Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/325

Այս էջը սրբագրված չէ

ԳԻՏՈԻԹ6ՈԻՆ ԵՎ ԴԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ Հայ ժողովրդի բնօրրանում՝ Հայկ․ լեռ– նաշխարհում, գիա․ գիտելիքի սաղմերը ձևավորվել են մարդկային հասարակու– թյան արշալույսին։ Մշակվել և սերնդե– սերունդ փոխանցվել են տեխ․ հմտություն– ներ, դիտարկումների ու փորձի հիման վրա սաղմնավորվեւ են բնագիտ․ գիտե– լիքներ։ Այդպիսի գիտելիքների առաջին վկայությունն են ժայռապատկերները (Արագած, Դեղամա լեռներ ևն), որոնք արտացոլում են մ․ թ․ ա․ VII –II հազա– րամյակների նախնադարյան հասարակու– թյան մարդկանց պարզունակ պատկերա– ցումները բուս, ու կենդ, աշխարհի, երկ– նային մարմինների ևնի վերաբերյալ։ Հնագիտ․ պեղումները վկայում են Հայկ․ լեռնաշխարհում երկրագործության ու անասնապահության, արհեստների, շին․ տեխնիկայի (կիկլոպյան կառույցներ, ամ– րոցաշինություն ևն) զարգացման մասին։ Պաշտամունքային նշանակություն ունե– ցող շինությունները ցույց են տալիս նաև աստղագիտ․ գիտելիքների մակարդակը։ Հայկ․ լեռնաշխարհը մետաղի մշակման հնագույն կենտրոններից է։ Ուրարտ․ շըր– ջանի հնավայրերում (Կարմիր բլուր, Արին բերդ, Արմավիր) հայտնաբերվել են մե– տաղյա գործիքներ, զենքեր, կենցաղային իրեր են։ Զարգացած մետաղագործության հիման վրա ծավալվել են արհեստները, կատարելագործվել ռազմ, ու շին․ տեխնի– կան, երկրագործությունը։ Գիտելիքների հետագա հարստացումը պայմանավորված էր կենտրոնացված պետության ամրա– պնդումով, քաղաքների զարգացմամբ, առևտրի աշխուժացմամբ և միջազգ*․ կա– պերի ընդարձակմամբ։ Մ․ թ․ ա․ I դ․ ուժե– ղանում է հելլենիստ․ մշակույթի ազդե– ցությունը, որը բարերար ներգործություն է ունենում նաև հետհելլենիստ․ դարաշըր– ջանում և գոյատևում մինչև IV դ․։ Գիտության աննախընթաց վերելք է սկսվում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկ․ գրերի ստեղծումով, որը, լինելով գիտ․ խոշորագույն հայտնագործություն, մեծա– պես ազդում է հոգևոր կյանքի վրա և վճռական դեր կատարում հայ ժողովրդի ճակատագրում, ստեղծվում է ինքնուրույն և թարգմանական հարուստ գրականու– թյուն, սկզբնավորվում է պատմագրու– թյունը (Կորյուն, Ագաթանգեղոս, Փավս– տոս Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի, Մովսես իյորենացի և ուրիշներ)։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ջանքերով ստեղծվում են բազմաթիվ դպրոցներ, որոնց շրջանավարտները կրթությունը շարունակում են Ալեքսանդրիայում, Աթեն– քում ևն։ Սկզբնավորված թարգմանչաց շարժումը (V դ․) դառնում է այլ ժողովուրդ– ների հետ հոգևոր շփման, գիտության հե– տագա զարգացման կենարար աղբյուր։ Բնականաբար, առավել զարգանում է քրիստ․ աստվածաբանությունը (ջատա– գովությունը, հայրաբանությունը), սա– կայն դրա հետ միաժամանակ ձևավորվում է աշխարհիկ փիլ–յունը որպես գիտելիք– ների ամբողջական համակարգ, որի շըր– ջանակներում էլ զարգանում և հարստա– նում են հասարակության և բնության մա– սին պատկերացումները։ Հետևելով ան– տիկ աշխարհում ընդունված գիտություն– ների դասակարգմանը, Դավիթ Անհաղթը (V–VI դդ․) գիտությունների նախապատ– րաստական աստիճանում դնում է քերա– կանությունը, ճարտասանությունը և տրա– մաբանությունը․ վերջինս արդեն փիլ–յան բաղկացուցիչ մասն է և գործիքը։ Փիլ–յան տեսական մասն են բնագիտությունը, մա– թեմատիկան և աստվածաբանությունը, իսկ գործնական մասը՝ բարոյագիտու– թյունը, տնտեսագիտությունը և քաղա– քականությունը։Գիտությունների այս դա– սակարգումը միջնադարյան Հայաստա– նում դառնում է գիտությունների ուսուց– ման ու զարգացման և աստվածաբանու– թյունից դրանց սահմանազատման հիմ– քը։ Եզնիկ Կողբացին վերականգնում է հուն, բնափիլ–յան ավանդույթները։ Հայ միջնադարյան փիլ–յան բնագիտ․ ուղղու– թյան հիմնադիր Անանիա Շիրակացին (VII դ․) շարունակել է անտիկ գիտության ավանդույթները։ Նա գիտականորեն բա– ցատրել է Արեգակի և Լուսնի խավարում– ները, մակընթացությունն ու տեղատվու– թյունը, պաշտպանել Երկրի գնդաձևու– թյան մասին տեսակետը, գրել թվաբանու– թյան առաջին դասագիրքը։ Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների մասին արժե– քավոր տեղեկություններ է պարունակում <Աշխարհացոյց>-ը։ Գիտության բուռն վերելք է նկատվում զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշըր– ջանում՝ IX–XIII դդ․ (այսպես կոչված, հայկ․ Վերածննղի դարաշրջանում), որը պայմանավորված էր երկրի քաղ․ անկա– խության վերականգնումով, տնտ․ կյանքի ծաղկւքամբ (քաղաքների զարգացում, առևտրի ընդլայնում), գաղափարախոսու– թյան աշխարհականացմամբ, հակաֆեոդ․ ու հակակղերական միտումների խորաց– մամբ։ Այդ դարաշրջանում մշակույթի բո– լոր բնագավառների զարգացման հետ մեկ– տեղ արագորեն զարգանում է բնագիտ․ միտքը, որը նպաստում է պանթեիստական և ազատախոհական պատկերացումների ընդլայնմանը, անտիկ բնափիլ․ ուսմունք– ների վերհանմանը, Անանիա Շիրակացու բնագիտ․ ավանդույթների շարունակմանը և բնությունն ինքն իրենով բացատրելու միտումների հաստատմանը։ Գրիգոր Մա– գիստրոս Պահլավունին (XI դ․) թարգմա– նում է Էվկլիդեսի «Սկզբունքները», Հով– հաննես Սարկավագը (Իմաստասեր) (XI – XII դդ․) ստեղծում է մաթեմատիկային ու աստղագիտությանը նվիրված մի շարք աշխատություններ, նշում փորձնական հե– տազոտության անհրաժեշտությունը։ Զար– գացման բարձր մակարդակի է հասնում բժշկագիտությունն ու կենսաբ․ միտքը (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամա– սիացի), ինչպես նաև ալքիմիան, որը հիմնված էր ժամանակի բնագիտ․ գիտե– լիքների վրա։ Մխիթար Գոշն ու Սմբատ Սպարապետը (Գունդստաբլ) իրենց դա– տաստանագրքերում առաջադրում են մի շարք առաջադիմական սկզբունքներ։ Գի– տության զարգացման կենտրոններ են ղառնում Գյաձորի, Տաթևի, Անիի, Սանա– հինի, Հաղպատի համալսարանները, որ– տեղ, ասսսիսծաբանությունից բացի, զար– գանում էին ժամանակի բոլոր գիտելիք– ները։ Հայաստանում գիտության հետագա զարգացմանը մեծապես խոչընդոտում են արտաքին և ներքին անբարենպաստ պայ– մանները (պետականության կորուստը, արտադրողական ուժերի անկումը, զանգ– վածային արտագաղթը)։ XVII դ․ աստիճա– նաբար սկսում են վերականգնվել ընդ– հատված ավանդույթները։ Գիտության զարգացմանը նպաստում է հատկապես տպագրության տարածումը և եվրոպ․ առա– ջադիմական գաղափարների ներթափան– ցումը։ Թարգմանվում և հրատարակվում են եվրոպ․ մտածողների երկերը, ստեղծ– վում են նոր գործեր։ XVIII դ․ լուսավորա– կան և գիտ․ լայն գործունեություն է ծա– վալում Մխիթարյան միաբանությունը, որը մեծապես նպաստում է գիտ․ գիտելիք– ների զարգացմանն ու տարածմանը, հիմք դնում հայագիտ․ հետազոտություններին։ Հայ գիտության համար արգասավոր եղավ Արլ․ Հայաստանի միացումը Ռուսաստա– նին։ Հնարավորություններ ստեղծվեցին առնչվելու ռուս, առաջադիմական գիտ․ գաղափարներին, ուսանելու Պետերբուր– գի, Մոսկվայի, Կազանի և այլ առաջա– տար ուս․ հաստատություններում։ Արևե– լագիտ․ և հայագիտ․ հետազոտություն– ների խոշոր կենտրոն է դառնում Մոսկ– վայի Լազարյան ճեմարանը։ Հայ ժողովրդի պատմ․ զարգացման առանձնահատկությունները (արլ․ և արմ․ հատվածների գոյացումը, գաղթավայրերի ստեղծումը ևն) իրենց կնիքն են դնում նաև գիտ․ հետազոտությունների հետագա ընթացքի վրա։ Արմ․ Հայաստանը կողմնո– րոշվում է դեպի արևմտաեվրոպ․, իսկ Արլ․ Հայաստանը՝ դեպի ռուս, առաջա– դիմական քաղաքակրթությունը։ Մի շարք գաղթավայրերում (Կ․ Պոլիս, Հնդկաստան, Նոր Ջուղա, Թիֆլիս, Մոսկվա, Նոր Նա– խիջևան ևն) բարենպաստ պայմաններ են ստեղծվում հայ հոգևոր կյանքի զարգաց– ման համար, հիմնվում են տպարաններ, դպրոցներ, հրատարակվում են թերթեր, հանդեսներ։ XIX դ․ վերջին տասնամյակներում Հա– յաստանում մարքսիստական գաղափար– ների տարածումով արագորեն սկսում են զարգանալ հասարակական գիտություն– ները։ Հատկապես XX դ․ սկզբին խաթարվում է գիտության զարգացման բնականոն ըն– թացքը Արմ․ Հայաստանում, ուր թուրք, բռնապետության հայաջինջ քաղաքակա– նության զոհն է դառնում առաջին հերթին հայ առաջադիմական մտավորականու– թյունը։ Գիտության որպես բնության, հա– սարակության և մտածողության զարգաց– ման օրինաչափությունների մասին գի– տե[իքների համակարգի զարգացման հա– մար իրական պայմաններ ստեղծվում են պետականության ձեռքբերումով։ Հայկ․ Սովետական Սոցիալիստական Հանրապե– տության կազմավորումից անմիջապես հետո մեծ առադրություն է դարձվում գի–