Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/337

Այս էջը սրբագրված չէ

հիմնավորման և տիեզերագիտության փիլ․ պրոբլեմները (Հ․ Առաքելյան, Ռ․ Զիջյան)։ Գիտության մեթոդաբանության ասպա– րեզում ձևավորվել է առանձին կոնցեպ– ցիա, որի համար բնորոշ են գիտ․ գիտե– լիքի տրամաբանական վերլուծության մեջ ձևական եղանակների հնարավորություն– ների և սահմանների որոշարկումը, իմա– ցաբանական մոտեցման մշակումը, գի– տության զարգացման մեջ պատմամշա– կութային և սոցիալ․ գործոնների վերհա– նումը (Ս․ Ավետիսյան, Հ․ Գևորգյան, Ա․ էկմալյան, Լ․ Խաչատրյան, Ա․ Մանաս– յան և ուրիշներ), տրվել է նաև արդի բուրժ․ փիլ–յան մեջ համապատասխան իմացա– բանական, մեթոդաբանական և տրամա– բանական ուսմունքների (տրամաբանա– կան էմպիրիզմ, հետնեոպոզիտիվիզմ, գիտության մեթոդաբանության պատմ․ ուղղություն, արդի հակասցիենտիզմ) քննական վերլուծությունը (Գ․ Բրուտ– յան, Հ․ Գևորգյան, Կ․ Սվասյան և ուրիշ– ներ)։ Տրամաբանության բնագավառում հե– տազոտությունները սկսվել են գլխավորա– պես 1950-ական թթ․։ Տրամաբանության առարկային վերաբերող տեսական հար– ցերը մշակված են Գ․ Բրուտյանի աշխա– տություններում, որը ձևական տրամաբա– նության բուհական դասագրքի հեղինակ է։ Դիալեկտիկական տրամաբանության ամբողջական տեսություն է մշակել Հ․ Գաբրիելյանը։ Ձևական տրամաբանու– թյան առանցքային հարցերից հատուկ ուշադրության են արժանացել տրամաբա– նական ձևի գաղափարը և լեզվաբանական զուգահեռները, ավանդական և ժամանա– կակից տրամաբանության, տրամաբանու– թյան և փիլ–յան փոխհարաբերությունը (Հ․ Բաղդասարյան, է․ Հարությունյան, Ղ․ Տոնոյան և ուրիշներ)։ Գ․ Բրուտյանի ղեկավարությամբ մշակվում է փաստարկ– ման տեսություն, ձևավորվել է լայն ճա– նաչում գտած դպրոց։ Գրվել են մենա– գրություններ մաթ․ տրամաբանության հետ առնչվող փիլ․ հարցերի վերաբեր– յաւ (Գ․ Բրուայան, Ս․ Ավետիսյան, Ռ․ Զիջ– յան և ուրիշներ)։ Հայ տրամաբանության պատմությունը վերլուծված է հատուկ մենագրություններում (Գ․ Բրուտյան, է․ Հարությունյան, Ա․ Թևոսյան, է․ Ռըշ– տունի), ինչպես նաև հայ փիլ–յան պատ– մությանը նվիրված աշխատություններում։ Գեղագիտության պրոբլեմները սկըզ– բում մշակվել են արվեստագիտության, հատկապես գրականագիտության տեսա– կան հարցերի քննարկման և դրանց շուրջը ծավալված բանավեճերի ընթաց– քում (Հ․ Գյուլիքևխյան, Ռ․ Զարյան, Հ․ Աուրխաթյան և ուրիշներ)։ Բուն գե– ղագիտ․ մարքսիստական հետազոտու– թյունները սկզբնավորվել են 1950-ական թթ․ (Ա․ Ադամյան և ուրիշներ)։ Ուսումնա– սիրվել են գեղագիտ․ կատեգորիաները և դրանց դիալեկտիկական* կապերը, իրա– կանության գեղագիտ․ արտացոլման յու– րահատկությունները, մարդկային գոր– ծունեության գեղագիտ․ խթանները, ճըշ– մարիտի և գեղեցիկի փոխհարաբերու– թյունը, արվեստի փիլ–յան պրոբլեմները ևն (Յա․ Խաչիկյան, Ա․ Կարապետյան, Ե․ Հակոբջանյան, Վ․ Հովսեվւյան, Վ․ Մա– թևոսյան, Կ․ Սվասյան, Ա․ Քալանթար և ուրիշներ)։ Ստեղծվել են հայ գեղագիտ․ մտքի պատմության տարբեր շրջաններին նվիրված մենագրություններ (Ա․ Ադամ– յան, Հ․ Ապրեսյան, Ս․ Թովմասյան, 6ա․ Խաչիկյան)։ Բարոյագիտ․ ուսումնասիրություննե– րում կարևորվել են կոմունիստ, բարոյա– կանության ձևավորման, բարոյականու– թյան և իրավունքի փոխհարաբերության պրոբլեմները, բարոյագիտ․ հայացքների զարգացման պատմության հարցերը ևն (Ա․ Ադոյան, Մ․ Դանիելյան, Ռ․ Կարա– պետյան, Ս․ Հարությունյան, Վ․ Սևյան, Լ․ Քալաշյաէ և ուրիշներ)։ Գիտ․ աթեիզմի բնագավառում ուսում– նասիրություններ են կատարվել կրոն, գաղափարախոսության քննադատության, կրոն, և կոմունիստ․ աշխարհայացքի սկզբունքային հակադրության, աթեիս– տական մտքի պատմության ևնի վերա– բերյալ (Վ․ Դարբինյան, Թ․ Իսայան, Հ․ Հակոբյան, Ա․ Սարգսյան և ուրիշներ)։ Գիտ․ կոմունիզմի բնագավառում հե– տազոտվել են արտադրաեղանակին ար– տադրողական ուժերի համապատասխա– նության օրենքը, սոցիալիստ, հեղափո– խության տեսության հարցերը, համաշ– խարհային հեղափոխ․ պրոցեսի, սոցիա– լիզմի համաշխարհային սիստեմի զար– գացման օրինաչափությունները, սոցիա– լիզմի քաղ․ համակարգի, դեմոկրատիա– յի, հասարակության գիտ․ կառավարման, սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու աս– տիճանականության, սոցիալիզմի համա– կողմանի կատարելագործման, այդ պրոցե– սում մարդկային գործոնի և ՍՄԿԿ ղեկա– վար դերի աճող նշանակության հարցերը ևն (Մ․ Առուստամյան, Կ․ Բոստանջյան, Լ․ Կարապետյան, Ռ․ Վարդանով և ուրիշ– ներ)։ Փիլ–յան պատմության բնագավառում լուսաբանվել են ֆրանս․ մատերիալիստ– ների, գերմ․ դասական փիլ–յան ներկա– յացուցիչների և ռուս հեղափոխ․ դեմո– կրատների հայացքները (Լ․ Աբրահամ– յան, Հ․ Ասլանյան, Հ․ Գաբրիելյան, Ա․ Կարապետյան, Ռ․ Կարապետյան, Մ․ Քոչարյան և ուրիշներ)։ Հետազոտու– թյուններ են նվիրվել արդի բուրժ․ փիլ–յան և սոցիոլոգիայի քննական վերլուծու– թյանը, ռևի($ւոնիզմի և հակակոմունիզմի գաղափարախոսության քննադատությա– նը (Ս․ Ալահվերդյան, Տ․ Ա․ Ալեքսանյան, Գ․ Բրուտյան, Վ․ Պողոսյան, Կ․ Սվաս– յան և ուրիշներ)։ Հրատարակվել են Զ․ Բրունոյի, Է․ Ռոտերդամցու, Ռ․ Դեկար– տի, Պ․ Հոլբախի, Գ․ Հեգելի, Լ․ Ֆոյեր– բախի, Հ․ Տենի և փիլ–յան այլ դասական– ների աշխատություններ։ Հայագիտության ասպարեզում վփլիսո– Փաների ավանդը հայ ժողովրդի փիլ․ ժառանգության ուսումնասիրությունն Է, որի շնորհիվ հայ Փիլ–յան պատմությունը դարձել է ինքնուրույն գիտաճյուղ։ Պատ– մափիլ․ գիտությունը սկզբնավորվել է 1940-ական թթ․ ՀՍՍՀ ԳԱ թղթակից ան– դամ Վ․ Չալոյանի հետազոտություննե– րով։ Ուսումնասիրվել են Եզնիկ Կողբա– ցու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրա– կացու, Հովհաննես Սարկավագի, Հով– հաննես Երզնկացու (Պլուզ), Վահրամ Րաբունու, Գրիգոր Տաթևացու, Հովհան Որոտնեցու, Սաեվւանոս Լեհացու, Սի– մեոն Զուղայեցու, Հ․ Էմինի, Շ․ Շահա– միրյանի, Մ․ Բաղրամյանի, Գ․ Կոստանդ– յանի, Մ․ Նալբանդյանի և ուրիշ մտածող– ների փիլ․ ու հասարակական–քաղ․ հա– յացքները, հայ փիլ–յան պատմության ինչպես ամբողջական, այնպես էլ որոշա– կի պատմամշակութային դարաշրջանների պատմությունը (ՀՍՍՀ ԳԱ թղթակից ան– դամ Ս․ Արևշատյան, Հ․ Գաբրիելյան, Գ․ Գրիգորյան, Ա․ Թևոսյան, Գ․ Խրլոպ– յան, Ռ․ Կարապետյան, է․ Հարություն– յան, Հ․ Միրզոյան, Կ․ Միրումյան, Հ․ Շա– քարյան, Վ․ Չալոյան, է․ Ռշտունի և ուրիշ– ներ)։ Հայ փիլ–յան դասականների համա– հավաք և քննական բնագրերի կազմման և թարգմանությունների (աշխարհաբար, ռուս․) իրականացման բնագավառում մեծ ծառայություններ ունեն Չալոյանը, Արև– շատյանը, Գրիգոր յանը։ Փիլ․ հետազոտություններ են կատար– վում ՀՍՍՀ ԳԱ փիլ–յան և իրավունքի ինստ–ում, Երևանի պետ․ համալսարանի փիլ–յան և սոցիոլոգիայի ֆակուլտե– տում, մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղում, Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, բուհերի համապա– տասխան ամբիոններում ևն։ Գիտակազ– մակերպական աշխատանք են կատարում ՍՍՀՄ փիլ․ ընկերության (1975) և սոցիո– լոգիական ասոցիացիայի (1984) հայկ․ բաժանմունքները։ Հրավիրվել են գիտու– թյան տրամաբանությանը և մեթոդաբա– նությանը, փաստարկման, լեզվի փիլ․ պրոբլեմներին, պատմ․ մատերիալիզմի և սոցիոլոգիայի հարցերին, Արիստոտե– լի, Դավիթ Անհաղթի հոբելյաններին նը– վիրված ևն հանրապետ․, անդրկովկաս– յան, համամիութենական և միջազգ․ գի– տաժողովներ։ Հանրապետության փիլի– սոփաները մասնակցել են համամիութե– նական և միջազգ․ գիտաժողովների, հա– մաշխարհային փիլ․ կոնգրեսներին, գի– տության տրամաբանության, մեթոդաբա– նության և փիլ–յան միջազգ․ կոնգրեսնե– րին։ Ստեղծագործական կապեր են հաս– տատված ՍՍՀՄ ԳԱ փիլ–յան ինստ–ի, Ադրբ․, Լիտվ․, Վրաց․, Ուկր․ ՍՍՀ–ների, ՀԺՀ ԳԱ–ների, Բրատիսլավայի և Լյուբլի– նի համալսարանների Փիլիսոփաների հետ։ Հանրապետության փիլիսովւաները մասնակցում են մարքս–լենինյան փիլ–յան, ՍՄԿԿ ներքին և արտաքին քաղաքակա– նության հրատապ հարցերի լուսաբան– մանը, փիլ․ և քաղ․ գիտելիքների պրոպա– գանդմանը։ Փիլիսոփաների ուժերով ըս– տեղծվել են դիալեկտիկական և պատմ․ մատերիալիզմի, գիտ․ կոմունիզմի, գիտ․ աթեիզմի, փիլ–յան և սոցիոլոգիական ուս– մունքների պատմության բուհական դա– սագրքեր և ուս․ ձեռնարկներ, ռուսերե– նից թարգմանվել են նորագույն և արդի բուրժ․ փիլ–յան և սոցիոլոգիայի պատմու– թյան, Փիլ–յան ընդհանուր պատմության, փիլ․ առանձին գիտակարգերի բուհական դասագրքեր և ուս․ ձեռնարկներ, գիտա– մեթոդական գրականություն, բառարան– ներ։ Մարքս–լենինյան փիլ–յան, սոցիո– լոգիայի, հայ Փիլ–յան պատմության ուսումնասիրության ասպարեզում նվա–