(Ա․ Կիրակոսյան), ինքնարժեքի, արտա– դրանքի որակի (է․ Օրդյան) վերաբեր– յալ։ Մեծ հետաքրքրություն են ներկայաց– նում ԱոցիալիԱտ․ վերարտադրության հարցերին նվիրված ուսումնասիրություն– ները, որոնցում հայ տնտեսագետները մարքս–լենինյան աշխարհայացքի և սո– վետական տնտեսագիտության նվաճում– ների լույսի տակ սոցիալիստ, վերարտա– դրության օրինաչափությունների U հիմ– նական գծերի բացահայտման ու տես․ ընդհանրացման հետ տալիս են ժողտըն– տեսության ճյուղային համամասնություն– ների կատարելագործման ուղիները, կան– խորոշում հանրապետության արդյունա– բերության, գյուղատնտեսության, տրանս– պորտի, շինարարության, առևտրի, նյու– թատեխ․ մատակարարման և նյութական արտադրության մյուս ճյուղերի և ոչ ար– տադր․ ոլորտի զարգացման հեռանկարնե– րը։ Այդ աշխատանքներում պարզաբան– վում են ճյուղային համամասնություննե– րի ապահովման, տեղաբաշխման, մասնա– գիտացման ու կոոպերացման, ագրոարդ․ համալիրների ստեղծման ու զարգացման ուղիները, ռեգիոնալ պլանավորման առանձնահատկություններն ու խնդիրնե– րը։ Հանրապետության ձեռնարկություն– ներում կատարված ուսումնասիրություն– ների վերլուծության հիման վրա հրատա– րակված աշխատություններում հանգա– մանորեն լուսաբանվում են արտադրու– թյան մեջ հոսքային գծերի կազմակերպ– ման մեթոդները, որոնք վերաբերում են ռիթմիկ արտադրությանը։ ՀՍՍՀ–ում հրատարակված տնտեսագիտ․ գրականության մեջ առանձին հետաքըր– քրություն են ներկայացնում ճյուղային էկոնոմիկայի, մասնավորապես արդյունա– բերության (Ցու․ Սուվարյան, Ա․ Ավանես– յան, Ռ․ Քալանթարյան, Վ․ Հայրապետ– յան), գյուղատնտեսության (Ա․ Խրիմլյան, Ա․ Երիցյան, Կ․ Այրումյան, Հ․ Կարճիկյան, Լ․ Ադամյան, Հր․ Կազումով, Հ․ Ֆահրադ– յան, Ռ․ Իսախանով, Լ․ Սարգսյան), դը– րանց առանձին ճյուղերի, մասնավորա– պես՝ մեքենաշինության, էներգետիկա– յի, քիմ․ արդյունաբերության էկոնոմիկա– ների, աշխատանքի գիտ․ կազմակերպ– ման, ներարտադր․ ռեզերվների հայտնա– բերման և օգտագործման հարցերին նվիր– ված ուսումնասիրությունները (Լ․ Վար– դանյան, Ա․Մաթևոսով)։ Ուսումնասիրվել են նաև ֆինանսավարկային հարաբերու– թյունների (Ղ․ Շաքարյան, Դ․ Ալավերդ– յան, Վ․ Խլղաթյան, Ի․ Ավետիսյան), ար– տադրության արդյունավետության բարձ– րացման (Հ․ Խաչատրյան), գիտության էկոնոմիկայի (Ցու․ Մաթևոսով, Դ․ Խա– նիկյան) պրոբլեմներ։ ՀՍՍՀ ԴԱ և ՀՍՍՀ պետպլանի տնտեսա– գիտության և պլանավորման ԴՀԻ–ի կո– լեկտիվները աշխատանքներ են ծավալել հանրապետությունում և Անդրկովկասի տնտ․ շրջանում երկաթուղային տրանս– պորտի հեռանկարային զարգացման բնա– գավառում (Կ․ Վերմիշև, Ի․ Խուրշուդյան, Դ․ Ալավերդյան, Ա․ Բադալյան)։ Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև հանածոների արդ․ գնահատման, տնտ․ արդյունավետության տես․ հարցերին նվիրված աշխատությունները (Ա․ Թադե– վոսյան, P․ Սելվինազյան)։ Դիտ․ մեծ հետաքրքրություն է ներկա– յացնում հայ տնտեսագետների ստեղծած «ՀՍՍՀ 1986–2005 թթ․ գիտատեխ․ առաջ– ընթացի կոմպլեքսային ծրագիրը» ծա– վալուն ուսումնասիրությունը։ Այդ աշխա– տությունում, երկարատև՝ 20 տարվա հե– ռանկարով, տրվում են ՀՍՍՀ գիտության զարգացման և գիտ․ պոտենցիալի հիմ– նական ուղղությունները, քննարկվում հիմնարար հետազոտությունների, ինչ– պես նաև ժողտնտեսության առանձին ճյուղերում գիտության և տեխնիկայի զարգացման հարցերը, կանխորոշում ար– տադրության տեխնոլոգիական մասնա– գիտացման հեռանկարները, տրվում բնա– կան ռեսուրսների (հանքահումքային, հողային, ջրային, կենսբ․) արդյունա– վետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության պայմաններում դրանց վերարտադրության կոնցեպցիան, քըն– նարկվում հանրապետության գ յ ուղատ ըն– տեսության և ագրոարդ․ համալիրների հետագա զարգացման հիմնական խըն– դիրները։ Այդ ծրագրում՝ բնակչության վերարտադրության օրինաչափություն– ների բացահայտման հիման վրա, կան– խատեսվում են աշխատանքային ռեսուրս– ների արդյունավետ օգտագործման ուղի– ները, քննարկվում հանրապետության ժողտնտեսության սոցիալ–տնտ․ զարգաց– ման, բնակչության բարեկեցության բարձ– րացման, ինչպես նաև ժողտնտեսության պլանավորման և կառավարման կատարե– լագործման խնդիրները։ 1970-ական թթ–ից սկսած ՀՍՍՀ–ում աշխատանքներ են տարվում հանրապետության արտա– դրող․ ուժերի զարգացման ու տեղաբաշխ– ման գլխ․ սխեմայի մշակման ուղղությամբ։ Տեսական, մեթոդական և գործնական նշանակությամբ կարևոր են նաև գիտա– տեխ․ առաջընթացի, նրա նյութական խթանման, հիմնական ֆոնդերի և կապի– տալ ներդրումների օգտագործման արդ– յունավետության բարձրացման, դրանց գնահատման, արդյունավետության ցու– ցանիշների միջև գոյություն ունեցող կա– պերի բացահայտման ուղղությամբ տար– վող ուսումնասիրությունները (Տ․ Խաչա– տուրով, Ա․ Մխիթարյան, P․ Եղիազար– յան)։ Քննարկման առարկա են դառնում նաև կոլտնտեսությունների ու սովետա– կան տնտեսությունների հիմնական ֆոն– դերի օգտագործման արդյունավետու– թյան, տնտհաշվարկային խթանների, հողի տնտ․ գնահատման, նրա օգտագործման արդյունավետության բարձրացման, տնտ– հաշվարկի հետագա կատարելագործման, սովետական տնտեսություններում, ինչ– պես նաև սպառողական կոոպերացիայի ձեռնարկություններում եկամտաբ երոլ– թյան բարձրացման հարցերը։ Արտադր․ ֆոնդերի արդյունավետության բարձրաց– ման խնդիրները՝ առնչված արտադրան– քի ինքնարժեքի, շահութաբերության և տնտհաշվարկային հարաբերությունների արմատավորման հետ, լուսաբանվել են հայ գիտնականների մի շարք աշխատու– թյուններում։ ՀՍՍՀ տնտեսագիտական ԴՀԻ–ների ուսումնասիրությունները հրատարակվել են «Հայկական ՍՍՀ գյուղատնտեսական էկոնոմիկայի հարցեր» հինգհատորյա ժո– ղովածուում, որը ներառում է հանրապե– տության գյուղատնտեսության մասնագի– տացման, տեղաբաշխման, ինչպես նաև արտադրության ինտենսիվացման, վար– ձատրության ձևերի կատարելագործման, աշխատանքի նորմավորման, արտադրու– թյան կազմակերպման հարցեր։ Մի շարք աշխատություններում լուսաբանվել են կուսակցության ագրարային քաղաքակա– նության կենսագործման ընթացքը, ուսում– նասիրվել համաժողովրդ․ և կոլտնտ․ սե– փականության ձևերի մերձեցման ուղի– ները, հետազոտվել բաշխման հարաբե– րությունների ձևերի կատարելագործումը կուսակցության որոշումների լույսի ներ– քո։ Կարևոր են նաև սոցիալիստ, տնտեսա– վարման մեխանիզմի կատարելագործման, սոցիալիստ, ձեռնարկությունների և միա– վորումների տնտ․ խթանման, բնական և հանքային ռեսուրսների օգտագործման, Սևանա լճի ավազանի սոցիալ–տնտ․ զար– գացման իրավիճակի վերլուծության ու գնահատման, գիտության պլանավորման, հանրապետության ժողտնտեսության մեջ գիտատեխ․ մշակումների, տնտ․ հետազո– տությունների իրացման, կառավարման մեթոդոլոգիական հիմունքների կատարե– լագործման հարցերին նվիրված ուսում– նասիրությունները։ Առանձին հետազոտության առարկա են դարձել նախասովետ․ Հայաստանի (XIX և XX դդ․) տնտ․ զարգացման, պարսկ․ լծից Արլ․ Հայաստանի ազատագրման և Ռուսաստանին միանալու, ցարիզմի վա– րած վարչական և տնտ․ քաղաքականու– թյան, Անդրկովկասում, մասնավորապես, Հայաստանում կապիտալիզմի զարգաց– ման, 1861-ի ռեֆորմի էության, հետռե– ֆորմյան ագրարային հարաբերություննե– րի խնդիրները (Մ․ Ադոնց, Հ․ Թումանյան, Մ․ Եգանյան)։ 1950-ական թթ․ վերջերից սկսած ուսում– նասիրություններ ձեռնարկվեցին նաև ՀՍՍՀ տնտ․ պատմության (Լ․ Անանյան, Կ․ Կարագյան) վերաբերյալ։ Հետազո– տություններ կատարվեցին նաև Հայաս– տանի սոցիալ–տնտ․ 150 տարվա (1828– 1978 թթ․) զարգացման պատմության օրի– նաչափությունների բացահայտման ուղ– ղությամբ (Վ․ Խոջաբեկյան)։ Այդ ուսում– նասիրություններում նորովի քննարկվե– ցին Հայաստանի բնակչության վերար– տադրության առանձնահատկությունները, զբաղվածության բնույթի փոփոխություն– ները, սոցիալ–տնտ․ զարգացման ընթաց– քը, տրվեցին Անդրկովկասում հայերի տա– րաբնակեցման, տեղաշարժերի պատկերը, ՀՍՍՀ–ում բնակչության տեղաբաշխման պատկերը, ագրարային գերբնակչության և գործազրկության վերացման գիտ․ վեր– լուծությունը, լրիվ զբաղվածություն ապա– հովելու էվոլյուցիան, աշխատուժի օգտա– գործման արդյունավետությունը բարձ– րացնելու ուղիները։ Ծավալուն են հայ տնտեսագիտ․ մտքի պատմության բնագավառում կատարված ուսումնասիրությունները (Խ․ Դուլանյան, Ն․ Թովմասյան, Ս․ Զուրաբյան, Մ․ Դրի– գորյան, Ռ․ Սարինյան, Վ․ Աղուզումցյան)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/341
Այս էջը սրբագրված չէ