Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/283

Այս էջը սրբագրված չէ

ու խոզի մսի, ձվի և գյուղաանտ․ այլ, արագ փչացող, ոչ Փոխադրունակ մթերք– ների արաադրությունը կենտրոնացվել է հիմնականում խոշոր քաղաքների ու արդ․ կենտրոնների մոտ, որը պայմաններ է ստեղծում նվազագույնի հասցնել դրանց մթերման, փոխադրման, վերամշակման, պահպանման U իրացման հետ կապված ծախսերն ու կորուստները։ Գյուղատնտ․ արտադրության տեղա– բաշխումն ու մասնագիտացումը որոշվում են նան արդյունաբերության, երկաթուղա– յին և ավտոմոբիլային տրանսպորտի, պահեստային–սառնարանային տնտեսու– թյան, առևտրի ու ժողտնտեսության մյուս ճյուղերի զարգացմամբ ու տեղաբաշխ– մամբ, գյուղատնտեսության պլանավոր– ման և պետ․ մթերումների ամբողշ համա– կարգի կատարելւսգործմամբ։ Ինչպես ՍՍՀՄ–ի բոլոր շրջանների, այն– պես էլ ՀՍՍՀ գյուղատնտեսության մաս– նագիտացումը, նրա արտադր․ ուղղու– թյունը որոշվում է նաև աշխատանքի միու– թենական բաժանմամբ։ Աշխատանքի միութենական բաժանման ու հողակլի– մայական պայմաններին համապատաս– խան, ՀՍՍՀ–ն առավելագույն չավւով ըն– դարձակում է խաղողի, պտղի, հվ․ շրջան– ներում բանջարների, վաղահաս կարտո– ֆիլի ևնի արտադրությունը՝ դրանց մի մասն առաքում է ՍՍՀՄ այլ շրջաններ, ներմուծում՝ հացահատիկ, կաթնամթերք, միս, կարտոֆիլ ևն։ Մասնագիտացման խորացման հետևան– քով փոխվում է գյուղատնտ․ շրջանների ու տնտեսությունների դերն այս կամ այն մթերքի արտադրության գործում։ Փոխ– վում են նաև դրանց ճյուղային կառուց– վածքն ու արտադր․ ուղղությունը։ Օրի– նակ, 1940-ին հանրապետության գյուղա– տնտեսության համախառն արտադրանքի (1973 թ․ համադրելի գներով) 69,8% –ը բաժին էր ընկնում բուսաբուծ․, 30,2%՝ անասնաբուծ․ արտադրանքին։ 1984 թ․ դրանց տեսակարար կշիռը կազմում էր համապատասխանաբար՝ 51,5 և 48,5%։ Երկրագործության և անասնապահության տեսակարար կշիռը տարբեր է նաև հան– րապետության կոլեկտիվ և պետ․ տնտե– սություններում։ 1984-ին կոլտնտեսու– թյունների իրացված արտադրանքի ավե– լի քան 3/4 բաժին էր ընկնում բուսաբու– ծությանը, իսկ սովետական տնտեսու– թյուններում 6/7 բաժին էր ընկնում անաս– նաբուծությանը (505 սովետական տնտե– սությունից 284-ը կաթնային, 33-ը՝ ոչխա– րարած․, 6-ը՝ խոզաբուծ․, 20-ը՝ թռչնա– բուծ․, 93-ը՝ այգեգործ․, 47-ը՝ բանջարա– բուծ․ և 22-ը արտադր․ այլ ուղղության տնտեսություններ էին)։ Պետ․ գյուղատնտ․ ձեռնարկություննե– րում, հատկապես անասնապահության բնագավառում ավելի բարձր է մասնագի– տացման մակարդակը։ ՀՍՍՀ–ում գործում են թռչնաբուծ․, խոզաբուծ․, կաթնային և անասունների բտման խոշոր համալիր– ներ, որոնցում արմատավորվել են արդ, տեխնոլոգիաներ, արտադրությունը դար– ձել է անընդհատ, բարձր է մեքենայաց– ման ու արտադրության կենտրոնացման մակարդակը։ Մասնագիտացման խորացումը նպաս– տել է արտադրության համակենտրոնաց– մանը հանրապետության կոլտնտեսու– թյուններում և սովետական տնտեսու– թյուններում։ 1970–84-ին միջին հաշվով մեկ կոլտնտեսությունում ընտանիքների թիվը 221-ից հասել է 288-ի։ Նույն տարի– ներին հանրային ցանքատարածություն– ները կազմել են 0,5 հզ․ հա, խոշոր եղ– ջերավոր կենդանիների գլխաքանակը 513-ից հասել է 633-ի, այդ թվում կովերի– նը՝ 166-ից 210, գյուղատնտ․ մթերքների համախառն արտադրությունը (1973 թ․ համադրելի գներով) 468 հզ․ ռ–ուց հասել է 816 հզ․ ռ․։ Այդ նայն տարիներին մեկ սովետական տնտեսությանը ընկնող հա– մախառն արտադրանքը մոտ 600 հզ․ ռ–ուց հասել է ավելի քան 720 հզ․ ռ․։ Համա– կենտրոնացումը դարձել է ՀՍՍՀ գյուղա– տնտեսության հանրային արտադրության արդյունավետության բարձրացման կա– րևոր պայման։ Հանրային արտադրության ինտենսի– վացման և դինամիկ զարգացման գործում մեծ է միջտնտեսային կոոպերացիայի և ագրոարդ․ ինտեգրացման դերը։ Այն տա– նում է դեպի գյուղատնտ․ արտադրության կենտրոնացման ավելի բարձր մակար– դակ, կոլտնտեսային և սովետական տըն– տեսության բազմաճյուղ արտադրությունը վեր է ածվում արդ․ հիմունքներով գործող մասնագիտացված խոշոր արտադրության։ Արտ․ ինտեգրացումը գյուղատնտ․ հումքի արտադրությունն ու դրա արդ․ վերամշա– կումը միավորում է Սեկ ձեռնարկության՝ սովխոզ–գործարանի շրջանակներում։ ՀՍՍՀ որոշ շրջաններում (Արարատի, Հոկտեմբերյանի, Թալինի) գործում են խաղողի, խորդենու և այլ մթերքների ար– տադրության և վերամշակման սովյսոզ– գործարաններ։ Միջտնտեսային կոոպերացումը ՀՍՍՀ–ում լայն տարածում է ստացել կենդանիների բտման, թռչնի մսի և ձվի արտադրության, գյուղաանտ․ կեն– դանիների արհեստական սերմնավորման, խտացրած կերերի արտադրության, գյու– ղատնտ․ շինարարության բնագավառում։ 1985-ին ՀՍՍՀ–ում գործում էր 104 միջ– տնտեսային գյուղատնտ․ ձեռնարկություն և կազմակերպություն։ Միջտնտեսային կոոպերացիան և ագրո– արդ․ ինտեգրացումը գյուղատնտ․ արտա– դրության կենտրոնացման, պետ․ և կոո– պերատիվ սեփականության մերձեցման ու միաձուլման արդյունավետ ուղիներն են։ Հ* Ֆահրաղյան Բուսաբուծության Դաշտավարություն։ ՀՍՍՀ–ում 1985-ին գյուղատնտ․ հանդակների տարածությու– նը 1,35 մլն հա էր, որից 485 հզ․ հա՝ վա– րելահող, 134,1 հզ․ հա՝ խոտհարք, 648,7 հզ․ հաՀ արոտավայր։ ՀՍՍՀ տարածքում 1985-ին դաշտային կուլտուրաների ցանքատարածությունը 1913-ի համեմատությամբ ընդւսրձակւլել է շուրջ 30% –ով։ Ցանքատարածություննե– րի կառուցվածքում մեծ փոփոխություն– ներ են կատարվել հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Զգալի չավւով կըր– ճատվել է հացահատիկային բույսերի ցանքատարածությունը, դրա փոխարեն, ընդարձակվել են կերային կուլտուրանե– րինը, հատկապես բազմամյա ու միամյա խոտաբույսերինը և կերային արմատա– պտղավորներինը։ Սակայն բերքատվու– թյան բարձրացման հաշվին հացահատի– կի համախառն արտադրանքի ծավալը բարձրացել է․ 1985-ին հացահատիկի մի– ջին տարեկան արտադրանքը կազմել է շուրջ 284 հզ․ гп, 1940-ի 222,8 հզ․ տ–ի դիմաց։ Բուսաբուծության համախառն արտա– դրանքի միջին տարեկան ծավալը 1984-ին, 1961–65-ի համեմատությամբ ավելացել է ավելի քան երկու անգամ։ Հացահատիկային կուլտ ուր ա– ն և ր․ ՀՍՍՀ–ում ցորենի ցանքատարածու– թյունները հիմնականում կենտրոնացված են Շիրակի, Սևանի ավազանի, Կենտրո– նական և Զանգեգուրի գոտիներում։ Աշ– նանացան և գարնանացան ցորենի ընդ– հանուր ցանքատարածությունն 1940-ի հա– մեմատությամբ 1985-ին կրճատվել է ավե– լի քան 3 անգամ։ Աշնանացան ցորենի բարձր բերքատու սորտերի ներդրման շնորհիվ խիստ կրճատվել է նաև գարնա– նացան ցորենի ցանքատարածությունը (զբաղեցնում է ցորենի ցանքատարածու– թյան միայն 2,0%–ը)։ ՀՍՍՀ–ում շրջանացված են աշնանա– ցան ցորենի Phqnuinuijui-l, Միրոնովս– կայա–808, էրիտրոսպերմում–80, Կան– Տացահաաիկի մեքենայացված բերքահավաքը Սիսիանի շրջանում գուն–20, Արմյանկա–60 և Սպիտակահատ սորտերը։ Գարնանացան ցորենը մշակում են ւեռնային այն վայրերում (Զանգեգուրի, Սևանի ավազանի, Ապարան–Հրազդանի և այլ գյուղատնտ․ գոտիներ), որտեղ աշ– նանացանները լավ չեն ձմեռում և ցրտա– հարվում են։ Գարին զբաղեցնում է հացահատիկային ցանքատարածության ավելի քան 40^-ը։ Գերակշռում են գար– նանացան գարիները (90%)։ Աշնանա– ցաններից շրջանացված են Տեղական պա– լիդում, Կետզորաս բետա, Ստարտ, Արա– րատին սորտերը, որոնք մշակվում Են Արարատյան դաշտում, Հս–արլ․ և Զան– գեզուրի գոտիներում։ Գարնանացաննե– րից շրջանացված են Տեղական Նուտանս և Նուտանս–115 սորտերը։ Հացահատիկա– յին կուլտուրաներից ՀՍՍՀ–ի համար հե– ռանկարային է Տրիտիկալեն (ցո– րենի և աշորայի հիբրիդ)։ Ջրովի պայման– ներում կանաչ զանգվածի բերքատվու–