Լենինի կոոպերատիվ պլանի իրագործու– մով, և երկրի մասնատված սեփականատի– րական տնտեսությունների կամավոր միա– վորման սկզբունքով կազմակերպվեցին գյուղական կոլեկտիվ և սուխաական տըն– տեսություններ։ 1929-ի վերջին և 1930-ի սկզբին կոլտնտեսային շարժումը Հա– յաստանում նոր թափ է ստանում։ Հատկա– պես տեխ․ բույսեր մշակող շրջանների գյուղացիներն սկսում են զանգվածաբար մտնել կոլտնտեսությունների մեջ, մի քանի շրջաններ հայտարարվում են հա– մատարած կոլեկտիվացման գոտիներ։ Գյուղատնտեսության համատարած կո– լեկտիվացման շնորհիվ սոցիալիստ, սե– փականությունը դարձավ հիմնական տնտ․ հարաբերությունը գյուղում, գյուղատնտե– սությունը սկսեց զարգանալ նոր, սոցիա– լիստ․ ուղիով, որը հեղափոխություն էր գյուղացիության կյանքի բոլոր բնագա– վառներում։ Կարճ ժամանակամիջոցում գյուղում գրեթե վերացվեց անգրագիտու– թյունը, սկսվեցին գյուղատնտ․ կադրերի (գյուղատնտես, անասնաբույծ, տրակտո– րիստ, ավտովարորդ են) պատրաստման աշխատանքները։ 1932-ին Հայաստանում գյուղացիական տնտեսությունների 37,9% -ը կոլեկտիվացվեց։ Առաջին հնգամյակի տարիներին Հայաստանում գյուղատնտե– սության մեջ կապիտալ ներդրումները կազմեցին 128 մլն ռ․, կոլեկտիվացման տարիներին կազմակերպվեց մեքենա– տրակտորային 7 կայան, 1932-ին տրակ– տորային պարկում կար 540 տրակտոր (7 հզ․ ձ․ ու․), ՄՏԿ–ներն սպասարկում էին 270 կոլտնտեսություն։ Ընդհանուր ցանքատարածություններն ավելացան մոտ 16% –ով (հացահատիկայիններինը՝ 14,2, տեխ․ բույսերինը՝ 20,9, կերայինը՝ 14,8 հզ․ Лш-ով)։ Երկրորդ հնգամյակի տարիներին հիմնականում ավարտվեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը (1937-ին՝ բոլոր տնտեսությունների 88,7% –ը), խոշորացվեցին կոլտնտեսու– թյունները (մինչև 100–500 տնտեսություն ունեցող կոլտնտեսությունների թիվը 1938-ին կազմեց 93,4%), անասնապահա– կան ապրանքային ֆերմաների թիվը 1938-ին հասավ 1736-ի, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն աճեց 1,9, մանր եղջերավորներինը՝ 2 անգամ։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) ավելի ցայտուն դրսևոր– վեցին տնտեսության սոցիալիստական սիստեմի առավելությունները, կոլտնտե– սային կարգերի ուժն ու կենսունակությու– նը։ Պատերազմի ամբողջ ժամանակաշրջա– նում ՀՍՍՀ–ն թիկունքային շրջան էր։ Գյուղատնտեսությունը կարողացավ հիմ– նականում ՀՍՍՀ բնակչությանը և կար– միր բանակին որոշակի բաժնով ապահո– վել սննդամթերքով, իսկ արդյունաբերու– թյանը՝ գյուղատնտ․ անհրաժեշտ հում– քով։ 1943-ին նախապատերազմյան տա– րիների համեմատությամբ կոլտնտեսու– թյունների ցանքատարածությունները ըն– դարձակվեցին։ Ոռոգվող հողատարածու– թյուններն ավելացան 5 հզ․ Лш-ով։ Դրա հետ մեկտեղ պատերազմի ժամանակաշըր– ջանում նկատելիորեն պակասեց գյու– ղատնտ․ աշխատանքների մեքենայացման մակարդակը, կրճատվեցին ոչ պարենա– յին կուլտուրաների տարածությունները․ 1945-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1940-ի համեմատությամբ պակասեց 15%-ով։ Հետպատերազմյան առաջին հնգամյակի տարիներին որպես գյուղատնտեսության վերականգնման և հետագա զարգացման նախապայման դիտ– վեց բոլոր կատեգորիայի տնտեսություն– ների կազմակերպական–տնտ․ ամրապըն– դումը։ Ստեղծվեց կոլտնտեսությունների գործերի խորհուրդ, որը խիստ հսկողու– թյուն սահմանեց գյուղատնտ․ արտելի կանոնադրության կիրառման գործում, մշակեց հանրային տնտեսության ընդլայն– ման միջոցառումներ։ Հայրենական մեծ պատերազմի ավար– տից հետո սկսվեց գյուղատնտեսության արագ վերակառուցումը, որոշակի տեղա– շարժեր կատարվեցին բուսաբուծության և անասնապահության բնագավառներում, զգալիորեն ամրապնդվեց գյուղատնտ․ արտադրության նյութատեխ․ բազան։ 1953-ին մեքենատրակտորային և մեքե– նաանասնաբուծական կայաններն ունեին 100 մլն ռ․ արժողությամբ գյուղատնտ․ մեքենա, տրակտոր և կոմբայն (6 անգամ ավելի, քան 1940-ին), 1952-ին անբաժանե– լի ֆոնդերը կազմեցին 93,67 մլն ռ․ (3,5 անգամ ավելի, քան 1940-ին)։ ՍՄԿԿ ԿԿ սեպտեմբերյան (1953) պլենումը միջո– ցառումներ (նյութատեխ․ բազայի ամրա– պնդում, հանրային արտադրության զար– գացման գործում կոլտնտեսությունների և կոլտնտեսականների նյութական շահա– գրգռվածության բարձրացում ևն) մշակեց գյուղատնտեսության հետագա զարգաց– ման համար։ Ինչպես ՍՍՀՄ տնտ․ բոլոր շրջաններում, այնպես էլ ՀՍՍՀ–ում նկա– տելի դարձան կոլտնտեսային շինարարու– թյան, դրա կազմակերպական–տնտ․ ամ– րապնդման նոր փուլի առանձնահատկու– թյունները։ Գյուղատնտեսության հետա– գա զարգացման համար 1956-ի մարտի 6-ին և 9-ին համապատասխանաբար ըն– դունվեցին ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրնե– րի սովետի արտադրության կազմակերպ– ման գործում կոլտնտեսականների նա– խաձեռնության հետագա զարգացման և գյուղատնտեսության պլանավորման պրակտիկան փոխելու մասին որոշում– ները։ ճյուղի վերելքի համար զգալի դեր կա– տարեցին նաև ՄՏԿ–ների վերակառուցման և դրանց տեխնիկան կոլտնտեսություն– ներին վաճառելու մասին, յուրաքանչյուր տնտեսության տեխ․ և աշխատանքային ռեսուրսներն առավել արդյունավետ օգ– տագործելու, գյուղատնտեսության ղեկա– վարման ձևերի ու մեթոդների կատարե– լագործման մասին ՍՄԿԿ ԿԿ փետրվար– յան (1958) պլենումի որոշումները։ ՍՄԿԿ ԿԿ մարտյան (1965) պլենումը ընդգծեց կուսակցության ագրարային քաղաքակա– նության հիմնական ուղղությունները (ավելացնել գյուղատնտեսության մեջ կա– տարվող կապիտալ ներդրումները, ամ– րապնդել նյութատեխ․ բազան, կաւոարե– լագործել գյուղատնտ․ արտադրության պլանավորումն ու տնտ․ խթանումը ևն)։ ՍՄԿԿ ԿԿ 1965-ի մարտյան պլենումի կան– խագծումները զարգացվեցին հետագա պլենումների և ՍՄԿԿ XXIV–XXVII հա– մագումարների որոշումներում։ Կիրառ– ված միջոցառումների շնորհիվ 1965– 1985-ին ավելի ամրապնդվեց կոլտնտե– սությունների և սովետական տնտեսու– թյունների էկոնոմիկան, նորացվեց գյու– ղատնտեսության նյութատեխ․ բազան։ Աշխատանքի էներգազինվածությունը ՀՍՍՀ–ում աճեց մոտ 2,5 անգամ, ոռոգելի և բարելավված հողերի ֆոնդերն ավելա– ցան 1,3 անգամ, մոտ 2 անգամ աճեցին հանքային պարարտանյութերի մատակա– րարումները։ Գործարկվեցին խոզաբու– ծական, տավարաբուծական համալիրներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ ևն։ Աճել են արտադրության ծավալը ^ գյուղատնտ․ հիմնական մթերքների պետ․ մթերումնե– րը (տես աղ․ 1)։ 11-րդ հնգամյակի տարիներին գյուղատնտեսության արտա– դրության զարգացմանը հատկացվել են մոտ 29 % –ով ավելի կապիտալ ներդրում– ներ, քան 10-րդ հնգամյակում։ Ոռոգելի հողատարածություններն ավելացել են մոտ 20, իսկ ջրարբիացված արոտավայ– րերը՝ 40 հզ․ հա–ով, 82,8 հզ․ հա տարած– քի վրա վերակառուցվել են ոռոգման ցանցերը, բարելավվել է 5,5 հզ․ հա հող։ Սեփական արտադրության կերերի միջին տարեկան ծավալը մեծացել է 20% –ով։ Լրացվել է մեքենատրակտորային համակազմը, բարձրացել ճյուղի էներգա– զինվածությունը, մեծացել են հանքային պարարտանյութերի և մյուս նյութատեխ․ միջոցների մատակարարումների ծավալ– ները։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի միջին տարեկան ծավալի աճը կազմել է 13,8՝ պլանով նախատես– ված 10,9% –ի դիմաց։ Ամբողջությամբ վերցրած ՀՍՍՀ–ում կատարվել և գերա– կատարվել են հիմնական գյուղատնտ․ մթերքների արտադրության ու մթերում– ների հնգամյա պլանները։ Բարձրացել են հիմնական գյուղատնտ․ բույսերի բեր– քատվությունը և անասնապահության մթե– րատվությունը։ Հանրային հոտում մեկ կովի կաթնատվությունը հասել է 2121 Կգ, պետությանը վաճառված խոշոր եղջերա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/278
Այս էջը սրբագրված չէ