Նրանց աշխատություններում լուսաբան– ված են ֆեոդ, հասարակության կառուց– վածքի ու դասակարգային հարաբերու– թյունների, վաղ և զարգացած ֆեոդալիզ– մի հայ սոցիալ–տնտ․ մտքի պատմության մինչ այդ չլուսաբանված հարցեր։ Մեծ ուշադրություն է նվիրվում հայ իրականու– թյան մեջ սոցիաւ–դեմոկրատական հո– սանքների, մարքսիստ․ տնտեսագիտ․ մտքի տարածման և զարգացման պատ– մությանը։ Գիտ․ մի շարք ուսումնասիրու– թյուններ են նվիրվել էկոնոմիկայում մաթ․ և վիճակագր․ մեթոդների կիրառման, ցանցային պլանավորման, տնտեսագիտ․ խնդիրների մաթ․ մոդելավորման հարցե– րին (Ա․ Աղանբեգյան, Ցոլ․ Մովսիսյան, Ս․ Սարգսյան, Ս․ Ղանթարջյան, Գ․ Դե– վորգյան, Ա․ Կարապետյան, Ա․ Մարգըս– յան)։ Գբկ․ Գուլանյան Ի*․ Գ․, Մարքսիստա– կան տնտեսագիտական մտքի տարածումը հայ իրականության մեջ, 1890–1920, Ե․, 1961։ Ա ղ ու զ ու մ ց յ ա ն Վ․ Մ․, Միքայել Նալ– բանդյանի սոցիալ–տնտեսագիտական հայացք– ները, Ե․, 1955։ О հ ա ն յ ա ն Ա․ Պ․, Արեելա– հայ տնտեսագիտական մտքի պատմությունից, Ե1960։ Զ ու ր ա բ յ ա ն Ս․ Շ․, Հայ տնտե– սագիտական մտքի զարգացման ուրվագծեր, XVIII դարի վերջին քառորդի–XIX դարի 90-ական թվականներ, Ե․, 1959։ Թովմաս– յան Ն․Ռ․, Հայ սոցիալ–տնտեսագիտական միտքը IX–XIV դարերում, Ե․, 1970։ Ն ու յ– ն ի, Հայ սոցիալ–տնտեսագիտական միտքը վաղ միջնադարում, Ե․, 1973։ Ն ու յ ն ի, Սո– ցիալ–տնտեսագիտական միտքը Հայաստա– նում XV-XVIII դարերում, Ե․, 1982։ Թով– մա ս յ ա ն Ն․Ռ․, Գրիգորյան Մ․ Ա․, Հայ սովետական տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր, Ե․, 1976։ Գtր ի– գ ո ր յ ա ն Մ․ Ա․, Հայաստանում մարքսիս– տական քաղաքատնտեսության տարածման պատմությունից, Ե․, 1971։ Նույն ի, Քաղա– քատնտեսության հարցերը Ստեփան Շահում– յանի աշխատություններում, Ե․, 1972։ Սtա– րինյան Ռ․Ն․, Ավետիք Արասխանյան։ Տնտեսագիտական հայացքների վերլուծու– թյան, Ե․, 1980։ ՜Ն ու յ ն; ի, Տայ աէւտեսագի– ւոական մտքի քննական վերլուծություն (XIX դ․ 70–90-ական թվականներ), Ե․, 1984։ Г у- л а н я н X․ Г․, Очерки истории армянской экономической мысли XIX века, М․, 1955; Товмасян Н․ Р․, ХоджабекянВ․ Е․, Экономическая наука, в кн․։ Достиже– ния науки в Советской Армении, Е․, 1984․ Ն․ ԹովւՏասյան, Վ․ իյոջաբեկյան Պատմագիտություն Պատմագրությունը У–XVIII դդ․ V դ․ հայ ժողովրդի կյանքում նշանավոր– վեց ոչ միայն գրերի, այլև դրան հաջոր– դած հայ պատմագրության ստեղծմամբ։ Հայ առաջին պատմագիրների (Զենոբ Գլակ, Ագաթանգեղոս, Փավստոս Բու– զանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենա– ցի, Ղազար Փարպեցի) երկերը, չնայած քրիստոնեա–աստվածաբան․ գրականու– թյան ազդեցությանը, ունեն ազգ․ բովան– դակություն, գրվել են գործնական նպա– տակադրումով՝ կապված ժամանակի առա– ջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագա– թանգեղոսի և Զենոբ Դլակի երկերը պայ– մանավորվել են քրիստ․ դարձով, Կորյու– նի երկը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղի– շեինը՝ պարսկ․ տիրապետության դեմ 451-ի Ավարայրի ճակատամարտով, Փավս– տոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղ․ և հոգևոր մաքառմամբ։ Օգտագործելով սա տված ա– շնչյան և հունահռոմ․ պատմափիլ․ միտ– քը, Y դ․ հայ պատմագիրները ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բա– րոյագիտ․ նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Ի»որենացին գրում է, որ առանց ժամանակագրության չկա պատմություն։ Նա բարձր է գնահատել նախորդ մատե– նագիրների (ինչպես հայ, այնպես էլ օտար) երկերը և հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահան– ջում է՝ չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավո– րությամբ։ Մովսես Իտրենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառ– նում է Հայաստանի V դարի քաղ․, սոցիալ– տնտ․ ծանր վիճակին, մերկացնում հա– սարակ․ կյանքում արմատացած արատա– վոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպա– րապետ Վահան Մամիկոնյանին։ Փավս– տոս Բուզանդի «Պատմությունը», ստեղծ– ված լինելով ժող․ ավանդությունների հեն– քի վրա, ներշնչված է հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղ․ գոր– ծիչները ներկայացված են ժող․ վեպին բնորոշ գեղարվեստ․ գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանի և Հայոց պատերազմի» երկն արժեքավոր է պատմ․ ճշմարտացիու– թյան և բանաստեղծ, շարադրանքի միա– հյուսմամբ։ V դ․ հայ պատմագրության գլուխգործոցը Մովսես Ւարենացու «Հա– յոց պատմությունն» է, որը Հայաստանի առաջին համակարգված պատմությունն է։ Այն սկսվում է հայ ժողովրդի ծննդա– բանությունից և հասցվում մինչև Y դ․ կեսը։ Մովսես Խորենացին իր օգտագոր– ծած բազմաթիվ աղբյուրներին («Աստ– վածաշունչ», հայկ․, հուն․, ասոր․ աղբյուր– ներ, Ժող․ ավանդություններ ևն) ցուցա– բերել է քննադատ, մոտեցում, արել հա– յոց պատմության ժամանակագրության մշակման առաջին Փորձը։ VI–VII դդ․ ստեղծված պատմ․ գործե– րից արժեքավոր է Սեբեոսի «Պատմությու– նը», որտեղ Հայաստանի պատմությունը շարադրված է համաշխարհային նշանա– կության իրադարձությունների հետ կապի մեջ։ Սեբեոսը մերկացնում է Բյուզանդիա– յի ու Պարսկաստանի վարած հայահալած քաղաքականությունը։ Մովսես Կաղան– կատվացու «Պատմություն Աղվանից աշ– խարհին» երկում, չնայած ժամանակի ավատատիր․ մասնատվածությունից բը– խող անջատողական տրամադրությանը, Արցախ և Ուտիք նահանգների պատմու– թյունը տրված է Հայաստանի հետ ընդ– հանուր կապի մեջ։ Հայաստանում հաս– տատված արաբ, տիրապետության ժամա– նակաշրջանի առաջին պատմիչը Ղևոնդն է (VIII դ․)։ Նրա «Պատմությունը», չնայած ժամանակի եկեղեցա–դավանաբան․ գրա– կանության ազդեցությանը, արաբ, առա– ջին արշավանքների, հայ նախարար, տը– ների ոչնչացման, հայրենասեր ուժերի ապստամբության և պարտության մասին պատմող ճշմարտացի սկզբնաղբյուր է։ IX դ․ վերջից հայ պատմագրությունը նոր վերելք է ապրել, կապված հայկ․ պե– տականության վերականգնման հետ։ Հա– յաստանի զարգացած ֆեոդալիզմի դա– րաշրջանի (IX–XIII դդ․) պատմագրու– թյունն իր առաջին Փուլում (IX–XII դդ․) շարունակել է V դ․ մատենագիրների, հատկապես Մովսես Խորենացու ավան– դույթները։ Հովհաննես Դրասխանակերտ– ցին (IX դ․ 2-րդ կես – X դ․ սկիզբ) դատա– պարտել է երկիրը պառակտող իշխաննե– րին և պաշտպանել միասնական պետու– թյան պահպանման անհրաժեշտությունը։ Միաժամանակ ստեղծվել են խոշոր ավա– տատիր․ տոհմերի տեղական շահերն ար– տահայտող պատմ․ երկեր։ Թովմա Արծ– րունին (IX դ․ 2-րդ կես – X դ․ սկիզբ) և նրան շարունակող Անանուն պատմիչը գրեցին Արծրունիների և Վասպուրականի, Մովսես Դասխուրանցին (X դ․)՝ Արցախի և Ուտիքի պատմությունը։ Բագրատունյաց թագավորության հզորացման ժամանակա– շրջանում (X դ․ կես –XI դ․ 1-ին քառորդ) հայ պատմագրության մեջ վերստին ուժե– ղացել է համայն Հայաստանի և նույնիսկ հարևան երկրների պատմությունն ընդ– գրկող երկեր ստեղծելու միտումը, որի վկայությունն է Մտեփանոս Տարոնեցու «Պատմութիւն Տիեզերականը»։ Արիստա– կես Լաստիվերցու (XI դ․) «Պատմությու– նը», որ ստեղծվեց սելջուկյան թուրքերի ւսվերիչ արշավանքների ժամանակ, ունի ողբի բնույթ։ Արիստակես Լաստիվերցին անդրադարձել է նաև երկրում բռնկված սոցիալ․ շարժումներին։ Ընդհանրապես IX–XIII դդ․ հայ պատմագրությունը հա– մեմատաբար հաճախ է անդրադարձել երկրի ներքին կյանքին (տնտ․ վիճակին, քաղաքների զարգացմանը ևն)։ Սելջուկ– յան թուրքերի տիրապետության հաստատ– ման, սկսված տնտ․ և մշակութային անկ– ման պայմաններում XII դ․ հայ պատմա– գրության մեջ տարածում է գտել ժամանա– կագրության ժանրը (Մատթեոս Ուռհայե– ցու, Սամվել Անեցու, Մխիթար Անեցու և այլոց երկերը)։tXIII դ․ Հայաստանի հս–արլ․ նահանգների ազատագրմամբ և ի դեմս Զաքարյանների ավատատիր․ իշ– խանապետության՝ հայ պետականության վերականգնմամբ հայ պատմագրությունն ապրել է նոր զարգացում, որը բնորոշվում է պատմ․ հարցերի ավելի խոր ու բազմա– բովանդակ ընդգրկումով, աշխարհիկ մտա– ծողությամբ, նյութի մատուցման ավելի պարզ ու դյուրըմբռնելի եղանակով։ Հայ պատմագրության այդ նոր դպրոցի հիմ– նադիրը համարվում է Վանական Վարդա– պետը, որի «Պատմությունը» (չի պահպան– վել) մեծ ազդեցություն է թողել նրա հա– ջորդների՝ Կիրակոս Գանձակեցու, Վար– դան Արևելցու, Դրիգոր Ակներցու երկերի վրա։ Կիրակոս Դանձակեցին իր «Հայոց պատմությունում», օգտագործած աղբյուր– ներին ցուցաբերելով քննական–վերլու– ծական մոտեցում, շարադրել է IV–XIII դդ․ հայ ժողովրդի քաղ․, տնտ․, կրոն, և մշա– կութային պատմությունը, այն կապակ– ցելով հարևան երկրների առավել կարե– վոր իրադարձությունների հետ։ Վարդան Արևեւցին իր «Հավաքումն պատմութեան» երկում բացահայտում է հայ ժողովրդի նկատմամբ Արևմուտքի երկրների և Հռո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/342
Այս էջը սրբագրված չէ