ՀՍՍՀ գրեթե բոլոր շրջաններում, ծովի մակերևույթից մինչև 2000 tl բարձրություն– ների վրա, ներառյալ Սևանի ավազանի, Լենինականի սարահարթի մեջ մտնող, ինչպես նաև Ապարան –Հրազդանի շըր– ջանները։ Ա, Մարգարյան Բանջարաբուծություն։ Գրավոր հու– շարձանները և պահպանված գործածու– թյան իրերը վկայում են, որ Հայաստա– նում բանջարային բույսեր մշակվել են դեռևս հնագույն ժամանակներում։ ժող․ սելեկցիայի շնորհիվ ստեղծվել են տե– ղական տարբեր սորտեր։ Հայաստանի բնակլիմ․ պայմանները, աշխարհագր․ դիրքը նպաստել են բանջարային բույսե– րի տեսականու հարստացմանը։ Բացի սո– խի, բողկի, սխտորի, կաղամբի, թարխու– նի, ծնեբեկի, սպանախի և այլ հին տեսակ– ներից, աճեցվել են համեմատաբար նոր կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, բանջա– րային լոբի, կարտոֆիլ։ Այնուամենայնիվ, մինչ հեղափոխությունը Հայաստանում բանջարաբուծությունը գյուղատնտեսու– թյան հետամնաց ճյուղերից էր, ուներ սպառողական բնույթ և կենտրոնացված էր միայն Արարատյան դաշտի մասնավոր գյուղաց․ հողամասերում։ 1913-ին բան– ջարային բույսերն զբաղեցնում էին ըն– դամենը 2,0 հզ․ հա, 1919-ին այն կրճատ– վեց գրեթե կիսով չափ։ Սովետական կար– գերի հաստատումից հետո բանջարաբու– ծության վերականգնումն ու զարգացումը պայմանավորվել է ՀՍՍՀ–ում զարգացող պահածոների արդյունաբերությունը հում– քով ապահովելու և քաղ․ բնակչությանը թարմ բանջարեղենով մատակարարելու խնդիրներով։ Արդ․ նշանակության բան– ջարեղենը՝ լոլիկը, տաքդեղը, սմբուկը, վարունգը, մշակվում են առավելապես Արարատյան դաշտի շրջանների տնտեսու– թյուններում, որտեղ արտադրվում է (1985) հանրապետության բանջարեղենի 85% –ը և բոստանային կուլտուրաների 98%–ը։ Մյուս կուլտուրաները, որոնք ջերմության նկատմամբ ավելի քիչ պահանջկոտ են4 կաղամբը, գազարը, սեղանի ճակնդեղը մշակվում են նախալեռնային և լեռնային շրջաններում։ 1985-ին հանրապետությունում մեկ շըն– չին ընկնում էր 118 կգ բանջարեղեն։ ՀՍՍՀ–ում վերոհիշյալներից բացի մշակ– վում են նաև սմբուկ, ծաղկակաղամբ, գոնգեղ, տարեկան բողկ, շաղգամ, ամ– սաբողկ, կուռեմ, մաղադանոս, սամիթ, նեխուր, համեմ, ստեպղին, ռեհան, կոր– թին, պրասասոխ, դաղձ, հազար, բամիա, ոլոռ, ձմերուկ, սեխ, վարունգ, դդում, դդմիկ, պատիսոն, թարխուն, ծովաբողկ, թրթնջուկ։ Շրջանացված են մի շարք տե– ղական սորտեր, լոլիկի՝ Արաքս–322, Հո– բելյանական–261, էջմիածին–26, Մասիսի– 202, Երևանի–14, Շտամբովի–152, Լուսի– նե, Երազ, Ուրարտու–417, Զվարթնոց– 412, Նվեր, Լուսաբաց, Նազելի, Նորա– բաց, տաքդեղի՝ Հայկական տեղական, Անի, Պահածո–3, Հայկական կլոր, սըմ– բուկի՝ Երևանի տեղական, Երևանի–3, վարունգի՝ Կոտայքի տեղական, կաղամ– բի՝ Լենինականի տեղական, Գեչըրլուի տեղական, գազարի4 Լենինականի տե– ղական, Արամուսի, սեխի՝ Հրազդան, Գովական, Մասիսի–2, Կարմիր սեխ, Սնեյ– վազ, Շալախ, ձմերուկի՝ Արարատի վա– ղահաս, Չիտ, սոխի՝ Ւոսթունարխի տե– ղական, լոբու՝ Ղափանի տեղական, Առինջի լոբի, տարեկան բողկի՝ Արարա– տի վարդագույն։ Բանջարային կուլտուրաների ցանքա– տարածությունները 1984-ին 17,8 հզ․ հա էր (1940-ին՝ 5,0, 1980-ին՝ 18,1 հզ․ հա)։ Բանջարեղենի համախառն բերքը 1984-ին 551․4 հզ․ Ш էր (1940-ին՝ 326, 1980-ին՝ 442․5 հզ․ ա), բոստանային կուլտուրանե– րինը՝ 1984-ին 59 հզ․ տ (1940-ին՝ 11,0, 1980-ին՝ 50 հզ․ ա)։ 1960-ական թթ․ վեր– ջերից ՀՍՍՀ–ում սկսեց զարգանալ ծած– կած գրունտի բանջարաբուծությունը։ 1985-ին ծածկած գրունտի տարածությու– նը ավելի քան 170 հա էր (ջերմատներ՝ Մասիսի ջերմատնային կոմբինատը 69 հա, ջերմոցներ՝ 605 հզ․ շրջանակ, ջե– ռուցվող գրունտ՝ 3 հա)։ Բերքատվությու– նը ջերմոցներում՝ 10,7 կգ/ւԲ։ Խոշոր ջեր– մատնային կոմբինատներ կան Հրազդա– նի, էջմիածնի, Մասիսի շրջաններում։ ծ․ Աթա բեկ յան Անասնաբուծության Տավարաբուծություն։ ՀՍՍՀ բնատնտ․ բոլոր գոտիների համար անասնապա– հության առաջատար ճյուղերից է։ Ար– տադրում է անասնապահական ապրան– քային արտադրանքի շուրջ 50%–ը, կաթի հիմնական մասը, մսի շուրջ 37%–ը, կա– շի և օրգ․ պարարտանյութ։ Տավարաբուծությունը հնագույն ժամա– նակներից սկսած եղել է հայերի հիմնա– կան զբաղմունքներից։ Մինչև XX դ․ սկիզ– բը Հայաստանում այն կրում էր զուտ էքստենսիվ բնույթ։ Տեղական փոքր կով– կասյան տավարը (իր այլատեսակներով) կերակրման ու պահվածքի անբավարար պայմանների պատճառով, մանր էր և ցածր մթերատու։ Կովերի միջին կենդանի զանգվածը 240–270 կգ էր, կաթնատվու– թյունը՝ 400–460 կգ։ Միայն առանձին կալվածատիրական տնտեսություններում էին կենտրոնացված տոհմային ու մթե– րատու որոշակի արժեք ունեցող, 1000– 1500 կգ կաթնատվությամբ սակավաթիվ նախիրներ։ Կաթ և միս արտադրվում էր հիսնականում արոտային կանաչ կերի հաշվին, իսկ կուտակվող կերերը (խոտ, ծղոտ, հարդ) բավարարում էին կենսա– պահ կերաբաժնի պահանջը։ Մթերքներն սպառվում էին հիմնականում տեղում, վերամշակվում էին տնայնագործական եղանակներով։ Դարեր շարունակ տավա– րաբուծությունը հայ գյուղացուն ապա– հովում էր նաև քարշող ուժով և փոխադրա– միջոցով։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո սաղմնավորվեց ին– տենսիվ տավարաբուծությունը։ Կոլտըն– տեսությունների և սովետական տնտեսու– թյունների էկոնոմիկայի ամրապնդման հետ աճեցին նաև տավարաբուծության զարգացման տեմպերը, բարձրացավ կա– թի և մսի արտադրության համակենտրո– նացումը, հնարավորություններ ու պայ– մաններ ստեղծվեցին այն աստիճանաբար փոխադրելու արդ․ հիմքի վրա, մեքենա– յացնելու աշխատատար տարբեր պրոցես– ներ (կիթը, գոմաղբի հեռացումը, կերա–և ջրամատակարարումը ևն)։ Ամրապնդվել է նաև տավարաբուծության նյութատեխ․ բազան, գործարկվել են նոր տեխնոլո– գիաներին համապատասխանող արտադր․ կառույցներ, համակցված և այլ կերերի արտադրության խոշոր հզորություններ, մթերքների վերամշակման ձեռնարկու– թյուններ։ Տավարաբուծության զարգաց– ման մեջ նկատելի առաջխաղացումներ եղան հատկապես ՍՄԿԿ ԿԿ մարտյան (1965) պլենումից հետո։ Անասնապահու– թյան զարգացման համար ավելացվեցին պահանջվող միջոցները, բարձրացվեց տնտեսությունների շահագրգռվածությու– նը մսի ու կաթի արտադրության, պետու– թյանը դրանց վաճառքի համար։ ՀՍՍՀ բոլոր կատեգորիայի տնտեսություններում 1940–85-ին խոշոր եղջերավոր կենդա– նիների գլխաքանակը (տես աղ․ 1)։ ՀՍՍՀ 37 շրջանից 27-ում անասնապա– հության համախառն արտադրանքի ար– ժեքի կեսից ավելին գոյանում է տավա– րաբուծությունից, ընդ որում 7 շրջանում (Կալինինոյի՝ 87,5, Ստեփանավանի՝ 77,6, Ախուրյանի՝ 71,6, էջմիածնի՝ 70,6, Ղու– կասյանի՝ 66,2, Աշտարակի՝ 67,3, Թու– մանյանի՝ 67,7%) տավարաբուծության տեսակարար կշիռը կազմում է ամբողջ համախառն արժեքի 2/3-ը, իսկ մյուս 7 շրջանում (Ազիզբեկովի՝ 39,7, Անիի՝ 43,7, Ապարանի՝ 48,6, Վարդենիսի՝ 40,2, Եղեգ– նաձորի՝ 40,5, Մեղրու՝ 38,9, Թալինի՝ 36,6%) այդ նույն արժեքի կեսից պակաս է։ ՀՍՍՀ–ում տավարաբուծությունն ունի կաթնամսային ուղղություն։ Անասնապա– հության մեջ ներտնտեսային մասնագի– տացման խորացման հետևանքով առան– ձին տնտեսություններում (գլխավորապես համալիրներում, միջտնտեսային ձեռնար– կություններում ևն) տավարաբուծությունը զարգանում է մսակաթնատու և մատղաշի աճեցման ու բտման ուղղություններով։ Տավարաբուծության ուղղությունը զգա– լիորեն կախված է նախիրի կառուցված– քից։ Կոլտնտեսությունների, սովետական և պետ․ այլ տնտեսությունների նախիրի ամբողջ գլխաքանակի 1/3-ը կազմում են կովերը։ Հայաստանում 1923-ից, երբ կազմա– կերպվեց Լոռու տոհմաբուծարանը, սկըս– վեց տեղական տավարի բարելավման և կովկասյան գորշ տավարի ցեղի ստեղծ– ման աշխատանքները։ 1932–47-ին Հա– յաստան է ներմուծվել շուրջ 7000 գլուխ ցեղական կենդանի։ 1944-ին գործում էր 44 տոհմային ֆերմա՝ 15 հզ․ խոշոր եղ– ջերավոր կենդանիներով (այդ թվում՝ 5500 կով)։ 1935-ին ստեղծվել է խոշոր եղջերա– վոր կենդանիների տոհմային գիրքը։ Կեն–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/286
Այս էջը սրբագրված չէ