ծունեության ոլորտը, աճեց դրա ապրան– քաշրջանառությունը, վերակառուցվեց պեա․ առևտրի կազմակերպական կառուց– վածքը։ Առևտրի հետագա զարգացմանը նպաստեցին ՍՍՀՄ ժողկոմխորհի 1936-ի հունվարի 5-ի «ՍՍՀՄ առևտրի ժողկոմա– տի կողմից քաղաքային առևտրի ցանցի ղեկավարման մասին» և ՍՍՀՄ ժողկոմ– խորհի և Կենտգործկոմի «ՍՍՌՄ ներքին առևտրի ժողկոմատի, միութենական ռես– պուբլիկաների ներքին առևտրի ժողկո– մատների և նրանց տեղական օրգանների վերակազմման մասին» որոշումները։ Ստեղծվեցին ՀՍՍՀ ներքին առևտրի ժող– կոմատի «Երարդառ», «Երսննդառ», «Եր– ճաշարանների տրեստ», իսկ ավելի ուշ՝ «Երհացառ» կազմակերպությունները, որոնք կարևոր դեր կատարեցին պետ․ առևտրի զարգացման, քաղաքային բնակ– չության սպասարկման բարելավման և տեղական ապրանքային ռեսուրսների կենտրոնացման գործում։ ՀՍՍՀ–ում ապ– րանքաշրջանառության աճի հետ զգալիո– րեն ընդլայնվեց պետ․ և կոոպերատիվ առևտրի մանրածախ ու հասարակական սննդի ձեռնարկությունների ցանցը, պա– հեստային տնտեսությունը։ Եթե 1932-ի վերջին Հայաստանի պետ․ ու կոոպերա– տիվ առևտրի մանրածախ ձեռնարկություն– ների թիվը կազմում էր 2226, ապա 1940-ին՝ 2710, հասարակական սննդինը համա– պատասխանաբար՝ 521 և 562։ Գյուղատնտեսության սոցիալիստ, վե– րակառուցումը պայմաններ ստեղծեց նաև կոլտնտեսային առևտրի զարգացման հա– մար։ Կոլտնտեսային մանրածախ առևա– րում իրացվում է կոլտնտեսությունների, կոլտնտեսականների և մասամբ բանվոր– ծառայողների ավելցուկ արտադրանքը՝ շուկայում առաջացող գներով։ ՍՍՀՄ Կենտգործկոմի և ժողկոմխորհի 1932-ի մայիսի 20-ի «Կոլտնտեսությունների, կոլ– տնտեսականների և մենատնտես աշխա– տավոր գյուղացիների առևտրի իրակա– նացման մասին» որոշումով սահմանվեց կոլտնտեսային առևտրի գործունեությու– նը։ Մանրածախ ապրանքաշրջանառու– թյան ընդհանուր ծավալի մեջ կոլտնտե– սային առևտրի բաժինը 1940-ին կազմել է 1,1 մլն ռ․։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին նվազեց պետ․ և կոոպերատիվ առևտրի ապրանքաշրջանառությունը, և ինչպես ամբողջ ՍՍՀՄ–ում, այնպես էլ ՀՍՍՀ–ում սկսեց կիրառվել քարտային սիստեմը։ Արդյունաբերության (հատկա– պես ռազմ, նշանակության) մեջ աշխա– տանքային օրվա երկարացումը, սննդա– մթերքների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը պահանջեցին հասա– րակական սննդի ընդլայնում։ Այդ տարի– ներին հասարակական սննդի օբյեկտնե– րից օգտվող բնակչության թիվը կրկնա– պատկվեց, պետ․ և կոոպերատիվ առևտրի ապրանքաշրջանառության մեջ հասարա– կական սննդի տեսակարար կշիռը, եթե 1940-ին կազմում էր 10,6%, ապա 1949-ին գրեթե կրկնապատկվեց։ 1945-ի սկզբին 1940-ի համեմատությամբ հասարակական սննդի շրջանառությունն աճեց 54,1%–ով։ Հետպատերազմյան տարիներին աստի– ճանաբար վերակառուցվեցին ապրանքա– շրջանառության իրացման ձևերը, վերաց– վեց մատակարարման քարտային համա– կարգը (1947-ի դեկտեմբերի 14-ին), կըր– ճատվեցին բանվոր, մատակարարման բա– ժինները, ընդլայնվեց ժող․ սպառման ապրանքների արտադրության ծավալը։ 1965-ին 1940-ի հաւքեմաաությամբ ՀԱԱՀ պետ․ առևտրի մանրածախ ապրանքաշըր– ջանառության ծավալը ավելացել է 8 ան– գամ, հանրապետության ընդհանուր ապ– րանքաշրջանառության մեջ այն կազմել է 71% (1940-ի 62%–ի դիմաց)։ ՀՍՍՀ պետ․ առևտուրն իրականացնում են ՀՍՍՀ առևտրի մինիստրության առևտր․ կազմակերպությունները, արդ․ մինիստրությունների բանվոր, մատակա– րարման բաժինները, ինչպես նաև ոչ արդ․ որոշ մինիստրությունների և գե– րատեսչությունների համապատասխան առևտր․ մարմինները (դեղատնային, «Հայգրքի» առևտրի վարչությունները ևն)։ Ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալի մեջ գերակշռող մասն առևտրի մինիստրության համակարգինն է։ Ման– րածախ ապրանքաշրջանառության մոտ 3/4-ը բաժին է ընկնում պետ․ առևտրին, բացի այդ ժողսպաոման ապրանքների մե– ծածախ ապրանքաշրջանառության մոտ 90–95% –ն իրականացնում են պետ․ առևտրի կազմակերպությունները։ 1984-ին պետ․ առևտրի պարենային խանութների ընդհանուր թվաքանակում մասնագիտաց– ված խանութների տեսակարար կշիռը կազմում էր 44,4%, իսկ ոչ պարենային խանութների ընդհանուր թվաքանակում մասնագիտացված խանութներինը՝ մոտ 78,4% ։ 1985-ին ՀՍՍՀ պետ․ և կոոպերա– տիվ մանրածախ ապրանքաշրջանառու– թյունը 1940-ի համեմատությամբ (համա– դրելի գներով) ավելացել է 20, ապրան– քաշրջանառությունը (բնակչության մեկ շնչի հաշվով) աճել է մոտ 12, մանրա– ծախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների թիվը՝ մոտ 4 ան– գամ։ Պետ․ և կոոպերատիվ առևտրի ապ– րանքաշրջանառության մեջ ընդգրկված է նաև հասարակական սննդինը, որի տե– սակարար կշիռը 1985-ին կազմում էր մոտ 10% ։ 1985-ին ՀՍՍՀ գործող խանութ– ների առևտր․ տարածությունը 1965-ի հա– մեմատությամբ ավելացել է շուրջ 2,9, իսկ հասարակական սննդի ձեռնարկու– թյուններում նստարանների թիվը՝ 4,8 ան– գամ։ 1985-ին առևտրի ապրանքային պա– հեստների ընդհանուր տարածությունը 1965-ի համեմատությամբ աճել է մոտ 2,5, մասնագիտացված պահեստների ապրան– քային տարողունակությունը՝ շուրջ 6,2 անգամ, իսկ մեծածախ կազմակերպու– թյունների պահեստային ցանցը՝ գրեթե կրկնապատկվել է։ 1970-ական թթ․ վերջից առևտրում լայն տարածում են ստացել ինքնասպասար– կումը, նախնական պատվերով ապրանք– ների վաճառքը, ապրանքների բաց ցու– ցադրումը, ապառիկ վաճառքը ևն։ ՍՍՀՄ տնտ․ ու սոցիալ․ զարգացման 1986–90-ի և մինչև 2000 թ․ ընկած ժամա– նակաշրջանի հիմնական ուղղություննե– րում նախատեսված է բարձրացնել առևտր․ սպասարկման կուլտուրան, զգալիորեն ավելացնել ֆիրմային խանութների ցան– ցը, առաջանցիկ տեմպերով զարգացնել հասարակական սնունդը, սպառողական կոոպերացիայի համակարգում ավելաց– նել ապրանքային ռեսուրսները, բարելա– վել առևտր․ սպասարկումը և հասարակա– կան սնունդը գյուղական վայրերում, զար– գացնել կոլտնտեսային առևտուրը, բա– րելավել կոլտնտեսային շուկաների աշ– խատանքը։ Ռ․ Միրզորսն, Շ․ Խաչիկյան, Ս․ Բոււանիկյան
ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՎԱՐԿ Հայկ․ ՍՍՀ ֆինանսներն ու վարկը Սո– վետական Միության միասնական ֆի– նանսավարկային համակարգի բաղկա– ցուցիչ օղակներն են։ Սոցիալիզմի կա– ռուցման բոլոր փուլերում սովետական պետությունը ֆինանսավարկային մեխա– նիզմն ակտիվորեն օգտագործել է ար– տադր․ ֆոնդերի ընդլայնման ու նորաց– ման, ամբողջ ժողտնտեսության կայուն ու հաշվեկշռված զարգացման, դրա առանցքային ճյուղերի ու օղակների, գի– տության, մշակույթի, առողջապահության Անի արագատեմպ զարգացման խթան– ման համար։ ժամանակակից փուլում, երբ ստեղծվել է արտադր․ և գիտատեխ․ հզոր պոտենցիալ, ֆինանսավարկային մեխանիզմը կարևոր դեր ունի երկրի նյու– թատեխ․ բազայի կառուցման, ամբողջ էկոնոմիկայի տնտ․ ռեգիոնների պլանա– չափ զարգացման և, այդ հիմքի վրա՝ ժո– ղովրդի կյանքի նյութական, հոգևոր ու կուլտ, բարձր մակարդակի ապահովման գործում։ XX դ․ սկզբին, Հայաստանում կապիտ․ հարաբերությունների ձևավորման հետ, կա– պիտալի կենտրոնացում սկսվեց նաև վարկա– յին գործում, ուր իշխում էր ռուս, կապիտալը։ Ռուսաստանի խոշոր բանկերն իրենց բաժան– մունքներն ունեին Անդրկովկասի մեծ քա– ղաքներում։ 1914-ին Երևանի նահանգում գոր– ծում էր շուրջ տաս բանկային հաստատու– թյուն, Երևան քաղաքում4 Վոլգա–Կամայի, Թիֆլիսի, Ազով–Դոնի առևտր․ բանկերի բա– ժանմունքները։ Վերջինիս միջոցները Հայաս– տանի վարկային համակարգի բոլոր հաստա– տությունների կապիտալի կեսից ավելին էին։ Բանկերը, վարկային գործառնություններից բացի, բազմաթիվ փայատիրական ձեռնար– կություններում խոշոր կապիտալ ներդրում– ների միջոցով, ծավալում էին առևտրաարդ․ լայն գործունեություն։ Օտարերկրյա ինտեր– վենցիայի և քաղաքաց․ կռիվների տարիներին Հայաստանում ֆինանսավարկային համա– կարգը և դրամաշրջանառությունը լրիվ կազ– մալուծվեցին։ Բացակայում էին պետ․ և տե– ղական կանոնավոր ֆինանսավորումն ու վար– կավորումը, տեղերում ֆինանս, իրավունք– ները ձևական բնույթ էին կրում, «գանձատնե– րի» գործունեությունը որևէ կարգավորման չէր ենթարկված։ Տայ սատանում սովետական կարգերի հաստատման նախօրեին շրջանա–