Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրի– կայում հագործման հանձնվեց Հոկտեմբերյանի բամբակազտիչ գործարանը։ 1926-ին Հա– յաստանի բամբակազտիչ 3 գործարանի ընդհանուր հզորությունը տարեկան կազ– մեց մոտ 52 հզ․ փութ զտած բամբակ։ Գռախտի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ զտած բամբակի քանակը 1925– 1926-ին կազմեց 4319 ա։ 1948-ից բամբակի հումքի զտումը կենտրոնացվեց Հոկտեմ– բերյանի և նույն թվին կառուցված Արտա– շատի բամբակազտիչ գործարաններում։ Լենինականում 1924-ին շահագործման հանձնվեց մանվածքային (1217 իլիկ), գործվածքային (250 հաստոց) և տրիկո– տաժի (315 մեքենա) արտադրամասերով առաջին տեքստիլ բամբակեղենի ֆաբրի– կան, որի հիմքի վրա 1939-ին ստեղծվեց Լենինականի Մայիսյան ապստամբության անվ․ տեքստիլ կոմբինատը (1975-ից՝ Լենինականի Մայիսյան ապստամբու– թյան անվ․ բամբակեղենի արտադր․ միա– վորման գլխամասային ձեռնարկություն)։ ճյուղի ձեռնարկություններից Մասիսի բամբակամանվածքային ֆաբրիկան (Նոր Իաւրբերդում) արտադրում է ոչ գործված– քային նյութեր, իսկ Կիրովականի կորդի ֆաբրիկան 1962-ից՝ բամբակե մանվածք։ ՀՍՍՀ–ում 1985-ին արտադրվել է 99,63 մլն t/2 բամբակե գործվածք։ Բրդե գործվածքների արդյունաբերու– թյուն։ Տեքստիլ արդյունաբերության ենթաճյուղ, արտադրում է բրդե նուրբ (կամվոլային), նուրբ և կոշտ մահուդե գործվածքներ, կիսաբրդե և խառը բրդե, զուտ բրդե մանվածքատեսակներ, գոր– գեր, գորգյա իրեր են։ Հայաստանում մինչե սովետական կարգերի հաստատու– մը ունեցել է տնայնագործ․, ջուլհակա– արհեստագործ․ բնույթ։ Արդ․ զարգաց– ման սկիզբը համարվում է 1940-ը։ Մինչև 1946-ը բրդե գործվածքների արդյունաբե– րության ճյուղը կենտրոնացված էր արհես– տագործ․ կոոպերացիայի արտելներում, դրանք 1940-ին թողարկել են 17,3 հզ․ մ բրդե գործվածք և 115 ա բրդե մանվածք։ 1946-ին․ շահագործման հանձնվեց Երևա– նի մահուդի ֆաբրիկան (դրա ստեղծման համար հիմք ծառայեցին 1942-ին Դոնի Ռոստովից տեղափոխած գործող սարքա– վորումները), իսկ 1948–49-ին կազմա– կերպվեցին ներկման և հարդարման տե– ղամասերը։ 1954-ին Երևանում գործարկ– վեց բրդե գործվածքների երկրորդ խո– շոր ձեռնարկությունը՝ բրդե նուրբ գործ– վածքների կոմբինատը։ 1964-ին շահագործման հանձնվեց Իջե– վանի գորգերի կոմբինատը, որը թողար– կում է երկպաստսա, ժակքարդային, հինգ գույնի և տիպաչափի 52 տեսակի գորգ։ Գորգեր և գորգյա իրեր արտադրող մնա– ցած ձեռնարկությունները 1967-ին ընդ– գրկվեցին «Հայգորգ» արտադր․ միավոր– ման մեջ, որն ունի 12 (1986) մասնաճյուղ (Լենինականում, Կամոյում, Մարտու– նիում, Գորիսում, Ապարանում ևն)։ Ար– տադր․ միավորումների վերակառուցումից հետո բարելավվեց գորգեղենի արտադր․- տեխնոլոգիական կառուցվածքը։ Ձեռնար– կություններում ներդրվել են մանող և գոր– ծող նորագույն սարքավորումներ։ ճյուղի խոշորագույն ձեռնարկությունը ըստ համախառն արտադրանքի ծավալի (56,5%) Երևանի նուրբ բրդե գործվածք– ների կոմբինատն Է։ Իջևանի գորգերի կոմբինատն արտադրում է մեքենայական գործվածքի գորգեր (ճյուղի համախառն արտադրանքի 22%)։ «Հայգորգ» գորգե– ղենի ֆիրման մասնագիտացված է ձեռքի Երևանի նուրբ բրդե գործվածքների կոմբի– նատ գորգերի արտադրության մեջ։ Նրա ար– տադրանքը ցուցադրվել են Մոնրեալի, Ման Պաուլուի, Բեյրութի, Բաղդադի, Պրա– գայի, Պլովդիվի, Լայպցիգի միջազգ․ ցու– ցահանդեսներում և ԱԱՀՄ ԺՏՆՑ–ում։ Իջևանի կոմբինատի «Էրեբունի–2750», «Իջևան», «Գուգարք», «Հայգորգ» միավոր– ման գորգերը մեծ պահանջարկ ունեն ինչ– պես ՍՍՀՄ–ում, այնպես էլ արտասահ– մանում։ Մետաքսե գործվածքների արդյունա– բերություն։ ՀՍՍՀ տեքստիլ արդյունա– բերության այս ճյուղը թողարկում է զուտ մետաքսե, բնական ու սինթետիկ, ինչ– պես նաև խառը մանրաթելերից գործ– վածքներ, ընդ որում, ՍՍՀՄ մետաքսի գործվածքների արտադրության ընդհա– նուր ծավալի 1,2%-ը բաժին է ընկնում ՀՍՍՀ–ին։ Հայկ․ լեռնաշխարհում մետաք– սագործությամբ և շերամապահությամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Ֆեոդ, կալվածքներում և հատուկ «գոր– ծարաններում» պատրաստվել են մետաք– սաթել» գործվածքներ և «Մետաքսի ճա– նապարհով» արտահանվել հարևան ու հեռավոր երկրներ։ 1828-ին Արլ․ Հայաս– տանը Ռուսաստանի հետ միավորվելուց հետո տեղական տնայնագործ, արտա– դրանքը դուրս մղվեց ռուս, մետաքսյա գործվածքով։ Սակայն բոժոժից մետաքսա– թելերի ստացումը և գործվածքների ար– տադրությունը պահպանվեց և XIX դ․ 60-ական թթ․ ստացավ մանուֆակտուրա– յին բնույթ։ XIX դ․ վերջին Հայաստանում գործում էր 350–400 Փութ մետաքսաթել արտադրող 32, նաև տնայնագործ, սե– զոնային 7 արհեստանոց, որոնք հիմնա– կանում կենտրոնացված էին Երևանի նա– հանգում և Մեղրու շրջանում (մետաք– սաթելի 70%–ը առաքվում էր Ռուսաս– տան)։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո միջոցներ ձեռնարկ– վեցին մետաքսյա գործվածքների արդյու– նաբերության զարգացման համար։ 1921-ին ազգայնացվեցին մետաքսաթելի և գործվածքների ձեռնարկությունները։ 1928-ին գործարկվեց Երևանի Մարտի 8-ի անվ․ մետաքսաթելի ֆաբրիկան։ 1940-ին արհեստագործ, կոոպերացիայի Երևանի ու Շահումյանի (այժմ՝ Երեանի շրջագծում) մետաքսյա գործվածքների արտելները միավորվեցին և ընդգրկվեցին թեթև արդ– յունաբերության համակարգի մեջ։ 1953-ին դրանց բազայի վրա ստեղծվեց Երևանի Վ․ Ի․ Լենինի անվ․ մետաքսի կոմբինատը, որին միացավ նաև Երևանի Մարտի 8-ի անվ․ մետաքսաթելի ֆաբրիկան (1958)։ Կոմբինատը թողարկում է շուրջ 25 տե սակի մետաքս։ Արտադրանքն իրացվում է ՀՍՍՀ–ում, առաքվում ՍՍՀՄ 280 հաս– ցեով։ Սարքավորումների նորացման, քիմ․ մանրաթելերի արտադրության զարգաց– ման շնորհիվ աճել է արտադրության ծա– վալը, ընդլայնվել գործվածքեղենի տե– սականին։ 1984-ին արտադրվել է 52,3 ա մետաքսի հումք և 16,4 հզ․ ա քիմ․ մանրա– թելեր և թելեր։ Բնական մետաքսը և բամ– բակե թելերը փոխարինվել են վիսկոզա– յին և ացետատային մետաքսով, վերջին– ներիս տես․ կշիռը 1984-ին 82% էր։ ճյու– ղի տեխ․ զարգացման գիտահետազոտա– կան ու կոնստրուկտորա–փորձարարական աշխատանքներով զբաղվում է թեթև և տեքստիլ մեքենաշինության համամիու– Երեանի Վ․ Ի․ Լենինի անվ․ մետաքսի կոմբի նատի դաջման արտադրամասը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/263
Այս էջը սրբագրված չէ