կաբարձա–գինեոկլոգիական, աչքի, քիթ– կոկորդ–ականջի հիվանդություններով տառապողների համար։ Այնուհետե ըս– տեղծվում են համապատասխան բաժան– մունքներ։ Վիրաբուժական բաժանմունք– ներ կային միայն Երեանի, Ալեքսանդրա– պոլի (Լենինական), Ղարաքիլիսայի (Կի– րովական) հիվանդանոցներում, հետագա– յում՝ նաև Դիլիջանում։ 1921-ին առժողկոմատին կից հիմնա– դրվում է մայրության և մանկության պահ– պանության բաժին, որը գավառներում ուներ 5 ենթաբաժին։ Այդ նույն ժամանա– կաշրջանում Երևանում կազմակերպվում է մանկատուն (40 մահճակալով), որը բաղկացած էր 2 բաժանմունքից և նախա– տեսված էր մինչե 1 տարեկան և 1–3 տա– րեկան երեխաների համար։ 1922-ին Երե– վանում սկսում է գործել հանրապետու– թյունում առաջին մանկական կոնսուլտա– ցիան, որը 1923-ից սպասարկում է նաե հղի կանանց։ 1924-ին հանրապետության ժողկոմխորհն ընդունում է «Երեխաների և դեռահասների առողջության պահպան– ման մասին» որոշումը, որի կենսագործ– ման շնորհիվ արդեն 1925-ին հանրապե– տությունում մայրության և մանկության պահպանությանն էին ծառայում 7 կոն– սուլտացիա, որից 2-ը՝ Երեանում, 2-ը՝ Դիլիջանի, 1-ական՝ Նոր Բայազետի, Լոռի–Փամբակի և էջմիածնի գավառնե– րում։ Մանկաբարձա–գինեկոլոգիական օգնության կազմակերպման բնագավա– ռում առաջին լուրջ քայլերը կատարվել են դեռես 1920-ին, երբ Երեանի առաջին հիվանդանոցին կից սկսել է գործել 20 մահճակալանոց մանկաբարձա–գինեկո– լոգիական բաժանմունք, որի բազայի վրա 1923-ին ստեղծվել է մանկաբարձա–գինե– կոլոգիական կլինիկա։ Այդ նույն թվակա– նին Լենինականում հիմնադրվել է ինք– նուրույն մանկաբարձական–գինեկոլոգիա– կան հիվանդանոց։ Մինչե 1922-ը հանրապետությունում ազ– գաբնակչությանը ակնաբուժական օգնու– թյուն էր տրվում հիմնականում ամբուլա– տոր պայմաններում։ 1922-ին Երեանի քա– ղաքային 2-րդ հիվանդանոցում ստեղծ– վում է ակնաբուժական բաժանմունք՝ 25 մահճակալով, որը 1925-ին վերակառուց– վում է աչքի հիվանդությունների կլինի– կայի։ Ակտիվ պայքար է կազմակերպվում տրախոմայի դեմ, որին զգալի օգնություն է ցույց տալիս Հայաստանի Կարմիր խա– չի ընկերությունը։ Երևանի կենտրոնական ամբուլատո– րիայում կային նաև նյարդային հիվան– դությունների (1921) և քիթ–կոկորդ–ական– ջի հիվանդությունների (1922) կաբինետ– ներ։ 1921-ին Երևանում և Լենինականում կազմակերպվում են վեներական հիվան– դությունների կաբինետներ, իսկ Երևանի քաղ․ հիվանդանոցում՝ նաև վեներական հիվանդությունների բաժանմունք։ Երե– վանի 1-ին հիվանդանոցի ներքին հիվան– դությունների կլինիկայում նյարդային հի– վանդությունների բուժման նպատակով առանձնացվում է 5 մահճակալ և բացվում ֆիզիկ, մեթոդներով բուժման կաբինետ։ Որոշ աշխատանքներ են կատարվում նաև հիվանդների սանատորա–կուրորտա– յին բուժման կազմակերպման բնագավա– ռում․ ընդարձակվում է Դիլիջանի առող– ջարանը։ 1925-ին առժողկոմատին կից ստեղծվում է կուրորտային վարչություն։ Նույն թվականին Արզնի առողջարանն ընդունում է առաջին հիվանդներին։ Հա– տուկ ուշադրություն է դարձվում բժշկ․ կադրերի պատրաստմանը։ 1921-ին Երե– վանում բացվում է բժշկ․ դպրոց, որի բա– զայի վրա 1922-ին հիմնադրվում է պետ․ համալսարանի բժշկ․ ֆակուլտետը՝ Սո– վետական Հայաստանի բժշկ․ և բժշկա– գիտական կադրերի պատրաստման առա– ջին դարբնոցը։ Բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման ու կատարելագործ– ման նպատակով կազմակերպվում են հա– տուկ կարճատև դասընթացներ, բժիշկներ են գործուղվում Մոսկվա, Լենինգրադ, նաև արտասահման։ 1925-ին հանրապետությունում արդեն գործում էին 22 հիվանդանոց, 2 առողջա– րան, 8 տրոպիկական կայան, 1 վեներա– կան դիսպանսեր, 12 դեղատուն, 29 բժշկ․ և 4 բուժկայան, 12 բուժարան, 19 լաբորա– տորիա, 8 ատամնաբուժական, 1-ական ֆիզիոթերապևտիկական և ռենտգենա– բանական կաբինետներ։ Հանրապետու– թյունում աշխատում էին 146 բժիշկ, 12 ատամնաբույժ–տեխնիկ, 53 մանկաբար– ձուհի, 23 դեղագործ, 162 այլ միջին բուժ– աշխատողներ, որոնց մի մասն սպասար– կում էր գյուղական ազգաբնակչությանը։ Միայն Երևանում աշխատում էր 62 բժիշկ։ Այդ նույն թվականին գյուղական վայրե– րում ազգաբնակչությանը սպասարկում էր 41 բուժհիմնարկ։ Սովետական իշխա– նության առաջին տարիներին վերացվե– ցին սուր վարակիչ հիվանդությունների համաճարակները։ Առողջապահական մարմինները միաժամանակ հաջող պայ– քար ծավալեցին մանուկների ու մայրերի մահացության դեմ։ Առողջապահության կազմակերպման բյուջեում անընդհատ աճող հատկացումները հանրապետու– թյունում բուժկանխարգելիչ աշխատանք– ներն ավելի բարձր մակարդակով կատա– րելու, ախտորոշման ու բուժման նպատա– կով տեխ․ միջոցներ և լաբորատոր նորա– գույն սարքավորումներ կիրառելու հնա– րավորություններ ստեղծեցին։ Բուժ, հիմ– նարկներում սկսեցին հաճախակի կիրա– ռել ֆիզիկ, մեթոդներով բուժման եղա– նակներ, նոր դեղամիջոցներ, վիրահատա– կան ու պահպանողական բուժման արդ– յունավետ մեթոդներ։ 1926-ին Դիլիջւսնում բացվեց հակատու– բերկուլոզային դիսպանսեր, իսկ 1927-ին Արզնիում, 60 մահճակալանոց առողջարա– նից բացի, գործում էին նաև 50 մահճակա– լանոց պանսիոնատ, լոգանքի սենյակ ու ֆիզիոթերապիայի կաբինետ։ Այդ թվա– կանին բոլոր գավառները (բացի Մեղ– րիից) ունեին ատամնաբույժներ, իսկ եր– կու գավառ՝ նաև ատամնապրոթեզավոր– ման կաբինետ։ Սկսում է գործել վերջույթ– ների պրոթեզավորման արհեստանոցը։ 1927-ին Սովետական Հայաստանում յու– րաքանչյուր 4400 բնակչին սպասարկում էր 1 բժիշկ (քաղաքներում՝ 1000, գյու– ղերում՝ 14․800 բնակչին)։ 1927-ին պետական համալսարանի բժշկ․ ֆակուլտետը տալիս է առաջին շըր– ջանավարտները՝ 32 բժիշկ։ Բուժկանխարգելիչ հիմնարկների շար– քում աստիճանաբար ընդլայնվում էր դե– ղատների ցանցը։ 1928-ին (1927-ի 14-ի վւոխարեն) հանրապետությունում դեղա– տների թիվը հասնում է 19-ի, որից 9-ը՝ գյուղական վայրերում։ Մեծ ուշադրություն է դարձվում արդ․ ձեռնարկություններում և կոլտնտեսություններում աշխատողնե– րի բուժսպասարկման կազմակերպմանը։ 1930-ին հանրապետությունում գործում էին 42 ստացիոնար բժշկ․ հիմնարկ՝ 1450 մահճակալով, 11 տրոպիկական կայան, 22 ինքնուրույն ամբուլատորիա, հիվան– դանոցներին կից 14 ամբուլատորիա, 34 բժշկ․ գյուղական կետ և 24 բուժակային կետ։ Բժիշկների թիվը հասնում էր 334-ի։ Ներքին հիվանդությունների համար նա– խատեսված մահճակալների թիվը հաս– նում էր 555-ի, վարակիչ հիվանդություն– ներինը՝ 60-ի։ Բուժկանխարգելիչ աշխա– տանքները տարվում էին տեղամասային սկզբունքով։ Հիվանդանոցին կից ամբու– լատորիայում աշխատող բժիշկներն աշ– խատում էին նաև հիվանդանոցի համա– պատասխան բաժանմունքներում և իրենց հատկացված տեղամասերում տնային այ– ցելություններ կատարում։ 1930-ին պետական համալսարանի բժշկ․ ֆակուլտետի բազայի վրա ստեղծ– վել է Երևանի բժշկ․ ինստ–ը։ Բուժհիմ– նարկներում աստիճանաբար լայն կի– րառություն են գտնում հիվանդների բուժ– ման նոր, արդյունավետ մեթոդներն ու եղանակները։ 1931-ին Երևանում հիմա– դրվել է մայրության և մանկության պահ– պանության ինստ․ (1937-ից մանկաբար– ձության և գինեկոլոգիայի ԴՀԻ Ն․ Կրուպս– կայայի անվ․), որով այդ բնագավառի աշ– խատանքները դրվել են ավելի ամուր գի– տական հիմքերի վրա։ Արյունաբուժության հարցերով սկսում են զբաղվել 30-ական թվականներից, երբ Երևանում հիմնադրվում է Մոսկվայի ար– յունաբանության և արյան փոխներարկ– ման ԴՀԻ–ի մասնաճյուղը՝ արյան փոխ– ներարկման հանրապետական կայանը (1947-ից՝ Հեմատոլոգիայի և արյան փոխ– ներարկման ԴՀԻ Ռ․ Հ․ Յոլյանի անվ․)։ Արյան փոխներարկման կետեր են ստեղծ– վում Երևանի, հանրապետության մյուս քաղաքների ու շրջանների բուժհիմնարկ– ներում։ Միաժամանակ ավելանում է դո– նորների և արյան փոխներարկման հար– ցերով զբաղվող բուժաշխատողների թիվը։ 1933-ին հանրապետությունում կար 10 դոնոր, 1940-ին դրանց թիվը հասավ 300-ի։ Հանրապետությունում գյուղական ազգա– բնակչության բուժսպասարկման գործը ժամանակի պահանջներին համապատաս– խան դարձնելու նպատակով ՍՍՀՄ ժող– կոմխորհի որոշումով գյուղական վայրե– րում ուժեղացվում են բժշկ․ տեղամասերի ստեղծման աշխատանքները։ 1940-ին գյուղերում գործում էին 112 բժշկ․ տեղա– մաս, որոնցից 34-ը ունեին ստացիոնար։ Գյուղական հիվանդանոցների ճնշող մե– ծամասնությունն ուներ մինչև 25 մահճա– կալ։ Միայն 5 գյուղական հիվանդանոց ունեին 26–50 մահճակալ և մեծ մասամբ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/317
Այս էջը սրբագրված չէ