Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/313

Այս էջը սրբագրված չէ

Ավելացել է հասարակական սպառման ֆոնդերի դերն ու նշանակությունը։ 1985-ին սպառման հասարակական ֆոն– դերից արվող վճարումների և արտոնու– թյունների հեա բանվորների և ծառայող– ների միջին ամսական աշխատավարձը կազմել է 247,3 ռ․։ ՀՍՍՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված է, որ ձեռ– նարկություններում, հիմնակություննե– րում և կազմակերպություններում բան– վորների ու ծառայողների աշխատաժա– մանակի բնականոն տևողությունը չի կա– րող անցնել շաբաթական 41 ժամից։ Աշ– խատաժամանակի կրճատ տևողություն է սահմանված 15–16 և 16–18 տարեկան– ների համար (համապատասխանաբար 24 և 36 ժամ)։ Աշխատաժամանակի կրճատ տևողություն է սահմանված նաև բժիշկ– ների, մանկավարժների և առանձին կա– տեգորիայի աշխատողների համար։ Ար– տաժամյա աշխատանքը թույլատրվում է բացառիկ դեպքերում և չպետք է անցնի չորս ժամից՝ իրար հաջորդող երկու օրում և 120 ժամից՝ տարվա մեջ։ Արդյունաբերության մեջ աշխատող բանվորների համար սահմանված աշխա– տանքային շաբաթվա միջին տևողությու– նը 1960-ին կազմել է 46,7 ժամ, իսկ 1985-ին՝ 40,8 Ժամ։ Աշխատանքային ռեսուրսների օգտա– գործման բարելավման և ժողովրդի կեն– սամակարդակի բարձրացման ուղղու– թյամբ կարևորագույն միջոցառում էր 1986 թ․ նոյեմբերի 19-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի ընդունած «Անհատական աշ– խատանքային գործունեության մասին» օրենքը։ ժողտնտեսության զարգացման որոշիչ ցուցանիշ և ժողովրդի կենսամակարդակի աճի կարևոր պայման է աշխատանքի ար– տադրողականության բարձրացումը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման համար կարևոր նշանակու– թյուն ունի նաև սոցմրցության և նրա բարձ– րագույն ձևի՝ աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի շարժ– ման ծավալումը։ ՍՄԿԿ Կենտկոմի ապ– րիլյան պլենումում (1985) նշվեց, որ հասարակական աշխատանքի արտադրո– ղականության արմատական բարձրացու– մը տնտ․ ոլորտի ամենակարևոր խնդիրն է։ ՍՍՀՄ տնտ․ և սոցիալ․ զարգացման 1986–1990-ին և մինչև 2000-ը ընկած ժա– մանակաշրջանի հիմնական ուղղություն– ներում խնդիր է դրվել հասնել հասարա– կական աշխատանքի արտադրողականու– թյան արմատական աճի։ Աշխատանքի արտադրողականության աճի մակարդա– կին համապատասխան նախատեսվում է բարձրացնել աշխատանքի վարձատրու– թյունը, կատարելագործել պարգևատըր– ման ձևերը, ապահովել բնակչության արդ– յունավետ զբաղվածություն, աշխատան– քի պայմանների էական բարելավում, ձեռ– քի աշխատանքի ծավալի կրճատում։ Վ․ Կարապետյան

ԺՈՂՈՎՐԴԻ 1ւՅՈԻԹԱԿԱՆ ռարեկեցոիթցոին Սոցիալիստ, շինարարության բոլոր փու– լերում սովետական ժողովրդի նյութական բարեկեցության անշեղ բարձրացումը եղել է ՍՄԿԿ և սովետական պետության գործունեության հիմնական ուղղություն– ներից մեկը։ ժամանակակից փուլում սո– վետական մարդկանց կենսամակարդակի բարձրացումը իրականացվում է կյան– քում կոմունիստական կուսակցության սո– ցիալ․ քաղաքականության կիրառումով։ Ուժեղանում է էկոնոմիկայի զարգացման սոցիալ․ ուղղվածությունը։ Արագացել է վճարովի սպասարկումների աճը․ բարե– լավվել է ժողովրդական սպառման կա– ռուցվածքը։ Ընդլայնվել են բնակարանա– յին և սոցիալ–կուլտուր․ շինարարության մասշտաբները։ Սկսվել է սոցիալ․ ոլորտի նյութական բազայի ամրապնդման ծրա– գրի իրագործումը։ Սոցիալ․ ոլորտի կա– ռավարումը կատարելագործելու և այդ բնագավառում մինիստրությունների, գե– րատեսչությունների հանրապետ․ և տե– ղական մարմինների աշխատանքի կոոր– Թաղամաս Երեանի Հարավ՜արևմտյան բնակե– լի զանգվածում Սեանի մշակույթի պալատը դինացումը ուժեղացնելու համար 1986-ին ստեղծվել է ՍՍՀՄ Մինիստրների խորհըր– դի սոցիալ․ զարգացման բյուրո՝ որպես կառավարության մշտապես գործող մար– մին։ Նրա վրա է դրվում ՍՄԿԿ XXVII հա– մագումարի առաջ քաշած սոցիալ․ ծրագրի, սոցիալ․ համալիրի զարգացման վերաբեր– յալ ՍՍԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստր– ների խորհրդի ընդունած որոշումների, սոցիալ․ զարգացման գծով հնգամյա և տարեկան պլանների կատարման իրա– կանացումը ՍՍՀՄ մինիստրությունների և գերատեսչությունների, միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների հետ համատեղ։ ժամանա– կակից փուլում առանձնակի ուշադրու– թյուն է հատկացվում աշխատավորների նյութական և հոգևոր պահանջմունքների առավել լրիվ բավարարման, սոցիալիստ, բաշխման կատարելագործման, սոցիալ․ արդարության սկզբունքի անշեղ կիրառ– ման նպատակով ներգործուն միջոցառում– ների մշակմանն ու իրագործմանը։ Ազգային եկամուտը։ ՍՍՀՄ–ում, այդ թվում նաև Հայկական ՍՍՀ–ում ազգա– յին եկամուտը տնտ․ զարգացման կարե– վորագույն ցուցանիշ է, այն սոցիալիստ, ընդլայնված վերարտադրության, աշ– խատավորների նյութական և հոգեոր պահանջմունքների բավարարման միակ աղբյուրն է։ Դրա արտադրությունը, բաշ– խումն ու վերաբաշխումը տեղի է ունե– նում հասարակության շահերին համապա– տասխան և պլանաչափորեն այն օգտա– գործվում է տնտ․ ու սոցիալ․ առաջըն– թացի ապահովման, աշխատավորների նյութական ու կուլտուր․ մակարդակի ան– շեղ բարձրացման համար։ ՍՍՀՄ–ում, նաե ՀՍՍՀ–ում, աշխատավորներն իրենց նյութական և կուլտուր․ պահանջմունքնե– րի բավարարման համար ստանում են ազգ․ եկամտի շուրջ 3/4-ը։ Ըստ աշխա– Աղ․ 1 ժողովրդի նյութական բարեկեց ու թյան և կուլտուրական մակարդակի աճը ՀՍՍ Հ–ու մ 1940 1960 1970 | 1975 1980 1984 Ազգային եկամտի արտադրության աճը (տոկոսներով 1970-ի նկատմամբ), ընդա– մենը 100 145,7 209,6 259,1 Բնակչության մեկ շնչի հաշվով 100 129,9 170,5 198,1 Բնակչության մեկ շնչի հաշվով ռեալ եկա– մուտների աճը (տոկոսներով, 1970-ի նկատմամբ) 100 116,4 145,1 156,2 Սպառման առարկաների արդ․ արտադրու– թյան աճը («Բ» խումբ, 1940=1), ընդա– մենը 1 4,6 11,7 17,0 26,0 34,1 Բնակչության մեկ շնչի հաշվով 1 3,3 6,1 8,0 11,1 13,6 Սպառման հանրային ֆոնդերից բնակչու– թյան ստացած վճարումները և արտոնու– թյունները, ընդամենը մլն ռ․ – 342,0 581,3 826,3 1082,5 1268,9 Բնակչության մեկ շնչի հաշվով, ռ․ – 155 231 292 350 385 Պետ․ և կոոպերատիվ առևտրի մանրածախ ապրանքաշրջանառություն (1940=1) 1 3,7 9,0 12,9 17,5 19,2 Քաղաքային բնակարանային ֆոնդի ընդհա– նուր (օգտակար) մակերեսը (տարեվեր– ջին), ընդամենը մլն մ2 2,2 7,8 17,6 21,9 25,9 29,1