(62,2% –ը) ընդհանուր բնույթի էին։ 1940-ին գյուղական վայրերում գործում էին 35 հիվանդանոց4 579 մահճակալով և 12 ինքնուրույն ծննդատուն՝ 95 մահճակա– լով, 129 ամբուլատորիա և 21 ինքնուրույն բժշկ․ կոնսուլտացիա, որոնց սպասար– կում էին 163 բժիշկ և 35 ատամնաբույժ։ Գյուղերում կային նաև 137 բուժակային, 17 հակա տրախոմա յին և այլ կայաններ։ Երեխաների առողջության պահպանման և բուժման*գործում կարևոր դեր է ունեցել առողջարանային բուժումը․ 1940-ից սկը– սում են գործել մանկական հատուկ առող– ջարաններ Նորքում՝ 275, Գյուլագարա– կում՝ 150, իսկ Արզնիում՝ 15 մահճակա– լով։ Մեծահասակների համար գործում էր 3 առողջարան․ Ար գնին՝ 205, Դիլիջա– նը՝ 240, իսկ Ջերմուկը՝ 40 մահճակալով։ 1940-ին հանրապետության ազգաբնակ– չությանը սպասարկում էր 63 դեղատուն, որից 32-ը՝ գյուղական վայրերում։ Գյու– ղերում կար նաև 26 դեղատնային կետ։ Աշխատանք էր կատարվում նաև հոգե– բուժական օգնության կազմակերպման բնագավառում։ Դեռևս 30-ական թվական– ների սկզբին Երևանի հոգեբուժական հի– վանդանոցը տեղափոխվել էր Իջևան, իսկ կլինիկական առաջին հիվանդանոցում հո– գեկան հիվանդների համար առանձնաց– վել էր 20 մահճակալ։ 1939-ին Երևանում շահագործման է հանձնվում հոգեբուժա– կան կլինիկական հիվանդանոցը։ 1940-ին հանրապետությունում հոգեկան հիվանդ– ներին հատկացված էր 237 մահճակալ, որից 192-ը՝ Իջևանում, 45-ը՝ Երևանում։ Սանիտարա–առողջապահական միջոցա– ռումների կազմակերպման նպատակով 1940-ին հանրապետությունում գործում էին 14 սանիտարա–համաճարակագիտա– կան կայան, 26 ախտահանման կետ, 1 ախտահանման կայան, 14 հակա մալա– րիային կայան, կաթի ստուգման 2 կա– յան և 19 ինքնուրույն սանիտարա–բակ– տերիալոգիական լաբորատորիա։ Սանի– տարա–առողջապահական հիմնարկներում աշխատում էին 27 համաճարակագետ, 35 բակտերիալոգ, 33 մալարիաբան, 36 սանիտարական բժիշկ և համապատաս– խան թվով կրտսեր ու միջին բուժաշխա– տող։ 1940-ին հանրապետության առժող– կոմատի համակարգում աշխատում էին 854 բժիշկ, որից Երևանում՝ 505, Լենինա– կանում՝ 57, մյուս քաղաքներում՝ 146, գյուղական վայրերում՝ 146։ Հանրապե– տության յուրաքանչյուր 1000 բնակչին ընկնում էր 0,6 բժիշկ (Երևանում՝ 2,4, գյուղական վայրերում՝ 0,1 բժիշկ)։ Մի– ջին բուժաշխատողների թիվը հասնում էր 2183-ի, որի 48,9%-ը բուժքույրեր էին, 17,6%-ը մանկաբարձուհիներ, 12,5%-ը բուժակներ ևն։ Հանրապետությունում յու– րաքանչյուր 1000 բնակչին ընկնում էր 6,9 հիվանդանոցային մահճակալ։ Առուլջապա հ ությունը Հայր ենա– կան մեծ պատերազմի սատինե– րին Առողջապահության կազմակերպման բնագավառում նոր ժամանակաշրջան է սկսվում Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին։ Պատերազմի ըս– կըզբին ՀՍՍՀ քաղաքներում և շրջաննե– րում կազմակերպվում են 10 հոսպիտալ, բացի այդ, հանրապետություն են տեղա– փոխվում 5 էվակո–հոսպիտալ՝ 1400 մահ– ճակալով։ Արդեն 1941-ի հոկտեմբերին հոսպիտալներն ընդունում էին առաջին վիրավորներին։ Հոսպիտալների թվում կային ընդհանուր և նեղ մասնագիտաց– ված հիվանդանոցներ, այդ թվում նյարդա– վիրաբուժական, դիմածնոտային, մաշկա– վեներական, ներքին, վարակիչ հիվան– դությունների ևն։ Արզնիում գործում էին բալնեոլոգիական (110 մահճակալով), Դի– լիջանում հակատուբերկուլոզային (70 մահճակալով) հոսպիտալներ։ Հոսպիտալ– ներին են հատկացվել քաղաքների լավա– գույն դպրոցական շենքերը, Դիլիջանի և Ար գնի ի առողջարանները, Ծաղկաձորի, Կիրովականի և Ախթալայի հանգստյան տները, Երևանի և Լենինականի ծննդա– տները։ Պատերազմի առաջին ամիսներին սովետական բանակ են զորակոչվում բազ– մաթիվ բուժ, աշխատողներ և հանրապե– տությունում բժիշկների, հատկապես վի– րաբույժների, խիստ կարիք է զգացվում։ Բժիշկների և միջին բուժանձնակազմի համար կարճատև դասընթացներ են կազ– մակերպվում ընդհանուր և ռազմադաշ– տային վիրաբուժության, արյան փոխնե– րարկման ու այլ մասնագիտությունների գծով։ էվակո–հոսպիտալների 40%–ը տե– ղադրված էր Երևանում, քանի որ մայրա– քաղաքում էին կենտրոնացված բարձր– որակ մասնագետների հիմնական ուժերը և ստեղծվել էին բուժման ու ախտորոշման համեմատաբար լավ պայմաններ։ Աստի– ճանաբար ավելանում էր հոսպիտալների թիվը․ 1943-ին հանրապետության հոս– պիտալներում կար 8470 մահճակալ, որի 78%–ը նախատեսված էր վիրաբուժական, իսկ 22%–ը ներքին, նյարդային և այլ հիվանդությունների համար։ Պատերազ– մի սկզբնական շրջանում հոսպիտալ ըն– դունված հիվանդների միայն 39,7% –ն էին վիրավորներ, իսկ վերջում՝ 93,5%-ը։ Բուժօգնության մակարդակի բարձրաց– ման նպատակով հոսպիտալներում կի– րառվում էին համակցված բուժման եղա– նակներ, ուր մեծ տեղ էր տրվում դեղո– րայքային և ֆիզիկ, մեթոդներով բուժ– մանը, արյան փոխներարկմանը, բուժա– կան ֆիզկուլտուրային, Աննդաբուժությա– նը։ Այդ միջոցառումների շնորհիվ Հա– յաստանի էվակո–հոսպիտալները Սովե– տական Միության մյուս հանրապետու– թյունների հոսպիտալների թվում գրա– վում էին առաջնակարգ տեղեր, իսկ դրան– ցից մեկը, 14 լավագույն հոսպիտալների շարքում, արժանացել է ՍՍՀՄ առողջա– պահության մինիստրության պատվոգրին։ Դրան զուգընթաց առժողկոմատը շարու– նակում էր աշխատանքը ազգաբնակչու– թյան առողջապահության կազմակերպ– ման ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում– մայրաքաղաքից շրջաններն էին գործուղվում լավագույն մասնագետներ և տեղերում կազմակերպում կոնսուլտա– ցիաներ, օգնում ախտորոշման եղանակ– ների ընտրության հարցերում, բուժանձ– նակազմի համար կազմակերպում դասա– խոսոայուններ և սեմինար պարապմունք– ներ։ Մասնագիտացված որակյալ բուժ– օգնությունը շրջաններում պահանջվող մակարդակի հասցնելու նպատակով Լե– նինականի, Կիրովականի, Նոր Բա յա գե– տի, Ալավերդու, Դիլիջանի և ՂաՓանի հիվանդանոցները վեր էին ածվել միջ– շրջանայինի, ուր աշխատում էին նաև Երևանի լավագույն մասնագետ բժիշկնե– րը։ Պատերազմի սկզբին հանրապետու– թյունից զորակոչվել էին 346 բժիշկ։ Բժիշկ– ների թիվը հիմնականում լրացվում էր բժշկ․ ինստ–ի շրջանավարտների հաշվին, ինչպես նաև ժամանակավորապես օկու– պացված շրջաններից էվակուացված բը– ժիշկներով։ Նկատի ունենալով բժշկագիտության հետագա նպատակադրված զարգացման, բժշկագիտության գործնական ու տեսա– կան հրատապ պրոբլեմների շուրջը բը– ժիշկ–գիտնականների ուժերի կենտրոնաց– ման անհրաժեշտությունը, 1944-ին ՀՍՍՀ առողջապահության մինիստրության կազ– մում ստեղծվում է բժշկագիտության ղե– կավար օրգան՝ բժշկ․ գիտական խորհուրդ [նախագահներ են եղել պրոֆ․ Ս․ Մե– լիք–Ադամյանը (1944–1953), ՍՍՀՄ ԲԳԱ իսկական անդամ, պրոֆ․ Ա․ Ալեքսանյա– նը (1953–1971), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, պրոֆ․ Ս․ Միրզոյանը (1971 – 1978), 1978-ից պրոֆ․ Ռ․ Հարությունյանն է]։ Բժշկ․ գիտ․ խորհուրդը, զգալի աշխա– տանք է կատարում գիտ․ կարևոր նշա– նակություն ունեցող ծրագրերի իրակա– նացման, բժիշկ–գիտնականների ուժերի միավորման, գիտահետազոտական հիմ– նարկների կենտրոնացման, բժշկագիտու– թյան նվաճումներն առողջապահական հիմնարկություններում ներդնելու, բարձր որակյալ գիտական կադրերի պատրաստ– ման ուղղությամբ։ Պատերազմի տարիներին զգալի աշ– խատանք են կատարել հանրապետության Կարմիր խաչի սկզբնական 54 կազմակեր– պության 264 ակտիվիստներ, որոնք մըշ– տական շեֆական օգնություն են ցույց տվել հանրապետության բուժկանխար– գելիչ հիմնարկություններին, զինվորա– կան հոսպիտալներում խնամել են ծանր վիրավորներին ու հիվանդներին, օգնել բուժանձնակազմին։ Հանրապետության բուժհիմնարկներն աստիճանաբար հա– գենում են անհրաժեշտ սարքավորումնե– րով, ստեղծվում են ռենտգենյան, ֆիզիո– թերապիայի, կլինիկական–ախտորոշիչ և այլ օժանդակ կաբինետներ։ 1945-ին հան– րապետության քաղաքային հիվանդանոց– ների մեծ մասն ուներ ռենտգենյան, կլի– նիկա–ախտորոշիչ կաբինետներ ևն։ Այդ նույն ժամանակաշրջանում հանրապետու– թյունում գործում էր 112 հիվանդանոցա– յին հիմնարկ։ Առողջապահության զարգացումը հետպատերազմյան տարիներին Հետպատերազմյան հնգամյակը չափա– զանց բեղմնավոր է եղել առողջապահու– թյան կազմակերպման բնագավառում։ 1946-ին ստեղծվում են մի շարք բժշկ․ հիմ– նարկներ, այդ թվում՝ տրավմատոլոգիա– յի և օրթոպեդիայի, ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԴՀԻ–ները։ Շըր– ջաններին ցույց տրվող բժշկ․ կոնսուլտա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/318
Այս էջը սրբագրված չէ