րային արտադրության մեջ աճեց ավելի քան 2 անգամ, իսկ համախառն արտա– դրանքը՝ 2,1 անգամ։ Մեքենայացված և խոշոր սոցիալիստ, գյուղատնտ․ ձեռնարկությունների ու գիտ․ հիմնարկների համակարգի, նյութական և աշխատանքային ռեսուրսների առկա– յությունն անհրաժեշտ և բավարար պայ– մաններ է ստեղծել բուսաբուծ․ ու անաս– նաբուծ․ մթերքների արտադրության աճն ապահովելու համար։ Գյուղատնտ․ ար– տադրության հետեողական ինտենսիվա– ցումը, նրա համախառն արտադրանքի և ապրանքայնության անշեղ աճը․ ՀՍՍՀ 1980-ական թթ․ պարենային ծրագրի իրա– կանացման գլխ․ պայմանն են։ ՀՍՍՀ ՍԱՀ–ի երրորդ ստորաբա– ժանումն ընդգրկում է գյուղատնտ․ մթերք– ների մթերումները, սննդի արդյունաբե– րությունը, գյուղատնտ․ հումքի վերա– մշակմամբ զբաղված թեթև արդյունաբե– րությունը, առևտուրը, հասարակական սնունդը ևն։ 1960–85-ին ՀՍՍՀ–ում կար– տոֆիլի մթերումներն աճեցին 8,4, բան– ջարեղենինը՝ 7,2, խաղողինը՝ 3,6, պտղի– նը՝ 6,7, մսինը (կենդանի քաշով)՝ 3,7, կաթնամթերքինը՝ 3,5, ձվինը՝ ավելի քան 10,7 անգամ։ Սննդարդյունաբերության արտադրանքը, որը կազմում է ՀՍՍՀ ամ– բողջ արդ․ արտադրանքի մոտ 1 /5-ը, այդ նույն ժամանակահատվածում աճեց ավե– լի քան 3,9 անգամ, իսկ մանրածախ ապ– րանքաշրջանառության ծավալը (պետ․ և կոոպերատիվ առևտուրը, ներառյալ և հասարակական սնունդը)՝ մոտ 5,5 ան– գամ և հասավ 3155,6 մլն ռ․։ ՀՍՍՀ պարենային ծրագրին համա– պատասխան նախատեսվում է ՍԱՀ–ի եր– րորդ ստորաբաժանման ճյուղերի ավելի արագ զարգացում և դրանց մոտեցում հումքի արտադրության շրջաններին՝ եղած անհամամասնությունները վերաց– նելու, գյուղատնտ․ մթերքների մթերում– ների, վերամշակման, պահպանման և վերջնական սպառողին հասցնելու պրո– ցեսում կորուստները նվազագույնի հասց– նելու նպատակով։ Դա պատրաստի ար– տադրանքի ծավալի մեծացման, բնակ– չության պահանջներն ավելի լավ բավա– րարելու և ամբողջ ագրոարդ․ համալիրի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու կարևոր գործոն է։ ԱԱՀ–ի ձևավորման և զարգացման, երկ– րի պարենային ծրագրի իրականացման պրոբլեմը ՍՄԿԿ տնտ․ ստրատեգիայի կարևոր բաղկացուցիչն է։ ՍՄԿԿ 26-րդ համագումարը, ՍՄԿԿ Կենտկոմի մայիս– յան (1982) և ապրիլյան (1985) պլենում– ները որոշեցին երկրի ԱԱՀ–ի տնտ․ կառավարման միասնական համակարգի անցնելու կուրսը, ներառյալ պլանավո– րումը, գնային և ֆինանսա–վարկային կարգավորումը, ինվեստիցիոն քաղաքա– կանությունը, ինչպես նաև նյութատեխ․ մատակարարման միասնական համակար– գի ստեղծումը։ ՍՄԿԿ 27-րդ համագումա– րի հաստատած ՍՍՀՄ տնտ․ ու սոցիալ․ զարգացման 1986–90 թվականների և մինչև 2000 թվականն ընկած ժամանակա– շրջանի հիմնական ուղղություններում նա– խատեսված է․ ուժեղացնել գյուղատնտե– սության և արդյունաբերության համա– պատասխան ճյուղերի զարգացումը միաս– նական ագրոարդ․ համալիրում ինչպես նաև գյուղատնտ․ գիտության և արտադրու– թյան ինտեգրացումը, հետևողականորեն ամրապնդել և կատարելագործել ԱԱՀ–ի նյութատեխ․ բազան, արմատավորել պլա– նավորման և տնտ․ խթանման նոր մեթոդ– ներ, զգալիորեն բարձրացնել ԱԱՀ–ի զարգացմանը հատկացված ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։ ԱԱՀ–ի կառավարման կառուցվածքը և կա– ռավարումը կաւոարելագործելու մասին ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմանը համապատասխան 1985-ի նոյեմբերին ստեղծվեց ՍՍՀՄ ագ– րոարդ․ միութենական պետ․ կոմիտե (ՍՍՀՄ պետագրոարդ)։ Այդ որոշմամբ սահմանված է, որ ՍՍՀՄ պետագրոարդը համարվում է երկրի ԱԱՀ–ի պետ․ կառա– վարման կենտր․ մարմին, որն իր գոր– ծունեությունն իրականացնում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ղեկավարու– թյամբ, իսկ միութենական և ինքնավար հանրապետությունների, երկրամասերի ու մարզերի պետագրոարդերը, շրջաննե– րի (օկրուգների) ագրոարդ․ միավորում– ները (ՇԱՄ) համապատասխանաբար միութենական և ինքնավար հանրապետու– թյունների մինիստրների խորհուրդների և ժող․ դեպուտատների սովետների, երկ– րամասերի, մարզերի և շրջանների (օկ– րուգների) գործկոմների ղեկավարու– թյամբ։ ՍՄԿԿ Կենտկոմի ու ՍՍՀՄ Մի– նիստրների խորհրդի 1986-ի մարտի «Երկ– րի ագրոարդյունաբերական համալիրում տնտեսավարման տնտեսական մեխանիզ– մի հետագա կատարելագործման մասին» որոշման և ՀԿԿ 28-րդ համագումարի դիրեկտիվներին համապատասխան, 1986-ի ապրիլին ՀԿԿ Կենտկոմը և ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ըն– դունեցին ՀՍՍՀ ԱԱՀ–ի տնտ․ մեխանիզմի կատարելագործման մասին։ Այդ որոշում– ներով նախատեսվում է՝ առաջադիմ․ նոր– մատիվների հիման վրա լայնորեն ար– մատավորել պլանավորման և նյութական խթանման նոր մեթոդներ, բարձրացնել աշխատավորական կոլեկտիվների և ԱԱՀ–ի կառավարման բոլոր օղակների նյութական շահագրգռվածությունն ու պա– տասխանատվությունը վերջնական բար– ձըր արդյունքի հասնելու գործում։ Հ․ Ֆահրադյան Գ6ՈԻՂԱՏՆՏԵՍՈԻԹ6ՈԻՆ Գյուղատնտեսությունը ՀՍՍՀ ժողտըն– տեսության կարևորագույն ճյուղերից և նյութական արտադրության բնագավառի հիմնական բաժիններից է։ Այն բնակչու– թյանն ապահովում է պարենամթերքով, իսկ արդյունաբերությանը՝ հումքով։ ՀՍՍՀ ազգ․ եկամտի շուրջ 1/3-ը ստեղծ– վում է գյուղատնտ․ արտադր․ միջոցով, ժող․ սպառման ապրանքների մոտ 2/3-ը ստացվում է գյուղատնտ․ հումքից։ Սովետական իշխանության տարիներին ՀՍՍՀ գյուղատնտեսության բնագավա– ռում կատարվել են սոցիալ–տնտ․ հսկայա– կան տեղաշարժեր։ Լենինյան կոոպերա– տիվ պլանին համապատասխան ՀՍՍՀ–ում ստեղծվեց ու սկսեց արդյունավետ գործել և պետ․ կոոպերատիվ ձեռնարկություննե– րի (կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների) համակարգը, որը թողարկում է գյուղատնտ․ արտադրանքի հիմնական մասը (1985-ին մոտ 70%–ը)։ Հետամնաց, ձեռքի աշխատանքի վրա հիմնված գյուղատնտեսությունը ներկա– յումս դարձել է տեխնիկապես հագեցած առաջատար ճյուղ։ Ստեղծագործաբար զարգացնելով լենինյան ագրարային քա– ղաքականությունը՝ ՍՄԿԿ արդի ժամանա– կաշրջանի համար մշակել է պարենային ծրագիր, որի դրույթները հետևողականո– րեն կիրառվում են նաև ՀՍՍՀ–ում։ Գյուղատնտեսության զար– գացա, մ ը․ Հայկ․ լեռնաշխարհի առան– ձին մասերում պահպանված սեպագրերը (Սևանա և Վանա լճերի ափամերձ ժայ– ռերի վրա), ասորեստանյան աղբյուրների հիշատակումները (մ․ թ․ ա․ IX դ․ սկիզբ), հնագույն ժայռապատկերները (Գեղամա և Զանգեզուրի լեռներ), բազմաթիվ վայ– րերի (Կարմիր բլուր, Ծովինարի բերդ, Արագածի լանջեր, Վանա լճի ավազան ևն) պեղումների ժամանակ հայտնաբեր– ված գյուղատնտ․ կենդանիների ոսկրերը, բույսերի սերմերը, գործիքները, իրերը, կարասները, մինչև օրս գործող հնագույն ջրանցքները (հին Սարդարապատի, էջ– միածնի, Դալմայի, Աշտարակի ևն), օտար և հայ գիտնականների (Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն, Ղազար Փարպեցի, Մովսես խորենացի և ուրիշներ) տեղեկու– թյունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պըտ– ղատու ծառերի մշակության, կենդանինե– րի ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի ձևավորման նախասկզբնա– կան կենտրոններից է։ Հատկանշական է, որ Ծովինար բերդի պեղածոների մեջ հայտնաբերվել են խոշոր և մանր եղջե– րավորների, ընտանի խոզի ոսկրեր, իսկ Կարմիր բլուրում և այլուր, բացի դրան– ցից նաև ցորենի, խաղողի տարբեր փո– փոխակների սերմեր ևն։ Ցորենի, գա– րու, կորեկի մշակումն սկսվել է մ․ թ․ 5– 6 հզ․ տարի առաջ), իսկ տավարը, խոզը, այծը, ոչխարը ընտելացվել են նեոլիթի ժամանակաշրջանում։ Մ․ թ․ ա․ III հազա– րամյակում Հայկ․ լեռնաշխարհում ար– տադրաուժերի զարգացումը նոր աստի– ճանի հասավ, բրիչային երկրագործու– թյունն իր տեղն աստիճանաբար զիջեց արորայինին, իսկ էնեոլիթի դարաշրջա– նում փոխվեցին անասնապահության վար– ման ձևերը։ Հետագա ժամանակաշրջան– ներում և հատկապես ուրարտական շըր– ջանում (մ․ թ․ ա․ IX դ․) ավելի կատարելա– գործվեցին երկրագործական գործիքնե– րը, կենդանիների ցեղերը, բույսերի փո– փոխակները, կառուցվեցին ջրանցքներ, ջրամբարներ։ Մ․ թ․ ա․ VI–V դդ․ հայերի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսու– թյունն էր։ Արածանիի վերին հովտում, Վանա լճի ավազանի շրջաններում, Ծուի–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/276
Այս էջը սրբագրված չէ