Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/295

Այս էջը սրբագրված չէ
Կապիտալ ներդրումները ՀՍՍՀ ժողովրդական տնտեսությունում համադրելի գներով
ընդամենը (մլն ռ․) Պետ․ և կոոպ․ ձեռնարկություններ և կազմակերպություններ

Բնակարանային և քաղաքացիական շինարարություն

Հայկական ՄՍՀ–ում, ինչպես և միու– թենական մյուս հանրապետություննե– րում, բնակարանային շինարարությունն իրականացվում է հիմնականում պետ․ միջոցների հաշվին։ Միաժամանակ, բը– նակչության նյութական բարեկեցության աճը և պետ․ ֆինանսավարկային համա– կարգը հնարավորություններ են ստեղ– ծում անհատական և կոոպերատիվ բնա– կարանային շինարարության զարգացման համար։ 1966–85-ին բնակարանային շի– նարարության մեջ ներդրվել է 3761 մլն ո․։ ՀՍՍՀ–ում առկա բնակելի տների 60%–ը կառուցվել է պետ․ ձեռնարկություն– ների ու կազմակերպությունների կոոպե– րատիվ կապիտալ ներդրումների հաշվին (1-ին հնգամյակում կառուցվել է 37,2 հզ․ г/2, իսկ 11-րդում՝ 872 հզ․ tP)։ Միայն 11-րդ հնգամյակում իրենց բնակարանային պայմանները բարելավել և նոր բնակա– րաններ են ստացել շուրջ 539 հզ․ մարդ։ Րնակարւսնային ծավալուն շինարարու– թյուն է կատարվում հատկապես Երևա– նում, Լենինականում, Կիրովականում, Աբովյանում, Դիլիջանում, Հրազդանում, Հոկտեմբերյանում և այլ քաղաքներում։ 1970-ական թթ․ սկսած լայն զարգացում են ստացել խոշորաբլոկ և լրիվ հավաքո– վի տնաշինությունը։ ՀԱԱՀ քաղաքների մեծ մասում ստեղծվել են բնակելի նոր զանգվածներ։ Աճել է բնակչության բնա– կարանով ապահովվածության աստիճա– նը։ Եթե 1975-ին մեկ շնչի հաշվով այն կազմում էր 12,0 г/2, ապա 1985-ին դարձել է 13,1 էՐ։ ՀՍՍՀ–ում զգալի է նաև հանրակրթա– կան դպրոցների, նախադպրոցական հաս– տատությունների, հիվանդանոցների, պո– լիկլինիկաների շինարարությունը։ 1921– 1985-ին կառուցվել են 2504 դպրոց, մոտ 21 հզ․ մահճակալով հիվանդանոցներ, 160,5 հզ․ տեղով նախադպրոցական հաս– տատություններ։ 1921–85-ին շարք են մտել շուրջ 180 ԴՀԻ, լաբորատորիա, գիտահետազոտա– կան և նորմատիվային հետազոտական կայան, նախագծային ինստ․, կոնստրուկ– տորական բյուրո ևն, 13 բուհ, բազմաթիվ տեխնիկումներ, ուսումնարաններ, տեխ․ և միջնակարգ պրոֆեսիոնալ–տեխ․ ուսում– նարաններ ևն։ Հանրապետության գիտա– կան կյանքում մեծ իրադարձություն էր ԴԱ շենքերի նոր համալիրի և Բյուրականի աստղադիտարանի, իսկ մշակութային կյանքում՝ Դ․ Սունդուկյանի անվ․ ակադ․, Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բա– լետի ակադ․ թատրոնների և այլ օբյեկտ– ների կառուցումը։ Այդ ժամանակաշրջա– նում ՀՍՍՀ բոլոր քաղաքներում, շրջկենտ– րոններում և գյուղերում կառուցվել են բազմաթիվ կինոթատրոններ, ակումբներ և մշակույթի տներ։ Մեծ աշխատանքներ են տարվել քաղաքների և ավանների բա– րեկարգման, առևտրական և կոմունալ ձեռնարկությունների կառուցման ուղղու– թյամբ։ ՀՍՍՀ համախառն արդյունքի կազ– մում շինարարության բաժինը իր մեծու– թյամբ երկրորդն է՝ արդյունաբերությու– նից հետո։ Ա․ Խաւոոյան

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈԻՄնԵՐ

1921–85-ին ՀՍՍՀ–ում կապիտալ ներ– դրումների ծավալը (1984 թ․ հունվ․ 1-ի գներով) կազմել է 27447 մլն ռ․ (աղ․ 3)։ Այն արտահայտում է ՀՍՍՀ–ում նոր ձեռ– նարկություններ, շենքեր ու շինություններ կառուցելու և սարքավորելու, գործող ձեռ– նարկությունները վերակառուցելու, ընդ– լայնելու ու տեխնիկապես վերազինելու ծախսերը։ ՀՍՍՀ–ում տարեկան կապիտալ ներ– դրումներն ունեն անընդհատ ու զգալի աճի միտում։ Առաջին քսան տարում (մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը) ներդրվել է ընդամենը 485 մլն ռ․ (ամբողջի 1,8%-ը), ընդ որում միայն 1940-ին՝ 58 մլն ռ․։ Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին ՀՍՍՀ–ում ներդը– րումների ծավալը նվազել է և ինտենսիվ աճել հետագա տարիներին։ 1946-ի 64 մլն ռ–ից 1985-ին հասել է 1606 մլն ռ․։ 1951 – 1985-ին կապիտալ ներդրումների հավելա– ճի միջին տարեկան տեմպը կազմել է 8,06% (ՍՍՀՄ–ում՝ 7,6%)։ Առանձին հըն– գամյակներում աճի տեմպը միջինից զգա– լիորեն ավելի է եղել․ 4-րդում այն հասել է մոտ 16, 6-րդում՝ 17,7, 7-րդում՝ 12,8%–ի։ Վերջին հնգամյակներում արտադր․ ռե– սուրսների օգտագործումը բարելավելու հաշվին տնտեսության զարգացումն առա– վելապես ինտենսիվացման ուղիով իրա– գործելու անհրաժեշտությունը հանգեցրել է կապիտալ ներդրումների աճի տեմպերի նվազման (1971–84-ին կապիտալ ներ– դրումների հավելաճի միջին տեմպը ՀՍՍՀ–ում կազմել է 3,55, իսկ ՍՍՀՄ–ում՝ 4,6%)։ Կապիտալ ներդրումների հիմնական մասն իրագործում են պետ․ ու կոոպերա– տիվ ձեռնարկություններն ու կազմակեր– պությունները, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ներդրումներում Հայրենա– կան մեծ պատերազմից հետո աստիճանա– բար աճել է և 1985-ին հասել մոտ 95%-ի։ Չնայած կոլտնտեսությունների բաժինը մեծ չափով նվազել է (1946-ի 23,2-ից մին– չև 1985-ին 2,5%), սակայն ներդրումների բացարձակ ծավալն աճել է նույն ժամա– նակում 15 մլն ռ–ից 40 մլն ռ․ (միջին տա– րեկան աճը՝ 2,54%)։ Կոլտնտեսություննե– րի միջոցները գյուղատնտեսության մեջ կատարված ներդրումների միայն փոքր բաժինն են կազմում (10–15%)․ այսպես, 11-րդ հնգամյակում կոլտնտեսություննե– րի 191 մլն ռ․ ներդրումներից բացի ՀՍՍՀ գյուղատնտեսության մեջ ներդրվել են