Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/324

Այս էջը սրբագրված չէ

աաբական տուրիստ» (1935) եռամսյա թերթը։ 1932–34-ին Հայաստանով անցել է համամիութենական երկու երթուղի, որոնց սպասարկման համար շենքեր ու հյուրանոցներ են վարձակալվել Ստեփա– նավանում, Գորիսում, Ղափանում, Սևա– նում, Դիլիջանում։ 1935-ին, Հայաստա– նում սովետական կարգերի հաստատման 15-ամյակի կապակցությամբ, ավելի քան 1000 մարդ 5 տարբեր կետից բարձրացել է Արագածի գագաթը։ 1936-ին տուրիստա– կան և էքսկուրսիոն գործի ղեկավարումը հանձնարարվել է ՀԱՄԽ–ին։ 1952-ին կազմակերպվել են Երեանի տու– րիստական–էքսկուրսիոն բազան, Թու– մանյան ավանի տուրբազան։ Ստեղծվել են «Երևան» (1952) և «Հայաստան» (1953) տուրիստական երթուղիները։ 1954-ին հանրապետությունն ընդգրկվել է համա– միութենական տուրիստական երթուղինե– րում։ 1959-ին ՀԱՄ1ս–ում կազմակերպվել է հանրապետ․ տուրիստական–էքսկուրսիոն վարչություն, 1969-ից՝ Տուրիզմի և էքս– կուրսիաների հանրապետ․ խորհուրդ։ 1959-ին ՀՍՍՀ–ով անցնող համամիութե– նական երթուղիներում սպասարկվել է մոտ 3 հզ․, տեղականներում՝ ավելի քան 500 տուրիստ։ 1962-ին երթուղիների թիվը հասել է 12-ի։ 1962-ին ճանապարհորդությունների և էքսկուրսիաների բյուրո է ստեղծվել Երե– վանում, 1964-ին՝ Լենինականում, 1966-ին՝ Կիրովականում։ 1963-ին կազմակերպվել է «Արմենիա» տուրիստական առաջին գնացքը։ Նույն տարում սկսվել են գետա– յին ուղեորությունները Վոլգայով։ Առա– ջին կրուիզը (Սե ծովով) հանրապետու– թյան աշխատավորության համար կազմա– կերպվել է 1968-ին։ 1970-ից ինքնաթիռով տուրիստական ուղեորություններ են կա– տարվում Մոսկվա, Լենինգրադ, Ռիգա և ՍՍՀՄ այլ քաղաքներ։ 1969-ին ՀԿԿ ԿԿ–ի, Հայկ․ ՍՍՀ Սինիս– տըրների խորհրդի և ՀԱՄՒյ–ի «Հանրա– պետությունում տուրիզմի և էքսկուրսիա– ների հետագա զարգացման միջոցառում– ների մասին» որոշմամբ ամրապնդվել է տուրիստական գործի նյութատեխ․ բա– զան, այն դրվել է ինդուստրիալ հիմքե– րի վրա։ 1970–80-ական թթ․ շահագործ– ման են հանձնվել «Նաիրի» և «էրեբունի» (Երեան), «Կումայրի» (Լենինական), «Լալվար» (Ստեփանավան), «Տուրիստ» (Ապարան) տուրիստական հյուրանոցնե– րը, ճանապարհորդությունների և էքս– կուրսիաների բյուրոներ են ստեղծվել Դիլիջանում, Սևանում, Աբովյանում, էջ– միածնում, Ղափանում, Գորիսում և այլ վայրերում։ Տուրիզմի և էքսկուրսիաների հանրա– պետ․ խորհուրդը 1972-ից սպասարկում է նաև արտասահմանյան տուրիստների (1986-ին 4 հզ․՝ 15 երկրից)։ Ամեն տարի հանրապետության հազարավոր աշխա– տավորներ մեկնում են արտասահման– յան ուղեորությունների։ Սեանի մոթելի ներքնատեսքը (ինտերիեր) 1987-ին Տուրիզմի և էքսկուրսիաների հայկ․ հանրապետ․ խորհուրդն ուներ տու– րիստական 12 տնտեսություն (5 հյուրա– նոց և 7 հանգրվան)՝ 3390 ընդհանուր տե– ղով, ճանապարհորդությունների և էքս– կուրսիաների 28 բյուրո, ավտոտրանս– պորտային 2 ձեռնարկություն (Երեանում և Կիրովականում), տուրիստական 4 ակումբ (Երեան, Լենինական, Կիրովա– կան, Աբովյան), նորոգման–շինարար․ վարչություն։ Հանրապետության տարած– քով անցել է համամիութենական 14 և տե– ղական 32 տուրիստական երթուղի։ Ինքնագործ և մարզական տ ու ր ի զ մ ի ղեկավարումը 1962-ից իրականացնում են արհմիությունները։ 1978-ին ստեղծվել է Հայաստանի տուրիզ– մի ֆեդերացիա, 1982-ին՝ տուրիզմի միջ– գերատեսչական խորհուրդ։ 1982-ին Երե– վանում տեղի է ունեցել հեղափոխական, մարտական և աշխատանքային փառքի վայրերով արշավի հաղթողների համա– միութենական X եզրափակիչ հավաք։ 1986-ին հանրապետությունում գործել է տուրիստական 177 երթուղի և 1660 սեկ– ցիա (68 հզ․ մարդ)։ 1932-ին ստեղծվել է«Ինտուրիստ» համամիութենական բաժնետիրական ըն– կերության (ՀԲԸ) Երեանի գործակալու– թյունը (1933-ին՝ հայկ․ բաժանմունք, 1964-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արտասահմանյան տուրիզմի վարչություն, 1983-ից՝ ՀՍՍՀ արտասահ– մանյան տուրիզմի գլխավոր վարչություն)։ «Ինտուրիստ»-ի հայկ․ վարչությանն են պատկանում «Արմենիա», «Անի», «Դվին» հյուրանոցները Երեանում, «Սեան» մո– թելը Սեանա լճի ափին։ 1986-ին Հայաս– տան է այցելել շուրջ 60 հզ․ արտասահ– մանյան տուրիստ։ 1972-ին ստեղծվել է ՀԼԿԵՄ ԿԿ–ի «Ս պ ու տ ն ի կ» միջազգային երիտա– սարդական տուրիստական կազմակեր– պությունը (ՀամԼԿԵՄ ԿԿ–ի միջազգային երիտասարդական տուրիզմի «Սպուտ– նիկ» բյուրոյի կազմում), որի տնօրինու– թյանն են հանձնված Երեանի երիտասար– դական պալատի հյուրանոցը և «Ծիծեռ– նակ» երիտասարդական միջազգային ճամբարը (Սեանի մասնաճյուղով)։ 1986-ին «Սպուտնիկ»-ը ընդունել է շուրջ 20 հզ․ սովետական և ավելի քան 2,5 հզ․ արտա– սահմանյան տուրիստ, երիտասարդական միջազգային ճամբարներում և կենտրոն– ներում հանգստացել են հանրապետու– թյան շուրջ 1000 պատանի ու աղջիկ։ 1959-ից Երեանում գործում է ՀՍՍՀ լու– սավորության մինիստրության պատա– նի տ ու ր ի ս տ ն և ր ի հանրա– պետ․ կայանը, որը կազմակերպում է տուրիստական, հայրենագիտ․ միջոցա– ռումներ, էքսկուրսիաներ և ճանապարհոր– դություններ (1986-ին 3,5 հզ․ պատանի ու աղջիկ), տնօրինում ՍՍՀՄ այլ վայրե– րից ժամանած պատանի տուրիստների սպասարկման գործը։ Կայանը մշտական և ժամանակավոր ճամբարներ ունի Երևա– նում, Լենինականում, Կիրովականում, Դիլիջանում, Ծաղկաձորում և այլ վայրե– րում։ Գբկ․ Հայկական ՍՍՀ հանգստի ռեսուրս– ները, Ե․, 1977։ Երանոսյան Հ․ Մ․, Չատինյան Ա․ Ա․, Հ ա ր ու թ յ ու ն– յան Ջ․ Ա․, Տուրիզմ, Ե․, 1976։ A յ а р В․ И․, Экономика и организация туризма, М․, 1976․ Վ․ Սեկոյան