նորերը, կառուցվել են վանական համալիր– ներ (Սանահին, Հաղպատ, Տաթն են)։ X–XIII դդ․ Հայաստանում մշակվել է ճարւո․ նոր կոնստրուկցիա՝ հատվող կամարներ, որոնցով ծածկվել են տարբեր նշանակություն ունեցող շենքեր՝ գավիթ, սեղանատուն, գրա– տուն (Անիի Առաքելոց եկեղեցու գավիթը, Տաղպատի ժամարանը և սեղանատունը, Սաղ– մոսավանքի գրատունը են)։ Հայաստանում XVII–XIX ղղ․ կառուցվել են մի շարք վանքային համալիրներ, եկեղե– ցիներ, կարավանատներ, կամուրջներ՝ օգ– տագործելով նախկինում մշակված շին․ ձևերն ու կոնստրուկցիաները։ Կապիտալ շինարարություն Սովետական իշխանության առաջին օրե– րից ՀԿ(բ)Կ ԿԿ և Հայաստանի ժողկոմ– խորհը մեծ նշանակություն տվեցին հան– րապետությունում շինարարության զար– գացմանը։ 1921–85-ին ՀՍՍՀ–ում կառուց– վել ու շահագործման են հանձնվել արդ– յունաբերության և շին․ ինդուստրիայի պետ․ մոտ 500 խոշոր, ինչպես նաև կոո– պերացիայի համակարգի բազմաթիվ մա– նըր արդ․ ձեռնարկություններ։ Կապիտալ շինարարության ծավալի նման աճի շնոր– հիվ ՀՍՍՀ արդյունաբերությունը դարձել է ժողտնտեսության խոշոր և բազմաճյուղ բնագավառ, հնարավորություններ են ըս– տեղծվել կառուցելու Աբովյան, Չարեն– ցավան, Լուսակերտ, Հրազդան, Ջերմուկ և այլ նոր քաղաքներ ու քտա–ներ, զար– գացնելու տրանսպորտային շինարարու– թյունը (1961–85-ին շահագործման են հանձնվել 235 կմ ընդհանուր երկարու– թյամբ էլեկտրիֆիկացված երկաթուղի և կոշտ ծածկով 6,4 հզ․ կմ ավտոճանապարհ, գործարկվել են «Զվարթնոց*, «էրեբունի> օդանավակայանները, Երևանի մետրոպո– լիտենի առաշին հերթի մի մասը ևն)։ Ոռոգման համակարգերի շինարարու– թյամբ գյուղատնտ․ արտադրության մեջ ներառնվել են ջրովի նոր հողատարածու– թյուններ և ջրարբիացվող արոտավայրեր։ 1921–85-ին կառուցվել ու շահագործման են հանձնվել 40,4 մլն մ2 ընդհանուր մա– կերեսով բնակելի տներ։ 1921–85-ին ՀՍՍՀ ժողտնտեսության մեջ պետ․ և կոո– պերատիվ ձեռնարկությունների կապի– տալ ներդրումները կազմել են 25,4 մլդ ռ․, Աղ․ 1 Պետ․ և կոոպ․ ձեռնարկությունների և կազմակերպությունների (առանց կոլտնտեսությունների) կապիտալ ներդրումները ըստ Հ Ս Ս "Հ ժող– տնաեսության ճյուղերի (մլն․ ռ․համադրելի գներով) Արդյունաբերություն Գյուղատնտեսություն Անտառային տնտեսություն Տրանսպորտ Կապ Շին․ ինդուստրիա Առևտուր և հասարակական սնունդ, նյութատեխ․ մատակարա– րում Մթերումներ Բնակարանային շինարարություն Գիտ․, մշակույթի, արվեստի, լու– սավորության, առողջապահության հաստատությունների, կոմունալ և այլ ճյուղերի ձեռնարկությունների շինարարություն 1921-85 թթ․ 9558 3719 32 1966 405 912 664 45 4098 4011 1921–28 թթ․ (առանց 1928-ի 4-րդ եռամսյա– կի) 3 1 – 3 – – – 2 1 1-ին հնգամյակ 21 10 – 13 1 – 1 – 6 5 2-րդ հնգամյակ 58 16 – 33 1 – 2 30 19 3-րդ հնգամյակի 3 և կես տարի 68 10 12 1 1 4 20 44 1941-ի հուլիսի 1-ից մինչև 1946-ի հունվարի 1-ը 52 6 1 1 3 ․– 6 36 4-րդ հնգամյակ 151 25 9 2 6 5 58 63 5-րդ հնգամյակ 260 60 1 14 5 12 10 89 69 6-րդ հնգամյակ 430 87 1 49 13 45 48 2 219 142 այդ թվում՝ 1960թ․ 108 23 1 1 20 4 13 П 1 55 43 7-րդ հնգամյակ 869 222 ) 4 113 39 79 43 4 439 314 այդ թվում՝ 1965 թ․ 220 6< ) 1 25 11 20 12 1 105 89 8-րդ հնգամյակ 1372 434 7 184 63 144 111 5 645 646 այդ թվում՝ 1970 թ․ 321 102 1 2 56 15 ՅՀ i 25 1 155 168 9–րդ հնգամյակ 1700 ա 8 374 81 168 է 112 17 805 794 այդ թվում՝ 1975 թ․ 386 156 1 84 16 32 ! 26 6 159 175 10-րդ հնգամյակ 2033 92C 1 6 520 89 ա > 150 6 811 897 այդ թվում՝ 1980 թ․ 423 211 1 148 15 48 35 2 165 174 11-րդ հնգամյակ 2541 122/ 5 641 110 271 185 11 968 981 այդ թվում՝ 1981 թ․ 468 23! 1 126 24 4։ 1 35 3 180 199 1982 թ․ 476 յյ։ ) 1 118 25 51 5 34 2 181 190 1983 թ․ 50C 1 23՛ 1 1 119 20 5։ 3 44 2 174 185 1984 թ․ 533 ւ 25; 1 135 20 51 5 35 2 211 195 1985 թ․ 56Հ ւ 26! 1 143 21 5! 8 37 2 222 ! 212 որի 38%-ը ներդրվել է արդ․ շինարարու– թյան մեջ, գյուղականում՝ 15, շին․ ին– դուստրիայի զարգացման համար՝ 4, տրանսպորտում և կապում՝ 9, առևտրի և հասարակական սննդի, նյութատեխ․ մատակարարման համար՝ 3, բնակարա– նային, գիտ․, տեխ․, մշակույթի, արվես– տի, լուսավորության, առողջապահության և այլ բնագավառների օբյեկտների շի– նարարությունում՝ 31%։ Շինարարության ծավալման հետ կատարելագործվել են նաև շին․ տեխնիկան, շինանյութերի ար– տադրության տեխնոլոգիան, բարելավ– վել դրանց որակը։ Ստեղծվել է հավաքո– վի երկաթբետոնե կոնստրուկցիաների ու շինվածքների հզոր արտադրություն, որի թողարկած արտադրանքի ծավալը 1985-ին կազմել է 1421 հզ․ մ3։ 1921–85-ին, ըստ հաջորդող տարիների, ավելացել են կապի– տալ ներդրումները շինարարության մեջ (աղ․ 1) և շինմոնտաժային աշխատանք– ներում (աղ․ 2)։ Դրա հետ մեկտեղ մեքե– նայացվել են շին․ բազմաթիվ աշխատան– քային պրոցեսներ (հողային, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների մոն– տաժման, բետոնի և շաղախի պատրաստ– ման, ներկարարական աշխատանքներում այն կազմել է համապատասխանաբար 96, 97, 85, 82%)։ 1985-ին ՀՍՍՀ–ում գոր– ծում էին կապալային շինմոնտաժային 46 տրեստ և սկզբնական պետ․ շինմոն– տաժային 340 կազմակերպություն, այդ թվում 184-ը՝ մասնագիտացված։ Պետ․ շինմոնտաժային կազմակերպություննե– րի հիմնական արտադր․ ֆոնդերը կազմել են 476 մլն ռ․։ ՀՍՍՀ–ում շին․ օբյեկտները նախագծում են համամիութենական և հանրապետ․ նախագծային 18 ինստ․ և մասնագիտացված հիմնարկություն։ Շին․ կազմակերպությունների աշխատանքները ղեկավարում են միութենական, միութենա– կան–հանրապետ․ և հանրապետ․ մինիս– տրությունները, ինչպես նաև տերիտո– րիալ վարչությունները, միավորումները ևն։ Արդյունաբերական շի նար արու– թյան Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո ձեռնարկվեցին խո– շոր շին․ աշխատանքներ։ Կառուցվեցին «Անիպեմզա», Լենինականի տեքստիլ, Երևանի ձեթ–օճառի կոմբինատները, Զո– րագետի, Երևանի, Լենինականի հէկերը ևն։ 1928–41-ին գործարկվեց շուրջ 46 նոր ձեռնարկություն։ Դրանցից առավել խոշորներն էին Երևանի «Հայմարմար»,, հրուշակեղենի, կոնյակի, մեխ,, սինթե– տիկ կաուչուկի, Լենինականի մսի, Կի– րովականի քիմ․, Ղափանի և Ալավերդու պղնձաձուլական, Արտաշատի գինու և այլ կոմբինատներ ու գործարաններ։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին կառուցվեցին Երևանի Վ․ Ի․ Լենինի անվ․ «Հայէլեկտրո», «էլեկտրաշարժիչ», կոմ– պրեսորների, Զերժինսկու անվ․ հաստո– ցաշին․, Լենինականի ապակու, Հոկտեմ– բերյանի հաստոցաշին․ և այլ գործարան– ներ (թվով 18)։ Հետպատերազմյան 4 հնգամյակում (1946–65-ին) կառուցվեց
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/293
Այս էջը սրբագրված չէ