Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/339

Այս էջը սրբագրված չէ

արժեքի պրոբլեմի ըմբռնմանը, բայց ար– ժեքի ստեղծման երեք գործոնների գռե– հիկ մեկնաբանումից վերջնականապես ազատագրվել չէր կարողանում։ Արտա– դրության երեք տարրերի բնութագրության մեջ Պերպերյանը ընդգծում է աշխատան– քի կարևորությունը և նշում, որ դրամա– գլուխը, աշխատանքի համեմատությամբ երկրորդական է, քանի որ այն աշխատան– քի արդյունք է։ Նույն դրույթը հստակո– րեն ընդգծված է նաև Ութուճյանի դասա– գրքում։ Զարգացող բուրժուազիայի հայ գաղափարախոսները տեսնում էին կա– պիտ․ արտադրությանը ներհատուկ հա– կասությունները, բայց համոզված էին, որ պետությունը կարող է վերացնել կա– պիտալիզմի բերած թշվառությունները։ Նրանք գտնում էին, որ վարկային, սպա– ռողական, արհեստագործական կազմա– կերպությունները պետության օգնու– թյամբ կարող են կազմել տնտ․ ուժ և ժողովրդին ազատագրել շահագործումից։ Նախահեղափոխական շրջանի հայ տըն– տեսագիտ․ մտքի պատմության մեջ իրենց ուրույն տեղն ունեն XX դ․ սկզբի լիբերալ բուրժ․ տնտեսագետները (Ս․ Գուլիշամ– բարով, Մ․ Բունիաթյան, Վ․ Տոտոմյանց, Մ․ Հովհաննիսյան, Մ․ Քեշիշյան, Հ․ Թո– րոսյան)։ Գուլիշամբարովի աշխատու– թյունները նվիրված էին Ռուսաստանի, Անդրկովկասի և Միշին Ասիայի արտա– դրող․ ուժերի ուսումնասիրությանը։ Բու– նիաթյանը հայտնի էր քաղաքատնտեսու– թյան տեսական հարցերին նվիրված իր աշխատություններով։ Արժեքավոր է հատ– կապես գերարտադրության տնտ․ ճըգ– նաժամերին նվիրված նրա ուսումնասի– րությունը, որտեղ կապիտ․ արտադրու– թյան ցիկլային բնույթը բացատրվում է տնտ․ կյանքի հիմքում ընկած հակասու– թյուններով։ Քաղաքատնտեսության տե– սական հարցերի նրա վերլուծությունները խարսխված էին սուբյեկտիվիզմի վրա։ Տոտոմյանցը կոոպերատիվ շարժման լի– բերալ–բուրժ․ ուղղության տեսաբան էր և գտնում էր,1 որ արտադր․ և սպառողական կոոպերացիայի միջոցով հնարավոր կլի– նի բնակչությանն ազատագրել շահա– գործողների կեղեքումից։ Քեշիշյանը, Հովհաննիսյանը, Թորոսյանը հայտնի էին Պոլսում հրատարակված քաղաքատըն– տեսության իրենց դասագրքերով։ Հայ տնտեսագիտ․ մտքի պատմության մեշ առաջին անգամ Քեշիշյանը վերարտա– դրությունը ներկայացրեց չորս փուլով, որոնց բովանդակության վերլուծությունը նա համարում էր քաղաքատնտեսության ուսումնասիրության առարկան։ Հարստու– թյան աղբյուրը Քեշիշյանը համարում էր աշխատանքը, բայց արժեքի աշխատան– քային նրա տեսությունը կառուցվում էր սուբյեկտիվ ըմբռնումների վրա, իսկ կա– պիտալը ներկայացվում որպես աշխա– տանքի արդյունք, բայց ոչ արժեքի աղ– բյուր։ Ըստ Քեշիշյանի, բաշխման գործող համակարգի հիմնական արատավոր հե– տևանքն աշխատավորների թշվառ վի– ճակն է, որը կարող է բարելավվել միայն պետության և ձեռնարկատերերի գործուն միջոցառումների շնորհիվ։ Հովհաննիս– յանը արտադրության երեք գործոնի փոխ– կապակցության հարցերը քննարկելիս, ընդգծում է աշխատանքի կարևորությունը։ Բաշխման հարցում հեղինակը քարոզում է շահերի ներդաշնակության տեսությու– նը։ Թորոսյանը քաղաքատնտեսության առարկան բնութագրելիս ընդգծում է ար– տադրության հասարակական բնույթը և ներկայացնում արժեքի աշխատանքային բնորոշումներ, որոնք ավարտվում են Մարքսի բնութագրումներով։ Բայց, որ– պես էկլեկտիկ մտածող, նա գովերգում է նաև արժեքի սուբյեկտիվ տեսությունը։ Թորոսյանը դրամագլուխը տարբերում է հարստությունից և այն համարում ար– ժեքի ստեղծման գործոն, որը իր հերթին աշխատանքի արդյունք է։ Նա հանգա– մանորեն բնութագրում է մոնոպոլիստա– կան միավորումները, ցույց տալիս դրանց դերը կապիտ․ արտադրության զարգաց– ման մեջ։ Թորոսյանի աշխատությունների մեշ մեծ տեղ է հատկացվում գերարտա– դրության տնտ․ ճգնաժամերին, սակայն հեղինակին չի հաջողվել բացահայտել դրանց առաջացման պատճառները։ Թո– րոսյանը ընդունում է, որ կապիտալի կուտակման Մարքսի ընդհանրական օրենքը ճիշտ է արտացոլում կապիտ․ իրա– կանությունը։ XX դ․ սկզբին հայ իրականության մեջ մարքսիստ, ուսմունքի դրոշակակիրներ հանդիսացան Ա․ Շահումյանը, Ս․ Սպան– դարյանը, Բ․ Կնունյանցը, Ա․ Մյասնիկ– յանը, Ա․ Կասյանը։ Նրանք մարքսիստ, տնտեսագիտության ստեղծագործական պրոպագանդան կապում էին Անդրկով– կասի բանվորական շարժման խնդիրների հետ, միաժամանակ մերկացնում բուրժ․ հոսանքների ներկայացուցիչների հակա– հեղափոխ,․ գործունեությունն ու գաղա– փարախոսությունը։ Հայ ականավոր մարք– սիստները բացահայտում էին կապիտ․ կարգերին ներհատուկ հակասություննե– րը, դրանց դրսևորման ձևերն ու առանձ– նահատկությունները Անդրկովկասում և, զինված մարքս–լենինյան քւսղաքա– տնտ․ տեսական սկզբունքներով, լուսա– բանում սոցիալիստ, հեղափոխության օբ– յեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալների հասունացման ընթացքը ու ցույց տալիս հեղափոխության իրականացման հնարա– վորություններն Անդրկովկասում։ Տնտեսագիտ․ միտքը Հայաստանում հա– մակողմանիորեն զարգացել է սովետ, կարգերի հաստատումից հետո։ 1920– 1930-ական թթ․ տնտեսագիտության մեջ հիմնական շեշտը դրվում էր մարքսիզմի տնտ․ ուսմունքի պրոպագանդման, սո– ցիալիստ․ տնտեսավարման ու կառավար– ման մեթոդների ու սկզբունքների մշակ– ման, ժողտնտեսության զարգացման ուղ– ղությունների ընտրության վրա։ Սովետական իշխանության առաջին տա– րիներին տնտեսագիտ․ հարցերով զբաղ– վում էին Ա․ Մյասնիկյանը, Ս․ Կասյա– նը, Ս․ Լուկաշինը, Ա․ Բեկզադյանը, Ս․ Տեր–Գաբրիելյանը, Ա․ |սանջյանը։ Նրանց աշխատություններում, հրապարակային դասախոսություններում, զեկուցումներում ու հաշվետվություններում, պարբերական մամուլում հրապարակած հոդվածներում արծարծվում էին մարքս–լենինյան տեսու– թյան պրոբլեմները, քննարկվում սովե– տական իշխանության, մասնավորապես Անդրկովկասյան հանրապետությունների, հերթական խնդիրները, ընդգրկվում էին տնտ․ զարգացման, մասնավոր ձեռնար– կությունների հանրայնացման, արտա– դրության համակենտրոնացման, խոշոր արդյունաբերության արագ աճի, աշխա– տանքի հասարակական բաժանման, աշ– խատանքի կազմակերպման, կոոպերա– ցիայի, ինչ՞պես նաև սոցիալ–տնտ․ բնույ– թի այլ հարցեր։ Իրենց աշխատություններում նրանք Ան– դըրկովկասի և Սովետական Հայաստանի արդյունաբերության ու գյուղատնտեսու– թյան առաջընթացը կապում էին երկրի ինդուստրիալ զարգացման հետ, իսկ վեր– ջինիս իրականացման ուղին համարում էլեկտրիֆիկացումը, մեքենաշինության ու քիմ․ արդյունաբերության զարգացումը։ Կարևոր տեղ էր տրվում արդյունաբերու– թյան և գյուղատնտեսության արտադրան– քի գների կարգավորմանը, երկրի ու հան– րապետության տնտ․ քաղաքականությու– նը գիտ․ հիմունքներով կազմակերպելու հարցերին։ 1930–40-ական թթ․ հայերեն թարգման– վեցին Կ․ Մարքսի «Կապիտալը» (հ․ 1–3, 1933–49), Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի «Հատընտիր նամակները» (հ․ 1, 1936)։ Կարևորագույն իրադարձություն էր Վ․ Ի․ Լենինի երկերի հայերեն հրատարակու– մը (հ․ 1-45, Ե․, 1941–69)։ 1932-ին թարգմանությամբ լույս տեսավ քաղա– քատնտեսության առաջին դասագիրքը, իսկ 1934-ին կազմվեց հանրապետությու– նում առաջին քաղաքատնտեսության հա– յերեն ձեռնարկը (Պ․ Ադեյան, Մ․ Ասըր– յան, Ն․ Մակինց)։ Մեծ ուշադրություն էր նվիրվում Կ․ Մարքսի տնտեսագիտ․ ուս– մունքի մեկնաբանությանը (Թ․ Ավդալ– բեգյան, Ն․ Ստեփանյան և ուրիշներ)։ Հայ տնտեսագիտ․ միտքն իր արտահայ– տությունը գտավ Անդրկովկասում և Հա– յաստանում հրատարակվող պարբերա– կան մամուլում, այդ թվում՝ 1923–36-ին լույս տեսնող «էկոնոմիչեսկի վեստնիկ» («Экономический вестник») հանդեսում։ Այդ Ժամանակաշրջանում աէաւեսագիա․ գրականության մեջ մեկնաբանվում էին պլանավորման, գյուղատնտ․ ու սպառո– ղական կոոպերացիայի, կոլեկտիվացման, աշխատավարձի, աշխատանքի բաժան– ման, ֆինանսների, սոցիալիստ, շինարա– րության ու սոցիալիզմի քաղաքատնտե– սության այլ պրոբլեմներ (Զ․ Կորկոտյան, Գ․ Պիճիկյան, Պ․ Աբելյան)։ 1930-ական թթ․ մանր գյուղաց․ տնտե– սություններից անցում կատարվեց դեպի սոցիալիստական խոշոր տնտեսություն։ Տնտ․ ու քաղ․ այդ հեղաշրջման տեսական ու պրակտիկ խնդիրները նույնպես լու– սաբանվեցին տնտեսագիտ․ գրականու– թյան մեջ (Հ․ Ագատյան, Վ․ Կոստանյան, Ն․ Ստեփանյան)։ Հաջորդ տասնամյակներում, կուսակ– ցության առաջադրած սկզբունքների հի– ման վրա, տնտեսագիտ․ մշակումները կատարվում էին հանրապետության պլա– նային և վիճակագր․ մարմիններում, որ– տեղ ընթացիկ և հեռանկարային պլան– ներ կազմելու հետ միաժամանակ կատա– րելագործվում էին սոցիալիստ, տնտեսա– վարման մեթոդները։