Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/296

Այս էջը սրբագրված չէ

1224 մլն ռ․ պետ․ միջոցներ։ Զգալի մի– ջոցներ են ուղղվում շրջակա միջավայրի պահպանությանը, միայն պետ․ կապիտալ ներդրումները 1985-ին կազմել են 16,1 մլն ռ․, որից 1,7 մլն ռ․ ծախսվել է ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունա– վետ օգտագործման համար։ Կապիտալ ներդրումների տեխնոլոգիա– կան կառուցվածքը (աղ․ 3) դրական փո– փոխությունների է ենթարկվել։ Աստիճա– նաբար աճել է ակտիվ ֆոնդերի (սարքա– վորումներ ևն) ստեղծմանը հատկացվող միջոցների տեսակարար կշիռը՝ ի հաշիվ շինմոնտաժային աշխատանքների բաժ– նի կրճատման։ ՀՍՍՀ բնակչության մեկ շնչի հաշվով կապիտալ ներդրումները 1940-ի 44 ռ–ից 1985-ին հասել են 465 ռ․, իսկ 1 կմ2 տա– րածքի հաշվով կապիտալ ներդրումների մեծությամբ ՀՍՍՀ ոչ մեծ չափով զիջել է միայն Մոլդավական ՍՍՀ–ին, գերազան– ցելով այդ ցուցանիշի ՍՍՀՄ միջին մա– կարդակը մոտ 7 անգամ։ Հանրապետու– թյան կապիտալ ներդրումների զգալի մասը բաժին է ընկնում Երևան քաղաքին։ Եթե 1975-ին Երևանում իրականացվում էր պետ․ ամբողջ ներդրումների միայն 1/4-ը, ապա 1980-ին և 1985-ին այն կազմում էր համապատասխանաբար մոտ 40 և 30%։ ՀՍՍՀ տարբեր շրջաններում ներդրումնե– րը բաշխվել են ըստ դրանց բնակչության թվաքանակի, բնական հարստություննե– րի, ժողտնտեսության մեջ ունեցած կշռի։ Սովետական իշխանության հաստատ– ման առաջին իսկ տարիներից պետ․ և կոոպերատիվ ձեռնարկությունների ու կազմակերպությունների (առանց կոլ– տնտեսությունների) կապիտալ ներդրում– ների զգալի մասն ուղղվել է արդյունաբե– րության զարգացմանը՝ 30-ից աճելով 5-րդ հնգամյակում մինչև 50%–ի։ Այնու– հետև արդյունաբերության տեսակարար կշիռը աստիճանաբար նվազել է և 1981 – 1985-ին կազմել 36–37%։ Տնտեսության արագ զարգացումը պա– հանջում էր նաև տրանսպորտի զարգա– ցում, և սկզբնական շրջանում կապիտալ ծախսումների ծավալով տրանսպորտը հանրապետությունում երկրորդն էր։ Հե– տագայում, զարգացած տրանսպորտային համակարգ ստեղծվելուց հետո, այն իր դիրքերը զիջեց գյուղատնտեսությանը, բնակարանային շինարարությանը, ոչ ար– տադր․ ոլորտին։ 1921–85-ին տնտեսության հիմնական ճյուղերում կապիտալ ներդրումներն ունե– ցել են հետևյալ բաժինը՝ արդյունաբերու– թյունում 37,6, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում՝ 14,7, տրանսպորտում ու կապում՝ 9,3, շինա– րարությունում՝ 3,6, բնակարանային շի– նարարությունում՝ 16,1, գիտության, մշա– կույթի, արվեստի, ժողովրդական կրթու– թյան հիմնարկների ու կոմունալ ձեռնար– կությունների շինարարությունում՝ 15,8%։ ՀՍՍՀ էներգետիկ բազայի ստեղծման ու ամրապնդման նպատակով 7–9-րդ հնգամ– յակների առանձին տարիներին արդ․ կա– պիտալ ներդրումների մինչև 1/4-ը ուղղ– վել է այդ ճյուղի զարգացմանը։ Հետագա– յում ներդրումների ծավալը, ինչպես նաև ճյուղի տեսակարար կշիռը աստիճանա– բար նվազել է, 11-րդ հնգամյակում հաս– նելով մոտ 5,2%-ի։ Նույն միտումն ունի կապիտալ ներդրումների շարժը նաև քիմ․ և նավթաքիմ․ արդյունաբերությունում, որի տեսակարար կշիռը արդյունաբերու– թյան ներդրումներում 7-րդ հնգամյակի 22% –ից նվազելով 10-րդում կազմել է ընդամենը 9,5%։ ճյուղում մեծ ծավալի վերակառուցման աշխատանքների հե– տևանքով 1981–85-ին դրա տեսակարար կշիռը ներդրումներում նորից աճել է՝ միջին հաշվով կազմելով 12,3%։ Մեծ չափով ավելացել է մեքենաշինու– թյան և մետաղամշակման զարգացմանը ուղղված ներդրումների ծավալը․ 1961-ի մոտ 22 մլն ռ–ից (18%) 1985-ին այն հասել է 202 մլն ռ–ի (35,8%), ապահովելով ճյու– ղի աննախընթաց աճ, դարձնելով այն ՀՍՍՀ առաջատար ճյուղ, որը 1985-ին ապահովել է արդյունաբերության ամբողջ համախառն արդյունքի 30,3%-ը։ Զգալի է նաև թեթև արդյունաբերության զարգաց– մանը ուղղված կապիտալ ներդրումների աճը։ Դրանց տեսակարար կշիռը ընդհա– նուր կապիտալ ներդրումներում 9-րդ հըն– գամյակի 6,8%-ից 11-րդ հնգամյակում աճել է մինչև 12,4%։ Քիչ է փոփոխվել սննդի արդյունաբերու– թյան տեսակարար կշիռը (8–9%)։ Շի– նանյութերի արդյունաբերության զար– գացմանն ուղղված կապիտալ ներդրում– ների տեսակարար կշիռը ընդհանուր ներ– դրումներում 7-րդ հնգամյակի 7,7%-ից 11-րդում նվազելով հասել է 4,4%-ի։ Զգալիորեն բարելավվել է ՀՍՍՀ արտ․ նշանակության օբյեկտներին հատկաց– վող ներդրումների վերարտ․ կառուցված– քը։ Դրանցում նոր շինարարության բա– ժինը 1920-ի 45%-ից նվազել է և 11-րդ հնգամյակում կազմել է 29%։ Ավելացել է գործող ձեռնարկությունների ընդլայնմա– նը, վերակառուցմանը և տեխ․ վերազին– մանը հատկացվող ներդրումների տեսա– կարար կշիռը (25%-ից մինչև 50%)։ Այլ կապիտալ ծախսումների (նախահաշվում չնախատեսված սարքավորումների ձեռք– բերման, ձեռնարկությունների կարողու– թյունների պահպանման, նախագծային– հետազոտական աշխատանքների կատար– ման համար) բացարձակ ծավալը 1975 – 1985-ին ավելացել է մոտ 2 անգամ, սա– կայն դրանց տեսակարար կշիռը ներդրում– ների մեջ մնացել է միջին հաշվով 20% –ի մակարդակին։ Կապիտալ ներդրումների գերակշռող մասը ֆինանսավորվում է ազգային եկա– մըտի, մնացածը՝ լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների հաշ– վին։ Վերջինը առավելապես ծառայում է հիմնական ֆոնդերի պարզ վերարտադրու– թյան նպատակին և ՀՍՍՀ ժողտնտեսու– թյան մեջ կապիտալ ներդրումների կազ– մում (առանց բնակչության ներդրումների) ունի աստիճանական աճի միտում՝ փո– փոխվելով՝ 1960-ի 8,7%-ից մինչև 1985-ի 15,5%։ Բ․ ԵղիազարյաԱ

ԻՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ–ԿՈՄՈԻՆԱԼ ՏՆՏԵՍՈԻԹՑՈՒՆ Մինչև սովետական կարգերի հաստա– տումը Հայաստանի բնակավայրերում բնակչության բնակ–կոմունալ սպասար– կումը (շատ սահմանափակ) կատարվում էր մասնավոր կարգով։ Քաղաքները զար– գանում էին տարերայնորեն, առանց բնակչության կենցաղային պայմանների հաշվառման։ Երևանի, Ալեքսանդրապոլի (Լենինականի), Կարսի, Վանի և այլ քա– ղաքների բնակելի տները հիմնականում մեկ կամ երկհարկանի, առանց կոմունալ հարմարանքների շենքեր էին։ 1906-ին Երևանում շարք մտավ քաղաքի կենտրոնը կայարանին միացնող (երկա– թուղային քաղաք էր դարձել 1902-ից) ձիաքարշը, 1907-ին գործարկվեց «Շուս– տով և որդիներ» ընկերության հէկը, 1911-ին՝ ջրմուղը։ Երևանում բարեկարգ էր մի քանի փողոց, բարեկարգման նպատակ– ների համար տարեկան հատկացվում էր մոտ 13,5 հզ․ ռ․։ Ջրմուղը բավարարում էր բնակչության չնչին մասի կարիքները, իսկ մեծամասնությունը օգտվում էր ջըր– հորներից։ Մինչև 1920-ը ՀՍՍՀ ներկայիս տարածքում կար ընդամենը 20 կմ երկա– րության ջրմուղի գիծ։ Ալեքսանդրապոլը չուներ բնակ–կոմունալ տնտեսություն, էլեկտրակայան ևն։ 1920-ին Հայաստանի քաղաքներում եղած բնակելի ֆոնդը չէր բավարարում բնակչության հիմնական մա– սի կենցաղային նվազագույն պահանջ– մունքները։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո բնակ․–կոմունալ տնտեսության զարգացումը նպատակա– մղվեց աշխատավորության բնակ–կենցա– ղային պահանջմունքների բավարարմա– նը, և աստիճանաբար սկսվեց ձևավորվել բնակֆոնդը՝ կոմունալ–կենցաղային պայ– մաններով։ Սովետական Հայաստանի կա– ռավարությունը 1922-ի մարտին որոշում ընդունեց Երևանում և Ալեքսանդրապո– լում բնակարանային շինարարությունը վարկավորելու մասին, իսկ 1924-ի ապ– րիլին հաստատեց ճարտարապետ Ա․ Թա– մանյանի մշակած Երևանի շինարարու– թյան և բարեկարգման պլանը (գլխավոր հատակագիծը)։ 1921–28-ին շահագործ– ման հանձնվեց 20,4 հզ․ (առանց բանվոր– ների և ծառայողների՝ վարկով և կոլտըն– տեսությունների, կոլտնտեսականների ու գյուղ, մտավորականության կառուցած բնակտարածության), 1929–32-ին՝ 186 հզ․, 1933–37-ին՝ 483 հզ․, իսկ երրորդ հնգամյակի առաջին 3,5 տարում (1938– 1941)՝ 247 հզ․ մ2 բնակելի տարածություն։ 12 ոչ լրիվ տարիների ընթացքում բնակելի ֆոնդի տարեկան աճը կազմել է ավելի քան 83 հզ․ մ2․։ Բնակարանային շինարա– րության այս աճը զգալիորեն բարելավեց բնակտնտեսության վիճակը, փոխվեց Հա– յաստանի քաղաքների և գյուղերի արտա– քին տեսքը, ստեղծվեց, ըստ էության, նոր, քաղաքային ջրմուղ, բարելավվեց կոյու– ղու ցանցը, աստիճանաբար կազմակերպ– վեց ներքաղաքային տրանսպորտային տնտեսությունը (1933-ին Երևանում շա– հագործման հանձնվեց տրամվայի գիծը)։ Բարեկարգվեցին շրջկենտրոնները, բան–