դերը, իմաստասերները վճռական խոս– քը վերապահում են բանականությա– նը, շեշտում զգայականի և տրամաբա– նականի սերտ կապն ու միասնությունը։ Վերարծարծելով ընդհանուր հասկացու– թյունների և առանձին առարկաների գո– յության և փոխհարաբերության հարցը, նրանք պաշտպանում են նոմինալիստա– կան–կոնցեպտուալիստական տեսակետ։ ճանաչողության տեսության հետ սերտո– րեն առնչվում է նաև գիտությունների դասակարգման խնդիրը։ Շարունակելով ու զարգացնելով արիստոտելյան–անհաղ– թյան դրական ավանդույթները, առաջա– դրվում են մի շարք արժեքավոր հարցեր ու դրանց լրացումներ։ Սիմեոն Ջուղայեցու համոզմամբ, գիտությունների դասակար– գումը հարաբերական է․ հաճախ միևնույն առարկան կարող է դառնալ տարբեր գի– տությունների ուսումնասիրության օբ– յեկտ։ Ստեփանոս Լեհացին, ավելի առաջ անցնելով, գտնում է, որ գիտությունները դասակարգելիս պետք է ելնել ոչ միայն ուսումնասիրության օբյեկտների առանձ– նահատկություններից, այլև ճանաչողու– թյան եղանակից, նպատակից և ստացված գիտելիքների հավաստիության աստիճա– նից։ Մատթեոս Վանանդեցին և Ղուկաս Վանանդեցին գիտությունների ավանդա– կան համակարգում կատարում են այն– պիսի փոփոխություններ ու նորամուծու– թյուններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ նրանք ծանոթ են եղել գիտությունների բեկոնյան դասակարգմանը։ XVII դ․ զգա– լի նվաճումներ կան տրամւ ւբանության ասպարեզում։ Ակնհայտորեն նկատվում է փիլ․ մյուս գիտություններից տրամաբա– նությունը սահմանազատելու և ինքնու– րույն գիտության վերածելու ձգտումը։ Կղեմես Դալանոսի, Սիմեոն Ջուղայեցու և Հովհաննես Ջուղայեցու տրամաբանու– թյան գրքերը, այդ և հաջորդ դարում ար– ժանանալով տպագրության, երկար ժա– մանակ հայկ․ դպրոցներում օգտագործ– վել են իբրև դասագրքեր,* իսկ Սիմեոն Ջուղայեցու «Դիրք տրամաբանութեան» աշխատությունը (1728) XVIII դ․ կեսին թարգմանվել է վրացերեն։ XVII դ․ սկսած փիլ․ մտքի վերընթաց զարգացումը շա– րունակվում է նաև XVIII դ․ 1-ին կեսին՝ գաղափարական պարարտ հող նախա– պատրաստելով լուսավորականության հա– մար։ խաչատուր էրզրումցու, Մխիթար Սեբաստացու, Բաղդասար Դպիրի, Հա– կոբ Նալյան Զմարացու, Պետրոս Նախի– ջևանցոլ, Միմեոն Երևանցու, Արսեն Դպիր Կոստան․քնուպոլսեցու ջանքերով ստեղծ– վել է ինքնուրույն և թարգմանական հա– րուստ փիլ․ գրականություն, որն առա– վելապես ուսուցողական նշանակություն ուներ։ Այս մտածողները թեև լուսավորու– թյան ջատագովներ էին, սակայն, որպես կղերաֆեոդ․ խավերի ներկայացուցիչներ, արտահայտել են հիմնականում սխոլաս– տիկայի ու աստվածաբանության շրջա– նակներն ընդգրկող գաղափարներ, հան– դես եկել նորելուկ բուրժուազիայի աշ– խարհայացքի քննադատությամբ։ XVIII դ․ 2-րդ կեսին թուրք, և պարսկ․ տիրապետությունը, տնտ․ և բարոյական ծանրագույն պայմանները շարունակում էին կասեցնել մշակույթի զարգացումը, բուրժ․ հարաբերությունների ամրապըն– դումը, հետևապես և հակաֆեոդ․ ճակատի ստեղծումը։ Մշակույթը զարգանում էր գերազանցապես հայրենիքից դուրս՝ գաղ– թավայրերում։ Ազատագր․ գաղափարա– խոսության ձևավորման գործում մեծ դեր է խաղացել Մադրասի խմբակը, որի ան– դամներ Հ․ էմինը, Շ․ Շահամիրյանը, Մ․ Բաղրամյանը առաջադիմական փիլ․ և հասարակական–քաղ․ մտքի՝ լուսավորա– կանության առաջին ներկայացուցիչներն էին։ Նրանք քննադատում և մերժում էին ֆեոդ, միապետ․ կարգերը, հանդես գա– լիս ճորտատիրության դեմ, առաջ էին քա– շում անհատի ազատության և հավասա– րության հարցը և ձգտում սոցիալ–քաղ․ բարեփոխումներ իրականացնել մայր հայ– րենիքում։ Նրանք ժողովրդի մեջ լուսավո– րության տարածման ջատագովներ էին, կոչ էին անում օրինակ վերցնել Եվրոպա– յից և հավատացած էին, որ այդ բարեփո– խումները բարեկեցություն կբերեն ժողո– վըրդին։ Լուսավորական միտքը սերտո– րեն կապվում էր օտար լծի դեմ մղվող ազգ․–ազատագր․ շարժման հետ։ Նրա առաջին ներկայացուցիչները միաժամա– նակ ազատագր․ շարժման գործիչներ էին։ Նրանց կարծիքով, հավասարության, ազատության, մարդու բնական իրավունք– ների գաղավւարների, լուսավորության տարածումն ու տգիտության վերացումը պետք է մեծապես նպաստեն ազատագր․ շարժման վերելքին։ Նրանք հանդես են եկել Ռուսաստանի օգնությամբ ազատա– գրումից հետո Հայաստանում բուրժ․ հան– րապետ․–դեմոկրատ․ կարգեր հաստատե– լու պահանջով։ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը բուրժ․ սահմանադրական հան– րապետության առաջին նախագիծն էր հայ իրականությունում (տես Պետական և հասարակական կարգը բաժինը)։ XIX դ․ փիլ․ միտքն իր ընդհանուր գծե– րով ենթարկված է եղել զարգացող բուրժ․ հարաբերությունների առաջադրած պա– հանջներին, որոնցից ամենակարևորը ազ– գի միավորումն էր, նրա ինքնուրույնու– թյան և բուրժ․ ազատությունների նվաճու– մը։ Այդ բանին հասնելու գլխ․ միջոց էր համարվում ազգի լուսավորումը, նրան արդի գիտության և մշակույթի նվաճում– ներին հաղորդակից դարձնելը։ Լուսավո– րական գաղափարախոսությունը Արլ․ Հա– յաստանում կրել է ռուս, հեղափոխ․ դե– մոկրատիայի գաղափարախոսության ազ– դեցությունը, Արմ․ Հայաստանում՝ Եվրո– պայում ծավալված բուրժ․ հեղափոխու– թյունների և դրանց առաջադրած գաղա– փարների ազդեցությունը։ Այդ շրջանում թարգմանվել են ռուս, և արևմտաեվրոպ․ առաջադեմ մտածողների բազմաթիվ այն– պիսի երկեր, որոնք համահնչուն էին ազգ․ կյանքի հրատապ խնդիրներին։ Երևան են եկել նաև փիլ․, հասարակագիտ․ և բնա– գիտ․ ինքնուրույն ուսումնասիրություն– ներ։ Գիտության զարգացմանը, հասարա– կական–փիլ․ մտքի առաջընթացին մեծա– պես նպաստել է աշխարհաբար հայերե– նը, որն արդեն տիրապետող էր գիտ․, գր․ երկերում և մամուլում։ Արևմուտքում և Ռուսաստանում ծավալված մտավոր շարժումները իրենց ուշացած, բայց ոչ պասսիվ արտահայտությունն են գտել հայ իրականությունում։ Անցնելով ազգ․ կյանքի առանձնահատուկ մթնոլորտով՝ դրանք ձեռք էին բերում հայ հասարակայ– նության առաջընթացին ծառայելու ընդ– գծված հատկանիշներ։ Ընդհանուր լուսա– վորության ձգտումը սպառնալիքի տակ էր դրել կրոնի գլխ․ հենակետերը, որի ազդեցությամբ որոշ մտածողներ ստիպ– ված էին վերաիմաստավորել և նոր պա– հանջների ոգով մեկնաբանել կրոն, դոգ– մաները։ Դա գիտությանը երկակի ճըշ– մարտության դիրքերից կատարվող զի– ջում էր, որը չէր բավարարում առաջադեմ մտածողներին։ Խ․ Աբովյանի, Ն․ Զորայա– նի, Դ․ Թյույսյուզյանի, Մ․ Թաղիադյանի, Ա․ Փափովիչի կարծիքով երկու կարգի ճշմարտություն լինել չի կարող, ճշմար– տությունը մեկն է, և այն տալիս է գիտու– թյունը։ Այս դիրքերից նրանք փիլ–յան գլխ․ խնդիրն էին համարում բնագիտու– թյան համար հավաստի գիտելիքի ստաց– ման ուղիների հետազոտումը, օբյեկտիվ ճշմարտությանը հասնելու մեթոդների և ձևերի մշակումը, հակասխոլաստիկական դիրքերից կոնկրետ գիտելիքների նկատ– մամբ աշխարհայացքային ֆունկցիայի իրագործումը։ Այս խնդիրների վերաբեր– յալ տարբեր պատկերացումները հիմք են ծառայել գոյաբանական, իմացաբանա– կան, տրամաբանական ու մեթոդաբանա– կան տարբեր, հաճախ իրարամերժ ուս– մունքների հայտնվելուն, որոնց մեջ գեր– իշխում էր լուսավորական կողմնորոշումը։ Այն հետին պլան էր մղել կղերապահ– պանողական գաղափարախոսությունը (Հ․ Չամուռճյան, Մ․ Մաղաքյան, Մ․ Բժըշկ– յան, Ղ․ Ինճիճյան և ուրիշներ), որը հան– դես էր գալիս հին հուն, մաաերիալիս– տական–ատոմիստական ուսմունքի, XVII դ․ անգլ․ մատերիալիզմի և XVIII դ․ ֆրանս․ լուսավորականության և ազատա– խոհության քննադատությամբ, հասարա– կական բարեփոխումներն ու մարդու բա– րոյական կատարելագործումը կապելով կրոնի հետ։ Հին հուն, մատերիալիզմի նկատմամբ թշնամական վերաբերմունքի դեմ է ուղղված Հ․ ճելելյանի «Վարք նախ– նի իմաստասիրաց* երկը (1726)։ ♦ Լուսավորականները պայքարում էին դպրոցն ու կրթությունը եկեղեցու իշխա– նությունից ազատագրելու և կրթության գործը բնական գիտությունների դասա– վանդման պահանջների ոգով վերակառու– ցելու համար։ Այդ խնդիրն էին իրագոր– ծում Աբովյանը՝ Թիֆլիսում և Երևանում, Թաղիադյանը՝ Կալկաթայում, Դ․ Պատ– կանյանը՝ Նոր Նախիջևանում, Պ․ Մելիք– շահյանը՝ Կ․ Պոլսում և ուրիշներ։ Մ․ Նալ– բանդյանի և նրա համախոհների կարծի– քով, ժողովրդին պարզ, հասկանալի լեզ– վով կրթություն տալը, հոգևոր կապանք– ներից ազատագրելն ու քաղաքացիական ինքնագիտակցության բերելը պահանջում է կրթության և լուսավորության գործը լիովին խլել կղերականության ձեռքից։ Մ․ Նազարյանը, ընդհակառակը, գտնում էր, որ հարկավոր է աշխարհիկ գիտու– թյունների ուսուցման հիման վրա եկեղ․ պաշտոնյաներին տալ բարոյական և աստ– վածաբանական պատշաճ կրթություն։ Գ․ Կոստանդյանը բնական գիտություննե– րի նկատմամբ ժողովրդի մեջ սեր արթնաց–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/334
Այս էջը սրբագրված չէ