ՍՍՀՄ վեցակի չեմպիոն և բազմակի ռե– կորդակիր), Հ․ Սաեփանյանը (հեռա– ցատկ, 1983–84-ի ՍՍՀՄ չեմպիոն, 1983-ի ՍՍՀՄ ժողովուրդների VIII սպարտակիա– դայի հաղթող), Ռ․ էմմիյանը (հեռացատկ, Եվրոպայի 1986-ի ամառային ու ձմեռային առաջնությունների հաղթող և ռեկորդա– կիր, ՍՍՀՄ ժողովուրդների IX սպարտա– կիադայի չեմպիոն)։ Հաջողությունների են հասել ջրացատկորդներ Ս․ Քոչարյանը (ՍՍՀՄ եռակի և ՍՍՀՄ ժողովուրդների V սպարտակիադայի չեմպիոն), Դ․ Համբար– ձումյանը (ՍՍՀՄ 14-ակի U Եվրոպայի կրկնակի չեմպիոն, XX Մոսկովյան օլիմ– պիադայի բրոնզե մեդալակիր), Ս․ էմիրզ– յանը (ՍՍՀՄ եռակի չեմպիոն և XX օլիմպիական խաղերի արծաթե մեդալա– կիր), նավամոդելիստ Հ․ Շահազիզյանը (1978, 1986-ի ՍՍՀՄ և 1985, 1987-ի աշ– խարհի չեմպիոն ու ռեկորդակիր), Զ․ Սի– մոնյանը (հրաձգային սպորտ, 1974, 1981-ի աշխարհի, 1973–81-ի Եվրոպայի, 1965– 1982-ի ՍՍՀՄ չեմպիոն)։ Հանրապետությունում առավել մասսա– յականություն վայելող մարզաձևերից են ֆուտբոլը, սեղանի թենիսը, շախմատը։ Սովետական Հայաստանում ֆուտբոլը տարածում է ստացել 1920-ական թթ․։ Մարզաձևի պրոպագանդիստներն ու տա– րածողներն են եղել ֆուտբոլիստներ Ծ․ Հայկազյանը, Գ․ Սեդրակյանը, Ս․ Խո– յեցյանը, Խ․ Նաջիյանը, Ս․ Քեջեջյանը, Գ․ Աբրահամյանը և ուրիշներ։ Հանրա– պետության ուժեղագույն մարզիկները հանդես են եկել «Կառուցող», «Նաիրի», «Դինամո» (Երևան), «Կարմիր դրոշ» (Լե– նինական) թիմերում։ 1939-ից անցկաց– վում է հանրապետության առաջնությունը։ Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմը 1966-ից մասնակցում է ֆուտբոլի ՍՍՀՄ առաջնության բարձրագույն խմբի մըր– ցումներին։ 1971, 1976-ին թիմն արժանա– ցել է երկրի առաջնության արծաթե մե– դալների, 1973-ին նվաճել ՍՍՀՄ ֆուտ– Դրվագ «Կուոայք» (Աբովյան) և «Դաուգավա» (Ռիգա) ֆուտբոլային թիմերի հանդիպումից բոլի չեմպիոնի և գավաթակրի կոչումը։ 1975-ին թիմը կրկին հաղթել է ՍՍՀՄ գա– վաթի խաղարկությունում։ ՈԻԵՖԱ–ի երեք գավաթների մրցաշարերում թիմն անց– կացրել է 16 խաղ (մինչև 1987-ը), որոն– ցից հաղթել է 11-ում, ոչ ոքի խաղացել 2-ում, պարտվել՝ 3-ում (գնդակների 37– 15 հարաբերությամբ)։ 1984-ից ՍՍՀՄ ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես է գալիս Աբովյանի «Կոտայք» թիմը։ 1986-ին ՍՍՀՄ առաջնության 2-րդ խմբի մրցումներին մասնակցել են Լե– նինականի «Շիրակ», Հոկտեմբերյանի «Սպարտակ», Արտաշատի «Օլիմպիա» թիմերը։ Հանրապետության պատանեկան թիմերը 16 անգամ հաղթել են համամիու– թենական «Կաշվե գնդակ» ակումբի մըր– ցաշարերում։ Տարբեր ժամանակների հայկ․ ֆուտբոլի հանրահայտ անուննե– րից են Ղ․ Թեքնեջյանը, P․ Հայկյանը, Հ․ Չալիկյանը, Հ․ Անդրեասյանը, Ք․ Փո– լադյանը, Պ․ Դավլաքյանը, Ս․ Չալիկյա– նը, Հ․ Քեհյանը, Ս․ Զատիկյանը, Ռ․ Մա– թևոսյանը, Դ․ Համբարձումյանը, Ս․ Հո– վիվյանը, Հ․ Մանթառլյանը, Ֆ․ և Ա․ Աբ– րահամյանները, Ա․ Անդրեասյանը, Հ․ Զա– նազանյանը, Ն․ Ղազարյանը, Լ․ Իշտո– յանը, է․ Մարգարովը, 1ս․ Հովհաննիսյա– նը։ «Արարատ»-ի 1960–70 թթ․ հաջողու– թյունները մեծ չափով պայմանավորված էին սովետական անվանի մարզիչներ Ա․ Ֆալյանի, Ա․ Պոնոմարյովի, Ն․ Դլեբո– վի, Ն․ Սիմոնյանի անունների հետ։ Սեղանի թենիսի խմբակները Հայաս– տանում ստեղծվել են 1950-ական թթ․։ Համամիութենական մրցաշարերին հայ մարզիկները մասնակցում են 1950-ից։ ՍՍՀՄ անդրանիկ առաջնության (1951) հաղթողն է Հ․ Հակոբյանը։ ՀՍՍՀ հավա– քականը հաղթել է ՍՍՀՄ ժողովուրդների VIII սպարտակիադայում (1983)։ Համա– միութենական և միջազգային մրցասպա– րեզներում առավել հաջող հանդես են եկել Ս․ Զախարյանը (1954, 1956-ի ՍՍՀՄ չեմպիոն), Դ․ Վարդանյանը (1965-ի Եվրո– պայի պատանիների, ՍԱՀՄ հնգակի չեմ– պիոն), P․ Բուռնազյանը (1975, 1979-ի ՍՍՀՄ չեմպիոն), Ռ․ Պողոսովան (աշխար– հի 1969-ի առաջնության հաղթող, ԱՍՀՄ բազմակի չեմպիոն), է․ Անտոնյանը (1975-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1974, 1976-ի Եվրոպայի չեմ– պիոն, 1976-ի ՍՍՀՄ բացարձակ չեմպիոն), Ն․ Անտոնյանը (1977-ի Եվրոպայի չեմ– պիոն, 1981-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 1983–84-ի ՍՍՀՄ չեմպիոն), Ա․ Զախարյանը (1984-ի Եվրո– պայի, 1984, 1986-ի ՍՍՀՄ չեմպիոն)։ Շախմատը հանրապետությունում մաս– սայականություն է ձեռք բերել 1920-ական թթ․։ 1934-ին անցկացվել են ՀՍՍՀ տղա– մարդկանց և կանանց շախմատի անդրա– նիկ առաջնությունները։ 1946–48-ին հան– րապետության առաջնություններում հաղ– թել է Տ․ Պետրոսյանը (1952-ից՝ միջազ– գային գրոսմայստեր, 1963–69-ին՝ աշ– խարհի չեմպիոն)։ Հայ շախմատիստներից միջազգային գրոսմայստերի կոչում են նվաճել նաև Հ․ Գասպարյանը (կոմպոզի– ցիա), Ռ․ Վահանյանը (1984, 1986-ի շախ– մատի համաշխարհային օլիմպիադաների և 1980, 1983-ի Եվրոպայի առաջնություն– ների հաղթող), Ա․ Պետրոսյանը և Ս․ Լը– պուտյանը (ՍՍՀՄ շախմատի առաջնու– թյան բարձրագույն խմբի մրցաշարերի մասնակիցներ)։ 1986-ի պատանիների (մինչև 16 տարեկան) աշխարհի չեմպիոն է դարձել Վ․ Հակոբյանը։ 1976-ից Երևա– նում պարբերաբար անցկացվում է մի– ջազգային մրցաշար (1984-ից՝ Տ․ Պետրոս– յանի հուշամրցաշար)։ Երևանում գործում է Տ․ Պետրոսյանի անվ․ Հայաստանի շախ– մատիստի կենտր․ տունը։ Մարզական բարձրագույն նվաճումնե– րի և ֆիզիկ, կուլտուրայի ասպարեզնե– րում ունեցած ծառայությունների համար մինչև 1986-ը հանրապետության ավելի քան 60 մարզիկ և ֆիզկուլտուրային գոր– ծիչ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաննե– րով ու մեդալներով, 18-ը արժանացել ՍՍՀՄ վաստ․ մարզչի, 27-ը՝ ՍՍՀՄ սպոր– տի վաստ․ վարպետի, 44-ը՝ ՀՍՍՀ ֆիզ– կուլտուրայի և սպորտի վաստ․ գործչի և 467-ը՝ ՀՍՍՀ վաստ․ մարզչի կոչման։ Սովետական Հայաստանի մարզական միջազգային կապերն սկսվում են 1930-ից, երբ Երևանը հյուրընկալել է գերմանացի ֆուտբոլիստներին։ Մինչև 1986-ը հանրա– պետությունը մարզական կապեր է ունե– ցել արտասահմանյան 40-ից ավելի երկըր– ների հետ։ Հայաստանի ներկայացուցիչ– ները մի շարք միջազգային մարզական կազմակերպությունների պատվավոր ան– դամներ են․ Ի․ՆովիկովԱ ժամանակակից հնգամարտի և բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխպրեզիդենտն է, Վ․ Ենգիբարյանը՝ բռնցքամարտի մի– ջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամը, Գ․ Կարապետ– յանը՝ ծանրամարտի եվրոպ․ ֆեդերա– ցիայի փոխպրեզիդենտը։ Մ․ Իսպիրյան, Գ․ Հակոբյան, Ա․ Բաբայան Քարտեզը տես 336-րդ էջից հետո՝ ներ– դիրում, պատկերազարդումը՝ 352–353-րդ էջերի միջև և 416–417-րդ էջերի միջև, աղյուսակ XVIII, ներդիրներում։
ՏՈՒՐԻԶՄ Հայոց բնաշխարհի հրաշալիքները, պատմությունն ու հուշարձանները հնուց ի վեր գրավել են մարդկանց։ Միջին և հետագա դարերում Հայաստան են այցե– լել բյուզանդացի, արաբ, սիրիացի, Ասիա– յի ու Եվրոպայի տարբեր երկրների ճա– նապարհորդներ, աշխարհագրագետներ, պատմաբաններ, նկարիչներ, գրողներ ու գիտնականներ։ Հայ մշակույթի և գրականության գոր– ծիչները՝ Մեսրոպ Մաշտոցից ու Մովսես 1սորենացուց մինչև Խ․ Աբովյանն ու Րաֆ– ֆին, մեծ նշանակություն են տվել ճանա– պարհորդություններին, հայրենի բնաշ– խարհը մոտիկից ճանաչելուն։ Րաֆֆին գրել է․ «Ով չի տեսել իր հայրենիքը, չի ճանաչել այն՝ նա չի կարող ծառայել նրան․․․»։ Տուրիզմը և էքսկուրսիոն գործը Հա– յաստանում զարգացում են ապրել սովե– տական կարգերի հաստատումից հետո միայն։ Հայաստանի ԺԿԽ–ի 1931-ի մայիսի 7-ի որոշմամբ ստեղծվել է Պրոլետարական տուրիզմի ընկերությունը, որի անդրանիկ համագումարը տեղի է ունեցել 1932-ին։ Ընկերությունն ունեցել է կրծքանշան, տուրիստական խանութ, հանդերձանքի վարձույթի կետ, հրատարակել «Պրոլե–