ՏՍՍ ^ տեքստիլ արդյունաբերության հիմնական տեսակների թողարկ ու մը 1940–85-ին ա ր տ ա դ ր ա– Արտադրատեսակը 1940 1950 1960 1970 1980 1985 Գործվածք, ընդամենը, մլն Ր այդ թվում՝ 20,9 27,4 61,2 93,0 126,5 129,3 բամբակե 20,7 25,2 49,3 74,0 91,3 99,6 բրդե – 0,8 5,5 7,4 8,2 6,8 մետաքսե 0,2 1,4 6,4 11,6 21,1 15,5 Գորգեր և գորգեղեն, մլն է£2 Տրիկոտաժե վերնահագուստ, մլն 0,02 0,2 1,2 1,3 2․6 1,9 հատ Տրիկոտաժե սպիտակեղեն, մլն 1,0 1,1 1,9 15,4 17,0 31,9 հատ 2,1 5,7 21,4 44,6 66,1 64,6 Գուլպանասկեղեն, մլն զույգ 9,8 14,6 32,1 42,0 69,6 90,4 բակեղենի առաջին ֆաբրիկան (1939-ից՝ Մայիսյան ապստամբության անվ․ տեքս– տիլ կոմբինատ)։ Հետագայում կոմբի– նատից անջատվեց և ինքնուրույն արտա– դըր․ միավոր դարձավ տեղի մանածա– գործ․ ֆաբրիկան։ 1924-ին Լենինականի գուլպա–տրիկոտաժի ֆաբրիկայի գոր– ծարկմամբ ձևավորվեց տրիկոտաժի, իսկ 1929-ին Երևանի Մարտի 8-ի անվ․ մետաք– սաթելի ֆաբրիկայի ստեղծմամբ՝ մետաք– սյա գործվածքների արդյունաբերություն– ները։ 1932-ին արհեստագործ, կոոպերացիա– յի համակարգում կազմակերպվեց մե– տաքսյա գործվածքների Ստ․ Շահումյանի անվ․ ֆաբրիկան (1940-ից թեթև արդյունա– բերության պետ․ ձեռնարկություն)։ ՀՍՍՀ տեքստիլ արդ․ կենտրոններ դարձան Երե– վանը և Լենինականը։ Հետագայում ձեռ– նարկություններ կառուցվեցին Կամոյում, Ստեփանավանում, Դորիսում ևն։ Արագ տեմպերով զարգանում են նաև մետաքսի, գորգերի, տրիկոտաժի արդյունաբերու– թյունները։ Արհեստագործ, կոոպերացիա– յի համակարգում ստեղծվում են Արաբկի– րի գործվածքային, «Կարմիր ջուլհակ» գործվածքային, բրդի մանածագործ․, Կրուպսկայայի անվ․ տրիկոտաժի ֆաբ– րիկաները (բոլորն էլ՝ Երևանում)։ Այդ ժամանակաշրջանի համար բնորոշ է արդ․ արտադրանքի աճի բարձր տեմպը, որը 1940-ին մի շարք ճյուղերում գերազանցում էր 1928-ի մակարդակը 12–14 անգամ։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին տեքստիլ արդյունաբերության արտա– դրության աճի տեմպերն ընկան, և այն սկսեց աշխատել հիմնականում ռազմա– ճակատի կարիքների համար։ Հայրենական մեծ պաերազմից հետո կառուցվեցին տեքստիլ արդյունաբերու– թյան մի շարք խոշոր ձեռնարկություններ, կատարվեցին ընդլայնման ու վերակա– ռուցման մեծ մասշտաբի աշխատանքներ, ստեղծվեց ու զարգացավ բրդե գործվածք– ների արդյունաբերությունը։ Շահագործ– ման հանձնվեցին Երևանի մահուդի, Կի– րովականի ու Գորիսի տրիկոտաժի ֆաբ– րիկաները, Երևանի բրդյա գործվածքների կոմբինատը և մետաքսի կոմբինատի առա– ջին հերթը, գորգագործ, մի քանի ոչ մեծ ձեռնարկություններ՝ Մարտունիում ․Ծաղ– կաձորում, Թալինում, Ապարանում ևն։ 1984-ին 1980-ի համեմատությամբ հա– մախառն արտադրանքի ծավալն ավելա– ցավ 131%–ով։ Տեքստիլ արդյունաբերու– թյան զարգացմանը, աճման բարձր տեմ– պերի հետ բնորոշ են նաև որակական փոփոխությունները, որոնք արդյունք են տեխ․ վերազինման, հումքի նոր տեսակ– ների օգտագործման, նորագույն տեխնի– կայի ու տեխնոլոգիայի ներդրման, ար– տադրության մեքենայացման ու ավտո– մատացման։ 10-րդ հնգամյակից սկսած ավելացավ քիմ․ մանրաթելերի օգտագոր– ծումը մետաքսի արդյունաբերությունում՝ 2,3 անգամ, տրիկոտաժի արդյունաբերու– թյունում՝ 2,9 անգամ։ Տեքստիլ արդյունա– բերության թողարկած արտադրանքի ավե– լի քան 75% –ն առաքվում է ՍՍՀՄ գրեթե բոլոր տնտ․ շրջանները։ 12-րդ հնգամյա– կի տարիներին նախատեսված է ավելի լայնորեն արմատավորել աշխատանքի պրոցեսների մեքենայացումը, ստեղծել մանվածքային և գործվածքային ավտո– մատացված արտադրություններ, բարձր– որակ նորաձև հագուստի զանգվածային տեսակների թողարկման արագ վերակար– գաբերվող հարահոս գծեր, առաջանցիկ տեմպերով զարգացնել մանկական ապ– րանքների արտադրությունը։ Մ, Լեպյան Բամբակի գործվածքեղենի արդյունա– բերությունն արտադրում է բամբակի մանվածք, թել, գործվածք, կորդ, չիթ, սա– տին, սպիտակեղեն, հագուստի, կահույ– քա–դեկորատիվային, տեխ․ և այլ գործ– վածքներ։ Միավորում է Լենինականի Մայիսյան ապստամբության անվ․ (ներ– առում է Լենինականի տեքստիլ կոմբի– նատը՝ Արթիկի մասնաճյուղով), Երևանի «Արագած» (ներառնում է Երևանի գըլ– խամասային, Աբովյանի, Դդմաշենի գործ– վածքային և Երևանի, Ապարանի բամբա– կագործվածքային ֆաբրիկաները), Կի– րովականի Մեծ հոկտեմբերի 40-ամյակի անվ․ (ներառում է Կիրովականի մանված– քային, Ստեփանավանի գործվածքային, Ալավերդիի տեքստիլ ֆաբրիկաները) բամ– բակեղենի արտադր․ միավորումները, Լե– նինականի Լուկաշինի անվ․ մանվածքա– յին, Մարալիկի բամբակամանվածքա– յին և Երևանի դեկորատիվ գործվածք– ների ֆաբրիկաները։ Թողարկում է ՀՍՍՀ թեթև արդյունաբերության համա– խառն արտադրանքի ընդհանուր ծավալի 14,8%–ը, հիմնական արտադր․ ֆոնդերը կազմում են 18,6%, արդ․ արտադր․ անձ– նակազմը՝ 10,5% (1985)։ Բամբակե գործ– վածքներ Հայաստանում պատրաստել են հնագույն ժամանակներից, որի մասին հիշատակություններ կան մասնավորա– պես միջնադարյան աղբյուրներում։ Ըստ «Աշխարհացոյց»-ի (VII դ․) Հայաստանում բամբակ մշակել են Փայտակարանում, ավելի ուշ՝ X–XIII դդ․ բամբակի մշակու– թյունը հիշատակվում է Հայաստանի և Անդրկովկասի տարբեր վայրերում, և այդ– տեղ բամբակի գործվածքները մեծ տա– րածում են գտել (դրանք փակցված են նաև X–XIII դդ․ հայերեն ձեռագրերի կազմերի տակ)։ Տարբեր աղբյուրներում պահպանվել են հիշատակություններ բամ– բակե գործվածքների պատրաստման եղա– նակների մասին։ Անիի Երազահանում այլ արհեստավորների, մասնավորապես, «բամբակածախի» կողքին հիշատակվում է նաև «գզողի» արհեստը։ Բամբակ գզել են գզրարի աղեղով, մանել իլիկներով (դրանց քարե, կավե, ոսկրե գլխիկները գտնվել են Անիի, Դվինի, Գառնիի պեղում– ների ժամանակ)։ Անիի Երազահանում բամբակից և իլիկից բացի հիշատակված է նաև «Ջահրան» ճախարակը)։ Գործվածք– ներ պատրաստելու համար գործածվել են հորիզոնական և ուղղահայաց դազգահ– ները։ Բամբակե գործվածքները Հայաստա– նում ավելի լայն տարածում են գտել XIX դ․, հատկապես դարավերջին և XX դ․ սկզբին՝ կապված մանածագործ, հաստոց– ների կիրառման հետ։ Տնայնագործական պայմաններում պատրաստել են ներքնա– շոր, վերնազգեստ, գուլպա, գոգնոց, կար– պետ, ճոպան ևն։ Մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը Երե– վանի նահանգում կար 330 մանր բամբա– կազտիչ «գործարան»՝ 1087 բանվորով։ 1913-ին արտադրվել է 2200 ա բամբակե թել։ Առաջին համաշխարհային պատե– րազմի և քաղաքացիական կռիվների տա– րիներին բամբակագործությունը Հայաս– տանում գրեթե վերացավ։ 1921–25-ին բամբակագործության զարգացման հետ սկսվեց բամբակազտիչ գործարանների վերակառուցումը և նորերի շինարարու– թյունը։ 1922-ին Հայաստանի Հողժողկո– մատին կից կազմակերպվեց «Հայբամ– բակկոմը» (1923-ին վերակազմվեց պետ․ ռուս–հայկական բամբակագործական ըն– կերության՝ «Գռախտի» (Государственное русско-армянское хлопководческое то– варищество) ։1924-ին Երևանում գործարկվեց առաջին մեքենայացված բամբակազտիչը՝ տարե– կան 1200 փութ զտած բամբակի թողարկ– ման հզորությամբ, և հիմնադրվեց 2-րդ բամբակազտիչ գործարանը։ 1925-ին շա– Արտադրամաս Լենինականի բամբակագործ– վածքային արտադրական միավորման վերջ– նամշակման ֆաբրիկայում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/262
Այս էջը սրբագրված չէ