ՀՍՍՀ սոցիալ–անա․ զարգացման ներ– կա փուլը բնութագրվում է աշխատանքի հասարակական բաժանման մեջ կատար– վող էական տեղաշարժերով՝ կապված գիտատեխ․ հեղափոխության ծավալմամբ, արտադրության նախապատրաստական ոլորտի զարգացմամբ (գիտ․ հետազոտու– թյուններ, կոնստրուկտորական մշակում– ներ, ինֆրակառուցվածք), էկոնոմիկայի և հասարակության զարգացման գործում ոչ արտադրողական ոլորտի դերի ուժե– ղացմամբ։ Աշխատանքի բնույթի փոփո– խությունը, արտադրության ե․ աշխատան– քի հասարակական բաժանման մեջ կա– տարված կառուցվածքային տեղաշարժերը պայմանավորել են նաև փոփոխություն– ներ աշխատանքային ռեսուրսների կա– ռուցվածքում․ ժողտնտեսության մեջ զբաղ– ված բնակչության վերաբաշխում, մասնա– վորապես նրա ավելացում ոչ արտադրո– ղական ոլորտում, գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվի հարաբերական և բացարձակ կրճատում (աղ․ 2)։ 70-ական և 80-ական թթ․ սկզբներին ՀՍՍՀ ժողտնտեսության մեջ զբաղվածնե– րի ամբողջ աճի կեսից ավելին կազմել են ոչ արտադր․ ոլորտի աշխատողները։ Այդ ոլորտի արագացված աճի անհրաժեշտու– թյունը պայմանավորված է բնակչության նյութական և հոգևոր պահանջմունքների, եկամուտների աճով, ինչպես նաև նյու– թական արտադրության արդյունավետու– թյան բարձրացման գործում ոչ արտադր․ ոլորտի դերի բարձրացումով։ Նշանակա– լից փոփոխություններ են կատարվել նաև զբաղվածների ճյուղային կառուցվածքում (աղ․ 3)։ Ավելացել է արդյունաբերության, հատ– կապես ժողտնտեսության մեջ գիտատեխ․ առաջադիմությունը պայմանավորող ճյու– ղերում (մեքենաշինություն, մետաղամշա– կություն, էներգետիկա ևն) զբաղվածնե– րի թիվն ու տեսակարար կշիռը։ Զգալիո– րեն նվազել է գյուղատնտեսության և ան– տառային տնտեսության մեջ զբաղված– ների թիվը։ 1965-ին այդ ճյուղերում աշխա– տում էր ժողտնտեսության մեջ զբաղված– ների ընդհանուր թվի 34%, իսկ 1985-ին՝ 20%-ը։ Հանրապետությունում աճել է նաև գիտ․ աշխատողների թիվը։ 1970-ին այն կազմել է 12808 (այդ թվում՝ 482 գիտ․ դ–ր, 3346 գիտ․ թեկնածու), իսկ 1986-ին՝ 21453 (այդ թվում՝733 գիտ․ դ–ր, 6751 գիտ․ թեկնածու) մարդ։ Հեռանկարում զբաղ– վածության ճյուղային կառուցվածքը կբնութագրվի նյութական արտադրությու– նում զբաղվածների թվի աճի դանդաղեց– մամբ, արդյունաբերության մեջ զբաղված աշխատանքային ռեսուրսների որոշ կըր– ճատմամբ։ Սպասարկման ոլորտում տեխ․ մակարդակի բարձրացումը պայմանավո– րել է աշխատուժի որոշակի հոսք գիտու– թյան, կրթության, մշակույթի, բժշկության և ինֆրակառուցվածքի ոլորտները։ ՍՍՀՄ ինչպես նաև ՀՍՍՀ էկոնոմիկա– յի զարգացման ժամանակակից փուլին հատուկ է էքստենսիվ և ինտենսիվ գոր– ծոնների զուգակցումը։ Աշխատանքային ռեսուրսների վերարտադրության էքստեն– սիվ ձևը բնութագրվում է աշխատողների որակավորման և ընդհանուր կրթական անփոփոխ մակարդակի պայմաններում նրանց թվի աճով։ Աշխատանքային ռե– սուրսների վերարտադրության ինտենսիվ ձևն իրականացվում է աշխատողների որա– կավորման, ընդհանուր կրթական և կուլտ– տեխ․ մակարդակների բարձրացման, մտավոր և ֆիզ․ աշխատանքների միջև եղած էական տարբերությունների վերաց– ման և գյուղատնտ․ աշխատանքը ինդուս– տրիալ աշխատանքի տարատեսակի վե– րածելու ճանապարհով։ Այդ բոլոր պրո– ցեսները օրգանապես կապված են գի– տատեխ․ հեղափոխության ծավալման հետ և դրսևորվում են որակավորված աշխա– տողների, գիտ․ և ինժեներատեխ․ կադրե– րի, մտավոր աշխատանքով զբաղված ան– ձանց տեսակարար կշռի աճով։ Արտադրու– թյան ավտոմատացման ժամանակակից փուլում փոփոխվել է հիմնական և օժան– դակ բանվորների հարաբերակցությունը ի օգուտ վերջինների։ Գիտատեխ․ հեղափոխության ծավալ– ման պրոցեսում ավելի տիրապետող է ինժեներատեխ․ աշխատողների տեսակա– րար կշռի աճի միտումը։ ՀՍՍՀ ժողտըն– տեսությունում զբաղվածների մեջ բարձ– րագույն կրթությամբ մասնագետների տե– սակարար կշիռը 1975-ին 1965-ի համեմա– տությամբ աճել է 120,7%–ով, իսկ 1985-ին՝ 342,0%–ով։ Արտադրության ժամանակա– կից պայմաններում մեծացել է աշխատա– վորների ընդհանուր կրթական նախա– պատրաստման նշանակությունը։ Արդյու– նաբերությունում աշխատողների որակա– վորման բարձրացման ժամանակի միջին ինտերվալը կազմել է 4,5, իսկ առանձին ճյուղերում (էլեկտրոնային և քիմ․ արդյու– նաբերություն, էլեկտրաէներգետիկան) 2,5–3,5 տարի։ Մշտապես ավելանում է պրոֆտեխ․ հաս– տատությունների և դրանցում սովորող– ների քանակը։ ՀՍՍՀ–ում 1965-ին գործում էր 34, իսկ 1985-ին՝ 101 ուսումնարան, որտեղ սովորում էին համապատասխա– նաբար՝ 10,7 և 47,0 հզ․ մւսրդ։ Ձեռնար– կություններում, հիմնարկություններում և այլ կազմակերպություններում աճել է որակավորումը բարձրացնող բանվորների ու ծառայողների թիվը (աղ․ 4)։ ՀՍՍՀ–ում լայնորեն իրականացվում է նաև գյուղատնտ․ կադրերի պատրաստու– մը (աղ․ 5)։ Մշտապես կատարելագործվում է նաև աշխատանքի նյութական խթանման հա– մակարգը։ ժողտնտեսության մեջ բանվոր– ների և ծառայողների միջին ամսական աշխատավարձը 1965-ին կազմել է 92,6 ռ․, 1970-ին՝ 123,0 ռ․, 1980-ին՝ 163,1 ռ․, 1985-ին՝ 180,0 ռ․, իսկ առանձին ճյուղերի բանվորներինը և ծառայողներինը այն կազմել է․ արդյունաբերության մեջ՝ 209,1 ռ․, գյուղատնտեսությունում՝ 147,1 ռ․, շի– նարարությունում՝ 275,2 ռ․, առևտրում, հասարակական սննդում, ՆՏՄ–ում և մթե– րումներում՝ 135,0 ռ․, առողջապահության մեջ, սպորտում, սոցապահովության հա– մակարգում՝ 116,9 ռ։ Աղ․ 4 Բանվորների և ծառայողների ուսուցումը U որակավորման բարձ– րացումը Հ Ս ձեռնարկություններում, հիմնարկ ու թյուններու մ և կազմակերպ ու թյ ուններ ու մ (հզ․ մարդ) 1965 1970 1975 1980 1985 Կադրերի ուսուցումը․ Նոր մասնագիաություններ սովորած բանվորներ ու ծառայողներ 27,6 58,4 73,2 78,3 74,2 այդ թվում՝ բանվորներ 26,6 57,5 71,6 76,0 73,7 կադրերի որակավորման բարձրացումը, ուսուց– մամբ որակավորումը բարձրացրած բանվորներ ու ծառայողներ 49,3 73,0 177,7 339,9 451,6 այդ թվում՝ բանվորներ 39,2 46,1 106,0 241,4 319,8 Աղ․ 5 "տՍԱՀ գյուղատնտեսության համար մեխանիզատորների պատ– րաստ ու մ ը (մարդ) 1965 1970 1975 1980 1985 Գյուղատնտեսության համար պատրաստված մե– խանիզատորները․ ընդամենը 1603 2509 4549 8329 8224 այդ թվում՝ տրակտորիստներ, տրակտորիստ–մեքենավարներ, 1116 1917 1866 2553 2671 կոմբայնավարներ ավտոմեքենայի վարորդներ 314 180 2072 3993 2421 Աղ․ 6 Աշխատանքի արտադրողական ու թյան աճը ՝’ՀՍՍՀ ժողտնտես ու– թյան մեջ (% 1975-ի նկատմամբ) 1980 1985 հասարակական աշխատանքի արտադրողականությունը 123 147 Աշխատանքի արտադրողականությունը, արտադրությունում 121 141 գյուղատնտեսությունում (հասարակական արտադրությունում) 105 127 շինարարությունում 117 140
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/312
Այս էջը սրբագրված չէ