարում նախատեսվում է հանրա– պետությունում տարեկան արտադրել I մլն էՐ երեսպատման սալիկ, 500 պայ– մանական կմ սանիտարատեխ․ և 1500 պայմանական կմ ցամաքուրդային խեցե խողովակներ, ինչպես նաև զգալիորեն ընդարձակել թողարկվող լայն սպառ– ման առարկաների տեսականին և ավե– լացնել դրանց արտադրության ծավալը։ Գ․ Նիկողոսյան, Ա․ Հակոբյան Ապակու և ճենապակու–հախճա– պակու արդյունաբերություն ՀՍՍՀ արդյունաբերության այս բնա– գավառը արտադրում է շին․, տեխ․, տե– սակավոր, քիմ․-լաբորատորային, բժշկ․ և այլ տեսակի ապակիներ, ամանեղեն ևն։ Արհեստական եղանակով ստացված ապա– կին Հայաստանում հայտնի է հնագույն ժամանակներից։ Ապակու ամենահին նմուշները (ուլունքներ) հայտնաբերվել են Լճաշենի դամբարաններում (մ․ թ․ ա․ II հազարամյակ)։ Մ․ թ․ ա․ VII դ․ հռոդոս– յան ծագում ունեցող անոթներ գտնվել են Կարմիր բլուրում։ Մ․ թ․ ա․ VI–I դդ․ հու– շարձաններում (հիմնականում՝ դամբա– րաններ) հայտնաբերվել են ուլունքներ, կնիքներ, ճարմանդներ։ Ապակե իրերն ու առարկաները լայն տարածում են ունե– ցել անտիկ դարաշրջանում։ Տիգրան Բ Մեծի և Արւոավազդ P-ի օրոք հարևան երկրներից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ արհեստավորներ, այդ թվում և ապակեգործներ։ Հայաստանում ապա– կեգործության առկայության մասին վկա– յում է նաև Ագաթանգեղոսը։ Անտիկ ապա– կեգործության ավանդույթները լայն կի– րառում գտան նաև միջնադարյան Հա– յաստանում։ Ապակու և հախճապակու հիմ– նական կենտրոններն էին Դվինն ու Անին։ Հայկական միջնադարյան ապակեգործու– թյան զարգացումն ընդհատվեց XIII դ․ վերջին, երբ Հայաստանն ընկավ օտար նվաճողների լծի տակ։ XIX դ․ կեսերին, Երևանում գործում Էր ապակու գործարան։ Առաջին համաշխար– հային պատերազմից առաջ Վորոնցովկա (այժմ՝ Կալինինո) գյուղի մոտակայքում գտնվող քվարցիտների հանքավայրի հի– ման վրա տնայնագործ, եղանակով կազ– մակերպվել է ապակե շինվածքների ար– տադրություն։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո ապակու արդյունա– բերությունն սկսեց բուռն զարգանալ, որին նպաստեց գինեգործության, կոնյա– կի և պահածոների արտադրության աճը, ինչպես նաև հանրապետության տարած– քում մեծ թվով հանքային ջրերի հարուստ պաշարների առկայությունը։ Համեմատա– բար կարճ ժամանակամիջոցում տեղա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/260
Այս էջը սրբագրված չէ