Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/275

Այս էջը սրբագրված չէ

ԱԳՈՈԱՐԴՑՈՒՆԱքՓՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Ագրոարդ․ համալիրը (ԱԱՀ) գյադա– անտ․ մթերքների և հումքի արտադրու– թյան, պահպանման, փոխադրման, արդ․ վերամշակման և սպառողին հասցնելու բնագավառում միմյանց հեա օրգանապես փոխկապակցված ճյուղերի և արտադրու– թյունների ւոնւո․ արտադր․ համակարգ է։ ԱԱՀ–ի կազմի մեջ մտնում են նաև այդ համակարգի համար անհրաժեշտ արտա– դրամիջոցներ և էներգոռեսուրսներ ար– տադրող արդյունաբերության ճյուղերը, արտադր․ ենթակաոուցվածքը և սպասար– կող այլ ստորաբաժանումներ։ Ագրոարդ– յունաբ․ համալիրի մեջ մտնող ժողտնտ․ ճյուղերը ներառնում են միմյանց հետ փոխկապակցված, միջանկյալ U վերջնա– կան արդյունքի արտադրությամբ ու իրաց– մամբ զբաղվող, արտադրության միջոց– ներ արտադրող, վերանորոգող, նյութա– տեխ․ մատակարարման, տրանսպորտա– յին և այլ ճյուղեր, կադրերի պատրաստ– ման ու գիտահետազոտական հիմնարկ– ներ։ 1985 թ․ վերջերին ՀՍՍՀ ագրոարդ․ համալիրը իր մեջ ընդգրկում էր շրջանա– յին 39 ագրոարդ․ միավորում (ՇԱՄ), 280 կոլեկտիվ և 513 սովետական տնտեսու– թյուն, 72 միջտնտեսային գյուղատնտե– սական ձեռնարկություն (բացի շինարա– րականներից), սննդի, մսի և կաթի արդ– յունաբերության 135, գյուղատնտ․ հումքի նախնական վերամշակման թեթև արդյու– նաբերության 1, տրակտորների և գյու– ղատնտ․ մեքենաների նորոգման 2 U գյուղ, (ներառյալ նաև միջտնտեսային) շինա– րարության 136 ձեռնարկություն և կազ– մակերպություն։ Ագրոարդ․ համալիրի մեջ մտնող արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ծավալը 1985-ին 1975-ի համեմատությամբ ՀԱՍՀ–ում աճել է 64% –ով, այդ թվում ԱԱՀ–ին արտադրու– թյան միջոցներով ապահովող ճյուղերի– նը՝ 90, իսկ գյուղատնտ․ հումքը վերա– մշակող ճյուղերինը՝ 64% –ով։ Ագրոարդ․ համալիրի գլխ․ խնդիրներն են՝ բավարարել սննդամթերքի, հագուս– տի, կոշիկի ևնի նկատմամբ բնակչության պահանջմունքները, նպաստել գյուղի սո– ցիալ–տնտ․ զարգացման տեմպերի արա– գացմանն ու գյուղի և քաղաքի միջև եղած սոցիալ–տնտ․ էական տարբերությունների վերացմանը։ ՍՄԿԿ ագրարային քաղաքականու– թյունն արդի էտապում նպատակաուղղված է ԱԱՀ–ի նյութատեխ․ բազայի ամրապընդ– մանն ու կատարելագործմանը, երկրի պարենային ծրագրի կենսագործմանը։ ԱԱՀ–ի հետագա զարգացման ստրատե– գիական կուրսը, այդ ուղղությամբ կու– սակց․, սովետական և տնտ․ մարմինների կոնկրետ խնդիրները որոշվել են ՍՄԿԿ 27-րդ համագումարի ծրագրային փաստա– թղթերով։ ՍՍՀՄ–ում ԱԱՀ զարգանում է որպես միութենական հանրապետությունների, մարզերի, երկրամասերի ու շրջանների ԱԱՀ միասնական համակարգ։ ՀՍՍՀ ԱԱՀ ՍՍՀՄ ագրոարդ․ համալի– րի զարգացման բարձր մակարդակ ունե– ցող օղակներից է։ Այն զգալի դեր ունի երկրի պարենային ռեսուրսների ավելաց– ման, հատկապես բանջարեղենի, խաղողի, պտղի, վաղահաս կարտոֆիլի, վարդա– գույն խորդենու ևնի արտադրության ու մթերումների, պտուղ–բանջարեղենի պա– հածոների արտադրության և դրանց մի մասը ՍՍՀՄ տարբեր շրջաններն առաքե– լու գործում։ Միաժամանակ ՀՍՍՀ ԱԱՀ–ի զարգացումը մեծ չափով պայմանավոր– ված է այն արտադրամիջոցներով, հում– քային ռեսուրսներով ու արտադրանքի այլ տեսակներով (տրակտորներ, կոմբայն– ներ, գյուղատնտ․ այլ մեքենաներ ու սար– քավորումներ, դրանց պահեստամասեր, նավթամթերքներ, բնական գազ, հացա– հատիկ, բամբակ, կաթնամթերք են), որոնցով նրան մատակարարում են միու– թենական մյուս հանրապետությունները և տնտ․ շրջանները։ Աշխատանքի միութե– նական բաժանումը պայմաններ է ստեղ– ծում յուրաքանչյուր միութենական հան– րապետությունում առավելագույն չափով զարկ տալու հատկապես այն մթերքների արտադրությանը, որոնց համար լավա– գույն բնական պայմաններ կան, և պլանա– յին կարգով երկրի մյուս շրջաններից ներմուծելու այն մթերքները, որոնցից ինքը չի արտադրում կամ արտադրում է ոչ այն քանակությամբ, որն անհրաժեշտ է իր պահանջմունքները բավարարելու համար։ Աշխատանքի միութենական բա– ժանման վրա հիմնված միութենական հան– րապետությունների U տնտ․ այլ շրջան– ների ժողտնտեսության պլանային մաս– նագիտացումը, կոոպերացումն ու ինտե– գրացումը հնարավորություն են ստեղծում ավելի լրիվ բավարարել արտադրանքի նկատմամբ յուրաքանչյուր շրջանի պա– հանջը ե, մյուս կողմից, բարելավել բոլոր հանրապետությունների բնական ռեսուրս– ների օգտագործումը, հասարակական ար– տադրության արդյունավետության բարձ– րացումը U ամբողջ երկրի սոցիալ–տնտ․ առաջադիմության տեմպերի արագացու– մը։ ՀՍՍՀ ԱԱՀ բաղկացած է երեք խոշոր ստորաբաժանումներից։ Առաջին ստորաբաժանման մեջ մտնում են ԱԱՀ արտադրամիջոցներով ապահո– վող ճյուղերը (տրակտորային և գյուղա– տնտեսական մեքենաշինություն, հան– քային պարարտանյութերի և բույսերի պաշտպանության քիմ․ միջոցների արդ– յունաբերություն, մանրէակենսբ․ արդյու– նաբերություն, շինանյութերի արտադրու– թյուն ն կապիտալ շինարարություն ԱԱՀ–ում, վերանորոգման և ագրոքիմ․ ծառայություն են)։ Այս ստորաբաժանման զարգացմամբ է մեծապես պայմանավոր– ված գիտատեխ․ առաջընթացը ԱԱՀ–ում։ Նրա զարգացումը հնարավորություն է ստեղծում ավելի կատարելագործված ար– տադրամիջոցներ մատակարարել համա– լիրի մեջ մտնող բոլոր ճյուղերին։ Միայն 11-րդ հնգամյակի տարիներին ՀՍՍՀ գյու– ղատնտեսությանը մատակարարվել է 6695 տրակտոր, 860 հացահատիկային կոմ– բայն, 7969 բեռնատար ավտոմեքենա և բազմաթիվ այլ մեքենաներ ու սարքավո– րումներ, մոտ 492 հզ․ ա հանքային պա– րարտանյութ (100% սննդանյութերի հաշ– վով) են։ Արտադրամիջոցների նկատ– մամբ եղած պահանջի որոշ մասը բավա– րարվում է երկրի մյուս շրջաններից ներ– մուծելու հաշվին։ Զգալի չափերի են հասել կապիտալ ներ– դրումներն ու շինարարությունը ՀՍՍՀ ԱԱՀ–ում։ ււ–րդ հնգամյակում հանրապե– տության ԱԱՀ–ի զարգացման համար կա– տարվել է մոտ 2,1 մլրդ ռ․ կապիտալ ներդրում։ Զգալիորեն զարգացել են նաև մանրէակենսաբ․ արդյունաբերությունը, հանքային պարարտանյութերի և բույսե– րի պաշտպանության քիմ․ միջոցների ար– տադրությունն ու տրակտորների և գյու– ղատնտ․ մեքենաների նորոգումը, որոնց արտադրանքի ծավալը համապատասխա– նաբար կազմել է ՀՍՍՀ ԱԱՀ–ի առաջին ստորաբաժանման արտադրանքի 14,7, 22,9 և 48,5%–ը, հիմնական արտադր․ ֆոնդերի՝ 20,5, 37,8 և 30,8%-ը (1985)։ Երկրորդ ստորաբաժան– ման մեջ մտնում են կոլտնտեսություն– ները, սովետական տնտեսությունները, միջտնտեսային գյուղատնտ․ ձեռնարկու– թյուններն ու կազմակերպությունները, ագրոարդ․ ձեռնարկությունների և օժան– դակ գյուղատնտ․ արտադրությունը, բնակ– չության անձնական օժանդակ տնտեսու– թյունն ու անտառային տնտեսությունը։ Հետպատերազմյան շրջանում խոշո– րացման և մի մասի սովետական տնտե– սությունների վերածելու հետևանքով կոլ– տնտեսությունների թիվը ՀՍՍՀ–ում 1030-ից (1940) հասավ 280-ի (1985)։ Սո– վետական տնտեսությունների թիվը, նո– րերի կառուցման հաշվին աճեց և հասավ 513-ի։ Միջտնտեսային գյուղատնտ․ ձեռ– նարկությունների և կազմակերպություն– ների թիվը 1970-ի 10-ի դիմաց 1985-ին հասավ 104-ի, որից 67-ը գյուղատնտ․, 32-ը շին․ և 5-ը համակցված կերերի ար– տադրության ձեռնարկություններ և կազ– մակերպություններ էին։ Գյուղատնտ․ մթերքների արտադրության հիմնական տեսակների արտադրության և պետ․ մթե– րումների մեծ մասը ՀՍՍՀ–ում բաժին է ընկնում կոլտնտեսություններին, սովե– տական տնտեսություններին և միջտըն– տեսային գյուղատնտ․ ձեռնարկություն– ներին։ Սոցիալիստ, գյուղատնտեսության ան– շեղ ինտենսիվացումն ապահովելու նպա– տակով անընդհատ աճում են կապիտալ ներդրումները գյուղատնտ․ արտադրու– թյան մեջ։ 1960–85-ին գյուղատնտ․ աշ– խատանքի արտադրողականությունը հան– ՀՍՍՀ գյուղատնտեսության հա– մախառն արտադրանքի աճը (հնգամյակների տարեկան միջի– նը, 1973-ի համադրելի գներով, մլն ռ․) Այդ թվում с․ • В & & sP «з ci 3 d 3 a ■S3 •շ a, с & a․ 3 a d․ ԱՅ & A С․ S ьЗ ft £ с 3 1 д Э S p․ c* 3 3 2 S cl P Д

  • 3 £

! S В <0 & S J 3 p․ 3 3 3 1961–65 1966-70 1971–75 1976-80 1981–85 427․2 515,8 627,4 779․3 887,0 211,0 269,0 320,4 401,6 444,3 216,2 246,8 307,0 377,7 442,3