Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/332

Այս էջը սրբագրված չէ

արիսաուոելականության դիրքերից, որը նրա հեղինակության և հունաբան դըպ– րոցի գործունեության շնորհիվ առաջա– տար տեղ է գրավել զարգացած և ուշ միջնադարի դարաշրջանի հայ փիլ–յան մեջ։ Դա վիթ Անհաղթի ստեղծագործու– թյամբ, որը սկզբնավորել է հայկ․ արիս– տոտելականությունը, ավարտվում է փիլ․ գիտության ձևավորումը։ VII դ․ ձևավոր– վում է բնագիտ․ ուղղությունը, որի առա– վել խոշոր ներկայացուցիչն է Անանիա Շիրակացին։ Նա քրիստ․ գաղափարախո– սության տիրապետության պայմաննե– րում զարգացրել է անտիկ գիտության ավանդույթները, իր -«Տիեզերագիտու– թյան» (հրտ․ 1979) մեջ պաշտպանել է երկրի գնդաձևության մասին ուսմունքը, քննադատել հեթանոսական սնահավա– տությունները, ճակատագրապաշտությու– նը և աստղագուշակությունը։ Անանիա Շիրակացին մոտ է բնության, որպես առա– ջացման և քայքայման անընդհատ պրո– ցեսում գտնվող միասնական ամբողջու– թյան, մասին անտիկ դիալեկտիկական ըմբռնմանը։ Չորս տարրերի փոխազդե– ցության, և պայքարի հետևանքով, ըստ նրա, տիեզերքը բոլոր մարմինների և էակների հետ մեկտեղ գտնվում է հավեր– ժական հավասարակշռության վիճակում։ Անանիա Շիրակացու աշխատությունների շնորհիվ բնագիտ․ ուղղությունը ամուր դիրք գրավեց հայ միջնադարյան փիլ–յան մեջ։ Տիրապետուլ դասակարգերի ներկայա– ցուցիչների ստեղծած մասնագիտ․ գիտ․- փիլ․ գրկ–յանը զուգահեռ զարգացել է աշխատավոր գյուղացիության և քաղաքի շահագործվող զանգվածների փիլ․ և սո– ցիալ–քաղ․ միտքը։ V դ․ վերջին –VI դ․ սկզբին առաջանում է Պավլիկյանների շարժումը, որը ընդգրկում է երկրի շատ գավառներ և հետագայում փոխադրվում 9-յոնզաՆղիա՜․ ՊավլիկյաՆակաՆությաՆ դեմ հայ հ բյուզ․ եկեղեցու պայքարը հաջողու– թյամբ չպսակվեց։ IX դ․ ծագեց Թոնդրա– կեցիների շարժումը, որը որդեգրեց պավ– լիկյան գաղափարախոսության հիմնական դրույթները։ Թոնդրակեցիների գաղա– փարները ուղղված էին ընդդեմ տիրապե– տող դասակարգի գաղափարախոսության, ֆեոդ, հողատիրության և եկեղեց․ նվիրա– պետության։ Պավլիկյանները և թոնդրա– կեցիները մերժում էին պաշտոն, կրոնը և նրա հիմն, դավանանքները, քարոզում սոցիալ․ և գույքային հավասարութ՝ ւն, չէին ընդունում եկեղեցին և հոգևորակա– նությունը։ Մի շարք հետազոտողներ թոն– դրակեցիների ուսմունքում տեսնում են բողոքականության և Ռեֆորմացիայի գա– ղափարախոսության սաղմեր։ Աշխատա– վորների սոցիալ–քաղ․ միտքը իր արտա– հայտությունն է գտել նաև <Սասունցի Դավիթ» էպոսում։ էպոսում գլխավորը օտար նվաճողների դեմ պայքարի, բըռ– նակալությունից աշխատավոր զանգված– ների ազատագրման և ազատության ու արդարության թագավորության հաստատ– ման գաղափարն է։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջա– նում (X–XIV դդ․) քաղաքների աշխուժա– ցումը, արտադրողական ուժերի աճը, առևտրի և քտղւււբւսյին տնտեսության զարգացումը առաջ բերեցին էական տե– ղաշարժեր գաղափարախոսության մեջ և մշակույթում։ Աստիճանաբար ձևափոխ– վում և դուրս է մղվում նորպլատոնակա– նությունը, որը մի կողմից ձուլվում է քրիստ․ խորհրդապաշտության հետ (Գրի– գոր Նարեկացի), մյուս կողմից4 ավելի մերձենում ռացիոնալիստական ուսմունք– ներին (Գրիգոր Մագիստրոս Պահլավու– նի)։ Առաջին դիրք են մղվում բնագիտ․ ուղղությունը (Հովհաննես Սարկավագ, Մխիթար Հերացի և ուրիշներ) և արիստո– տելականությունը։ Գրիգոր Նարեկացին <Մատյան ողբերգության» մեջ արտահայ– տել է հասարակության այն մասի աշխար– հայացքը, որը հոգևոր ճգնաժամից ելք էր փնտրում խորհրդապաշտության մեջ։ Նարեկացու խորհրդապաշտությունը՝ աստծու հետ անմիջական շփման իր պա– հանջով, հոգևոր նորացման, ճգնությամբ փրկվելու և աստծուն նմանվելու ուղիների որոնումով հերքում է եկեղեց ․գաղափա– րախոսությունը։ Լինելով թոնդրակեցի– ների ուսմունքի հակադրությունը, Նարե– կացու խորհրդապաշտությունը համահըն– չուն էր նրան՝ իր հակաեկեղեց․ ուղղվա– ծությամբ։ Փիլ․ գիտության աշխարհիկ ուղղության վերածնման համար մեծ դեր է կատարել Գրիգոր Մագիստրոս Պահլա– վունին, որը աշխարհի փիլ․ ճանաչման գործում կարևորել է մաթեմատիկան և բնագիտությունը, հանգել է բնության բա– նական ճանաչողության, որպես աստծուն նմանվելու առավել մատչելի միջոցի, ան– հրաժեշտության մտքին։ Հովհաննես Սար– կավագը, զարգացնելով Անանիա Շիրա– կացու ուսմունքը, առաջադրել է չորս տարրերի հավերժության տեսությունը, որոնք իրենց հակադիր որակներով հա– վասարակշռում են մեկ մեկու և բնության մեջ ստեղծում -«հակադրությունների ներ– դաշնակություն»։ Սարկավագը սենսուա– լիստ էր․ զգայությունները, նրա կարծի– քով, տալիս են աշխարհի մասին հավաս– տի վկայություններ, առանց դրանց ան– հնար է ճանաչողությունը, բանականու– թյունը լոկ միացնում և ընդհանրացնում է զգայություններով ճանաչվածը։ Նա ւիոր– ձը հռչակել է հավաստի գիտելիքի ձեռք– բերման միակ միջոց, ճշմարտության չա– փանիշ։ Արվեստը, ըստ նրա, պետք է հետևի բնությանը, արվեստագետը կա– րող է կատարելության հասնել միայն նմանակելով բնությունը։ Բնագիտ․ ուղ– ղության ներկայացուցիչներից առանձ– նանում է Հովհաննես Երզնկացի Պլուզը, որի հայացքներում ընդգծված են մատե– րիալիստական միտումները։ Աշխարհի գոյության հիմքը, ըստ Երզնկացու, «նա– խանյութն» է, որը հավերժ է, և նրանից են ծագում բոլոր իրերը։ Զգայարանների միջոցով մարդն աշխարհն ընկալում է իր ողջ բազմազանությամբ և ճանաչում մին– չև վերջ, ոչինչ չթողնելով անճանաչելի։ Նա ընդգծել է մարմնի և հոգու անխզելի կապը։ XIV–XV դդ․ փիլ․ միտքը զարգացել է Գլաձորի և Տաթևի համալսարաններում, որտեղ լայն գործունեություն են ծավալել հատկապես Հովհան Որոտնեցին և Գրի– գոր Տաթևացին։ Որոտնեցու աշխարհա– յացքը ձևավորվեւ է հայ եկեղեցին Հռոմի պապին ենթարկելու նպատակով երկիր ներթափանցած կաթոլիկ, քարոզիչների դեմ պայքարի մթնոլորտում։ XIV դ․ 20- ական թթ․ միարարական եկեղեց․ կենտ– րոններ են ստեղծվել Ծործորում և Քռնա– յում, որտեղ թարգմանվել են Թովմա Աքվինացու, Ալբերտ Մեծի, Նիկոլաուս Լյուրացու, ժիլբեր Պոռետացու և արև– մտաեվրոպ․ այլ փիլիսոփաների ու աստ– վածաբանների գործեր։ Գիտնական քա– րոզիչներ Բարդուղիմեոս Բոլոնիացին և Պետրոս Արագոնացին զբաղվել են նաև գիտ․ գործունեությամբ, գրել փիլ․ բովան– դակությամբ հայերեն երկեր։ Նրանք Աք– վինացու հետևորդներն էին և ունիվերսա– լիաների պրոբլեմը լուծելիս հարում էին չափավոր ռեալիստական թևին։ Գլաձորի համալսարանը պայքար է ծավալել կա– թոլիկ․ եկեղեցու զավթողական նկրտում– ների դեմ և այն հաջողությամբ տարել մինչև ուսուցչապետ Եսայի Նչեցու մահը։ Նրա ավանդույթները շարունակել է Հով– հան Որոտնեցու հիմնած Տաթևի համալ– սարանը, որը ծաղկել է Գրիգոր Տաթևա– ցու ուսուցչապետության տարիներին։ Տաթևացու ստեղծագործությունը ներառել է երկու դպրոցների լավագույն նվաճում– ները և հանդիսացել միջնադարյան փիլ–յան մատերիալիստական միտումնե– րի գագաթնակետը։ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին հիմնականում գրել են Արիստոտելի, Պորփյուրի և այլոց գոր– ծ րի, Աստվածաշնչի տարբեր մասերի մեկնություններ, սակայն դրանցում բա– ցահայտել են գոյաբանական, իմացաբա– նական, սոցիալ–քաղ․, գեղագիտ․ և բա– րոյագիտ․ կարևորագույն պրոբլեմներ։ Երկու մտածողները, չժխտելով աստվածա– յին արարչագործությունը, պնդել են, որ բնությունը հավերժ է և գտնվում է ան– վերջ շարժման մեջ։ Ըստ Որոտնեցու, աշխարհի իմացությունը սկսվում է զգա– յական ընկա [ումից և ավարտվում բանա– կան ճանաչողությամբ, վերջինս արտա– քին աշխարհի հայելային վերարտադրու– թյունն է մտքում։ Տաթևացին ճանաչողու– թյան մեջ ճշգրիտ արտացոլումը պայմա– նավորել է զգայարանների առողջությամբ՝ ճանաչողության բանական աստիճանը կախման մեջ դնելով զգայություններից, որոնց շնորհիվ հոգու «մաքուր տախտա– կը» լցվում է գիտելիքով։ Որոտնեցու և Տաթևացու տրամաբանության և իմացա– բանության մեջ մեծ տեղ է գրավել ունի– վերսալիաների պրոբլեմը, որը լուծել են նոմինալիզմի դիրքերից։ Որոտնեցու և Տաթևացու հայացքները զգալիորեն ազ– դել են ժամանակակիցների, մասնավո– րապես Տաթևի համալսարանի սաներ Մատթեոս Ջուղայեցու և Առաքել Սյունե– ցու աշխարհայացքի վրա, որոնք XV դ․ 1-ին քառորդում շարունակել են զարգաց– նել Տաթևի դպրոցի գաղափարները։ Կիլիկյան Հայաստանում (XI–XIV դդ․) փիլ–յունը զարգացել է հայ փիլ․ մտքի ավանդների հիման վրա։ Բնագիտության առաջադիմության հիման վրա հատկա– պես զարգացել է փիլ–յան բնագիտ․ ուղ– ղությունը, որն արտահայտվել է Մխի– թար Հերացու հայացքներում։ Մարդու մարմնում զանազան փոփոխությունների առաջացումն ու ընթացքը Հերացին կա–