Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/29

Այս էջը սրբագրված չէ

ԲՆՈԻԹՑՈԻՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈԻՐՍՆԵՐ

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔ ՀՍՍՀ գրավում է Հայկ․ լեռնաշխարհի հս–արլ․ մասը՝ Կուրի U Արաքսի միջին հոսանքների միջգետային տարածքը։ Փոքր Կովկասը, նրա շարունակությունն արմ–ում՝ Պոնտոսիդները և հվ–արլ–ում՝ Ղարադաղը, Թալիշը, էլբուրսը մի կողմից ու Տավրոս–Զագրոսյան լեռնաշղթաների համակարգը մյուս կողմից, կազմում են Անատոլիա–Իրանական ենթւսմայրցա– մաքի (միջին լայնությունը՝ մոտ 500 կմ, երկարությունը՝ 5000 կմ) եզրապատումը։ Նշված ենթամայրցամաքը նորագույն տեկ– տոնական պլանում արտահայտվում է միջլեռնային իջվածքի տեսքով, որը երկրբ․ կտրվածքի վերին մասերում բաղ– կացած է մինչքեմբրիի, պալեոզոյի և մե– զոզոյի տարբեր ապարների վրա տեղա– դրված միոպլիոցենի մոլասներից ու հրա– բխաքարերից։ Հս–ում ենթամայրցամաքի լեռնային եզրապատման հատվածը, Կենտրոնական Անատոլիայի Դալաթիա զանգվածից մինչև Ղարադաղ և Թալիշ, կազմում է դեպի հս․ ճկված մի աղեղնա– ձև կառույց՝ մոտ 800 կմ երկարությամբ և 200 կմ լայնությամբ։ Այդ հատվածի սահմաններում կուլիսաձե իրար են հա– ջորդում Արևելյան Պոնտոսիդները, Աջա– րիայի ու Թրիալեթի, Հայկական Պարի, Փոքր Կովկասի, Ղարադաղի և Թալիշի լեռնաշղթաները։ Հատվածն ընդհանրա– պես ունի ծալքաբեկորավոր հիմք, իսկ նրա ներքին ծալքավոր մարզերը զուգա– հեռ են աղեղի ընդհանուր ուղղությանը։ Աղեղը տարածման ուղղությամբ ալիքա– վորվում է (ունդուլացվում է), մասնատ– վում խոշոր խզումնային խախտումների ցանցով, որոնք ունեն ինչպես ընդհանուր կովկասյան, այնպես էլ հակակովկասյան (ուրալյան) տարածում։ Հս–հս–արլ–ից Փոքր Կովկասը սահմա– նակից է Սևծովյան–Հաբ ա վկա սպի ական իջվածքների համակարգին, որի կենտր․ մասը՝ Ռիոն–Կուրի դաշտավայրը, իր հիմ– քում ներկայացնում է տեկտոնական սալ՝ բաղկացած բայկալյան փոխակերպային (մետամորֆային) ապարներից։ Դրանք աններդաշնակորեն ծածկվում են լեյասի 10–12 կմ հաստությամբ արկոզներով և մեզոկայնոզոյի ավելի երիտասարդ հրա– բխածին–նստվածքային առաջացումնե– րով։ Կան տեսակետներ, որոնց համաձայն այդ սալը շարժվում է դեպի հս․ և, ըստ սալաենթաշարժման (սուբդուկցիայի) մե– խանիզմի, խորասուզվում Մեծ Կովկասի տակ։ Հայկական լեռնաշխարհի քարոլոր– տԻ (լիթոսֆերայի) սալի հվ․ կեսի համա– նման խորասուզում ենթադրվում է Հյու– սիս–Անատոլիական բեկվածքով (Անա– տոլիա–Իրանական ենթամայրցամաքի կենտր․ մասում) դեպի հս․ և հս–արլ․՝ Փոքր Կովկասի, Պոնտոսիդների և Հյու– սիսային Իրանի տակ։ Աղեղի մինչև 6– 8 կմ հաստություն ունեցող ֆաներոզո– յան ծալքավոր կոմպլեքսի հիմքում գտնը– վում են բայկալիդներ, որոնք տեղ–տեղ կրկնակի փոխակերպված և էապես վերա– մշակված են հերցինյան փուլում։ Ֆաներոզոյան ծալքավոր կոմպլեքսը բաղկացած է հետևյալ տեկտոնական միա– վորներից՝ քեմբրի–կարբոն, պերմ–տրիաս, ստորին–միջին յուրա, վերին յուրա–ստո– րին կավիճ, վերին կավիճ–էոցեն, օլի– գոցեն–ստորին միոցեն, միջին միոցեն– ստորին պլիոցեն և պլիոպլեյստոցեն։ Մարզի կառուցվածքում առավել խոշոր լեռնակազմական (օրոգենետիկ) վերա– փոխումներ կատարվել են վաղ կարբո– նի ու պերմի, ուշ տրիասի ու վաղ լեյասի, բաթի ու քելովեյի, ուշ նեոկոմի ու վաղ սենոնի սահմաններում, վաղ միոցենի վերջում և վաղ պլիոցենի վերջում։ Մար– զի ծայրամասերում ծալքավոր և ֆլեք– սուրային ձևախախտումներ (դեֆորմա– ցիաներ) տեղի են ունեցել նաև չորրորդա– կան ժամանակաշրջանում։ Հատվածի լեռնաշղթաների բարձրացումը ետմիոցեն– յան ժամանակահատվածում (մոտ 10 մչն տարի) կազմում է շուրջ 2000 մ։ Հատվածի երկրակեղևի երկրաշարժա– ձայնագիտական (սեյսմաակուստիկ) կտրվածքում առանձնացվում են՝ ա․ նըստ– վածքահրաբխածին ծածկոց մինչև 8 կմ, բ․ գրանիտային շերտ՝ 15–25 կմ, գ․ բա– զալտային շերտ՝ 15–20 կմ, դ․ վերածնված գերմաֆիտային շերտ [վերին պատյանի (մանթիայի) կազմում]՝ 6–7 կմ հաստու– թյամբ։ Մագնիսատելուրական ուսումնասիրու– թյունների միջոցով 200–240 կմ խորու– թյուններում նշմարվում է որոշ չափով կա– յուն բարձրահաղորդ շերտ, որը համար– վում է Տավրոս–Կովկասյան ռեգիոնի քարոլորտի կիսահեղուկ հատակ։ Կտըր– վածքով վեր՝ 70–100 կմ, 25–30 կմ և 8– 15 կմ խորություններում առանձնացվում են առնվազն երեք ալիքակլանիչ շերտեր։ Ուժեղ երկրաշարժերի օջախները, գրեթե առանց բացառության, գտնվում են շուրջ 48 կմ հաստություն ունեցող երկրակեղևի վերին կեսում։ Աղեղի հս․, դեպի Սևծով– յան–Կասպիական գոտին ուղղված զո– նաները հիմնականում զարգացել են էվ– գեոսինկլինալային ռեժիմի պայմաննե– րում (հզոր հրաբխայնություն յուրայում, ստորին և վերին կավճում, պալեոգենում, հազվադեպ՝ դևոնում, կարբոնում և պեր– մում)։ Միջին ուշ պլիոցենում, պլեյստո– ցենում և հոլոցենում նորագույն հրաբխայ– նության բավականին հզոր դրսևորումը պատկանում է եզրափակիչ և սուբսեկ– վենտ (ետլեռնակազմական) տիպերին։ Գրանիտային մագմայականությունը (մագմատիզմը) արտահայտված է բայկալ– յան (Արզականի զանգված), հերցինյան (Լոքի զանգված), ուշ կիմերյան (Սոմ– խեթա–Ղարաբաղի և Ծաղկունյաց–Զան– գեզուրի զոնաներ) և նոր ալպյան [էոցենի ու ստորին միոցենի հասակի բազմաթիվ գրանիտակերպ ներժայթքումներ (գրանի– տոիդային ինտրուզիաներ)] ցիկյերում։ Գունավոր և հազվագյուտ մետաղնե– րի (Cu, Mo, Au, Pb, Zn, Fe) կարևոր արդ․ հանքավայրերը կապված են ալպյան և կիմերյան գրանիտակերպերի հետ։ Ռե– գիոնի պղնձահրաքարային տիպի հան– քավայրերը ծագումով կապված են մեզո– զոյի և կայնոզոյի ապարների էքստրու– զիվ և էֆուզիվ կոմպլեքսների, իսկ եր– կաթի հանքավայրերը՝ պալեոգենի գաբ– բրոային մագմայի ածանցյալների հետ (Սվարանց, Կալաքար, Աբովյան)։ Հայաստանի օֆիոլիթների հայտնի զո– նաները, որոնք հվ–ում Վանի «կամըր– ջի» միջոցով միանում են Զագրոսի զո– նային, Հայկական լեռնաշխարհի հս– արմ–ում (Երզնկա քաղաքի շրջան) կազ– մում են Դալաթիա գլխավոր գոտու փըն– ջավորումը։ Դրանց ծագումը կապված է Տավրոս–Կովկասյան ռեգիոնի էպիկի– մերյան քվազիպլատֆորմի կազմախախտ– ման (դեստրուկցիայի) և գերմաֆիտների, գաբբրոների և այլ ապարների ներդըր– ման հետ, որը տեղի է ունեցել ուշ կավճի սկզբում՝ նոր ալպյան տեկտոնական ցիկ– լի ընթացքում։ Ուշագրավ է օֆիոլիթային տրոգների հետագա վերափոխումը (սե– նոն, պալեոգեն) ֆլիշային տրոգների։ Սալատեկտոնական խոշոր ձևախախտ– ված (դեֆորմացիոն) կառուցվածքների գոյացման և քարոլորտի առանձին սալե– րի տեղաշարժման պրոցեսում հիմնական դերը պատկանում է Եվրասիայի և Գոնդ– վանայի գերսալերի հարատև մոտենա– լուն, այդ թվում՝ Արաբական սալի շարժ– մանդ դեպի հս․ ու նրա սուբդուկցիային և համապատասխանաբար Անատոլական ու Իրանական սալերի հեռացմանը (դրեյ– ֆին) Հայկական լեռնաշխարհից (Սևան, Վան և ուրմիա լճերի եռանկյունուց) դեպի արլ․ և արմ․։ Ներկայումս ֆլեքսուրաբեկ– վածքային տեկտոնիկա յ ում կարևոր տեղ է տրվում մոլորակային մասշտաբի այն բեկվածքին, որը ձգվում է Մարմարա ծո– վից դեպի Արաքսի հովիտը և այևուհետև Հյուսիսային Իրան (ըստ աջակողմյան կողաշարժի մեխանիզմի), ինչպես նաև Տրանսկովկասյան ֆլեքսուրային, որը էլբրուսի, Կազբեկի, Արագածի, Արարա– տի, Սիփանի, Նեմրութի հրաբխային շըր– ջաններով ձգվում է դեպի Արևելա–Աֆրիկ– յան ռիֆտային համակարգը։ ժամանակա– կից սեյսմիկ և հրաբխային ակտիվությու– նը շատ բանով պայմանավորված է վերո– հիշյալ երկրադինամիկական երևույթնե– րով։ Ռեգիոնի ժամանակակից տեկտոնա– կան պատկերը արտացոլվում է գրավիտա– ցիոն անոմալիայի քարտեզներում։ Ըստ որոշ հաշվարկների, իզոստագիայի հա– վասարակշռության խախտումների մեջ հայտնաբերվող ծանրության ուժի պակա– սությունը համապատասխանում է երկրա– կեղևի վերին՝ 7–8 կմ հաստությամբ շեր– տի զանգվածի խտության պակասությանը։ Պատմաերկրբ․ տեսանկյունից էական հետաքրքրություն է ներկայացնում մոտ