Երեանի հրուշակեղենի մակարոնի կոմբինա աում հացի արւոադրության 26 ձեռնարկություն– ներն են, որոնք մտնում են «Հայհացարդ» արտադրական միավորման մեջ։ Առավել խոշորները Երևանի, Լենինականի, Կի– րովականի, Հրազդանի, Արտաշատի, Հոկտեմբերյանի հացի գործարաններն են։ 1985-ին արտադրվել է 311,7 հզ․ m հաց և հացաբուլկեղեն։ Լավաշի արտա– դրության մեքենայացման շնորհիվ 1985-ին 1980-ի համեմատությամբ դրա արտադրու– թյան ծավալն ավելացել է գրեթե 2 ան– գամ։ է․ Բաբա յան, Լ․ Գաչոյան Հրուշակեղենի–մւսկարոնի արդյու– նաբերություն։ ճյուղը թողարկում է հրուշակեղեն և մակարոնային արտա– դրանք։ Ներառնում է Երևանի հրուշակե– ղենի–մակարոնի կոմբինատը, Լենինա– կանի հրուշակեղենի ֆաբրիկան, ՀՍՍՀ հացամթերումների մինիստրության «Հայ– հացարդ» արտադր․ միավորման հացի գործարանների մասնագիտացված ար– տադրությունները, ՀՍՍՀ առևտրի մի– նիստրության հասարակական սննդի ար– տադրամասերը ևն։ 1924-ին Երևանի հացի գործարանում կազմակերպվեց հրուշակեղենի արտա– դրություն, իսկ 1929–35-ին՝ Երևանի հրու– շակեղենի 2-րդ (շոկոլադակոնֆետային արտադրությունով), Լենինականի և Կի– րովականի հրուշակեղենի արհեստանոց– ները։ 1934-ին շահագործման հանձնվե– ցին Երևանի մակարոնի, 1936-ին՝ կարա– մելի ֆաբրիկաները, որոնք հետագայում միավորվեցին և ստեղծվեց Երևանի հրու– շակեղենի–մակարոնի ֆաբրիկան, 1951-ից՝ Երևանի հրուշակեղենի–մակա– րոնի կոմբինատը, որը թողարկում է ՀՍՍՀ հրուշակեղենի արտադրանքի 74,9% –ը (1985)։ 1985-ին մշակվել է 33,7 հզ․ m հրուշակեղեն և մակարոնեղեն։ Հրուշա– կեղեն է թողարկում նաև Լենինականի հրուշակեղենի ֆաբրիկան, Կիրովականի հացի կոմբինատը (ունի հրուշակեղենի արտադրամաս)։ 1985-ին ՀՍՍՀ–ում ար– տադրվել է 40,5 հզ․ ա հրուշակեղեն, որից մոտ 4 հզ․ա՝ «Հայհացարդ»-ի ձեռնարկու– թյուններում ։ Հրուշակեղենի–մակարոնի արտադրանքը սննդարդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում կազ– մում է 2,4%, հիմնական ֆոնդերի արժեքը՝ 2,5%։ Զարգանում է ճյուղի նյութատեխ․ բազան, բարձրանում արտադր․ պրոցես– ների մեքենայացման մակարդակը։ 11-րդ հնգամյակում հրուշակեղենի արդ– յունաբերության մեջ ներդրվել են «Ասոր– տի», «Գուլիվեր», «Ծուռթաթ արջը», «Տրյուֆել» և այլ կոնֆետների արտադըր– ման նոր մեքենայացված և հոսքային գծեր։ Մակարոնի արտադրության մեջ 1985-ին ներդրվել են իտալ․ մեքենաներ՝ տարե– կան 7,2 հզ․ m թողարկման հզորությամբ։ Արտադրանքն իրացվում է ՀՍՍՀ–ում և ՍՍՀՄ տնտ․ այլ շրջաններում։ է․ Բաբայան, Լ․ Գաչոյան Շաքարի արդյունաբերություն։ ճյու– ղըն արտադրում է ՀՍՍՀ–ում սպառվող շաքարի գերակշռող մասը։ Հայաստա– նում շաքարի ճակնդեղի փորձնական մշա– կումը սկսվել է 1909-ին, իսկ արդ․՝ 1930-ին։ ՀՍՍՀ–ում միակ ձեռնարկությու– նը Սպիտակի շաքարի կոմբինատն է, գործարկվել է 1947-ին, հիմնական ար– տադրանքը շաքարավազն է։ 1955-ից ար– տադրվում է նաև կիտրոնաթթու։ Շաքարի արտադրության թափոններն օգտագործ– վում են գյուղատնտ․ արտադրության մեջ որպես կեր և պարարտանյութ։ Հումքն ստանում են ՀՍՍՀ Ամասիայի, Ախուր– յանի, Արթիկի և Սպիտակի շրջանների գյուղատնտ․ ձեռնարկություններից (շա– քարի ճակնդեղ), առանձին տարիներին նաև Կուբայից (շաքարեղեգի կիսաֆաբ– րիկատ)։ 1985-ին կոմբինատում արտա– դրվել է 22,56 հզ․ ա շաքարավազ (շաքա– րի ճակնդեղից՝ 7,46 հզ․ ա և հումքից՝ Սպիտակի շաքարի կոմբինատը 15,1 հզ․ ա) և 719 ա կիտրոնաթթու։ Հիմ– նական արտադր․ պրոցեսները մեքենա– յացված են։ Արտադրանքն իրացվում է ՀՍՍՀ–ում, առաքվում Վրաց․ ՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ, ՌՍՖՍՀ, ինչպես նաև Իրան, Մոն– ղոլիա։ Ծխախոտի արդյունաբերություն։ Միավորում է Երևանի ծխախոտի փորձա– րարական կոմբինատը, ծխախոտի ֆաբ– րիկան և Սևանի, Իջևանի, Գորիսի, Շամ– շադինի ֆերմենտացման գործարանները (բոլորն էլ՝ «Հայծխախոտարդ»-ի կազմում) և իրականացնում է ծխախոտի հումքի մթերումը, ֆերմենտացումն ու արտադրու– թյունը։ ՀՍՍՀ–ում ծխախոտի արտադրու– թյան սկիզբը դրվել է 1924-ին, երբ «Հայ– կոոպ» սպառողական ընկերության, «Արա– մազդ», «Մասիս» և «Հրազդան» արհես– տանոց–արտելների հիմքի վրա կազմա– կերպվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան (1967-ից կոչվում է Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատ)։ Ծխախոտի արդյունաբերության ձևավորմանը և զար– գացմանը նպաստեց ՍՍՀՄ մյուս հանրա– պետությունների, հատկապես ՌՍՖՍՀ–ի օգնությունը։ 1930-ական թթ․ ստացվեց և ներդրվեց ծխախոտի պարկուճի ու լըց– ման 9 մեքենա և տեխնոլոգիական այլ սարքավորում։ 1924–46-ին ծխախոտի արդյունաբերությունը թողարկում էր գը– լանակ և ծխախոտ։ 1924-ին ծխախոտի ֆաբրիկայի արտադր․ կարողությունը հա– սավ 45 մլն հատի։ Հումքի ծավալի ընդ– լայնման շնորհիվ ստեղծվեց և սկսեց գործել ծխախոտի ֆերմենտացման արդ– յունաբերությունը։ 1940-ին ֆերմենտաց– ման գործարանների հզորությունը 3350 ա էր։ Ընդլայնվեց ֆերմենտացման գործա– րանների ցանցը (նոր գործարաններ կա– ռուցվեցին Շամշադինոււ), Սևանում), բարձրացավ տեխ․ հագեցվածությունը, արտադրություն ներդրվեցին նոր սարքա– վորումներ , ավտոմատ–կարգավորիչներ, մեքենայացվեց ծխախոտի փոխադրումը ևն։ Աշխատատար արտադր․ պրոցեսների մեքենայացման և ավտոմատացման շնոր– հիվ բարելավվեց թողարկվող արտադրան– քի որակը և իջավ ինքնարժեքը։ Հայրենա– կան պատերազմի տարիներին թողարկ– վում էր կարտուզային ծխախոտ, օգտա– գործվելով բացառապես տեղական հում– քը։ Հետպատերազմյան տարիներին ծը– խախոտի արդյունաբերությունը հագեցվեց բարձրարտադրողական տեխնիկայով, արտադր․ հզորությունը հասավ մինչև 2,5 մլրդ հատ ծխախոտի։ 1948-ին առաջին անգամ արտադրվեց սիգարեթ՝ 100 մլն հատ, 1950-ին՝ 730 մլն։ «Հայծխախոտարդ» միավորումը 1985-ին արտադրել է «Ախ– թամար», «Արին–բերդ», «Երևան», «Սալ– յուտ», «ՀԾ» և այլ տեսակի ֆիլտրով և անֆիլար 11,96 մլրդ հատ գլանակ և սի– գարեթ, 13,670 հզ․ ա ֆերմենտացված ծխախոտ։ Համախառն արտադրանքը կազ– մել է 194,5 մլն ռ․ կամ սննդարդյունաբե– Երևանի ծխախոտի փորձարարական կոմբի– նատում Ծխախոտի արտադր ու թյան դինամիկան Արտադրանքի անվանումը Տարիները 1940 1960 1970 1975 1980 1985 Ծխախոտ և սիգարեթ, մլրդ հատ Ֆերմենտացված ծխախոտ, հզ․ ա 1,1 6,2 10,2 6,72 12,8 9,12 15,6 9,8 15,6 11,96 13,7
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/268
Այս էջը սրբագրված չէ