ռում էին 340 մլն ռ․ անդրկովկասյան բոներ և 11 մլրդ ռ․ ավելի հայկ․ չեկեր, որոնց իրական արժեքը կազմում էր միայն 353 հզ․ մինչպա– տերազմյան ռ․։ Փողը լրիվ արժեզրկված էր։ հիմնականում էմիսիայից և մյուս աղբյուրնե– րից ստացված եկամուտներն ուղղվում էին ներքին գործոց նախարարության և ռազմ, ծախսերը հոգալու նպա՛տակին։ Ֆինանսա– վարկային համակարգի գլխ․ օղակը՝ պետ․ բյուջեն, բացակայում էր։ Սովետական կարգերի հաստատումից հետո Հայաստանի կառավարությունն իրականացրեց նոր, սոցիալիստ, տիպի կենտր․ և տեղական ֆինանսավարկային ապարատի ստեղծմանն ու զարգացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառում– ներ։ Հայաստանի Հեղկոմի 1920-ի դեկտ․ 10-ի դեկրետով ազգայնացվեցին մասնա– վոր բանկերը, շրջանառությունից հան– վեցին դաշնակցական կառավարության ժամանակ բաց թողնված դրամանիշերը, դրանք Փոխարինվեցին Սովետական Հա– յաստանի նոր թղթադրամներով, սահ– մանվեցին նոր հարկեր են։ Ամբողջ երկ– րի մասշտաբով ֆինանսավարկային քա– ղաքականությունը կոորդինացնում էր
ՌՍՖՍՀ ֆինժողկոմատը։ Հայաստանում ֆինանսները ղեկավարում էր 1920-ի դեկտ․ 17-ին ստեղծված հանրապետության ֆին– ժողկոմատը, 1922–36-ին՝ Անդրֆեդերա– ցիայի տարիներին, Հայաստանում Անդր– ֆեդերացիայի ֆինանսների ժողկոմատի լիազորի վարչությունը (ԱՍՀՄ Գերագույն սովետի 1946-ի մարտի 15-ի հրապարա– կած օրենքի հիման վրա այն վերակազմ– վել է ֆինանսների մինիստրության)։ 1921-ին կազմակերպվեց ՌՍՖՍՀ պետ– բանկը, որի գրասենյակներն ու բաժան– մունքները հիմնվեցին նաև Հայաստա– նում (1924)։ 1925-ին երկրի վարկային համակարգը (առանց վարկային կոոպե– րացիաների) արդեն ներառում էր 1232 բանկային հիմնարկություն։ Հայաստանի էկոնոմիկայի վերականգնման համար մեծ նշանակություն ունեցավ 1922–24-ի դրամ, ռեֆորմը, որի շնորհիվ ստեղծվեց սոցիալիստ, տիպի միասնական դրամա– կան համակարգ, ամրապնդվեց պետ․ բյուջեն։ Հայաստանում առաջին տեղա– կան բյուջեները (Երևանի, Ալեքսանդրա– պոլի, Նոր Բայազետի) կազմվել են 1922-ի հուլիս–սեպտեմբեր ամիսների համար։ Երկրորդ տեղական բյուջեներն ընդգըր– կում էին 1922-ի հոկտ․ 1-ից մինչև 1923-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակաշրջանը։ Դրանց հիման վրա կազմվեց առաջին պետ․ կայուն բյուջեն՝ 1923-ի հուլիս– դեկտ․ ժամանակաշրջանի համար։ Այն կազմվեց հանրապետության բոլոր գա– վառների (բացառությամբ Մեղրու) հա– մար։ 1927–28 տնտ․ տարում, 1923–24–ի համեմատությամբ, ՀԱԱՀ պետ․ բյուջեի ծավալն աճեց շուրջ 3 անգամ։ Բյուջեի եկամուտների ճնշող մասը կազմում էին ոչ հարկային մուտքերը, իսկ ծախսերի 2/3-ն ուղղվում էին ժողտնտեսության զար– գացման և սոցկուլտ․ միջոցառումների ֆինանսավորման նպատակին։ Դրամա– կան ռեֆորմից հետո հանրապետությու– նում էապես աճեց նաև վարկային ներ– դրումների ծավալը։ 1928-ին, 1924-ի հա– մեմատությամբ, այն ավելացավ մոտ 7,3 անգամ։ Ակսեցին գործել նաև ֆինանսա– ՀՍՍՀ պետական բ յ ո ւ ջ և ն (մլն ռ․) 1940 1960 1970 1980 1985 Եկամուտներ՝ ընդամենը 51,6 330,1 1129,6 1784,1 2195,0 այդ թվում՝ շրջանառության հարկ 24,6 140,6 512,0 726,3 894,2 պետ․ ձեռնարկությունների ու կազմակերպություն– ների վճարումներ շահույթից 7,9 53,7 211,8 364,2 493,2 պետ․ հարկեր բնակչությունից 4,9 18,1 106,5 122,6 163,0 պետ․ սոցիա[․ ապահովագրության միշոցներ 1․1 27,4 63,9 123,8 168,0 Պետ․ ու կոոպերատիվ ձեռնարկություններից ե կազմակերպություններից 45,0 280,6 1010,9 1635,4 2027,0 Ծախսեր՝ ընդամենը 49,9 352,1 1104,1 166,28 2110,1 այդ թվում՝ ժողտնտեսության 12,1 169,5 532,6 796,1 1043,3 սոցկուլտ․ միջոցառումների և գիտության 31,8 164,7 435,8 750,4 925,8 որից4 լուսավորության և գիտության 23,8 92,2 262,0 450,6 536,7 առողջապահության և ֆիզկուլտուրայի 6,3 33,1 87,7 152,3 190,0 սոցիալ․ ապահովության 1․7 32,1 79,3 144,7 196,1 պետ․ նպաստներ բազմազավակ և միայնակ մայ– – 7,3 6,8 2,8 3,0 րերին կառավարում 5,2 9,2 16,5 25,7 30,4 վարկային համակարգի մյուս օղակները՝ պետ․ ապահովագրությունը և խնայողա– կան դրամարկղերը (առաջին խնայդրա– մարկղը կազմակերպվել է 1923-ին՝ Երե– վանում)։ ՍՍՀ Միության և միութենական հանրա– պետությունների բյուջետային իրավունք– ների վերաբերյալ ընդունված կանոնա– դրությամբ (1927) բյուջեների միջև եկա– մուտների բաշխման հիմնական սկզբուն– քը հանրապետ․ բյուջեների անդեֆիցի– տայնության ապահովումն էր՝ հանրապե– տության տարածքում գյուղատնտ․, արդ․ հարկերից և եկամտահարկից ստացվող բոլոր մուտքերի 99% –ը դրանց ամրացնե– լու միջոցով։ Բյուջեի միջոցների առավել արդյունավետ օգտագործման և դրամա– շրջանառության պլանավորման մակար– դակի բարձրացման համար կարևոր նշա– նակություն ունեցավ 1928-ի դրամարկղա– յին ռեֆորմը։ Միութենական ու հանրա– պետ․ բյուջեների դրամարկղային կատար– ման պարտականությունը դրվեց պետ– բանկի հիմնարկների վրա, իսկ ֆինժող– կոմատի դրամարկղերը վերացվեցին։ Ամ– բողջ ժողտնտեսության սոցիալիստ, վե– րակառուցումը պայմանավորեց 1930-ի հարկային ռեֆորմի անցկացման անհրա– ժեշտությունը։ Վարկավորման առևտր․ ձևը փոխարինվեց ուղղակի բանկային վարկավորմամբ, միասնականացվեցին սոցիալիստ, ձեռնարկությունների վճա– րումները և պետ․ ձեռնարկությունների ու տնտ․ կազմակերպությունների բազմաթիվ վճարումների փոխարեն սահմանվեցին երկուսը՝ շրջանառության հարկը և շա– հույթից մասհանումները։ ժողտնտեսու– թյան տարբեր ճյուղերում կապիտալ ներ– դրումները ֆինանսավորելու համար ՍՍՀՄ ֆինժողկոմատի համակարգում ըս– տեղծվեցին հատուկ բանկեր (արդբանկ, գյուղբանկ ևն)։ Իրականացված միջոցա– ռումների շնորհիվ 1940-ին, 1928–29 տնտ․ տարվա համեմատությամբ, հանրապետու– թյան պետ․ բյուջեի ծավալն ավելացավ 21 անգամ և կազմեց շուրջ 500 մլն ռ․։ Կըտ– րուկ աճեցին սոցիալիստ, տնտեսությու– նից ստացվող եկամուտների բացարձակ ծավալն ու տեսակարար կշիռը, 12 ան– գամ ավելացավ սոցիալիստ, տնտեսու– թյան զարգացման ծախսերի ֆինանսա– վորումը (սոցկուլտ․ միջոցառումների ծախ– սերը՝ մոտ 37 անգամ), խոշոր միջոցներ հատկացվեցին նաև միութենական բյու– ջեից՝ մասնավորապես ծանր արդյունա– բերության ճյուղերի զարգացման համար։ Նախապատերազմյան հնգամյակներում կատարվեցին մեծ ծավալի վարկային ներդրումներ, 1940-ին, 1932-ի համեմա– տությամբ, հանրապետության ժողտնտե– սության մեջ կարճաժամկետ վարկային ներդրումներն ավելացան 8 անգամ, իսկ մասնագիտացված բանկերը ֆինանսա– վորեցին 1,5 մլրդ ռ․ կապիտալ ներդրում– ներ։ Այդ ժամանակաշրջանում 16 անգամ աճեց խնայդրամարկղերի ավանդատու– ների թիվը, մեծ չափերի հասան պետ․ ապա1ավագրության գործառնությունները։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին ֆինանսավարկային համակարգի միջոցով անհրաժեշտ դրամական ռեսուրս– ներ հավաքագրվեցին ժողտնտեսության զարգացման և պատերազմական ծախ– սերի ֆինանսավորման համար։ Պետ․ բյուջեի եկամուտների հիմնական աղբյու– րը սոցիալիստ, տնտեսության վճարում– ներն էին՝ շրջանառության հարկի և շա– հույթից մասհանումների ձևով։ Կարևոր աղբյուր դարձան բնակչության վճարում– ները աշխատավորների նախաձեռնու– թյամբ ստեղծված Պաշտպանության ֆոն– դի և Կարմիր բանակի ֆոնդի հաշվին։ Պատերազմի առաջին տարիներին կըր– ճատվեցին հանրապետության պետ․ բյու– ջեի եկամուտներն ու վարկային ներդրում– ները։ Ռազմաճակատի կարիքները պայ– մանավորեցին բնակչության հարկային վճարումների ավելացումը։ Պատերազմի տարիներին փոխառություններից ստաց– վող մուտքերը գրեթե 2 անգամ գերազան– ցեցին նախապատերազմյան բոլոր փոխա– ռությունների գումարը։ Սովետական Հա– յաստանի աշխատավորները ձեռք բերե– ցին 630 մլն ռ․ պետ․ փոխառության պար– տատոմսեր և դրամաիրային վիճակա– խաղի տոմսեր։ Պատերազմի ժամանակ հանրապետության տնտ․ ու կուլտ, շի– նարարությունը չէր դադարում։